Երթուղայինների թեման մի ամբողջ ստեղծագործական կյանքի նյութ է
Անկապ են մեր երթուղայինները, շատ ներվայնացնող, առողջությանը շատ վնասող, մի քիչ հոգեկանիդ վրա ազդող, մի քիչ էլ քթիդ, բայց էս երևույթների մեկտեղ շատ հավես են մեր մարշրուտկեքը
Էն օրը ներվայնացա, կատաղեցի, մտքումս ինչ ասես չասեցի վարորդին, ուղեվորներին....։ Մեկ էլ կողքս նստած աղջկա հեռախոսը զանգեց։ Իր ընկերն էր։ Աղջիկը ասում ա, հեսա մի րոպեից հասնում եմ։ Դե հասկացա, որ մոտակա կանգառում պիտի իջնի ու էտ էն կանգառն էր, որ ես էլ պիտի էնտեղ իջնեի։ Ու էտ կատաղությունիցս շփոթված փոխանակ ասեմ կանգառում կանգնեք, ասում եմ մի րոպեից կկանգնեք.... Բոլորը շուռ եկան վախեցած ու աչքերները չռած վրես նայեցինԵս էլ մտքումս մտածեցի, որ եթե Գերմանիայիում մարշրուտկեք լինեին իմ կանգնացնելու էս տարբերակը լավ էլ կաշխատեր
Էն օրն էլ մեկը գոռում ա՝ «վարպետ, զիբիլանոցի մոտ հարմարացրու, էլի՞»։ Այ մարդ զիբիլանոցի մոտ հարմարացնե՞լս որն ա....
Բա մի անգամ էլ ոչ ծանր վարքի մի աղջիկ՝ «Վարպես ստեղ կարա՞ս կանգնացնես»։ Ու չգիտեմ ինչու բոլորը սկսեցին ծիծաղալ։ Դե ես էլ ծիծաղացի, բայց չջոգի խի։ Երկու օր հետո անկապ գործ անելուց մեկ էլ չգիտեմ խի ջոգի ու խոմ ծիծաղալ չեմ ծիծաղում....
Մի օր էլ մի «գողականը հարգող» 15 ամյա երիտասարդ՝ «Ձեդ ջան, ստեղ իշշշնեինք էլի՞»։
Էն օրը մեկ մյուսի տեղը ստանում իջնում ա ու ասում՝ «էն սիմպատիշնի տղեն էլ հետո կիջնի»։ Սաղ շուռ եկան ու ես մի լավ կարմրելով ինչ ասես մտքումս չասեցի էտ ընկերոջս![]()
Բա մեկ-մեկ էլ լսում եմ էտ «կանգնացնելու հրամանները» ու քերականորեն վերլուծում եմ դրանք։
«Վարպետ ֆռա ու կանգի, հա՞»։ Էս հրամանը ակնկալում ա, որ վարպետը պիտի նստած տեղը շուռ գա՝ ֆռա ու հետո կանգնի։ Անիմաստ խնդրանք։ Իսկ էտ վերջին հարցի իմաստը երբեք չեմ հասկանում։ «Կանգառում կանգնեք, հա՞»։ Էտ «հա՞»-ն ի՞նչ ա։ Յանիմ ի՞նչ
Իսկ հիմա էլ տանը նստած գործ եմ անում, մեկ էլ հարևանի ամուսինը բակից գոռում է կնոջը՝ «Ի՞նչ հաց բերեմ, սե՞վ, թե՞ պիտակ»։ Կինն էլ պատասխանում է՝ «Սև բեր, սև։ Սպիտակը էրեխեքը ախորժակով ուտում են»
Վայ, բայց է՞ս ինչ կապ ուներ մարշրուտկեքի հետ.... Լավ ես թռա![]()
Էջանիշներ