Սովորել չկարողանալ դեռ չի նշանակում լինել անընդունակ: Կան մարդիկ, որ չեն հարմարվում ստանդարտ, միջինացված ուսումնական համակարգին ու դա լրիվ նորմալ ա: Վերջ ի վերջո էս համակարգերը մարդիկ են հորինել ու հաշվի են առել
միջին երեխայի տվյալները (ստեղ ես հիշեցի մեքենաների ապահովագրության թեման
): Իսկ շատ ու շատ մարդիկ ունեն միջինից էապես տարբերվող աշխարհընկալում ու մտածելակերպ ու դա չհասկացող ծնողը առնվազն նեղ մտածելակերպի տեր է: Իհարկե դա չի նշանակում, որ չսովորելու պատճառը միայն դա ա, բայց դա էլ չի կարելի անտեսել:
Օրինակ` ես գերազանցիկ եղել եմ միայն 1-ին դասարանում
(մեկ էլ 10-րդում, բայց դրա պատճառները մի փոքր այլ էին (չէ, չէ, կաշառք չեմ տվել )): Երկրորդում հարվածային էի, իսկ երրորդից գնացին երեքները:
Շատ բան դասատուից էլ էր կախված: Օրինակ` քիմիա ես հենց սկզբից էլ չեմ հասկացել: Հետո մի երկու դասատու փոխվեց ու եկավ նենց մի ընտիր դասատու, որ ես կյանքումս առաջին անգամ սկսեցի գլուխ հանել ու 5 ստանալ: Հետո 8-րդ դասարանից դպրոցս փոխեցի ու էլ կղանքմեջ եղավ քիմիա հասկանալս:
Բայց դրա փոխարեն սկսեցի 3-7-րդ դասարաններում չհասկացածս մաթեմը հասկանալ:
Իսկ ծնողներս ավելի շատ օգնել են, որ լավ սովորեմ, քան հանդիմանել են, որ լավ չեմ սովորում: Քիչ եմ 2 ստացել, բայց չի եղել, որ ստանամ ու տնեցիքից թաքցնեմ:
Էջանիշներ