User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը



    Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված XBox 360-ի վրա:
    Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
    Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:

    Խնդրի լուծումն առաջարկել է հենց Microsoft-ը, ու հիմա ես կբացատրեմ, թե ինչպես կարելի է մի քանի պարզ քայլերի միջոցով XBox 360-ի կոշտ սկավառակը նորից հասանելի դարձնել:

    Ի՞նչ է պետք դրա համար
    • Բնականաբար, XBox 360 խաղային կցորդ՝ մոդավորված, արգելափակված
    • USB ֆլեշ-կրիչ, գոնե 128 մբ ծավալով
    • Համակարգիչ
    • Ինտերնետի միացում

    Վերջին երկուսը, կարծում եմ, ունեք, եթե կարդում եք սա:

    Հետո՞
    • Հետո քաշում եք այս ֆայլը: Ֆայլը Microsoft-ից է, ամեն ինչ օրինական է ու անվտանգ: Ֆայլի չափսը 80+ մեգաբայտ է, տիպը՝ RAR: Այն իրականում կցորդի համակարգի թարմացում է:
    • Ֆորմատ եք անում ֆլեշը FAT32 համակարգում: Կարևոր է, որ ֆլեշի վրա ոչինչ չլինի, բացի թարմացման ֆայլերից:
    • Թարմացման ֆայլի արխիվը բացում եք ֆլեշի մեջ՝ ինչպես կա, ոչ մի բան չփոփոխելով (իրականում պետք է ստացվի $SystemUpdate ֆոլդեր, որի մեջ ֆայլեր են):
    • Ֆլեշը տեղադրում եք ձեր XBox 360-ի մեջ: Եթե այն միացված է, ապա կասի, որ թարմացում է հայտնաբերել ու պետք է վերաբեռնավորվի: Եթե ոչ, ապա միացրեք այն:
    • XBox 360-ը կհարցնի, արդյո՞ք ուզում եք կիրառել թարմացումը: Ուզում եք, կարծում եմ:
    • Մի քանի վայրկյան անց խաղային կցորդը կվերաբեռնավորվի:

    Վուալյա, խնդիրը լուծված է: Այժմ կարող եք օգտվել ձեր կցորդից, ինչպես մինչև արգելափակումը: Բացի, իհարկե, XBox Live! ծառայությունից:
    Եթե խնդիրներ կամ հարցեր ունեք ուսուցողական նյութի վերաբերյալ, կամ եթե սա չափազանց բարդ էր ձեր համար ու պարզաբանումների կարիք կա, խնդրում եմ գրել մեկնաբանություններում:

    Նախնական թեման իմ ֆորումում:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 19.10.2010, 01:17:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. BIOS-ում ու ընդհանրապես կորել է կոշտ սկավառակը
    Հեղինակ՝ Invicble, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 11.10.2012, 19:09
  2. Վաճառվում է նոր XBOX 360 + Kinect + օրիգինալ 30 կինեկտ խաղեր
    Հեղինակ՝ ArmeniAH, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.09.2011, 14:49
  3. XBOX Kinect կամ ասենք ցտեսություն ստեղնաշարին
    Հեղինակ՝ ArmeniAH, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.06.2011, 09:42
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 14.11.2010, 03:43
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 03.10.2010, 23:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •