User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ծնողների վերաբերմունքը դպրոցականի առաջադիմությանը

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծնողների վերաբերմունքը դպրոցականի առաջադիմությանը

    Պատահաբար աչքովս ընկած այս նյութը մտածելու առիթ տվեց ու կցանկանայի իմանալ հիմնականում դպրոցահասակ երեխաներ ունեցող ակումբցիների կարծիքը սրա վերաբերյալ:
    Արտառոց դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Թերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հրազդանի բնակիչ, 15-ամյա մի աշակերտ։ Պատանին ապրում էր Հրազդանի Միկրո թաղամասում՝ ծնողների եւ երեք քույրերի հետ։

    Երբ տեղի ոստիկանությունը դեպքի վայր է հասել, պարզվել է, որ պատանին նաեւ գրություն է թողել, որում գրել է, թե զզվել է դաս սովորելու, հատկապես անգլերեն սովորելու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից։
    Աղբյուրը՝ NEWS.am
    Բանն այն է, որ իմ սովորելու տարիներին դպրոցական ծրագիրը յուրացնելու հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել, ինչպես նաև խնդիրներ չեն եղել տղայիս դպրոց գնալու ժամանակ: Ավելի ճիշտ, խնդիրներ կային ավարտական դասարան տեղափոխվելիս, երբ բացարձակապես թարկել էր սովորելը, ու հազիվ անբավարար չստացավ քառորդում: Իմ ու հոր՝ մարդ դառնալու մասին մոնումենտալ քարոզներն ուղղակի բանի տեղ չէր դնում, ոչ էլ առանձնապես անհանգստանում էր, թե հանկարծ նույն դասարանում կմնա: Բայց այդ անցումային ժամանակը համեմատաբար կարճ տևեց, ու հաջորդ տարի ԲՈւՀի ընդունելության քննություններին նույն չարաբաստիկ ֆիզիկայից հնարավոր ամենաբարձր միավորը ստացավ:
    Աղջկաս սովորելու հետ կապված բարդություններ կան արդեն: Անընդհատ բողոքում է ծանրաբեռնվածությունից: Ողջ օրը դասերով է զբաղված: «Չորս» ստանալիս ժամերով լաց է լինում: Նույնիսկ ընդհանրապես գնահատականի համար չեմ հանդիմանել, դեռ մի բան էլ վախենում եմ, հանկարծ անհաջող թվանաշան չստանա: Որովհետև սկսվում է մեղադրանքների հեղեղը բոլորի նկատմամաբ. դպրոցի, ուսուցիչների, դասագրքերի ու նաև իմ:
    Անընդհատ ստիպված եմ հուսադրել , սիրտ տալ, թե ռուսերենից «չորսն» աշխարհի վերջը չի, փոխարենը մաթեմատիկայից ամեն ինչ հրաշալի է: Հորդորներս չեն ազդում: Հինգ տարի գրեթե նույն պատմությունն է: Ամեն «չորսի» համար՝ կես օրվա լացուկոծ:
    Հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը. ի՞նչ պիտի անի ծնողը, երբ երեխան ընդհանրապես չի ուզում սովորել, որ աստված մի արասցե, վերը բերածս օրինակի հերոսների ճակատագիրը չունենան, խեղճ ծնողները հիմա անիծում են իրենց էլ, իրենց բախտն էլ: Ու նաև այն դեպքում, երբ երեխան ուսման պրոցեսում չափազանց ծանր է տանում ամեն փոքր անհաջողությունը:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.10.2010), Ariadna (22.10.2010), E-la Via (22.10.2010), Kita (23.10.2010), Rammstein (22.10.2010), Skeptic (23.10.2010), VisTolog (22.10.2010), Ձայնալար (22.10.2010)

  3. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, էնքան բարդ հարց ա, չնայած ես դեռ երեխա չունեմ, բայց դե մեր օրինակը դեռ շատ թարմ ա աչքիս առաջ, ու մեկ–մեկ եղբորս հետ մտածում ենք, ոնց անել, որ էնպես լինի, ոնց որ մենք ենք եղել։ Ես ինքս լավ էի սովորում, գերազանցիկ էի, ինձ կոտորում էի, որ քառորդում հանկարծ չորս չունենամ, բայց միևնույն ժամանակ ընտանիքում շատ ազատ եմ եղել, քունս տարել ա, մաման իմ փոխարեն գրել ա, ես առավոտյան կիսափակ աչքերով արտագրել, գնացել եմ, էլ չեմ ասում, որ առաջին դասարարանում տառերը անցնելիս մաման հեռու հեռու գրում էր, դրանց արանքներում՝ ես, որ շատ չնեղվեմ , նույնը հետո ես Բագրատին էի անում, շարադրության հավես չեմ ունեցել մաման կամ պապիկս են գրել, տարել եմ, բայց եթե դպրոցում էին հանձնարարում, դասարանում, էնքան լավ էի գրում, որ ոչ ոք հետո չէր կասկածում, որ տանը կարող է ես չեմ գրել։ Եղբայրս որ փոքր էր, երբեմն էնպես էր ստացվում, որ մաման պետք ա աշխատանքի գնար, տատիկս վատ էր զգում, ու մաման ինձ աղաչում–պաղատում էր, որ դասի չգնամ, էդ մի օրը մնամ տանը, Բագրատին նայեմ։ Ու ես ոոնց չէի ուզում դասի չգնամ։ Հետո մաման ծնողի թուղթ էր գրում, որ հիվանդ եմ եղել, տանում էի։ Հիմա ասածս էն ա, որ էդ ոչ մի բանը չի թուլացրել իմ պատասխանատվության զգացումը, հետո երբ ընդունվեցի ինստիտուտ էնքան հոգնած էի էդ գերազանցիկ լինելուց, ասեցի վերջ, էլ չեմ լինելու, առաջին կուրսում մի կերպ դիմացա, երկրորդից էլի անկախ ինձանից գերազանցիկ դառա։ Եղբորս դեպքում ամեն ինչ ավելի տարբեր էր։ Դպրոցում երբեք գերազանցիկ չեղավ, սովորում էր ինչ ուզում էր, երբ ուզում էր, կարդալ առանձնապես չգիտեր, ինձ թվում ա 10-րդ դասարանում ֆիզիկա պարապելուց սովորեց այնուամենայնիվ Բայց ուսուցիչներն ասում էին տաղանդավոր երեխա է։ Մաթեմատիկան միշտ չորս էր, որովհետև ալարում էր խնդիրը համառոտագրել, միանգամից պատասխանն էր գրում, ու մաման դրա համար երբեք չէր խոսում վրան, ասում էր ես գիտեմ, որ իմ էրեխեն ամենախելքովն ա, ինչ ուզում ա թող դնեն (պապան մեր կրթությամբ չի զբաղվել, քանի որ հայերեն գրել կարդալ չգիտեր ) Հետո Բագրատն էլ ավարտեց դպրոցը, ընդունվեց ԲՈՒՀ, ու էնտեղ արդեն մինչև վերջ գերազանցիկ եղավ, դե հիմա էլ տեսնում եք ինչ խելոք էրեխա ա ստացվել Բայց ես ինքս չգիտեմ, կկարողանա?մ էդքան հանգիստ մեծացնելով երեխայիս էդպիսի դաստիարակություն տամ։ Հույսս գեներն են միայն:
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.10.2010), E-la Via (22.10.2010), impression (22.10.2010), Inna (22.10.2010), Kita (23.10.2010), Rammstein (22.10.2010), Skeptic (23.10.2010), VisTolog (22.10.2010), Yevuk (22.10.2010), Արևածագ (22.10.2010), Արևհատիկ (23.10.2010), Հայկօ (22.10.2010), Ձայնալար (22.10.2010)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,725
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորել չկարողանալ դեռ չի նշանակում լինել անընդունակ: Կան մարդիկ, որ չեն հարմարվում ստանդարտ, միջինացված ուսումնական համակարգին ու դա լրիվ նորմալ ա: Վերջ ի վերջո էս համակարգերը մարդիկ են հորինել ու հաշվի են առել միջին երեխայի տվյալները (ստեղ ես հիշեցի մեքենաների ապահովագրության թեման ): Իսկ շատ ու շատ մարդիկ ունեն միջինից էապես տարբերվող աշխարհընկալում ու մտածելակերպ ու դա չհասկացող ծնողը առնվազն նեղ մտածելակերպի տեր է: Իհարկե դա չի նշանակում, որ չսովորելու պատճառը միայն դա ա, բայց դա էլ չի կարելի անտեսել:
    Օրինակ` ես գերազանցիկ եղել եմ միայն 1-ին դասարանում (մեկ էլ 10-րդում, բայց դրա պատճառները մի փոքր այլ էին (չէ, չէ, կաշառք չեմ տվել )): Երկրորդում հարվածային էի, իսկ երրորդից գնացին երեքները: Շատ բան դասատուից էլ էր կախված: Օրինակ` քիմիա ես հենց սկզբից էլ չեմ հասկացել: Հետո մի երկու դասատու փոխվեց ու եկավ նենց մի ընտիր դասատու, որ ես կյանքումս առաջին անգամ սկսեցի գլուխ հանել ու 5 ստանալ: Հետո 8-րդ դասարանից դպրոցս փոխեցի ու էլ կղանքմեջ եղավ քիմիա հասկանալս: Բայց դրա փոխարեն սկսեցի 3-7-րդ դասարաններում չհասկացածս մաթեմը հասկանալ:

    Իսկ ծնողներս ավելի շատ օգնել են, որ լավ սովորեմ, քան հանդիմանել են, որ լավ չեմ սովորում: Քիչ եմ 2 ստացել, բայց չի եղել, որ ստանամ ու տնեցիքից թաքցնեմ:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), Inna (22.10.2010), Kita (23.10.2010), Skeptic (23.10.2010), VisTolog (22.10.2010), Zhor(ARM) (24.10.2010), Արևածագ (22.10.2010)

  7. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,275
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորել չկարողանալ դեռ չի նշանակում լինել անընդունակ: Կան մարդիկ, որ չեն հարմարվում ստանդարտ, միջինացված ուսումնական համակարգին ու դա լրիվ նորմալ ա: Վերջ ի վերջո էս համակարգերը մարդիկ են հորինել ու հաշվի են առել միջին երեխայի տվյալները (ստեղ ես հիշեցի մեքենաների ապահովագրության թեման ): Իսկ շատ ու շատ մարդիկ ունեն միջինից էապես տարբերվող աշխարհընկալում ու մտածելակերպ ու դա չհասկացող ծնողը առնվազն նեղ մտածելակերպի տեր է: Իհարկե դա չի նշանակում, որ չսովորելու պատճառը միայն դա ա, բայց դա էլ չի կարելի անտեսել:
    Օրինակ` ես գերազանցիկ եղել եմ միայն 1-ին դասարանում (մեկ էլ 10-րդում, բայց դրա պատճառները մի փոքր այլ էին (չէ, չէ, կաշառք չեմ տվել )): Երկրորդում հարվածային էի, իսկ երրորդից գնացին երեքները: Շատ բան դասատուից էլ էր կախված: Օրինակ` քիմիա ես հենց սկզբից էլ չեմ հասկացել: Հետո մի երկու դասատու փոխվեց ու եկավ նենց մի ընտիր դասատու, որ ես կյանքումս առաջին անգամ սկսեցի գլուխ հանել ու 5 ստանալ: Հետո 8-րդ դասարանից դպրոցս փոխեցի ու էլ կղանքմեջ եղավ քիմիա հասկանալս: Բայց դրա փոխարեն սկսեցի 3-7-րդ դասարաններում չհասկացածս մաթեմը հասկանալ:

    Իսկ ծնողներս ավելի շատ օգնել են, որ լավ սովորեմ, քան հանդիմանել են, որ լավ չեմ սովորում: Քիչ եմ 2 ստացել, բայց չի եղել, որ ստանամ ու տնեցիքից թաքցնեմ:

    Ես էլ մինչև 4րդ դասարան եմ գերազանցիկ եղել: Մեկ էլ 10-ում:
    Սովորել եմ ինչ ուզել եմ, քառորդների մասին ամենաքիչն եմ մտածել, որովհետև ամենավերջում մի երկու հատ 5 էի ստանում ու վերջացնում էինք: Տանը դաս չեմ արել, ինչքան էլ որ քարոզ են կարդացել գլխիս ու ինչքան էլ որ ասել են քառորդներդ վատա լինելու: ՈՒ տենց 10 տարի ասեցին որ վատա լինելու, եթե տենց շարունակեմ, բայց տենց էլ վատ չեղավ: Մատյանին էլ մոտ էի նստում միշտ: Ամեն դասատու գիտեի, թե ինչ միջակայքերովա հարցնում դաս: անցնում էր 3-4 դաս, ու արդեն պետք էր լինում պատրաստվել, որ հեսա կհարցնի… բայց էլի չէի պատրաստվում: Կամ տեղում սովորում պատասխանում էի:

    Գնահատականի համար լաց լինող երեխային երևի պետքա մինչև կրթության տալը հասկացնել, որ կարևորը գնահատականը չի, այլ գիտելիքը: Եթե ես դասս 5ի իմացել եմ, ինձ 3 են դրել, ուրեմն թքած էդ 3ի վրա: Մեկ ա, վերջում էդ 3ը 5 կարա լինի ու ոչ էլ կարիք եմ ունեցել դասատուին խնդրել-աղաչեուլ, որ բարձր դնի: Եթե սովորած չէի լինում, միանգամից տենց էլ ասում էի. լավ եմ հիշում, մի անգամ դասատուներից մեկն ասեց «Հա Հովհաննես ջան, հասկացանք որ ուրիշների նման չես գալիս մի հատ 3-4ի համար կմկմում, խնդրում որ դնենք, բայց ինչքա՞ն կարելիա չսովորել»:


    Իսկ կան ծնողներ էլ, որոնք 2 գնահատականի պատճառով հիստերկանում են, ինչքան մեջները պահեստավորված զայրույթ կա թափում են երեխայի վրա: Ոնց-որ մի գնահատականով իրենց ընտանիքը խայտառակվումա: Դրա համար էլ շատերը թաքցնում են, որ երկուսներ ունեն, որովհետև սահմանափակ մտածողությամբ մարդիկ կարող են երեխայի հոգեկանի վրա լուրջ ազդեցությւն թողնել տարիների ընթացքում:

    Եթե երեխաս էլ պետքա գնահատականի համար լացի, հետը մինի թերապիա կանեմ հասկանալու համար թե իր համար ինչու՞ է գնահատականն այդքան կարևոր, և հասկացնելու համար, որ գնահատականը չի կարևոր, այլ գիելիքը ու թքած թե ինչ կմտածեն քո ցածր գնահատականի համար, դու իմացի որ դիմացինիցդ ավելի լավ գիտես դա: Մի օր էլ առիթ կլինի դա «չուզողներիդ» ցույց տալու:


  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.10.2010), Ariadna (22.10.2010), Inna (22.10.2010), Kita (23.10.2010), Rammstein (22.10.2010), Skeptic (23.10.2010), Արևածագ (23.10.2010), Արևհատիկ (23.10.2010), Հայուհի (22.10.2010)

  9. #5
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստ, մի ասա գնահատականը կարևոր չի:
    Դու սովորում ես, թեկուզ քիչ, կողքինդ չի սովորում ընդհանրապես, տարվա վերջում քո քիչ սովորածը գնահատվում է երեք, կողքինիդ ընդհանրապես չսովորածը էլի երեք: Ինչքանո՞վ ես համոզված, որ դա չի ազդի երեխայի, նրա հոգեբանության, մտածելակերպի վրա: Հաստատ ազդում է ու ոչ այնքան դրական: Ինչքան էլ ծնողն ասի կարևոր չի գնահատականը, կարևորը քո իմացածնա, երեխան առավոտ էլի գնում է դպրոց ու էլի ամեն ինչ սկսվում է նորից, մի օր էլ մտածում է ինչի՞ եմ սովորում, եթե չորս չեմ ստանալու, իսկ երեքը հասանելի է ամենքին:

    Իսկ ընդհանրապես ծնողները պիտի փոքր տարիքից /մինչև դպրոց գնալը/ երեխային սովորեցնեն, կարողանան հասկացնեն դպրոցի անհրաժեշտության, կարևորության մասին: Երբ երեխան դպրոց գնա, ուսուցիչներն էլ իրենց հերթին պիտի կարողանան երեխաներին կապեն դպրոցի, սովորելու հետ: Հակարակ դեպքում ամեն ինչ խառնվում դառնում է ընտանեկան պատերազմ: Այ հենց հիմա հարևանիս տանը հերթական պատերազմնա, /ձայները լսվումա/ տատ ու թոռ իրար են ուտում դաս կարդալու համար:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.10.2010), Inna (22.10.2010), Skeptic (23.10.2010), Yevuk (22.10.2010), Արևածագ (23.10.2010)

  11. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվում եմ «տենց դեբիլ ծնողներից»: Մանկության տարիներին ընկերուհի ունեի//այսինքն ընկերուհի չէր, ծանոթ աղջիկ//: «Մերը» շան լափ էր թափում աղջկա գլխին սիրուն գրելու համար: Մի անգամ տնից դուրս էր էկել, ինչ- որ արտագրելու բան էին տվել, ասել էր՝ մի տառ սիրուն չգրես՝ կմոռթեմ: Աղջիկը մի քանի տառ սիրուն չէր գրել, խուճապահար չիմանալով ինչ անի// ու իրոք «մերը» կմոռթեր դրա համար// տնից փախել էր, հետո ահագին պատմություններ...

    Մամաս քանի որ հայերեն գրել չգիտեր// ռուսական էր կրթությունը// իմ ու ախպորս հետ էր սովորում ու մենք այստեղ կոպիտ ասած... լավ չէր էլի Առաջին դասարանում տառապեցի: Բայց հետո ինքնուրույն էր ամեն ինչ: Ճիշտ ա ծույլ էի ահավոր// մենակ դրա պահով են խոսացել ու մինչև հիմա էլ խոսում են//, բայց պարտաճանաչության զգացումը էնքան լիքն էր մեջս՝ գերազանցիկ էի: Տանը դաս չէի սովորում ու հեչ պետքս էլ չէր, բայց հենց հասնում էի դպրոց էտ զգացումը սկսում էր ինձ ուտել, մտնում էի դասարան գրքերս, տետրերս բացում էի ու սկսում էի կռծել: Ծնողներս երբեք ինձ չեն գովացել, ոչ մի գնահատականի, ոչ մի հաջողության, ոչ մի պատվոգրի ու նման կարգի «զարթ ու զիբիլի համար»: Էնպես էր, որ հենց տենց էլ պիտի լիներ: Ու ճիշտ էին անում, քանի որ լկստված էրեխա էի:
    Чеширский КотЭ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), Inna (22.10.2010), Kita (23.10.2010), Skeptic (23.10.2010), VisTolog (22.10.2010), Արևածագ (23.10.2010), Արևհատիկ (23.10.2010)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,275
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստ, մի ասա գնահատականը կարևոր չի:
    Դու սովորում ես, թեկուզ քիչ, կողքինդ չի սովորում ընդհանրապես, տարվա վերջում քո քիչ սովորածը գնահատվում է երեք, կողքինիդ ընդհանրապես չսովորածը էլի երեք: Ինչքանո՞վ ես համոզված, որ դա չի ազդի երեխայի, նրա հոգեբանության, մտածելակերպի վրա: Հաստատ ազդում է ու ոչ այնքան դրական: Ինչքան էլ ծնողն ասի կարևոր չի գնահատականը, կարևորը քո իմացածնա, երեխան առավոտ էլի գնում է դպրոց ու էլի ամեն ինչ սկսվում է նորից, մի օր էլ մտածում է ինչի՞ եմ սովորում, եթե չորս չեմ ստանալու, իսկ երեքը հասանելի է ամենքին:

    Իսկ ընդհանրապես ծնողները պիտի փոքր տարիքից /մինչև դպրոց գնալը/ երեխային սովորեցնեն, կարողանան հասկացնեն դպրոցի անհրաժեշտության, կարևորության մասին: Երբ երեխան դպրոց գնա, ուսուցիչներն էլ իրենց հերթին պիտի կարողանան երեխաներին կապեն դպրոցի, սովորելու հետ: Հակարակ դեպքում ամեն ինչ խառնվում դառնում է ընտանեկան պատերազմ: Այ հենց հիմա հարևանիս տանը հերթական պատերազմնա, /ձայները լսվումա/ տատ ու թոռ իրար են ուտում դաս կարդալու համար:
    Կարևորա, բայց ոչ էն աստիճան, որ «գնահատականի մեռած» լինի աշակերտը:
    Իսկ տարվա վերջում մի քանի բարձր գնահատականն ամեն ինչ ուղղումա, չհաշված որ դասատուները լավ գիտեն յուրաքանչյուրի գիտելիքի մակարդակը ու իրենք էլ 3-ի ու 4-ի աշակերտին նույն կերպ չեն գնահատում: Մի երկու հատ 5 են ավելացնում արանքներում ու վերջ:

    ---------- Ավելացվել է՝ 16:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:00 ----------

    Իսկ տատ ու թոռ բարձր հնչեղությամբ կոնֆլիկտներից խուսափելու համար երեխան էլ պետքա իրա ԵՍ-ը ունենա տան մեջ: ձեռքը խփի սեղանին ու ասի. չեմ կարդում, չեմ ուզում, չեմ անում, ինձ չի հետաքրքրում… և այլն:


  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), Inna (22.10.2010), Rammstein (22.10.2010), Արևածագ (23.10.2010)

  15. #8
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պատմություն պատմեմ...դպրոցական օրերից...
    Ուրեմն հայոց լեզու ա,անցած դասին գրել էինք թեստային աշխատանք ,պետք ա դասատուն տետրերը բաժաներ,որ տեսնեինք թե ինչ ենք ստացել..."էտ դասատուն ահավոր ջղայն,բայց միևնույն ժամանակ շատ ուշադիր ու կատակասեր ա" ...տետրերը բաժանեց ու ասեց, որ հիմա մեզնից մեկին կանչելույա ու հարցնի մեր կատարած սխալներն ու,որ մենք պետք ա էտ սխալները լրիվ ճիշտ գրեինք,կանչեց մի աղջկա...հարցը կարդաց,"ինչքան հիշում եմ էսպես էր հարցը".«տրված երկու բարդ բառերի արմատներով կազմել նոր բարդ բառ»,...էտ աղջիկը գրեց,դասատուն կարդալուց հետո ջղայնացավ վրան ու ասեց. «անգրագետ»"էտ աղջիկը սխալ էր գրել,ճիշտ չէր կազմել բառերը"...էտ աղջկան դասատուն նույն բառերը բանավոր հարցրեց ,էտ աղջիկը ճիշտ պատասխանեց,բայց դասատուն չլսեց "կամ էլ լսել էր,ուղղակի իրեն «ձև» էր տվել"...դասատուն ճիշտ պատասխանը հարցրեց դասարանի ամենավատ սովորողին ու ինքը ճիշտ պատասխանեց...էտ աղջիկը դասատուին ասեց,որ ինքը ճիշտը ասել է,բայց նա չի լսել,,,ու դասատուն պատասխանեց «լսի այ բոշա,դու իմ հետ տենց մի խոսա»,,,էտ աղջիկը վիրավորված դասարանից վազելով դուրս եկավ,,,էտ օրը երկու դաս ունեինք 1-հայոց լեզու,2-գրականություն,,,ու նենց էր,որ էտ դասատուն հաջորդ ժամն էլ էր մեր մոտ,էտ աղջիկը ուշացած եկավ նստեց դասի,ամաչելով ու գլուխը կախ...
    Ձեր կարծիքով ճիշտ կաներ էտ աղջիկը, եթե իրա դասին չնստեր՞

    Մի բան էլ ասեմ..."նույն դասատուն" ամեն դասը, որ պատմոււմ ա,բացատրում ա,վերջում հարցնում ա «հարցեր ունե՞ք»,,,եթե ինչ որ մեկը ձեռք ա բարձրացնում որ ասի, "կապ չունի թե էտ պահին ովա ձեռք բարձրացնում,լինի թե գերազանցիկ,թե ծույլիկ" ///դասատուն սենց ա ասում -«դե ես կզարմանաի որ դու հարց չունենաիր»........................

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (23.10.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ համար գնահատականը կարևոր ա: Իհարկե գիտելիքն ավելի կարևոր ա, բայց գնահատականն էլ իր տեղը ունի ու եթե գնահատական չլիներ դպրոցում, շատ-շատ երեխեք ոչ մի սծիմուլ հաստատ չէին ունենա սովորելու:
    Ես էլ գերազանցիկ եմ եղել մինչև 5-րդ դասարան: Տնայինները համարյա միշտ անում էի, անգամ որոշ առարկաներ դասերից առաջ էի անում, եթե չէի հասցնում: Բայց ինձ վրա մեկա տանը խոսում էին, եթե ես 4 էի ստանում, քանի որ քույրս գերազանցիկ էր ու «ես ինչո՞վ էի պակաս».....Բայց ես ճիշտ եմ համարում, որ գնահատականի համար խոսում են երեխայի վրա, քանի որ գնահատականը միշտ էլ ուղիղ համեմատական կապ է ունեցել գիտելիքի հետ (բացառությունները չեմ հաշվում): Միշտ էլ չէի հասկանում, թե ուր են 2-ներով սովորող աշակերտների (ուսանողների) ծնողների ուղեղները:

    Հա, մեկ էլ մի բան, մեկը կպավ գնահատականի համար լաց լինելուն չէ՞.....Ես երբեք լաց չեմ եղել, բայց քույր համարյա միշտ 4 ստանալուց լավ էր լինում (), բայց դա գնահատականի համար չէր, այլ անարդարության. ինչու՞ պետք ա մեկը տանջվի, չարչարվի ու 4 ստանա, իսկ մյուսը արտագրի, կամ էլ ինչ ա թե ուսուցչուհու երեխա ա, 5 ստանա: Ախր դա արդար չի: Այ էդ անարդարության համար էն երեխեքը լավ լինում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (22.10.2010), Inna (22.10.2010), Արևածագ (23.10.2010)

  19. #10
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    26
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես լացել եմ , երբ կյանքումս առաջին ու վերջին անգամ 2 եմ ստացել: Մամաս ուղղակի թեթևակի ջղայնացել էր, իսկ ես տենց բաներից միանգամից լացում եմ, ու պատճառը 2-ը չի, ուղղակի ծնողներիս մի հայացքից կարողա լացեմ...

    Գնահատականը երևի միակ ձևն է, որ մարդ դեպի լավը ձգտի, որ իրեն կատարելագործի... բայց էդ արդարացում չի երեխայի վրա ճնշում գործադրելու համար, հետո ինչ-որ գնահատականի պատճառով երեխայի հոգեկանի վրա, իր ՝ տվյալ ասպարեզին վերաբերող պատկերացումների վրա սխալ գիծ չմնա:
    Վերջին խմբագրող՝ Հայուհի: 22.10.2010, 21:27:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (23.10.2010), Արևածագ (23.10.2010)

  21. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք ոչ մեկ գրառումը չեմ կարդացել. միայն հեղինակինը կարդացի:

    Հիմա ես ասեմ, որպես դպրոցահասակ տղա ունեցած և այժմ էլ դպրոցահասակ աղջնակի տեր ծնող:

    Տղայիս հետ մինչև 8-րդ դասարան ոչ մի խնդիր չի եղել: Խնդիրները սկսվեցին 8-ի սկզբում, երբ ինքը որոշել էր չսովորել հագուրդ գնալով շրջապատին: Բնականաբար մեր հորդորները զրոյական վերաբերմունքի էին արժանանում այնքան, որ ծնողներով որոշեցինք քննություններից հետո հանել դպրոցից: Թեման էնքան էր ինձ մտահոգում, որ մի անգամ աղջկաս / որը այդ ժամանակ նոր առաջին դասարան էր/ դասղեկի հետ քննարկեցի էտ հարցը: Ու ես անչափ երախտապարտ եմ այդ կնոջը իր ճիշտ խորհրդի համար: Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո ամուսիններով խոսեցինք տղայիս հետ տալով 3 ամիս ժամանակ մի լավ մտածելու: Ընդգծեցինք, որ կհամաձայնվենք իր ցանկացած որոշման հետ, բայց նաև ավելացրեցինք, որ մենք շատ կուզենանք շարունակի: Ասեմ հեշտ խոսակցություն չի եղել, որովհետև ստիպված ենք եղել ցույց տալ սովորել չսովորելու ու դրանից բխող հետևանքրը: Երեք ամիս անց որոշել էր շարունակել:
    Տղաս դպրոցը ավարտեց, ավելին ընդունվեց ԲՈՒՀ: Ոչ մի բանի հեշտ չի հասնում: Ցանկացած ծագած խնդիր մեզ համար էլ լինում ա ուշադրության կենտրոնում, բայց չեմ հիշում մի դեպք երբ ցածր գնահատականի համար պատժած լինենք: Իհարկե հիմա երբեմն զղճում եմ ավելի խիստ չլինելու համար, քանի որ մատերի արանքով նայելու պատճառով և՛ ինքը, և՛ մենք կանգնում ենք փաստի առաջ... բայց կարծում եմ չկա անլուծելի ոչ մի խնդիր: Պարզապես պետք ա էտ հարցում էլ սատար կանգնել ու օգնել: Սրանք հենց էնպես բառեր չեն:

    Իսկ աղջիկս... ձեռագիր ունի թող ու փախի: Մի քանի անգամ փորձել եմ թերթ պոկելով նորից գրել տալ: Վերջնական հաշիվը նույնն ա: Երբեմն չափից դուրս պատասխանատվություն կցուցաբերի, մեկ էլ կտեսնես էնքան ա հագիստ նստել կասես ես եմ դասի գնալու: Ոչ մի անգամ ցածր գնահատականի համար չի լացել, բայց ամաչելուց չի կարողացել նայի աչքերիս մեջ մանավանդ, որ սխալը ինքնա եղել: Ահավոր ծանրաբեռնված ա, բայց ոչ մի անգամ չի բողոքել: Մանավանդ, որ դասերի պատճառով շատ բաներից զրկում ենք:

    Պարզապես իմ ընտանիքում ընդունված ա, որ պետք ա սովորել ու էտ հարցում մեկս մյուսին օգնում ենք:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 22.10.2010, 22:57:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (23.10.2010), Yevuk (23.10.2010), Ամպ (24.10.2010), Արևածագ (23.10.2010), Ձայնալար (22.10.2010)

  23. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ջան էն լուրը, որ մեջբերել ես տեղի է ունեցել իմ քաղաքում:
    Ուզում եմ ասել, որ այս դեպքը ծնողների "սեղմելու" հետևանքը չի եղել: Ամեն դեպքում տղան դպրոցում խնդիրներ է ունեցել իր հասակակիցների հետ, դպրոց չի ցանկացել գնալ, իսկ ծնողները նրան բացակայել թույլ չեն տվել...
    Ամեն դեպքում շատ չխորանամ հենց էս դեպքի վրա, բայց երևի ճիշտ կլիներ հարցը դիտարկել ծնողների "ճիշտ" ուշադրության ուղղությամբ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (23.10.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ ջան էն լուրը, որ մեջբերել ես տեղի է ունեցել իմ քաղաքում:
    Ուզում եմ ասել, որ այս դեպքը ծնողների "սեղմելու" հետևանքը չի եղել: Ամեն դեպքում տղան դպրոցում խնդիրներ է ունեցել իր հասակակիցների հետ, դպրոց չի ցանկացել գնալ, իսկ ծնողները նրան բացակայել թույլ չեն տվել...
    Ամեն դեպքում շատ չխորանամ հենց էս դեպքի վրա, բայց երևի ճիշտ կլիներ հարցը դիտարկել ծնողների "ճիշտ" ուշադրության ուղղությամբ:
    Նյութը կարդալով ու քո մեկնաբանությունը տեսնելով մտածում եմ, որ սա պարզապես դասական պատանեկան դեպրեսիայի դեպք է, ու չարժե, որ որևէ մեկն իրեն մեղադրի...

    Ինչ վերաբերում է ծնողներին, ապա իմ համեստ կարծիքն է, որ երեխաներին սեղմել պետք չէ: Մեր տանը երկու օրինակ ունենք. ես ու եղբայրս: Իմ դպրոցական ու համալսարանական կյանքից երբեք տեղյակ չեն եղել: Երբեք մայրս չի հարցրել՝ դասերդ սովորե՞լ ես, երբեք ցածր գնահատականի համար չի հանդիմանել: Մենակ տասներորդ դասարանում ստիպեց, որ մեդալի գնամ: Չնայած ահագին տառապեցի, բայց հիմա չեմ փոշմանում: Իսկ եղբորս անընդհատ ստիպելով նստացրել է դաս սովորելու, զոռով մաթեմատիկայի ուղարկել: Արդյունքում՝ հիմա էնպիսի մասնագիտություն է ստանում, որը հեչ չի սիրում: Ինքը իր հետաքրքրություններն ուներ... Կարծում եմ՝ դպրոցում չսովորելն էդքան մեծ ողբերգություն չէր լինի: Իր սիրած առարկաները սովորում էր առանց որևէ մեկի ստիպելու:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.10.2010), Արևածագ (23.10.2010)

  27. #14
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյութը կարդալով ու քո մեկնաբանությունը տեսնելով մտածում եմ, որ սա պարզապես դասական պատանեկան դեպրեսիայի դեպք է, ու չարժե, որ որևէ մեկն իրեն մեղադրի...

    Ինչ վերաբերում է ծնողներին, ապա իմ համեստ կարծիքն է, որ երեխաներին սեղմել պետք չէ: Մեր տանը երկու օրինակ ունենք. ես ու եղբայրս: Իմ դպրոցական ու համալսարանական կյանքից երբեք տեղյակ չեն եղել: Երբեք մայրս չի հարցրել՝ դասերդ սովորե՞լ ես, երբեք ցածր գնահատականի համար չի հանդիմանել: Մենակ տասներորդ դասարանում ստիպեց, որ մեդալի գնամ: Չնայած ահագին տառապեցի, բայց հիմա չեմ փոշմանում: Իսկ եղբորս անընդհատ ստիպելով նստացրել է դաս սովորելու, զոռով մաթեմատիկայի ուղարկել: Արդյունքում՝ հիմա էնպիսի մասնագիտություն է ստանում, որը հեչ չի սիրում: Ինքը իր հետաքրքրություններն ուներ... Կարծում եմ՝ դպրոցում չսովորելն էդքան մեծ ողբերգություն չէր լինի: Իր սիրած առարկաները սովորում էր առանց որևէ մեկի ստիպելու:
    Չեմ կարող հստակ ասել, թե ինչ է կատարվել. չուժոյ դոմ տյոմնի լես

    Միայն սեփական փորձիցս կասեմ, որ երբ ազատություն է տրվում երեխային ժամանակի ազատ ու ինքնակամ տնօրինության, պատասխանատվության զգացումը շատ ավելի վաղ է ձևավորվում:
    Երբեք ինձ չեն ստիպել սովորել կամ գնահատականի համար պայքարել, անգամ 8րդ դասարանում հիշում եմ մի "խարամ" դասատու ունեի, մենակ ինքը 4 փակեց, ոչ մի անգամ մերոնք անգամ չնեղեցին կամ իրանք ինչ-որ ձևով չխառնվեցին, էնքան որ դպրոցի ուսմասվարը դասղեկիս ասել էր` ով են էս երեխու դինջ ծնողները
    ասածս էն ա, որ մարդուն պետք է մեծացնել առանց ստիպելու հիմնական հարցերում, ուղղակի կողքից ուղղություն է պետք տալ` առանց միջամտելու:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.10.2010), StrangeLittleGirl (22.10.2010), Արևածագ (23.10.2010)

  29. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,415
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ ջան էն լուրը, որ մեջբերել ես տեղի է ունեցել իմ քաղաքում:
    Ուզում եմ ասել, որ այս դեպքը ծնողների "սեղմելու" հետևանքը չի եղել: Ամեն դեպքում տղան դպրոցում խնդիրներ է ունեցել իր հասակակիցների հետ, դպրոց չի ցանկացել գնալ, իսկ ծնողները նրան բացակայել թույլ չեն տվել...
    Ամեն դեպքում շատ չխորանամ հենց էս դեպքի վրա, բայց երևի ճիշտ կլիներ հարցը դիտարկել ծնողների "ճիշտ" ուշադրության ուղղությամբ:
    Մի տեսակ օֆֆթոփ է ստացվում, բայց նոր աչքիս ընկավ սա՝

    «ԷՄՈ» ՇԱՐԺՄԱՆ ԱՆԴԱՄՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

    Մամուլի տեղեկություններով, նախօրեին կախվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Գուրգեն Հարությունյանը: Որպես ինքնասպանության վարկած` նշվել է, որ նա գրություն է թողել, թե իբր ինքը զզվել է անգլերեն պարապելուց: Ըստ «1in.am»-ի աղբյուրների` իրականում գրությունը կապ չունի ինքնասպանության հետ: 16-ամյա պատանու մոտ վերջին շրջանում նկատվել են տարօրինակություններ: Նա գիշեր-ցերեկ դագաղ է նկարել, այցելել պապի եւ տատի գերեզմաններին: Ըստ չճշտված տեղեկությունների` ինքնասպանություն գործած պատանին «Էմո շարժման անդամ է եղել:

    16:01 Իրավունք | Հինգշաբթի 21.10.2010
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.10.2010), Արևածագ (23.10.2010), Հայուհի (23.10.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծնողների համախտանիշ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 27.12.2016, 14:23
  2. Աշխատանք դպրոցականի համար
    Հեղինակ՝ armatura, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2015, 21:18
  3. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.11.2007, 14:42
  4. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •