User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 112 հատից

Թեմա: «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Վերջին խմբագրող՝ Cleopatra: 07.02.2007, 15:09:

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնումա, թե՞ չԷ

    Լավ թեմա ես բացել, ինձ ամենաներվայնացնող թեմաներից ա :

    Միշտ դեմ եմ եղել նման բաների ու նույնիսկ զարմանում եմ, թե ո՞նց են աղջիկները նման բաների դիմանում… Չեմ հասկանում, էդ տղեն ի՞նչ դառավ, որ ինքը պտի գնա ստեղ նդեղ ընկերների հետ ուրախանա, քեֆ անի, իսկ աղջիկը մի հատ տնից դուրս չգա ու չգնա ընկերուհու տուն :

    Զզվում եմ հայ տղաների նման անիմաստ արգելքներ դնելուց: Ախր ինչի՞ աղջիկը պտի իրան ճնշված զգա, հը՞ն, քիչ ա մինչև էդ ծնողներից էր հարցնում, հիմա էլ պտի տղու՞ց հարցնի :

    Հա, ասենք ես չեմ ասում, որ աղջիկը պտի իրա կայֆերով սաղ օր ստեղ-նդեղ լինի առանց իր ընկերոջ, դե բայց էդ էլ մի բան չի, որ ընկերն իրա կայֆերով լինի, իսկ աղջիկը տանը թթվի: Հա՛, կան բաներ, որոնք հարկավոր ա քննարկել ընկերոջ հետ, խորհրդակցել, դե բայց դա պիտի լինի միմյանց հանդեպ հարգանքի նշան, ոչ թե խտրականություն աղջկա հանդեպ :

    Անձամբ ես երբեք ընկերություն չեմ անի նման տղայի հետ, որը կսահմանափակեր իմ իրավունքներն ու ամեն մի քայլ անելուց իրենից թույլտվություն պտի վերցնեի: Թող ներեն ինձ տղաները, դե բայց տղան էդ ո՞վ դառավ (որ գոնե դեռ ամուսին չի), որ աղջկա առջև արգելքներ դնի :

    Չէ՛, դեմ եմ ու չեմ հարգում այն աղջիկներին, որոնք համեստաբար դիմանում են ու սուսիկ-փուսիկ լսում են տղաներին…

    Մի բան էլ ասեմ, ականջներիդ օղ արեք, տղաներ ջան. ուզում ա թողեք, ուզում ա չթողեք, աղջիկը մեկ ա իրա անելիքն անելու ա ու եթե չթողնեք՝ ձեզնից թաքուն ա անելու, ու հետո արդեն ոչ էլ հարցնելու ա, դրա համար ավելի լավ ա մեղմ լինեք աղջիկների հետ ու ձգտեք հասկանալ և չոտնահարել նրանց իրավունքները :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Իրոք բավականին տհաճ իրավիճակ է… Երբեմն ինձ թվում է, թե հայ աղջիկներին իրոք դուր է գալիս, երբ իրենց ղեկավարում են, երբ նրանք կորցնում են իրենց ԵՍ-ը: Համամիտ եմ, երբ ունես սիրած էակ, կարելի է նրա հետ խորհրդակցել անել ինչ-որ բան կամ չանել, սակայն երբ լռելյայն ենթարկվում են նույնիսկ այն դեպքերում, երբ այդ արարքը գործելը հույժ կենսական նշանակություն ունի … անտանելի է…
    Նման իրավիճակի մի փոքրիկ իրական դիպված ասեմ. Աղջիկը տանը մոր հետ մենակ է լինում, մայրն աղջկան ուղարկում է հացի, աղջիկը զանգում ընկերոջն է հարցնում, գնա՞ խանութ, որն ընդամենը մի 100 մետր հեռու է տանից, թե չգնա: Իսկ ընկերը չի թողում… այսինքն աղջկա համար մոր խոսքն այս դեպքում ավելի անարժեք է, քան ընկերոջ արգելքը… Տխուր է բայց փաստ է…
    Հարգելի պարմանուհիներ, բարձր պահեք ձեր արժանապատվությունը… Դուք ՀՈԳԻ եք, որն արժանի է հարգանքի, ունի խոսքի իրավունք… Դուք միլիոնավոր անգամ ավելի արժեք, քան ձեզ երբեմն գնահատում են այդ ձեր ընկեր կոչվածները… Նրանց արգելքը հաճախ գալիս է անվստահությունից (ճիշտ է, ինչ-որ չափով անվտանգության գաղափարն էլ դեր ունի այստեղ): Եթե նրանք ձեզ իրոք սիրեն ու վստահ լինեն ձեր սիրո մեջ, ապա կվստահեն և ԴՈՒՔ ԿԴԱԴԱՐԵՔ ԽԱՄԱՃԻԿ ԼԻՆԵԼՈՒՑ…

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Իրոք բավականին տհաճ իրավիճակ է… *****
    Ահա |Շատ տեղին է ասված!!!!!!!! ես կարծում եմ, շատ բան աղջկանից է կախված եթե հենց սկզբից գլխիդ նստեցրեցիր, ուրեմն դատապարտված ես!!!!!!!!!

    Տղաներն էլ լավ կլիներ միանային ու կարծիքներ հայտնեին!!!!!!!!!!

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Լավ թեմա ես բացել, ինձ ամենաներվայնացնող թեմաներից ա : *****:
    Ապրես!!!!!!!!!!!
    Վերջին խմբագրող՝ NetX: 08.02.2007, 02:46: Պատճառ: Գրառման ավելացում։

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Կլեո՛, ապրես, որ բացեցիր էս ակտուալ թեման, ինձ էլ շատ հետաքրքիր կլինի լսել տղաների կարծիքը այս ամենի հանդեպ ու ընդհանրապես այդ հսկողության անհրաժեշտության պատճառները:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Իսկ տղաները համառորեն լռում են...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Աղջիկը տանը մոր հետ մենակ է լինում, մայրն աղջկան ուղարկում է հացի, աղջիկը զանգում ընկերոջն է հարցնում, գնա՞ խանութ, որն ընդամենը մի 100 մետր հեռու է տանից, թե չգնա: Իսկ ընկերը չի թողում…
    Ետ արդեն աբսուրդա, ու ըտեղ մենակ աղջիկնա մեղավոր, ովա ստիպում իրան ըտեց տղու հետ ընկերություն անի,կամ էլ ձևա թե տեսեք տեսեք ենքանա սիրում ենքանա անհանգստանում, որ ամեն քայլի մասին պիտի տեղյակ լինի:Շատ կներեք արտահայտությանս համար կարողա վաղը մուս օր զուգարան գնալու համար էլ թույլատվություն պահանջի ինչ-որ տղա, ինչ պիտի հարցնեն…
    Ավելի լուրջ կարծում եմ, որ եթե տղան իրոք սիրում ու վստահում է աղջկան այդպիսի երևույթնեևր պիտի որ չլինեն:Ուղակի պետք է տղային տեղյակ պահել, որպիսի չանհանգստանա:Չեմ կարծում, որ աղջիկները կցանկանան, որ իրենցով ընդանրապես չհետաքրքրվեն:Եթե նրանք իրոք իրար սիրում են այդ կարգի խնդիրներ չեն առաջանա ամեն ինչ ստացվում է բնականորեն,ինչ որ հատուկ թույլ տվության հարց չի առաջանում ուղակի տեղյակ են պահում իրենց ընկերոջը ու վերջ:Իսկ եթե կա ինչ որ լուրջ պատծառ, որ տղան չի ցանկանում , որ աղջիկը գնա այդ վայրը մենակ ապա դա շատ հանգիստ կարելի է բացատրել աղջկան և նա անպայման կհսկանա քեզ:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  8. #8
    Սկսնակ անդամ sh_joy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    54
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Ես հիշում եմ, մազերս բիզ-բիզ էին կանգնել, երբ կուրսիցս մի քանի աղջիկ հայտարարեցին, որ ձևը տենց ա, բա տղամարդը միշտ էլ կնոջը դավաճանանում ա, կինը տեղ ոչինչ չի կարող անել, պիտի սուս-փուս համակերպվի... Նման մտածելակերպի մարդիկ էլ երևի լրիվ նորմալ են համարում, որ ընկերը թույլ չտա, պիտի տանը սոված նստեն, խանութ չգնան։

    Մեջբերում TigranM-ի խոսքերից
    Ավելի լուրջ կարծում եմ, որ եթե տղան իրոք սիրում ու վստահում է աղջկան այդպիսի երևույթնեևր պիտի որ չլինեն:Ուղակի պետք է տղային տեղյակ պահել, որպիսի չանհանգստանա:Չեմ կարծում, որ աղջիկները կցանկանան, որ իրենցով ընդանրապես չհետաքրքրվեն:Եթե նրանք իրոք իրար սիրում են այդ կարգի խնդիրներ չեն առաջանա ամեն ինչ ստացվում է բնականորեն,ինչ որ հատուկ թույլ տվության հարց չի առաջանում ուղակի տեղյակ են պահում իրենց ընկերոջը ու վերջ:Իսկ եթե կա ինչ որ լուրջ պատծառ, որ տղան չի ցանկանում , որ աղջիկը գնա այդ վայրը մենակ ապա դա շատ հանգիստ կարելի է բացատրել աղջկան և նա անպայման կհսկանա քեզ:
    Լրիվ համաձայն եմ։
    Միայն մի բան ավելացնեմ՝ դա պիտի միակողմանի չլինի։ Կարծում եմ՝ այս հարցում (և ոչ միայն ) 2 կողմերը պետք է հավասար լինեն, 2-ն էլ իրար համար անհանգստանան, 2-ն էլ իրար տեղեկացնեն (իհարկե ոչ հացի գնալու մասին)։ Չնայած տեղեկացնել բառը մի քիչ հարմար չեմ համարում, որովհետև դա զուտ տեղեկատվութնում չի, կարող է միասին խորհրդակցեն և որոշեն (միասին որոշեն, առանց որևէ մեկի գերիշխանության), որ պետք չի գնալ տվյալ տեղը։

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Տեսնես ես որ խմբի՞ն եմ պատկանում:
    Իսկ դու ձևեր մի թափի, լավ էլ գիտես, թե որ խմբին ես պատկանում։
    Մարդու հնարավորություններն անսահման են:

  9. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Սուրբ տղամարդիկ չկան, /նրանք իհարկե կպատժվեն իրենց մեղքերի համար/ կան սուրբ կանայք և ըստ այդմ ընտանիք այդ հասկացությունը սուրբ է միայն կնոջ մաքրությամբ ու հնազանդությամբ:
    Սիրելի գեղեցկուհի աղջիկներ դուք երևի չեք մոռացել, որ Ձեր երազած հարսանիքը դա ոչ միայն լիմուզին ու հարսի շոր է, այլ նաև եկեղեցու արարողություն, որտեղ դուք Աստծո առջև երդվելու եք ՀՆԱԶԱՆԴ լինել Ձեր կեսին, կյանքի ԲՈԼՈՐ ժամանակներում, մինչև որ մահը Ձեզ կբաժանի իրարից:

    Բայց եթե տղան "վալոդիկ" է ապա հաստատ պետք չի զանգել և ինչ որ բան հարցնել նրանից:

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ցավոտ թեմա է ...
    նախ հասկանանք ինչու է հայ տղան սահմանափակում իր ընկերուհուն: Մի քանի պատճառներ կան որոնցից առավել տարածվածը `

    1. Իրան "պալոժ" չի որ իրա ընԳերուհին առանց իրա իմանալու ԾՊՏԱ
    2. Իրան չի "դզում" որ կարողա ընԳերուհին դուս գա դուս ու մեկը ասի "ազիզ սսսինչ լավն ես դու արա" կամ մեկը կարողա "կպնողական եթա ԻՐԱ ընԳերուհու մամենԴով"
    3. Ինքը համարումա, որ քանի որ իրա ընԳերուհին "տուն տանելու աղջիկա"դրա մարել չպտի առանց իրա ԳիԴության վապՇչե բան անի
    4. Ինքը համարումա որ ես ամիս ընԳերուհին մի քիչ շատ "լկստվեց" ստե ընդե ԷԹալով

    Աղջիկներին հասկանալու համար բավական է միայն Ձեզ իրենց տեղ դնել ... պատկերացրեք ինչ որ մեկը էտպիսի բան ասեր Ձեզ ... ինչպես մի հանրահայտ հումորիստ է հասում ... "տո լի կտայիք կսպանեինք , տո լի գլուխը կջարդեիք" ....համենայն դեպս ... երբեմն աղջիկները հլու են հնազանդեն իրենց ընկերների կամքին ... սիրում են ... կամ պարզապես չեն ուզում ամոթով թողնել իրենց ընկերներին, չեն ուզում ընդիմանալ, բայց ոչ մեկին էլ դա հաճելի չէ ... ինչ վերաբերվում է, որ կանաց դուր է գալիս ենթարկվելը, ապա դա ուրիշ բնագավառ է ...թեմայից դուրս:

    Նման պրոբլեմներ ունեցող աղջիկներին խորհուրդ կտայի անկեղծ խոսել իրենց ընկերների հետ... իսկ եթե "քյառթուն" հաղթում է զգացմունքն ու հարգանքը, ապա խորհուրդ կտայի մտածել արդյոք պատրաստ եք նվիրել Ձեր կյանքը մեկին, որի հետ միասին Դուք լինելու եք դերասան , իսկ ինքը ` Ձեր դերը գրող:

  11. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ամեն աղջիկ արժանի է իր ընկերոջը

  12. #12
    Սկսնակ անդամ Basaeff-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.01.2007
    Հասցե
    ֆորպոստ, հարավային կովկաս
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Ինձ միշտ զարմացրել է մի բան, ինչո՞ւ են աղջիկները, որոնք այս հարցն են բարձրացնում միշտ մոտենում տղաների «թույլ տալ/չտալու» կողմից, եւ ոչ հակառակը: Մի գու՞ցե նրանից է, որ մեր աղջիկները լավ էլ ընդունում են իրենց նկատմամբ այդ թույլ տալ/չտալը բայց կցանկանային որ տղաներն իրենց հերթին քիչ օգտագործեին իրենց այդ իրավունքը:
    Ամեն ինչ հենց այս մենթալիտետից է գալիս:

  13. #13
    Անհասկանալի Paradise-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Շատերն են փնտրում
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    )))))))))))))))))) Շատ լավ ես մեկնաբանել խոսք չկա, բայց համամիտ չեմ նրա հետ ,որ զանգեմ հարցնեմ տեսնեմ թողնում ա թե չէ?Սակայն մյուս կողմից էլ որքանով հաճելի կլինի տղային երբ իրեն ասեն` գիտես բա եսօր ընկերուհուտ տեսա էս ինչ տեղն էր? Մի կողմից էլ դժվարություն չի ներկայացնում մեկ զանգով զգուշացնել որ ինչ-որ տեղ է պատրաստվում գնալ:Շատ հնարավոր է որ այն տեղը որտեղ պատրաստվում է գնալ աղջիկը այնքան էլ հաջողված տարբերակ չէ: Ոչ մի նորմալ տղա չի ցանկանա որ իր ընկերուհին գնա (արգելված) տեղեր իսկ այդպիսի տեղեր շատ կան մեր քաղաքում նույնիսկ այն դեպքում երբ երկուսով գնան: Նենց որ իմ կողմից խորհուրդի կարգով ուզում ես ընդունի չես ուզում մի ընդունի ես իրավունք չունեմ քեզ պարտադրելու մինչև որևե տեղ գնալը տեղեկացրեք ձեր ընկերոջը:

    ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ

  14. #14
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է, այն տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>> ...
    Իմ կարծիքով աղջկանից ա կախված թողնել, չթողնելը։ Բացի դրանից եթե նման հարց է առաջանում, նշանակում է վստահություն չկա, ինչը հաճելի չի։
    Ամեն դեպքում, պարզապես պետք է խուսափել նման տղաներից, մարդու մտածելակերպից է գալիս։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  15. #15
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չէ»

    Թու՛ լրիվ տրագեդիա սարքիք

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 251
    Վերջինը: 11.06.2014, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •