User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Անեկդոտներ ըստ հեքիաթների

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անեկդոտներ ըստ հեքիաթների

    Կար չկար մի բազմազավակ մայր կար: Այծ էր նա: Ամուսինը հեռացել էր, ավելի շուտ փախել, մի խոսքով կազյոլ Երևի ժառանգական էր, քան որ երեխաները նույնպես այծ էին՝ այծիկներ:Ապրում էր այծ մայրիկը, ուրախանում իր այծիկներով: Բայց մի օր մեր էգ Էծը հառփած վերադառնով քլաբից հանդիպեց Գելին՝ իր անցյալին : Գելը միանգամից հասկացավ ինչը ոնց ա, անմիջապես ոտից գլուխ գնահատեց Էծի պռիկիդը՝ ականջողները, մատանիները, վզնոցը ու միանգամից մի միտք էկավ գլուխը՝ իրան պետք ա հարուստ սիրուհի: Ու անցավ Էծին գայթակղելու: Դե էծը մնում ա էծ, միանգամից հավատաց Գելի խոսքերին՝ սկսեց հետը ֆռֆռալ ռեստորաններով, ակումբներով, նվերներ էր ընդունում: Իսկ Գելը միշտ հարցնում էր այծիկներից, արու էծից, բայց տուն գալու մասին խոսք չէր գցում: Մի օր Գելը էծին հրավիրեց քլուբ, խմցրեց էծին, հառփաց թողելով մի անկյունում վեր ընկած, վազեց էծի տուն՝ ճանապարհին մռթին քաշելով չուլկի: Դռան զանգը տալով, մեղմ ու քնքուշ ձայնով սկսեց կլկլալ.
    -Բալեքս, մաման տուն ա էկել, բացեեե՜ք:
    -Էլի հառփած ա, էս մեր մերը ձեռից գնում ա,- լսվեց դռան մյուս կողմից:
    Դուռը բացվեց.... ճըըըըըըըըըռ, դռան մյուս կողմում կանգնած էր հսկա մի հատ չմո՝ կազյոլ, էծի մեծ տղեն:
    Գայլը կակազելով.
    -Էս մաման տանը չի՞,- ու հետ հետ գնալով, հետ չնայելով փախավ գելը, գնաց տուն կողպեց իրան իր իսկ տանը ու նեռվայն ցնցումներից մեռավ 20 տարի հետո: //խնդալու չի, ես եմ հորինել

    Նայեք շուտով կինոէկրաններին

    Բոեվիկ Բուրատինո
    Փայտե մուտանտ Բուրատինոն փախնում է իրեն ստեղծողից՝ խելառ իտալացի գիտնական Կարլոյից: Ճանապարհորդելով հանդիպում է թափառաշրջիկ մուտանտների մի խմբի ու դառնում է նրանց հեղափոխական առաջնորդը:
    Ֆիլմում վառ կերպով ներկայացվում է աղքատների սոցիալական անբավարար վիճակը: Փողոցում թափառում են մուտացիայի ենթարկված բոմժեր, կրիաները խոսում են: Վերջում հերոսները գլխի են ընկնում, որ այդ ամբողջ աբսուրդի թատրոնը ղեկավարում է վարպեր Կարաբասը:


    Բժիշկ Այբոլիտը -Սերիալ

    Ճանաչված սերալ, որը ստացել է մի քանի միջազգային մրցանակ, ցուցադրելով սովորական դիտորդին բժշությանը ծառայող մարդու դժվարին կյանքը: Սեր և դավաճանություն, կյանք և մահ, դաժան մաֆիա՝ որի առաջնորդն է ճապոնացի Բար Մա Լեյը: Այդ ամենը հեռուստադիտողը կտեսնի 50 սերիաների օգնությամբ:

    Շաղգամ-Դեդեկտիվ
    Թոշակի անցած ծեր ոստիկանը(Ալ Պաչինո) համաձայնվում է վերլուծել վերջին գործը Արմատապտուղ քաղաքի( Միսսուրի նահանգ) գաղտնիքներով լի թաղված գանձի վերաբերյալ : Վերադառնալով աշխատանքի, հերոսը հասկանում է, որ կարոտում է իր ընտանիքը:

    Երեքը Պրաստակվաշինայից-հեղինակային ֆիլմ
    Ամերիկայի փոքր քաղաքներից մեկում կյանքը տաղտուկ կերպով թերթում է օրացույցի էջերը: Հենց այստեղ էլ ոչ հայտնի թաղամասերից մեկում, լքված տնակումՙ ապրում է մի երեխա՝ աուտիզմով տառապող: Երեխան փախել էր իր ընտանիքից ու ուզում էր կյանքի վերջին օրերը հանգիստ ապրի շան և կատվի ընկերակցությամբ: Եվ բացառապես միայն բարի սոցիալ աշխատող -հոգեանալիտիկ Պեչկինի օգնությամբ երեխան սկսում է բացահայտել կյանքի ուրախությունները:

    ---------- Ավելացվել է՝ 19:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:29 ----------

    Գրական հերոսների ուղարկած հաղորդագրությունները

    Դու կազյոլ ես, Իվանուշկա: «Մեծ քույր»
    Պուշկին ####.., դու ինքդ հեչ ադամանդ կրծած կա՞ս: «Սկյուռիկ»:
    Քանի՞ տղա հետս վերցնեմ: «Չեռնամոռ ձյա»
    Կուշանամ.. չմոռանաս քնելուց առաջ աղոթել: «Օթելլո»
    Արա Նաֆ, շուկայում ենք, ի՞նչ վերցնենք՝ գիպսակարտո՞ն, թե՞ տուֆ: «Նիֆ-նիֆ & Նաֆ-նաֆ»
    Հրեշներից ամենաշատը նա է ինձ դուրեկան: «Նասծենկա»:
    Բռատ, քել ուրբաթ գնանք հառփելու, հյուրասիրում եմ: «Սալյերի»
    Մինոտավրոսը թելը կտրեց , է՞ս էր քո՝ 100%-անոց պլան ա կյանքս: «Թեսևս»
    Կնիկդ գժվել ա, պապ, հայելու հետ ա խոսում: Թզուկների մոտ եմ, եսիմ երբ կգամ: «Սպիտակաձյունիկ»
    Արա Պրոմեթևս, մի քիչ կուշանամ, բայց ծվատելու հավես ունեմ: Լյարդդ պատրաստի: «Արծիվ»
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 20.10.2010, 18:31:
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.01.2011), CactuSoul (20.10.2010), helium (20.10.2010), matlev (12.01.2011), Moonwalker (21.10.2010), Reh32 (21.10.2010), Smokie (21.10.2010), Surveyr (19.02.2011), Աթեիստ (20.10.2010), Արևածագ (20.10.2010), Թամարա (13.01.2011), Ինչուիկ (24.10.2010), Հայկօ (20.10.2010), Նաիրուհի (24.12.2011), ՆանՍ (21.10.2010), Ռուֆուս (20.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  2. Ուսանողական անեկդոտներ
    Հեղինակ՝ Yevuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 22:45
  3. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  4. Ամանորյա անեկդոտներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.01.2011, 20:58
  5. Անեկդոտներ
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 2786
    Վերջինը: 17.05.2010, 11:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •