User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ամենասիրելի կանացի կինոկերպարը

  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամենասիրելի կանացի կինոկերպարը

    Կանայք եւ տղամարդիկ կինոյում իրենց ներդրումը տարբեր ձևով են ունեցել. եթե տղամարդիկ աչքի են ընկել իրենց մուսկուլների ծավալով, ուժով, քաջությամբ, արյունլվա վիճակով կռիվը շարունակելու ունակությամբ, սեփական վերքերը կրակով դեզինֆեկցիա անելով, պայթյունից առաջացած կրակների առաջով վազելով...

    Իսկ կանա՜յք

    Հիմա կտեսնենք, թե ինչ կերպարներ են կերտել կանայք կինոյում. մայրեր, սիրուհիներ, գլամուռնի հերոսուհիներ, մռութիկներ

    ---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------



    Վիվիեն Լի /Vivien Leigh/, նույն ինքը՝ Քամուց Քշվածների Սքարլեթը /Gone with the Wind, 1939, ռեժ. Վ. Ֆլեմինգ/:
    Աչքի ընկնելով թե՛ իր գեղեցկությամբ, թե՛ գրավչությամբ, Վիվիենը կարողացել է այնպիսի հզոր ու խարիզմատիկ կերպար ստեղծել, որ մինչև հիմա ֆիլմը դիտում ու սիրում են ամբողջ աշխարհով: Իր մարմնավորած Սքարլեթը՝ խելահեղ, քմահաճ, ուժեղ ու չարաճճի, բայց միևնույն ժամանակ՝ կանացի՝ իր բոլոր կապրիզներով ու կանանց բնորոշ թուլություններով, անտարբեր չի թողնում ոչ կանանց, որ տղամարդկանց: Կանայք երազում են նմանվել նրան, տղամարդիկ՝ տիրել:
    Ըստ անձնական Կուռքաչափի ցուցմունքի՝ Վիվիենին շնորհում եմ 10 բալ, հնարավոր 10ից:


    ---------- Ավելացվել է՝ 17:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------

    Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը ՝ Դուք նամակ ունեք /You've Got Mail, 1998, Ռեժ. Նորա Էֆրոն/ եւ գլխավոր դերում՝ Մեգ Ռայան:



    Մեգ Ռայանը, չնայած, որ որոշ դեպքերում նրան այնքան էլ չեմ սիրում, հիրավի հանդիսանում է Հոլիվուդի ամենննամռութ կանանցից մեկը: Նրա մարմնաորած կերպարները ֆանտաստիկ կանացի, ռոմանտիկ ու նրբազգաց են: Իսկ այս ֆիլմում նա "խփում է բոլոր ռեկորդները":
    Ֆիլմում Մեգ Ռայանը խաղում է մի կնոջ, ով երազում է գտնել իր ասպետին, ով հավատում է իդեալներին, սիրում ու հարգում է իր մռութ խանութում աշխատող մարդկանց ու ընդհանրապես... Առաջացնում է սիրելու, փաղաքշելու, պաշտպանելու ցանկություն տղամարդկանց մոտ...
    Այնքան բաց, անկեղծ ու կենսուրախ...
    Փոքրի արքայադուստր, որ երբեք չի մեծանա....

    Մեգ Ռայան, ըստ անձնական Կուռքաչափի՝ 9- իր ֆանտաստիկ նրբության համար:

    ---------- Ավելացվել է՝ 17:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:14 ----------

    Մերիլ Սթրիփ, նրա աչքերի արտահայտությունից, նրա կեցվածքից, ամեն ժեստից երևում է, որ նա ուժեղ կին է:





    Սիրում եմ նրա բոլոր դերերը, բոլոր կերպարները: Նա միանշանակ ունիկալ կերպար է ներկայացնում կինոյում՝ շաաա՜տ տարբեր դերերում... Սիրուհի, մայր /ով թողնում է իր զավակին/, դժբախտ կին, դեսպանատան աշխատակցի կին , ՁԻԱՀ-ով հիվանդի նախկին կին...

    Ամենից շատն ինձ գրավում է իր կերպարի մեջ այն, որ նա միշտ խաղում է ուժեղ կանանց, ովքեր արտաքնապես ուժեղ են, դիմակայում են կյանքի հազարավոր դժվարությունների ու դժբախտությունների, բայց միևնույն ժամանակ երևում է նրանց ներքին փխրունությունը, սիրո ու երջանկության ցանկությունը, ներքին տառապանքը:

    Այդ առումով իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է Աֆրիկայից դուրս /Out of Africa, 1985 Ռեժ. Սիդնի Փոլաք/, որտեղ Մերիլ Սթրիփը խաղում է Աֆրիկայում միայնակ մնացած՝ ամուսնուն չսպասող ու սիրեկանին սպասող կնոջ, դրանից բխող բոլոր երջանիկ ու դժբախտ հանգամանքներով...
    Մերիլ Սթրիփ եւ քո՝ Կարեն Բլիքսեն, սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, 10 միավոր ըստ անձնական Կուռքաչափի...

    ---------- Ավելացվել է՝ 17:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:32 ----------

    Ջուլիա Ռոբերթսը ու նրա թեթևաբարո Կռաստոկան


    Անշուշտ, Ջուլիա Ռոբերտսը շատ ավելի հաջող ֆիլմեր ունի /Միայն Էրին Բրոկովիչն 2000թ, Խորթ Մայրը 1998, Ֆլեթլայներսը 1990թ, ու Մեռնել Երիտասարդ 1991/, բայց անշուշտ, Pretty Woman /նույն ինքը՝ Կռասոտկա / առաջիններից էր թեթև կոմեդիաների, մելոդրամաների մեջ, իհարկե առաջին ու վերջին պատմությունը չէռ մոխրոտիկների մասին, բայց Ջուլիա Ռոբերտսի անզուգական ժպիտը, միամիտ ու բաց սիրտը արեցին իրենց "սև գործը":

    Ջուլիա Կռասոտկա Ռոբերտս, անձնական Կուռքաչափով 8 միավոր, ամենամիամիտ ու համարձակ կերպարի համար, ով չի վախենում կիսամերկ մտնել բարձրակարգ հյուրանոց, թողնել անկուլտուրական աղջկա սովորությունները ու թրջել օպերայի աթոռները Մադամ Բատերֆլյաից հուզվելու պատճառով
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 21.10.2010, 17:01:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.10.2010), ivy (21.10.2010), Jarre (22.10.2010), Kita (21.10.2010), Smokie (21.10.2010), Yeghoyan (21.10.2010), Yellow Raven (21.10.2010), Yevuk (21.10.2010), Ամպ (21.10.2010), Արևածագ (21.10.2010), Դեկադա (21.10.2010), Լուսաբեր (21.10.2010), Հայկօ (21.10.2010), Հայուհի (21.10.2010)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եւս մի կին, ում գուցե շատերը չճանաչեն, բայց իմ համար միանշանակ մտնում է այն կանանց շարքը, ովքեր ոչ միայն փայլուն դերսաններ են, այլ նաև յուրահատուկ են:


    Սյուզեն Սարանդոն /Susan Sarandon/

    Աչքի չի ընկնում փայլուն արտաքինով. ոչ երկար ոտքեր, ոչ շեկ մազեր, ոչ էլ մեծ կուրծք:
    Նա այն կանանցից է, ում աչքերի մեջ են նայում:
    Նրա կնճռոտ ձեռքերը, խառըխշտիկ մազերը ու ջերմ, բարի հայացքը բոլորին հիշեցնում է մոր, տատիկի կերպար, ինչը փայլուն կերպով օգտագործվել է Խորթ Մայրը ֆիլմում /Stepmom, 1998թ., ռեժ, Քրիս Քոլոմբուս/: Ըստ իս՝ ֆիլմում նրա խաղացած՝ Ջեքի Հարիսոնի դերը նրա ամենատիպիկ ու սազող կերպարներից է: Կին, ում ամուսինը նախընտրել է իրեն մի հետաքրքիր, երկարաոտ ու գեղեցիկ ֆոտոնկարչուհու, իսկ հիմա՝ Ջեքին հեռանալու է կյանքից, իր որդուն թողնելով այդ կնոջը: Շատ հուզիչ ֆիլմ է, իսկ Սյուզեն Սարանդոնը կարծես հենց այդ կերպարի ու ֆիլմի համար է ծնված:
    Մեկ այլ ֆիլմ՝ Եկեք Պարենք /Shall We Dance, 2004թ., Պ. Չելսոմ/. ուղղակի կին, հասարակ կին՝ իր ընտանիքի առօրյա կարիքները հոգացող ու առօրյայի մեջ սուզված՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք կանանց մեր առօրյայում:

    Սյուզեն Սարանդոն, ըստ անձնական Կուռքաչափի 8 միավոր՝ իրական ու հասարակ կին լինելու համար
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.04.2011), ivy (21.10.2010), Kita (21.10.2010), Yevuk (21.10.2010), Արևածագ (21.10.2010), Լուսաբեր (21.10.2010)

  5. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիգուրնի Ուիվեր /Sigurni Weaver/
    Ասում եք՝ ո՞վ է նա

    Չուժոյի տատին ու Ավատարի մեջի գիտնականը





    Ըստ իս՝ Սիգուրնի Ուիվերը՝ Օտարը, Օտարները, /Alien, Aliens,... 1979-1997, / նույնիսկ կարող է մրցել տղամարդկանց հետ՝ սայ-ֆայ, ֆանտաստիկ ոճում իր կատարած դերով: Ֆիլմը՝ դասական է, դերը՝ հոյակապ կատարած:
    Սիգուրնի Ուիվեր - լուրջ դեր, լուրջ կին, ով իր խելքի /անալիտիկ ունակությունների/ ու ուժերի շնորհիվ կարողանում է հաղթել այլմոլորակային խավարասերների ցեղը:
    Նա ևս չի պատկանում գեղեցիկ դերասանուհիների շարքին, իսկ իր հաջողության ամեն քայլը ապացուցել է տաղանդով: Նրա աչքի չընկնող արտաքինը, մկաններն ու ավտոմատ բռնելը ֆիլմում շատ բնական են նայվում ու ֆիլմի հիմնաքարն են հանդիսանում: Եթե ապագայում կանայք բեռնատար տիեզերանավեր կառավարեն /որոնց վրա լիքը թախթաբիթի է տարածվել/ ապա նրանք հաստատ Սիգուրնի Ուիվերի պես են լինելու:

    Սիգուրնի Սիմպատիայի, տղամարդկության, տոկունութան համար, 9 միավոր անձնական Կուռքաչափով: Դու հավերժ կմնաս ֆանտաստիկայի լավագույն կին կերպարը:

    Կարծում եմ, նույնիսկ արդար կլիներ նրան տալ ֆանտաստիկայի թագուհու տիտղոսը
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 21.10.2010, 18:10:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (21.10.2010), ivy (21.10.2010), Yeghoyan (22.10.2010), Yevuk (21.10.2010), Արևածագ (21.10.2010)

  7. #4
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիգուրնի Ուիվեր /Sigurni Weaver/
    Ասում եք՝ ո՞վ է նա
    Այ քեզ բան… ա՜յ քեզ բան: Միայն հիմա «տեսա»՝






  8. #5
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ellen Burstyn/Հելլեն Բյորսթին



    77-ամյա այս դերասանուհին իր կարիերայի ընթացքում շատ բարձունքների է հասել, իսկ 1974 թվականին նկարահանված <<Ալիսան այստեղ չի ապրում>> ֆիլմում իր խաղի համար արժանացել է Օսկարի <<Լավագույն կանացի դերասանական խաղ անվանակարգում>>: 2000 թվականին ևս մեկ անգամ նոմինացվել է այդ անվանակարգում `<<Ռեքվիեմ երազանքի համար>> ֆիլմի համար, բայց այս անգամ պատվավոր տիտղոսը զիջել է Ջուլիա Ռոբերթսին:
    Հենց վերջին ֆիլմում իր կինոկերպարին էլ ուզում եմ անդրադառնալ: Այն ժամանակ Հելլենը 67 տարեկան էր ու այնպիսի կերպար է ստեղծում այդ ֆիլմում, որ ուղղակի ցնցվել կարելի է... Հենց հիմա `աչքերս փակ վիճակում էլ կարող եմ հիշել ֆիլմի վերջում նրա դեմքի արտահայտությունը Մի խոսքով, ես ֆիլմը նայելուց հետո սիրահարվել էի 67 տարեկան պառավի բառիս բուն իմաստով

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (22.10.2010), Ռուֆուս (21.10.2010), Ֆրեյա (05.03.2011)

  10. #6
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերիլ Սթրիփ, նրա աչքերի արտահայտությունից, նրա կեցվածքից, ամեն ժեստից երևում է, որ նա ուժեղ կին է:





    Սիրում եմ նրա բոլոր դերերը, բոլոր կերպարները: Նա միանշանակ ունիկալ կերպար է ներկայացնում կինոյում՝ շաաա՜տ տարբեր դերերում... Սիրուհի, մայր /ով թողնում է իր զավակին/, դժբախտ կին, դեսպանատան աշխատակցի կին , ՁԻԱՀ-ով հիվանդի նախկին կին...

    Ամենից շատն ինձ գրավում է իր կերպարի մեջ այն, որ նա միշտ խաղում է ուժեղ կանանց, ովքեր արտաքնապես ուժեղ են, դիմակայում են կյանքի հազարավոր դժվարությունների ու դժբախտությունների, բայց միևնույն ժամանակ երևում է նրանց ներքին փխրունությունը, սիրո ու երջանկության ցանկությունը, ներքին տառապանքը:

    Այդ առումով իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է Աֆրիկայից դուրս /Out of Africa, 1985 Ռեժ. Սիդնի Փոլաք/, որտեղ Մերիլ Սթրիփը խաղում է Աֆրիկայում միայնակ մնացած՝ ամուսնուն չսպասող ու սիրեկանին սպասող կնոջ, դրանից բխող բոլոր երջանիկ ու դժբախտ հանգամանքներով...
    Մերիլ Սթրիփ եւ քո՝ Կարեն Բլիքսեն, սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, 10 միավոր ըստ անձնական Կուռքաչափի...
    Մի քանի րոպե վայելենք Սթրիփ-Բլիքսենի ներկայությունը



    Շատ եմ սիրում նաև «Ոգիների տունը» /The House of the Spirits, 1993/ ֆիլմում այս լեգենդար դերասանուհու կերտած Կլարայի կերպարը՝ հզոր կին, հզոր անհատականություն, ով նաև շատ ինքնամփոփ է, շատ առեղծվածային ու քնքուշ

    Անհամբերությամբ եմ սպասում Մերիլ Սթրիփին Մարգարեթ Թետչերի կերպարում:

  11. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե նա շատ լուրջ դերերում չի նկարահանվել, բայց երբ ես առաջին անգամ տեսա " 5-րդ մասնիկ" ֆիլմը, ես ուղղակի սիրահարվել էի Միլլա Յովովիչին .original-bd-6.jpg
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 21.10.2010, 20:58:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.10.2010), Maverick (21.10.2010)

  13. #8
    Լիարժեք անդամ Maverick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2009
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլլա Յովովիչը հիմնականում կռվող, սպանող, ծեծող դերեր է կատարում այսպես կոչված «Կինոյի աղջիկնա, բայց տղու մատոռով» , բայց You Stupid Man ֆիլմում նա լավ էլ ռոմանտիկ դեր է կատարում: Չնայած որ այս ֆիլմը առանձնապես ռեյտինգներով աչքի չի ընկնում, բայց այս ֆիլմից հետո նրան ավելի շատ սկսեցի սիրել
    էշ մի սատկի գարուն կգա, գարնանը կսատկես ©

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2010), Lord (21.10.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալիսա Ֆրեյնդլիխը Լյուդմիլա Պռակոֆյեվնա Կալուգինայի դերում

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (23.10.2010), Shah (22.10.2010), Yevuk (22.10.2010), Անտիգոնե (22.10.2010), Արևածագ (22.10.2010), Բարեկամ (22.10.2010), Դեկադա (21.10.2010), Էլիզե (23.10.2010)

  17. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում այս կերպարը և անվերջ կարող եմ նայել հիշատակված ֆիլմը -

    Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը ՝ Դուք նամակ ունեք /You've Got Mail, 1998, Ռեժ. Նորա Էֆրոն/ եւ գլխավոր դերում՝ Մեգ Ռայան:



    Մեգ Ռայանը, չնայած, որ որոշ դեպքերում նրան այնքան էլ չեմ սիրում, հիրավի հանդիսանում է Հոլիվուդի ամենննամռութ կանանցից մեկը: Նրա մարմնաորած կերպարները ֆանտաստիկ կանացի, ռոմանտիկ ու նրբազգաց են: Իսկ այս ֆիլմում նա "խփում է բոլոր ռեկորդները":
    Ֆիլմում Մեգ Ռայանը խաղում է մի կնոջ, ով երազում է գտնել իր ասպետին, ով հավատում է իդեալներին, սիրում ու հարգում է իր մռութ խանութում աշխատող մարդկանց ու ընդհանրապես... Առաջացնում է սիրելու, փաղաքշելու, պաշտպանելու ցանկություն տղամարդկանց մոտ...
    Այնքան բաց, անկեղծ ու կենսուրախ...
    Փոքրի արքայադուստր, որ երբեք չի մեծանա....

    Մեգ Ռայան, ըստ անձնական Կուռքաչափի՝ 9- իր ֆանտաստիկ նրբության համար:
    Կավելացնեի նաև Օդրի Հեփբերնի կերպարները "Ինչպես գողանալ միլիոն" և հատկապես "Հռոմեական արձակուրդներ"-ում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (22.10.2010), Հայկօ (22.10.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սիրելին չգիտեմ, բայց երևի ամենացնցող կանացի կերպարը- Նիկոլ Կիդմանի Grace "Դոգվիլ"-ից


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), Claudia Mori (27.04.2011), Freeman (22.10.2010), Դեկադա (22.10.2010), Ռուֆուս (22.10.2010)

  21. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլարիսա Սթարլինգ (Ջոդի Ֆոսթերը Գառնուկների լռությունը ֆիլմում)



    Արժանապատվություն ունեցող
    Տղամարդկանց հետևից չընկնող
    Իրա գործին նվիրված
    Բավական զբացմունքային, սակայն միշտ սկզբունքներով առաջնորդվող, թույլ չտվող, որ զգացմունքները ազդեն սառը բանականության վրա և խախտել տան իր սկզբունքները
    Բարի, բայց վճռական

    Իսկ դերասանական խաղի մասին էլ չասեմ....

    Մի խոսքով, Դայանայի ասած՝ լովե վիճակ ա մոտս

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (22.10.2010), Yeghoyan (22.10.2010), Արևածագ (22.10.2010), Դեկադա (22.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր ամենասիրելի ալբոմները
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 07.04.2014, 20:56
  2. Իսկ ո՞րն է քո ամենասիրելի տորԾիկը...
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 41
    Վերջինը: 24.08.2013, 15:37
  3. Տան իմ ամենասիրելի անկյունը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.11.2012, 01:00
  4. Գրառումներ: 54
    Վերջինը: 26.04.2011, 09:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •