Հարգելիներս, քանի որ ինքս հումորային հաղորդումների մեծ սիրահար եմ, փորձեմ ինքս էլ առաջարկել այս քննարկման թեման, որտեղ կխոսենք Արմենիա TV ի եթերով հեռարձակվող Made In Armenia հումորային հաղորդման մասին, որի նախագծի հեղինակն է 32Production ը: Հիշեցնեմ, որ հաղորդումը վարում են Արմենը (մենչ) , Վահագը (32 ակումբ) , Կարենը (32 ակումբ) և ֆելիքսը (Ֆելո): Ըստ ինձ, այս հաղորդումը դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե հաղորդավարները քեզ հետ սեղան են նստած ու ընտանիքով էլ դիտելիս նույնիսկ այնպես է ստացվում, որ որոշակի լրացումներ ու քննարկումներ են տեղի ունենում եթերի ընթացքում: Կարելի է ասել, որ միակ հաղորդումն է, որտեղ թեկուզև քաղաքականություն ընդհանրապես չեն շոշափում, բայց գոնե նայելուց նեց հավեսովա նայվում, որ զգում ես էլի, սցենարը չեն գրել, տվել ձեռներն ու ասում են ԿԱՐԴԱ... Ասեմ, որ իմ սիրելի հումորային (հայկականներից) հաղորդումն է ու ամենից շատ ինձ դուր է գալիս Մենչի իմպրովիզ-հումորները (տնավարի հավեսով): Ամենից քիչ` ֆելիքսինը ( մի քիչ ուշացած հումորներա անում ):
Ամեն դեպքում հետաքրքիր ինֆորմացիան շատ համով-հոտով ու նենց տնավարի են էլի ներկայացնում
Խնդրում եմ գրառում անելիս թողնել կարծիք, թե ըստ Ձեզ ո՞ր հաղորդավարն է այդ հաղորդման մեջ առավել հումորով և որը առավել հումորազրկչիստ:
Ի դեպ, ով դիտում է, ուրեմն թող միացնի, սկսվել է արդեն...)))
Հիշեցնեմ, որ եթեր է դուրս գալիս Շաբաթ և Կիրակի օրերին, ժամը` 21.30:
Էջանիշներ