Մութ քաղաքը / Dark City
Ավստրալիա, ԱՄՆ, 1998
Ռեժիսոր՝ Ալեքս Պրոյաս
Դերերում՝ Ռուֆուս Սյուվել, Քիֆեր Սազերլենդ, Ջեննիֆեր Քոննելլի, Ուիլյամ Հըրթ
Ժանրը՝ ֆանտաստիկ, նուար
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8
RottenTomatoes-ի գնահատականը՝ 77%
Էս ֆիլմից հետո ևս մեկ անգամ համոզվեցի թե ինչքան վատն էր Matrix-ըԻսկ Մութ Քաղաքը արտակարգ ֆիլմ է, օրիգինալ, շատ անսպասելի շրջադարձերով սյուժեով, չափից դուրս մռայլ վիզուալ էֆեկտներով, էքզիստենցիալիզմով, հոյակապ սաունդթրեքով: Ֆիլմի սյուժեից ոչ մի բան չեմ ուզում պատմել, տպավորությունները կփչացնեմ, ավելի լավ է ինքներդ դիտեք ու վայելեք: Մենակ ասեմ, որ ֆիլմը շատ բազմապլան էր, շատ տարբեր թեմաներ էր շոշափում ու լիքը հարցեր բարձրացնում: Իսկ ֆիլմի հիմնական գաղափարը այն էր, թե ինչն է մարդուն դարձնում «մարդկային»: Մեկ էլ լավ դեպրեսիայի բուն էր...
Ի դեպ այս ֆիլմը շատ մեծ ազդեցություն է թողել թե Matrix-ի, թե Inception-ի վրա: Իսկ Մռայլ Քաղաքի վրա ազդեցություն են թողել այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են Blade Runner-ը, M-ը, Metropolis-ը, Nosferatu-ն և այլն:
Մի խոսքով, չափից դուրս գեղեցիկ ու խորիմաստ ֆանտաստիկ ֆիլմ, ընտիր դերասանական խաղով: Մռայլ մթնոլորտն ու հակասական զգացմունքները ապահովված են, դիտեք, չեք փոշմանի![]()
Էջանիշներ