User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 112 հատից

Թեմա: «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ցավոտ թեմա է ...
    նախ հասկանանք ինչու է հայ տղան սահմանափակում իր ընկերուհուն: Մի քանի պատճառներ կան որոնցից առավել տարածվածը `

    1. Իրան "պալոժ" չի որ իրա ընԳերուհին առանց իրա իմանալու ԾՊՏԱ
    2. Իրան չի "դզում" որ կարողա ընԳերուհին դուս գա դուս ու մեկը ասի "ազիզ սսսինչ լավն ես դու արա" կամ մեկը կարողա "կպնողական եթա ԻՐԱ ընԳերուհու մամենԴով"
    3. Ինքը համարումա, որ քանի որ իրա ընԳերուհին "տուն տանելու աղջիկա"դրա մարել չպտի առանց իրա ԳիԴության վապՇչե բան անի
    4. Ինքը համարումա որ ես ամիս ընԳերուհին մի քիչ շատ "լկստվեց" ստե ընդե ԷԹալով

    Աղջիկներին հասկանալու համար բավական է միայն Ձեզ իրենց տեղ դնել ... պատկերացրեք ինչ որ մեկը էտպիսի բան ասեր Ձեզ ... ինչպես մի հանրահայտ հումորիստ է հասում ... "տո լի կտայիք կսպանեինք , տո լի գլուխը կջարդեիք" ....համենայն դեպս ... երբեմն աղջիկները հլու են հնազանդեն իրենց ընկերների կամքին ... սիրում են ... կամ պարզապես չեն ուզում ամոթով թողնել իրենց ընկերներին, չեն ուզում ընդիմանալ, բայց ոչ մեկին էլ դա հաճելի չէ ... ինչ վերաբերվում է, որ կանաց դուր է գալիս ենթարկվելը, ապա դա ուրիշ բնագավառ է ...թեմայից դուրս:

    Նման պրոբլեմներ ունեցող աղջիկներին խորհուրդ կտայի անկեղծ խոսել իրենց ընկերների հետ... իսկ եթե "քյառթուն" հաղթում է զգացմունքն ու հարգանքը, ապա խորհուրդ կտայի մտածել արդյոք պատրաստ եք նվիրել Ձեր կյանքը մեկին, որի հետ միասին Դուք լինելու եք դերասան , իսկ ինքը ` Ձեր դերը գրող:

  2. #47
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ամեն աղջիկ արժանի է իր ընկերոջը

  3. #48
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Գիտեք,եթե տղային սիրում ա ու հարգում ա պիտի տեղյակ պահի ինչ-որ տեղ գնալուց առաջ:Տղան պիտի իմանա , թե որտեղ է գտնվում ու ինչ է անու իր ընկերուհին:Եթե ընկեր-ընկերուհի են թող մի հատ ասի ,վաղը խօսքի էս ինչ բանն եմ անելու:Իսկ Վալոդիկը հավայի տեղը իրավունք չունի ասի մի արա:Եթե ասում ա էս ինչ բանը սենց մի արա,պետք ա որպես ընկեր ասի (բացատրի),թե գիտես դա ինձ համար անհարմար իրավիճակ ա ստեղծում,որովհետև... Կամ թեկուզ ասենք վաղը ընկերուհիներիդ հետ համերգ ես գնալու,ես վաղը չեմ կարա էսինչ բանը պտի անեմ... արի մի գնա էլի:Ու մի մտածեք ,որ մենակ նրա համար,որ համերգի ժմանակ չմոտիկանան,կամ չնեղացնեն:Աղջիկը պետք ա ինքը ուզի,որ միշտ տղեն իրա հետ լինի,իրա կողքին:
    Եթե քեզ դնես տղայի տեղը ու տեսնես,որ միգուցէ ճիշտ տեղն ա արգելում,պետք ա լսես:Չնայած եթե չուզես,ոնց էլ նայես սղալ կգտնես:Էդ բաները պետք ա համաձայնեցված լինեն երկուսի կողմից:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  4. #49
    Սկսնակ անդամ Basaeff-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.01.2007
    Հասցե
    ֆորպոստ, հարավային կովկաս
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ինձ միշտ զարմացրել է մի բան, ինչո՞ւ են աղջիկները, որոնք այս հարցն են բարձրացնում միշտ մոտենում տղաների «թույլ տալ/չտալու» կողմից, եւ ոչ հակառակը: Մի գու՞ցե նրանից է, որ մեր աղջիկները լավ էլ ընդունում են իրենց նկատմամբ այդ թույլ տալ/չտալը բայց կցանկանային որ տղաներն իրենց հերթին քիչ օգտագործեին իրենց այդ իրավունքը:
    Ամեն ինչ հենց այս մենթալիտետից է գալիս:

  5. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ թեկուզ ասենք վաղը ընկերուհիներիդ հետ համերգ ես գնալու,ես վաղը չեմ կարա էսինչ բանը պտի անեմ... արի մի գնա էլի... Աղջիկը պետք ա ինքը ուզի,որ միշտ տղեն իրա հետ լինի,իրա կողքին:
    Բայց ի՞նչ պարտադիր է, որ աղջկա ընկերն ամենուր ուղեկցի նրան։ Ի՞նչ է, աղջիկը ոչ մի տեղ առանց ընկերոջ գնալու իրավունք չունի՞։ Կներես, բայց դա արդեն աբսուրդ է։ Տեղեր կան, որտեղ ընկերոջ ներկայությունը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև նույնիսկ ցանկալի չէ։ Որպեսզի գրածս կարդացող Վալոդիկները հանկարծ նախորդ նախադասությունից սխալ ենթադրություններ չանեն ու իրենց երևակայությունը չզարգացնեն «ձախակողմյան» ուղղությամբ, օրինակ բերեմ. ասենք, աղջիկը իր ընկերուհու կամ ընկերուհիների հետ հանդիպում է, և պիտի մտերմիկ, այսպես ասած, աղջկական զրույց ունենան՝ խիստ անձնական բնույթի ։ Հիմա ի՞նչ, էդ ընկերը պիտի գա, նստի հետները, ականջները կախի ու իրենց աղջկական խոսակցություններն ունկնդրի՞։ Կարծում եմ՝ դա ոչ մեկի համար էլ հաճելի չի լինի։
    Ես մի օրինակ բերեցի, բայց որ մտածենք, շատ դեպքեր կգտնենք, երբ ընկերոջ ներկայությունը ցանկալի չէ։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաև աղջկա՝ ընկերոջ հետ ամեն տեղ գնալուն։ Թեև համոզված եմ, որ Վալոդիկները այս առումով միանգամայն ազատ են զգում իրենց. դժվար թե իրենց ընկերուհուն ամեն տեղ հետները տանեն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #51
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    25 տարեկան,սիրուն,կյանքի փորձ ունեցող,երևի արդեն սիրահարված,խելոք աղջիկ ջան.
    Աղջիկը ինքը պետք ա ուզի որ միշտ իրան տղեն ուղեկցի,որովհետև իրան դա միշտ հաճույք ա պատճառում:
    Ես չասեցի,թե քո օրինակում ել պտի տղեն գնա:Եթե աղջիկը ասի թե ուր ա եթում տղեն չի ուզենա գնա,լսի:
    Ստեղ խոսքը գնում ա են ընկեր ընկերուհիների մասին որոնք իրար իսկապես չեն սիրում ու վստահում,հակառակ դեպքում սենց հարցեր չեն առաջանա,կամ կլուծվեն:Իրանց ընկերությունը ձևական բնույթ ա կրում:Իսկ եդ երևույթը չեմ ուզում ասեմ թե քանի տոկոսն ա կազմում Հայաստանում:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  7. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    25 տարեկան,սիրուն,կյանքի փորձ ունեցող,երևի արդեն սիրահարված,խելոք աղջիկ ջան.
    Աղջիկը ինքը պետք ա ուզի որ միշտ իրան տղեն ուղեկցի,որովհետև իրան դա միշտ հաճույք ա պատճառում:
    Ես չասեցի,թե քո օրինակում ել պտի տղեն գնա:Եթե աղջիկը ասի թե ուր ա եթում տղեն չի ուզենա գնա,լսի:
    Դու գրել ես՝ աղջիկը պետք է ուզի, որ տղան իրեն միշտ ուղեկցի։ Ես «միշտ» բառը իր իսկական իմաստով եմ հասկանում, ոչ թե բացառություններով։ Քո ասածից ստացվում էր, որ բացառություններ չպիտի լինեն... Լավ, ինչևէ, կարծես թե դա էլ պարզեցինք։
    Ստեղ խոսքը գնում ա են ընկեր ընկերուհիների մասին որոնք իրար իսկապես չեն սիրում ու վստահում,հակառակ դեպքում սենց հարցեր չեն առաջանա,կամ կլուծվեն:Իրանց ընկերությունը ձևական բնույթ ա կրում:Իսկ եդ երևույթը չեմ ուզում ասեմ թե քանի տոկոսն ա կազմում Հայաստանում:
    Համաձայն եմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.04.2007, 09:20:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #53
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Էս Կարգին թեման մեռնում էր ասի կենդանացնեմ մի բան ասեմ……

    Ուրեմն սենց……
    Համաձայն չեմ այն մտքի հետ որ խանդը սիրո մեջ վստահության բացակայության նշան է…
    Խանդի չափից կախված իրա ու վստահության բացակայության կախվածությաունը տարբեր է /որ գրաֆիկ կառուցենք սենց ծուռ գիծ կլինի անհամաչափ //որ ժամանակ լինի կկառուցեմ պոստ կանեմ /
    Ամեն դեպում երբ խանդում ես պարտադիր չի իրեն խանդես այսինքն չվստահես էլի ուղակի կարողա մտածում ես իրա մասին……լավ…
    Հիմա անցնեմ բուն հարցին……
    Իրոք Շատ Հայտնի իրավիճակ է……Սակայն իմ կարծիքով իրական սիրո պայմաններում տենց բան չի լինում…դա լինումա մենակ են դեպքերում երբ ետ Վալոդիկը այդ աղջկա հետ ընկերությունա անում մենակ նրա համար որ այդ աղջիկը իրա չափանիշներով ՏՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԱՂՋԻԿա…ինքն էլ շատ ժամանակ տենց արգելքներա դնում որ կարենա ուզածի չափ կայֆեր անի ու հանկարծ այդ աղջիկը չիմանա ……
    Սակայն աղջիկը պիտի եդքանը գիտակցելով թույլ չտա իրեն նվաստացնել……
    Հետո սենց մի բան կարդացի "Աղջկա սրբության վրայա կառուցվում ընտանիքը" էէէէ հո տենց չի ……չնայած հայերի մոտ տարածված իրավիճակա …Բայց դե ցանակալիա բնականաբար երկակի սրբության վրա կառուցել ընտանիքը որը համոզված եմ կապրի բավականին երջանիկ…այնպես որ արժի զսպել բնազդները մինչ ամուսնությունը…ու էլի թեմայից շեղվա…
    Սակայն բնականաբար ընկերություն ասվածը հիմնավածա փոխադարձ վստահության վրա ու վտա բան չկա նրա մեջ որ ընկերության մեջ լինի ԵՐԿԿՈՂՄԱՆԻ տեղյակ պահելու իրավիճակ……
    Ինչ կլինի որ զանգես ասես այսօր տղեքի հետ քեֆի ենք ես ել մի քիչ որոշել եմ խմեմ գլուխս հանգստացնեմ ……ինքն էլ ասի ես ել վաղը գնում եմ ընկերուհուս ծնունդին……ու տենց էլի……բայց դե ոչ սաղ մանրուքները…օրինակ այսօր գնացի խանութ մի հատ հաց առա են էլ չոր էր մի հատ ել սնիկերս ու տենց շարունակ

    ……օֆֆ ես ինչքան խոսացի բոլա………
    Loading your personal settings....

  9. #54
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Ես մտածում եմ, որ երբ որ աղջիկն ու տղան ընկերություն են անում, ունեն հավասար իրավունքներ: Չեմ ընդունում, երբ տղան իրան դնումա "շեֆ"-ի տեղ, ու փորցումա տան տղամարդը լինի լօլ: Չէ որ մինչև էդ աղջկա հետ ընկերություն անելը ինքը տեսել է, թե օրինակ, ոնց է աղջիկը հագնվում... ուրեմն ինչու՞ դժգոհել:

    Բացի այդ, եթե սիրում ես, շատ մանր-մունր բաների վրա կարելի է աչք փակել, ու մի անգամ նենց անել, որ սիրածդ մարդը իրան լավ զգա... Բայց դա չի նշանակում, որ եթե ընկերդ ասի շնչի, պետքա շնչես, եթե ասի՝ մի շնչի, չշնչես: Չեմ կարծում, թե որևէ տղայի հաճելի կլինի, եթե իր ընկերուհին այսպես ասած "շունիկ" լինի: Իսկ ընկերոջդ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ մեջ, թե դու որտեղ ես գնում, ոչ մի վատ բան չկա, ամենաճիշտը դա է, բայց ոչ թե թույլտվություն հարցնել:

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե որևէ տղայի հաճելի կլինի, եթե իր ընկերուհին այսպես ասած "շունիկ" լինի:
    Սխալվում ես, ցավոք... Հայաստանում լավ էլ շատ են այնպիսի տղաներիը, որոնք սիրում են, որ իրենց ընկերուհիները հենց իրենց «շունիկը» լինեն, ինչպես դու ասացիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #56
    Անհասկանալի Paradise-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Շատերն են փնտրում
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    )))))))))))))))))) Շատ լավ ես մեկնաբանել խոսք չկա, բայց համամիտ չեմ նրա հետ ,որ զանգեմ հարցնեմ տեսնեմ թողնում ա թե չէ?Սակայն մյուս կողմից էլ որքանով հաճելի կլինի տղային երբ իրեն ասեն` գիտես բա եսօր ընկերուհուտ տեսա էս ինչ տեղն էր? Մի կողմից էլ դժվարություն չի ներկայացնում մեկ զանգով զգուշացնել որ ինչ-որ տեղ է պատրաստվում գնալ:Շատ հնարավոր է որ այն տեղը որտեղ պատրաստվում է գնալ աղջիկը այնքան էլ հաջողված տարբերակ չէ: Ոչ մի նորմալ տղա չի ցանկանա որ իր ընկերուհին գնա (արգելված) տեղեր իսկ այդպիսի տեղեր շատ կան մեր քաղաքում նույնիսկ այն դեպքում երբ երկուսով գնան: Նենց որ իմ կողմից խորհուրդի կարգով ուզում ես ընդունի չես ուզում մի ընդունի ես իրավունք չունեմ քեզ պարտադրելու մինչև որևե տեղ գնալը տեղեկացրեք ձեր ընկերոջը:

    ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ

  12. #57
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն բնականաբար ընկերություն ասվածը հիմնավածա փոխադարձ վստահության վրա ու վտա բան չկա նրա մեջ որ ընկերության մեջ լինի ԵՐԿԿՈՂՄԱՆԻ տեղյակ պահելու իրավիճակ……
    Ինչ կլինի որ զանգես ասես այսօր տղեքի հետ քեֆի ենք ես ել մի քիչ որոշել եմ խմեմ գլուխս հանգստացնեմ ……ինքն էլ ասի ես ել վաղը գնում եմ ընկերուհուս ծնունդին……ու տենց էլի……բայց դե ոչ սաղ մանրուքները…օրինակ այսօր գնացի խանութ մի հատ հաց առա են էլ չոր էր մի հատ ել սնիկերս ու տենց շարունակ
    Շատ ճիշտա,պետքա երկուսն էլ իրար տեղեկացնեն բոլոր ոչ մանր քայլերի մասին ու ոչ թե հարցնեն: Իրարից լրիվ անտեղյակ լինելը մի քիչ տարօրինակ կլինի:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  13. #58
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվում ես, ցավոք... Հայաստանում լավ էլ շատ են այնպիսի տղաներիը, որոնք սիրում են, որ իրենց ընկերուհիները հենց իրենց «շունիկը» լինեն, ինչպես դու ասացիր։
    Ուլուանա ջան, այո «շունիկ» ու անխելք ընկերուհի նախընտրում են ցավոք շատերը... բայց դե դա էլ իր բացատրությունը ունի... ուզում են անխելք լինի, որ այդ աղջկա կողքին իրենց իսկ անխելքությունը չերևա
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #59
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    Էս թեմայով կարելի է անվերջ խոսել ու վիճել: Սակայն ըստ իս կա մի ճշմարտություն` յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, թե ինչպիսի հարաբերություններ են լինելու իրենց միջև` անկախ այն բանին դա դուր է գալիս շրջապատողներին, թե ոչ:
    Ինձ դուր չեկավ այն, որ շատերը այստեղ ասում են, որ իրենք "զզվում" են նման բաներից: Թույլ տվեք ասել. "Սակայն ձեր ի՞նչ գործն է դա": Դուք ձեր անունից խոսեք: Եթե դուք դա չեք ընդունում, դա դեռ չի նշանակում, որ դա զզվելի երևույթ է...

  15. #60
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2007
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    Երբ սիրում ես չես մտածում ասես թե չե: Սիրելի աղջիկներ վաղվա օրը գողանում է ձեր ուրախությունը, չի թողնում որ ճիշտ տրամաբանեք, վաղվա օրը դուրս է մղվում սիրով միայն:

    Տղերք ջան մեր աղջիկները ինչքան էլ ասեն թե չեն ուզում իրենց հանդեպ հոգատար լինենք միևնույն է իրանք դեռ չգիտեն , որ ինչի դեմ պայքարում են դա իրենց դուր է գալիս, իսկ ով էլ դեռ չի հասկացել դա հուսով եմ , որ մի օր նա էլ կհասկանա:

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 251
    Վերջինը: 11.06.2014, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •