Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
Ցավոտ թեմա է ...
նախ հասկանանք ինչու է հայ տղան սահմանափակում իր ընկերուհուն: Մի քանի պատճառներ կան որոնցից առավել տարածվածը `

1. Իրան "պալոժ" չի որ իրա ընԳերուհին առանց իրա իմանալու ԾՊՏԱ
2. Իրան չի "դզում" որ կարողա ընԳերուհին դուս գա դուս ու մեկը ասի "ազիզ սսսինչ լավն ես դու արա" կամ մեկը կարողա "կպնողական եթա ԻՐԱ ընԳերուհու մամենԴով"
3. Ինքը համարումա, որ քանի որ իրա ընԳերուհին "տուն տանելու աղջիկա"դրա մարել չպտի առանց իրա ԳիԴության վապՇչե բան անի
4. Ինքը համարումա որ ես ամիս ընԳերուհին մի քիչ շատ "լկստվեց" ստե ընդե ԷԹալով

Աղջիկներին հասկանալու համար բավական է միայն Ձեզ իրենց տեղ դնել ... պատկերացրեք ինչ որ մեկը էտպիսի բան ասեր Ձեզ ... ինչպես մի հանրահայտ հումորիստ է հասում ... "տո լի կտայիք կսպանեինք , տո լի գլուխը կջարդեիք" ....համենայն դեպս ... երբեմն աղջիկները հլու են հնազանդեն իրենց ընկերների կամքին ... սիրում են ... կամ պարզապես չեն ուզում ամոթով թողնել իրենց ընկերներին, չեն ուզում ընդիմանալ, բայց ոչ մեկին էլ դա հաճելի չէ ... ինչ վերաբերվում է, որ կանաց դուր է գալիս ենթարկվելը, ապա դա ուրիշ բնագավառ է ...թեմայից դուրս:

Նման պրոբլեմներ ունեցող աղջիկներին խորհուրդ կտայի անկեղծ խոսել իրենց ընկերների հետ... իսկ եթե "քյառթուն" հաղթում է զգացմունքն ու հարգանքը, ապա խորհուրդ կտայի մտածել արդյոք պատրաստ եք նվիրել Ձեր կյանքը մեկին, որի հետ միասին Դուք լինելու եք դերասան , իսկ ինքը ` Ձեր դերը գրող: