Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
Կամ թեկուզ ասենք վաղը ընկերուհիներիդ հետ համերգ ես գնալու,ես վաղը չեմ կարա էսինչ բանը պտի անեմ... արի մի գնա էլի... Աղջիկը պետք ա ինքը ուզի,որ միշտ տղեն իրա հետ լինի,իրա կողքին:
Բայց ի՞նչ պարտադիր է, որ աղջկա ընկերն ամենուր ուղեկցի նրան։ Ի՞նչ է, աղջիկը ոչ մի տեղ առանց ընկերոջ գնալու իրավունք չունի՞։ Կներես, բայց դա արդեն աբսուրդ է։ Տեղեր կան, որտեղ ընկերոջ ներկայությունը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև նույնիսկ ցանկալի չէ։ Որպեսզի գրածս կարդացող Վալոդիկները հանկարծ նախորդ նախադասությունից սխալ ենթադրություններ չանեն ու իրենց երևակայությունը չզարգացնեն «ձախակողմյան» ուղղությամբ, օրինակ բերեմ. ասենք, աղջիկը իր ընկերուհու կամ ընկերուհիների հետ հանդիպում է, և պիտի մտերմիկ, այսպես ասած, աղջկական զրույց ունենան՝ խիստ անձնական բնույթի ։ Հիմա ի՞նչ, էդ ընկերը պիտի գա, նստի հետները, ականջները կախի ու իրենց աղջկական խոսակցություններն ունկնդրի՞։ Կարծում եմ՝ դա ոչ մեկի համար էլ հաճելի չի լինի։
Ես մի օրինակ բերեցի, բայց որ մտածենք, շատ դեպքեր կգտնենք, երբ ընկերոջ ներկայությունը ցանկալի չէ։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաև աղջկա՝ ընկերոջ հետ ամեն տեղ գնալուն։ Թեև համոզված եմ, որ Վալոդիկները այս առումով միանգամայն ազատ են զգում իրենց. դժվար թե իրենց ընկերուհուն ամեն տեղ հետները տանեն...