Էս սուպեր ֆիլմը էնքան գովեցիք գովեցիք... Մի խոսքով երեկ չէ առաջին օրը առաջին քսան րոպեյից հետո քունս տարավ, անջատեցի ու քնեցի: Էսօր մինչև վերջ նայեցի... ու այն անցավ իմ նայած ախմախագույն ֆիլմերի շարքը: Ախմախ ֆանտազիա՝ ձանձրալի բովանդակությամբ, անհեթեթ անիմացիաներով, մարդուս ողորմելի օրիգինալությունը փառաբանող փիլիսոփայությամբ: Երևի հանդիսատեսը իրեն շոյված է զգում այս կինոն նայելուց հետոԻսկ Ռուֆուս Սյուելը միայն բացասական դերերում է քչից շատից նայվում: Ոչ թե ինքն է բացասական դերերը ավելի լավ խաղում, այլ պարզապես ռոժն է այդպիսին... «Մատրիցա»-ի կեսի կեսի չափ էլ չկար էս ֆիլմը: Իսկ ֆիլմում տիրող խավարը բացարձակապես անիմաստություն էր ինչպես ֆիլմն ինքը:
Էջանիշներ