Դե եթե վալոդիկները նշված պահվածքը աղջիկների դուրը չի գալիս, թող ընկերություն չանեն վալոդիկների հետ: Ում հարցնում եմ, թե ինչի իրենց ընկերուհիներին չեն թողնում այս կամ այն տեղը գնալ, արդյոք դա վստահելու հարց ա, կամ եթե պետք չի գնալ, միթե՞ ընկերուհին չի հասկանում, մեծ մասը ասում է, որ աղջիկ ա, չի ՚՚ջոկում՚՚:
Օրինակ ես մենակ ՚՚ջոկողի՚՚ հետ ընկերություն կանեմ: Կամ ասենք եթե մի տեղ լինի, ուր ինքը իմ կարծիքով չպիտի գնա, բայց շատ է ուզում գնալ, ես էլ հետը կգնամ, հետո նույն օրը ուրիշ ավելի հաճելի տեղ կհրավիրեմ, որ զգա տարբերությունը:
Բայց ընդհանուր առմամբ տարածված երեւույթ է եւ վալոդիկներին էլ չպետք է մեղադրել: Եթե վալոդիկը կա, ուրեմն վալոդուհիներ՝ այսինքն վալոդիկներին ընդունողներ էլ կան: