Մի քիչ բարկացած...
Ինչի՞ են վախենում մարդկանց դեմքին ասել ճշմարտությունը...
Վախենում են, որ իրենք վատը դուրս կգա՞ն դիմացինի մոտ, թե՞ ուզում են ապրել կեղծավորության մեջ...
Հ.Գ. Ատում եմ այդպիսի մարդկանց, նրանք երկերեսանիներ են...![]()
Մի քիչ բարկացած...
Ինչի՞ են վախենում մարդկանց դեմքին ասել ճշմարտությունը...
Վախենում են, որ իրենք վատը դուրս կգա՞ն դիմացինի մոտ, թե՞ ուզում են ապրել կեղծավորության մեջ...
Հ.Գ. Ատում եմ այդպիսի մարդկանց, նրանք երկերեսանիներ են...![]()
Mark Pauler (08.02.2011), Meme (18.11.2010), Nare-M (12.02.2011), Smokie (03.05.2011)
Արդեն ձմեռ ա...
Շնորհավորում եմ բոլորիդ ձմռան առաջին օրվա, դեկտեմբերի 1-ի առիթով...
Թող էս երեք ամիսների ընթացքում կատարվեն բոլորի սպասված երազանքները...
Էսպիսի լավ օրով էլ նորից վերադառնում եմ «Ակումբ» 2 շաբաթ ընդմիջումից հետո...Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ...![]()
Վերջին խմբագրող՝ Inna: 01.12.2010, 19:20:
Ես սիրում եմ...
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
E-la Via (03.02.2011), Mark Pauler (08.02.2011), Meme (03.12.2010), Yevuk (30.07.2011)
Սիրում եմ և չեմ ուզում կորցնել...
Այնքան բաներ կան, որ սիրում եմ, պահում եմ, չեմ ուզում կորցնել, ուզում եմ միշտ, որ ինձ հետ լինեն, միշտ միասին լինենք, միշտ միասին տխրենք ու ուրախանանք, բացի մարդկանցից կան նաև առարկաներ, իրեր, որ ինձ ամենահարազատ բանն եմ համարում...
Ունեմ շատ հարազատներ, բարեկամներ, լավ ու վատ, նրանք էդպիսինն են, չես կարող փոխել նրանց, ես նրանց էլ եմ սիրում...
Ընկերներս, որոնց աշխարհում չեմ փոխի ոչնչի հետ, նրանք իմ ամենալավ բարեկամներն են...Ընկերներիցս նաև չեմ առանձնացնում ակումբցիներին...
Լավ շատ չխոսեմ , եկել էի, որ ասեի ..., որ...., որ .... Սիրում եմ Ձեզ...
erexa (09.02.2011), Mark Pauler (08.02.2011), Meme (03.12.2010), Nare-M (12.02.2011), Smokie (03.05.2011)
Ձմեռ...
Շատ եմ սիրում ձմեռը…Ափսոս էս տարի ձյան երես դեռ չենք տեսել, նենց եմ ուզում ձյուն գա, քաղաքը շատ գեղեցիկ է սպիտակ գույնի մեջ, հաճելի է զբոսնել ձյան միջով, զգալ նրա մաքրությունն ու խաղաղությունը...
Մոտենում ա ծննդյանս օրը, բայց դեռ ձյուն չի եկել, նաև շատ եմ սիրում, որ առաջին ձյունը գալիս է հենց իմ ծննդյան օրը… Մնաց մեկ շաբաթ,հաջորդ չորեքշաբթի ծնունդս ա, տեսնենք ինչ կլինի, երանի երազանքներիցս մեկը կատարվի, էտ իմ ծննդյան առթիվ ամենալավ նվերը կլինի, շատ կուրախանամ...
![]()
erexa (09.02.2011), Mark Pauler (08.02.2011), Meme (08.12.2010)
Այսօր իմ պոխարեն երգն է խոսելու...
E-la Via (03.02.2011), Mark Pauler (08.02.2011), Meme (13.12.2010), Yevuk (30.07.2011)
Բարև օրագիր...Կներես, որ ուշ-ուշ եմ գալիս...
Մոտս ոնց որ ավանդույթ ձևավոևված լինի, տոնից տոն եմ մտնում օրագիրս ու գրառում կատարում...
Եկա շնորհավորեմ ու գնամ, շնորհավոր Նոր Տարիդ օրագիրս...
Վաաաաաաաաաայ, բայց նենց ուրախ եմ, էս Նոր տարվա առիթով, երանի ամբողջ տարին սենց ուրախ շարունակվի...
Միշտ միասին![]()
Meme (03.01.2011)
Մարդ խորապես տխրություն զգում է այն ժամանակ, երբ միայնակ է ու իրեն լքված է զգում…
Երանի ոչ-ոք իրեն չզգա այդ իրավիճակում, երանի բոլորը լինեն ուրախ ու երջանիկ...![]()
«Լավություն արա, ու գցի ջուրը»...- լավ խոսք է, պետք է միշտ հիշել դա…
Եթե մարդը բարի է չի կարելի օգտվել նրա բարությունից ու շահագործել նրան...
Հ.Գ. Չեմ հարգում այդպիսի մարդկանց…
Ակումբը միակ տեղն ա, որ հանգիստ կիսվում եմ Ձեզ հետ, իմ մտքերով ու զգացողություններով...Լավն եք Դուք...
![]()
erexa (09.02.2011), Mark Pauler (08.02.2011), Meme (10.01.2011), Nare-M (12.02.2011)
Տեսնես ե՞րբ ա աշխարհը ցնծալու ուրախությունից, ե՞րբ են մարդիկ ուրախ լինելու, լիարժեք ուրախ...
![]()
Վերջին խմբագրող՝ Inna: 27.01.2011, 17:34:
Mark Pauler (08.02.2011), Meme (28.01.2011), Nare-M (12.02.2011)
Հոգումս ցավ կա...
Ասես ինչ որ մեկը դանակը ուժեղ հարվածել է, ու վնասել է սիրտս,
Արյուն է կաթում սրտիցս,
Անդադար ցավից լաց է լինում այն,
Տրտնջում է ու խորհում...
Վերջին խմբագրող՝ Inna: 29.01.2011, 17:44:
Nare-M (12.02.2011)
Մի պահ՝ անուրջներում...
Գեթ մի պահ լինեինք միասին,
Գեթ մի պահ սիրեիր ինձ իմ անգին,
Գեթ մի պահ զբոսնեինք միասին,
Գեթ մի պահ զգաի ինձ երջանիկ,
Գեթ մի պահ...
E-la Via (03.02.2011), Mark Pauler (08.02.2011), Nare-M (12.02.2011), Smokie (03.05.2011)
Տխուր զրույց
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
Վ. Տերյան
Վերջին խմբագրող՝ Inna: 07.02.2011, 23:24:
E-la Via (08.02.2011), Mark Pauler (08.02.2011), Smokie (03.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ