Ինչպե՞ս վարժեցնել քո վիշապին / How To Train Your Dragon
ԱՄՆ, 2010
Ռեժիսոր՝ Քրիս Սանդերս, Դին ԴեԲլուա
Անիմացիոն ստուդիա՝ DreamWorks Animation
Ժանրը՝ մուլտֆիլմ, անիմացիա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.2/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 98%
Սա Շրեք, Մադագասկար, Կունգ Ֆու Պանդա մուլտիկները ստեղծող ստուդիայի հերթական գործն ա:
Ծանոթացեք Հիքքափի (թարգմանաբար Զկռտոց) հետ, նա դեռահաս տղա է, ով ապրում է մի փոքրիկ գյուղում Բերկ կղզու վրա՝ կախարդական վիկինգյան երկրում: Եթե ուրիշ գյուղերում կան վնասատուներ մկների, առնետների, բազմաթիվ այլ կենդանիների տեսքով, ապա Բերկի միակ վնասատուները վիշապներն են: Ու դարեր շարունակ գյուղի բնակիչները պայքարել են վիշապների դեմ՝ նրանց ոչնչացնելով, սակայն օգուտ չկա, ժամանակ առ ժամանակ վիշապները հարձակվում են գյուղի վրա՝ ճանապարհին ոչնչացնելով ինչ պատահի:
Իսկ վտիտ Հիքքափը երազում է մեծանալ ու վիշապաքաղ դառնալ: Վիշապների հերթական հարձակման ժամանակ Հիքքափը վիրավորում է ամենավտանգավոր տեսակի վիշապին՝ Գիշերային Զայրույթին, սակայն դժբախտաբար դա ոչ ոք չի տեսնում: Վիրավոր վիշապին գտնելուց հետո Հիքքափը խղճում է նրան ու սպանելու փոխարեն ընկերանում նրա հետ, սարսափազդու վիշապին տալով Toothless (Անատամ) անունը:
Իսկ մնացածը ինքներդ դիտեք
Մուլտը շա՜տ լավն էր, վերջն էլ շատ տխուր էր... Բայց լավն էր
Էջանիշներ