Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է,այն տղաների
մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>>
...
Հուսով եմ հասկացաք խոսքս ինչի մասին է,այն տղաների
մասին, որոնք իրենց ընկերուհիներին արգելում են նույնիսկ տանից դուրս գալ առանց իրենցից թույլտվություն վերցնելու, ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ <<հայկական տրագիկոմեդիաներին>>
...
Վերջին խմբագրող՝ Cleopatra: 07.02.2007, 15:09:
Լավ թեմա ես բացել, ինձ ամենաներվայնացնող թեմաներից ա:
Միշտ դեմ եմ եղել նման բաների ու նույնիսկ զարմանում եմ, թե ո՞նց են աղջիկները նման բաների դիմանում… Չեմ հասկանում, էդ տղեն ի՞նչ դառավ, որ ինքը պտի գնա ստեղ նդեղ ընկերների հետ ուրախանա, քեֆ անի, իսկ աղջիկը մի հատ տնից դուրս չգա ու չգնա ընկերուհու տուն:
Զզվում եմ հայ տղաների նման անիմաստ արգելքներ դնելուց: Ախր ինչի՞ աղջիկը պտի իրան ճնշված զգա, հը՞ն, քիչ ա մինչև էդ ծնողներից էր հարցնում, հիմա էլ պտի տղու՞ց հարցնի:
Հա, ասենք ես չեմ ասում, որ աղջիկը պտի իրա կայֆերով սաղ օր ստեղ-նդեղ լինի առանց իր ընկերոջ, դե բայց էդ էլ մի բան չի, որ ընկերն իրա կայֆերով լինի, իսկ աղջիկը տանը թթվի: Հա՛, կան բաներ, որոնք հարկավոր ա քննարկել ընկերոջ հետ, խորհրդակցել, դե բայց դա պիտի լինի միմյանց հանդեպ հարգանքի նշան, ոչ թե խտրականություն աղջկա հանդեպ:
Անձամբ ես երբեք ընկերություն չեմ անի նման տղայի հետ, որը կսահմանափակեր իմ իրավունքներն ու ամեն մի քայլ անելուց իրենից թույլտվություն պտի վերցնեի: Թող ներեն ինձ տղաները, դե բայց տղան էդ ո՞վ դառավ (որ գոնե դեռ ամուսին չի), որ աղջկա առջև արգելքներ դնի:
Չէ՛, դեմ եմ ու չեմ հարգում այն աղջիկներին, որոնք համեստաբար դիմանում են ու սուսիկ-փուսիկ լսում են տղաներին…
Մի բան էլ ասեմ, ականջներիդ օղ արեք, տղաներ ջան. ուզում ա թողեք, ուզում ա չթողեք, աղջիկը մեկ ա իրա անելիքն անելու ա ու եթե չթողնեք՝ ձեզնից թաքուն ա անելու, ու հետո արդեն ոչ էլ հարցնելու ա, դրա համար ավելի լավ ա մեղմ լինեք աղջիկների հետ ու ձգտեք հասկանալ և չոտնահարել նրանց իրավունքները:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իրոք բավականին տհաճ իրավիճակ է… Երբեմն ինձ թվում է, թե հայ աղջիկներին իրոք դուր է գալիս, երբ իրենց ղեկավարում են, երբ նրանք կորցնում են իրենց ԵՍ-ը: Համամիտ եմ, երբ ունես սիրած էակ, կարելի է նրա հետ խորհրդակցել անել ինչ-որ բան կամ չանել, սակայն երբ լռելյայն ենթարկվում են նույնիսկ այն դեպքերում, երբ այդ արարքը գործելը հույժ կենսական նշանակություն ունի… անտանելի է…
Նման իրավիճակի մի փոքրիկ իրական դիպված ասեմ. Աղջիկը տանը մոր հետ մենակ է լինում, մայրն աղջկան ուղարկում է հացի, աղջիկը զանգում ընկերոջն է հարցնում, գնա՞ խանութ, որն ընդամենը մի 100 մետր հեռու է տանից, թե չգնա: Իսկ ընկերը չի թողում… այսինքն աղջկա համար մոր խոսքն այս դեպքում ավելի անարժեք է, քան ընկերոջ արգելքը…Տխուր է բայց փաստ է…
Հարգելի պարմանուհիներ, բարձր պահեք ձեր արժանապատվությունը… Դուք ՀՈԳԻ եք, որն արժանի է հարգանքի, ունի խոսքի իրավունք… Դուք միլիոնավոր անգամ ավելի արժեք, քան ձեզ երբեմն գնահատում են այդ ձեր ընկեր կոչվածները… Նրանց արգելքը հաճախ գալիս է անվստահությունից (ճիշտ է, ինչ-որ չափով անվտանգության գաղափարն էլ դեր ունի այստեղ): Եթե նրանք ձեզ իրոք սիրեն ու վստահ լինեն ձեր սիրո մեջ, ապա կվստահեն և ԴՈՒՔ ԿԴԱԴԱՐԵՔ ԽԱՄԱՃԻԿ ԼԻՆԵԼՈՒՑ…
ԱհաCassiopeia-ի խոսքերից
|Շատ տեղին է ասված!!!!!!!! ես կարծում եմ, շատ բան աղջկանից է կախված եթե հենց սկզբից գլխիդ նստեցրեցիր, ուրեմն դատապարտված ես!!!!!!!!!
Տղաներն էլ լավ կլիներ միանային ու կարծիքներ հայտնեին!!!!!!!!!!
Ավելացվել է 1 րոպե անց
Arisol-ի խոսքերից
Ապրես!!!!!!!!!!!
![]()
Վերջին խմբագրող՝ NetX: 08.02.2007, 02:46: Պատճառ: Գրառման ավելացում։
Կլեո՛, ապրես, որ բացեցիր էս ակտուալ թեման, ինձ էլ շատ հետաքրքիր կլինի լսել տղաների կարծիքը այս ամենի հանդեպ ու ընդհանրապես այդ հսկողության անհրաժեշտության պատճառները:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Իսկ տղաները համառորեն լռում են...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ստե խոսումա էն, թե տղեն ինչքանա վստահում աղջկան…
ինչքան շատ ա վստահում և խանդում, պարզա էնքան չի թողի տնից դուս գա, ինետ մտնի…
Մեսրոպ ջան, պատահաբար ոչինչ չե՞ս շփոթելMesrop-ի խոսքերից
… Ինչ-որ անկապ բան ստացվեց ասածդ…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Եթե վստահի, ապա հանգիստ կարող է թույլ տալ, որ աղջիկը տանից դուրս գա և ստրկության դրոշմը չկրի ճակատին…Mesrop-ի խոսքերից
Տղաներին երևի, ահավոր չի <<դզզել>> այս թեման, Էէէէէէէ աղջիկներ աչքիս շատ ենք վախեցրել, այնպես միավոերված ենք, որ ռիսկ չեն անում գրել
![]()
Հա, Մաշ, իրանց ահավոր չի դզզել, մեզ էլ նենց ա դզզել, որ երեւում ա, թե մեր հայ աղջիկներին ոնց են նեղում:Kleopatra-ի խոսքերից
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Վայ Ան կամ այսպես նրանք կլռեն
, կամ մի հզոր բանակ կհարձակվի մեզ վրա, բայց Մեսրոպին հալալա
![]()
Մեսրոպ ջան, պատահաբար ոչինչ չե՞ս շփոթել … Ինչ-որ անկապ բան ստացվեց ասածդ…վոտ. հենց էդ ել ասում եմ…Եթե վստահի, ապա հանգիստ կարող է թույլ տալ, որ աղջիկը տանից դուրս գա և ստրկության դրոշմը չկրի ճակատին…![]()
վստահություն չկա… ինչը պարտադիր ա կարգին սրիո համար…
Ա դե դուսը ցուրտա,հելնում եք դուս ինչ անեք![]()
Իսկ լուրջ,տենց ծայրահեղ բռնապետ լինելը շատ վատա: Խանդ պետքա լինի սիրելուց,բայց տենց շատ չի կարելի, վատա: Թե չէ կարողա մի օր էլ դուս գնալուց որոշես ցելաֆանով փաթաթել ընկերուհուտ որ չտեսնեն ուրիշ տղաները,գեղեցկությունը տեսնելու համար է :
Ճիշտա վստահությունա կարևոր : Եթե վստահ ես այդ սիրո մեջ,ուրեմ չպետքա տենց լինես,դա հիվանդությունա: Աղջկան էլ է ազատություն պետք...
Ստեղ մի բանելա կարևոր, եթե սեր կա,սիրում եք իրար,ետ սիրուց ելնելով,չեմ ասում միշտ,բայց պետք է,հաճելի է,նպատակին է.... զանգել ու Վալոդին ասել ՝ Վալոդ ջան դուս եմ գալի,ես ինչ տեղնեմ գնում...
քանի որ, երբ մարդ մի բան լսումա ու դուրը չի գալի առաջինը չի դնում խորը մտածում,այլ զգացմունքներն են առաջինը գործի անցնում,իսկ հետո տխուրա լինում: Չգիտեմ ինչքան «ուժեղ» պետքա լինես,որ....
(Սենց բոլորս էլ ասում ենք լավ լավ ,բայց երբ գա օրը ... Հուսով եմ ...)
զզվում եմ այդպիսի բաներից, ատում եմ և չկրկնվելու համա, ասեմ, որ միանում եմ Արիսոլի և Կասիօպրիայի ասածներին...
բայց նույնիսկ չգիտեմ` ավելի շատ տղայի, թե աղջկա վրա կատաղեմ... ինչպես կարելի այդ աստիճան ինքդ քեզ իջացնել...![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ