User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Անկապ, բայց՝ հավես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ, բայց՝ հավես

    Երբ մեռնելուց առաջ կյանքիդ նայում ես՝ լրիվ անկեղծ, առանց էն դերի տպավորության որ խաղացել ես էտ տարիների ընթացքում ու առանց էն պատկերացումների կամ տպավորությունների, որ մարդիկ ունեցել են քո մասին, գիտակցում ես, որ ինչպիսին էլ կյանքդ եղած չլինի, միևնույնն է այն իսկապես անկապ է եղել.... Բայց հավես անկապ....

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.10.2010), Apsara (27.06.2011), erexa (22.12.2010), Inna (09.12.2010), Mark Pauler (20.12.2010), Nare-M (21.02.2011), Quyr Qery (17.04.2011), Tig (19.10.2010), Արևածագ (17.10.2010), Դատարկություն (19.10.2010), Դեկադա (17.10.2010), Ժունդիայի (11.02.2011), ԿԳԴ (09.12.2010), Հարդ (17.10.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (18.10.2010), Նիկեա (09.11.2014), Ռուֆուս (17.10.2010), Ֆոտոն (19.10.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ սկզբունքներից ելնելով միշտ ձգտել եմ հարգել իշխանություններին և լինել չեզոք քաղաքաքան հարցերում ։ Բայց հոգուս խորքում միշտ ձեռ եմ առել հեղինակություններին ու իշխանություններին....

    Հանցագործ աշխարհը և քաղաքականը, եթե նույնը չեն, ապա գոնե շատ նման են իրար։ Եվ դա այնքան պարզ է մեզ՝ հայերիս համար և այնքան հստակ, որ այս մտածելակերպը խոր արմատներ է գցել նաև մեր լեզվազգացողության մեջ, մեր լեզվի տրամաբանության մեջ։ Տեսե՛ք։ Ինչո՞ւ են հասարակ մարդուն աշխատանքից հանում, իսկ պաշտոնյաներին պաշտոնից ազատում։ Սովորաբար ազատում են հանցագործներին։ Երևի թե նմանությունը շատ մեծ ա....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 17.10.2010, 17:00: Պատճառ: ինչպես միշտ՝ տառասխալի ուղղում

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), einnA (17.10.2010), Mark Pauler (20.12.2010), Nare-M (21.02.2011), paniaG (19.11.2010), Quyr Qery (17.04.2011), Rhayader (18.10.2010), SSS (19.10.2010), Tig (19.10.2010), Արևածագ (17.10.2010), Արևհատիկ (30.10.2010), Ժունդիայի (11.02.2011), Լուսաբեր (18.10.2010), ԿԳԴ (09.12.2010), Հարդ (17.10.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (18.10.2010), Ուլուանա (17.10.2010), Ռուֆուս (17.10.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ անկապ ա ամեն ինչ....

    Օրինակ ինչո՞ւ են բոլոր հայտնի մոդելյորները գեյեր

    Ովքեր ինձ ճանաչում են հավանաբար գիտեն, որ ես ձգտում եմ ստերեոտիպերով չառաջնորդվել։ Ու թեև իմ արժեքային համակարգը չի ընդունում «գոմիկություն» երևույթը, բայց ես այդպիսի մարդկանց վերաբերվում եմ, ինչպես մնացած բոլորին։ Իմ համար մարդկային փոխհարաբերություններում էտ հարցը ի մտի ունենալը նույն բանն է, ոնց որ օրինակ ամուսնացած մարդու հետ շփելուց իմ համար նշանակություն ունենա, թե ինքը իր կնոջ հետ ինչ դիրքով է սեքսով զբաղվում ու դրա հիման վրա կարծիք կազմեմ իր մասին Անմիտ կլինի, չէ՞։ Լավ, շատ չշեղվեմ։

    Ինչո՞ւ են մոդելյորների մեծ մասը գոմիկներ։ Ախր սա թեթև հարց չի։ Նայեք։ Նրանց ընդհանրապես չի հուզում ու դուր չի գալիս կանացի գեղեցկությունը։ Նրանք թքած ունեն կանացիության վրա։ Դրա համար էլ իրանց ստեղծած ու թելադրած մոդան էն ա, ինչ տենում ենք

    Իմ համար սա նույն բանն է, ոնց որ օրինակ փոքրիկ Ադոլֆ Հիտլերին նշանակեին ազգային փոքրամասնությունների նախարարության նախարարի պաշտոնում։ Կամ Հայաստանի «Մեկ Ազգ» կուսակցության ղեկավարին կրոնի հարցերով կոմիտեի նախարար, կամ օրինակ մեր շատ սիրելի ԴԳ-ին մշակույթի նախարար (չնայած էս վերջին նշածս մեր մոտ՝ Հայաստանում, ոչնչով չի զիջում մեծն Իձիոտին)։

    Ախր չի կարելի սենց։ Մոդելյոր պետք է լինի կանացի գեղեցկությունը ու հմայքը գնահատող մարդ։ Ու էտ դեպքում սիրուն աղջկա ու մոդայի մեր ստերեոտիպերը հաստատ ուրիշ կլինեին։

    Անկապ ա, բայց հավես։ Չնայած երբեմն էտ հավեսը շատ ահավոր հետևանքներ ա ունենում։ Օրինակ այսպիսի։

    Էնպես որ շատ լավ կլիներ, եթե ամեն մեկը գտնվեր իր տեղում....

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), E-la Via (18.10.2010), Mark Pauler (20.12.2010), Nare-M (21.02.2011), Quyr Qery (17.04.2011), Tig (19.10.2010), Արշակ (19.10.2010), Արևածագ (18.10.2010), Արևհատիկ (30.10.2010), Դեկադա (18.10.2010), Ժունդիայի (11.02.2011), Լուսաբեր (18.10.2010), ԿԳԴ (09.12.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (19.10.2010), Նիկեա (09.11.2014)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական մի անկապ, բայց միևնույն ժամանակ շատ հավես մի երևույթ։ Եթե հոգեբանական ձեռնարկ գրեի, էս երևույթի անունը կդնեի «Քիթ-կոկորդ-ականջի էֆեկտ»։

    Օրինակ ռուսները ասում են ухо-горло-нос։ Իսկ ամերիկացիներից շատերի համար ընդհանրապես անընդունելի և խորթ է երեքը մեկում տարբերակը, քանի որ իրանք ամեն ինչի համար առանձին բժիշկ ունեն։ Շուտով հավանաբար զարգացման էն մակարդակի կհասնեն, որ քթի ամեն ծակ իրա բժիշկը կունենա։ Նույնը ականջը։ Հետո իրար հետ խոսալուց ջահելները կհարցնեն.
    - Դո՞ւ որ ֆակուլտետն ես ավարտել
    - Ե՞ս։ Թերապիայի ամբիոնի աջ թոքինը, իսկ դո՞ւ։
    - Ես էլ ձախ, ընտիր է, կհամագործակցենք

    Ինչևէ։

    Հիմա եկեք վերլուծենք «Քիթ-կոկորդ-ականջի էֆեկտը»։ Ինչքա՜ն բան կարելի է իմանալ ազգի մտածողության ու լոգիկայի մասին ընդամենը այդ ազգի լեզուն ուսումնասիրելով։ Լեզուն արտացոլում է ազգի մտածելակերպը։ Տեսեք, ինչո՞ւ է հայերենում առաջինը նշվում քիթը, երկրորդը կոկորդը և միայն վերջում նոր ականջը։ Պատճառը օրգանների կարևորությունը չէ։ Ոչ էլ մարմնի վրա դրանց դասավորվարծությունը և հերթականությունը։ Պատճառը մեր կյանքն է, մեր առօրյան, մեր բնավորությունը։ Մենք շատ ենք սիրում քիթներս խոթել ուրիշների կյանքի ու գործերի մեջ, ապրել ուրիշի կյանքով, խառնվել նրանց գործերին և թունավորել նրանց օրը։ Ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ դա տիեզերքից մեզ վրա դրված առաջադրանք է, մեր միսիան։ Որպես կանոն սովորական, շարքային հայ մարդը հետևյալ մեթոդով է կատարում այս գործը. սկզբից քիթը մտցնում է քո գործերի մեջ, հետո գործածում է կոկորդը՝ իր իմաստուն ու հեղինակավոր կարծին արտահայտելով (ինչի վրա որպես կանոն դու թքած ես ունենում) ու հետո էսքանից հետո նոր պատրաստ ա լինում ի գործ դնել ականջները և ծանոթանալ խնդրին։ Այո՛, մենք ավելի շատ քթներս խոթող ու անկապ դուրս տվող ենք, քան իրականում խնդրին ծանոթացող ու խնդիր լուծող։ Կարևորը մի բան ասենք։ Թե որքանվով է դա ճիշտ, որքանով է կապված խնդրի հետ և վերջիվերջո որքանով է արժեքավոր կարևոր չէ։

    Իսկ օրինակ ռուսերեն ухо-горло-нос-ից հասկանում ես, որ էտ մարդիկ ուրիշի կյանքի մեջ խառնվել չեն սիրում։ Ամեն մեկը իր կյանքով։ Իսկ եթե ինչ որ հարցում խառնվում էլ են, ապա սկզբից լսում են (ухо) ու պատկերացում կազմում, հետո խոսում են (горло), հետո նոր քիթը կոխում (нос)։

    Անկապ երևույթ ա սա, բայց զատո ի՜նչ հավես Չկա ուրիշ այսպիսի ազգ, որտեղ բոլորը համ բժիշկ են, համ ընտանեկան հոգեբան, համ քաղաքականագետ, համ կրոնագետ, համ ես իմ ինչ.... Չկա ուրիշ այսպիսի ազգ, որտեղ ուզող ու չուզող հարևաններդ քո մասին քեզանից շատ բան գիտեն։ Սա սարկազմ չէ, ոչ էլ ձեռ եմ առնում։ Իսկապես հպարտանում ու սիրում եմ Լավն ենք մենք, էլի, խոմ զոռով չի

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), ars83 (10.12.2010), E-la Via (19.10.2010), Mark Pauler (20.12.2010), Nare-M (21.02.2011), Quyr Qery (17.04.2011), StrangeLittleGirl (12.12.2010), Tig (19.10.2010), Արևածագ (19.10.2010), Արևհատիկ (30.10.2010), Դատարկություն (19.10.2010), Դեկադա (19.10.2010), Ժունդիայի (11.02.2011), Լուսաբեր (19.10.2010), ԿԳԴ (09.12.2010), ՆանՍ (20.10.2010), Նիկեա (09.11.2014), Շինարար (19.10.2010), Ուլուանա (26.10.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինների թեման մի ամբողջ ստեղծագործական կյանքի նյութ է

    Անկապ են մեր երթուղայինները, շատ ներվայնացնող, առողջությանը շատ վնասող, մի քիչ հոգեկանիդ վրա ազդող, մի քիչ էլ քթիդ, բայց էս երևույթների մեկտեղ շատ հավես են մեր մարշրուտկեքը

    Էն օրը ներվայնացա, կատաղեցի, մտքումս ինչ ասես չասեցի վարորդին, ուղեվորներին....։ Մեկ էլ կողքս նստած աղջկա հեռախոսը զանգեց։ Իր ընկերն էր։ Աղջիկը ասում ա, հեսա մի րոպեից հասնում եմ։ Դե հասկացա, որ մոտակա կանգառում պիտի իջնի ու էտ էն կանգառն էր, որ ես էլ պիտի էնտեղ իջնեի։ Ու էտ կատաղությունիցս շփոթված փոխանակ ասեմ կանգառում կանգնեք, ասում եմ մի րոպեից կկանգնեք.... Բոլորը շուռ եկան վախեցած ու աչքերները չռած վրես նայեցին Ես էլ մտքումս մտածեցի, որ եթե Գերմանիայիում մարշրուտկեք լինեին իմ կանգնացնելու էս տարբերակը լավ էլ կաշխատեր

    Էն օրն էլ մեկը գոռում ա՝ «վարպետ, զիբիլանոցի մոտ հարմարացրու, էլի՞»։ Այ մարդ զիբիլանոցի մոտ հարմարացնե՞լս որն ա....

    Բա մի անգամ էլ ոչ ծանր վարքի մի աղջիկ՝ «Վարպես ստեղ կարա՞ս կանգնացնես»։ Ու չգիտեմ ինչու բոլորը սկսեցին ծիծաղալ։ Դե ես էլ ծիծաղացի, բայց չջոգի խի։ Երկու օր հետո անկապ գործ անելուց մեկ էլ չգիտեմ խի ջոգի ու խոմ ծիծաղալ չեմ ծիծաղում....

    Մի օր էլ մի «գողականը հարգող» 15 ամյա երիտասարդ՝ «Ձեդ ջան, ստեղ իշշշնեինք էլի՞ »։

    Էն օրը մեկ մյուսի տեղը ստանում իջնում ա ու ասում՝ «էն սիմպատիշնի տղեն էլ հետո կիջնի»։ Սաղ շուռ եկան ու ես մի լավ կարմրելով ինչ ասես մտքումս չասեցի էտ ընկերոջս

    Բա մեկ-մեկ էլ լսում եմ էտ «կանգնացնելու հրամանները» ու քերականորեն վերլուծում եմ դրանք։
    «Վարպետ ֆռա ու կանգի, հա՞»։ Էս հրամանը ակնկալում ա, որ վարպետը պիտի նստած տեղը շուռ գա՝ ֆռա ու հետո կանգնի։ Անիմաստ խնդրանք։ Իսկ էտ վերջին հարցի իմաստը երբեք չեմ հասկանում։ «Կանգառում կանգնեք, հա՞»։ Էտ «հա՞»-ն ի՞նչ ա։ Յանիմ ի՞նչ

    Իսկ հիմա էլ տանը նստած գործ եմ անում, մեկ էլ հարևանի ամուսինը բակից գոռում է կնոջը՝ «Ի՞նչ հաց բերեմ, սե՞վ, թե՞ պիտակ»։ Կինն էլ պատասխանում է՝ «Սև բեր, սև։ Սպիտակը էրեխեքը ախորժակով ուտում են»

    Վայ, բայց է՞ս ինչ կապ ուներ մարշրուտկեքի հետ.... Լավ ես թռա

  10. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), Ariadna (19.11.2010), ars83 (10.12.2010), CactuSoul (19.11.2010), E-la Via (19.11.2010), einnA (19.11.2010), Farfalla (19.11.2010), Mark Pauler (20.12.2010), Nare-M (21.02.2011), paniaG (19.11.2010), Quyr Qery (17.04.2011), Smokie (24.08.2013), StrangeLittleGirl (12.12.2010), Tig (08.12.2010), Արևածագ (19.11.2010), Դատարկություն (05.12.2010), Դեկադա (19.11.2010), Ժունդիայի (11.02.2011), Լուսաբեր (27.03.2011), ԿԳԴ (09.12.2010), Հարդ (19.11.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (19.11.2010), Նիկեա (09.11.2014), Ռուֆուս (19.11.2010), Սլիմ (23.11.2010)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ անկապ, բայց հավես երևույթ, որ կարելի է տեսնել միայն երթուղայիններում ու չգիտես ինչու համոզված եմ, որ միայն ՄԵՐ երթուղայիններում։

    Երեկ գիշերը բախտ վիճակվեց նստել VIP երթուղային։ Դե գիտեք, դա որն է։ Էն որ ժամը 24:00-ի կողմերը գինը դառնում է 200 դրամ։

    Ամբողջ ճանապարհին փորձում եմ բանականությանս ու տրամաբանությանս համոզել, որ էս վարորդը ճիշտ է արել, որ 11 հոգանոց Ռաֆում 24 հոգի է նստեցրել, ու որ իրանցից մեկն էլ, կներեք արտահայտությանս համար՝ իր տուտուզով գտնվում է դոշիս վրա (շատ տհաճ երևույթ, մանավանդ երբ տուտուզի տերը մի քանի օր լողացած չի լինում

    Մի խոսքով վարորդին մեկ հայհոյելով, մեկ արդարացնելով ճանապարհս եմ գնում, մեկ էլ երբ մարդիկ սկսեցին իջնել և արդեն մարշրուտնիի մեջ շատ քիչ մարդ էր մնացել՝ մոտ 15 հոգի , նկատեցի մի բան, ինչից սիրտս հպարտությամբ լցվեց։ Ուրեմն վարորդը «200 դրամ» հայտարարությունը փակցրել է սպիդոմետրի կողքի պանելի վրա ու գիտե՞ք ինչ է մտցրել պլաստմասայի պանելի արանքը, որ թուղթը ամրացնի։ Հենց 200 դրամանոց մետաղադրամ։ Ու անկեղծ եմ ասում սիրտս հպարտությամբ լցվեց մերոնց համար։ Մանրունք ա, չէ՞։ Բայց շատ բան է ասում էտ մարդու մասին։ Այո՛, 200 դրամ հայտարարությունը 200 դրամանոցով էլ պիտի ամրացնես։ Աշխարհում ուրիշ ոչ մի ազգի խելքը չէր կտրի նման բան անել

  12. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), E-la Via (05.12.2010), Freeman (10.12.2010), Garapost (09.12.2010), Kita (05.12.2010), Mark Pauler (20.12.2010), Mr. Grom (05.12.2010), murmushka (05.12.2010), Nare-M (21.02.2011), Quyr Qery (17.04.2011), StrangeLittleGirl (12.12.2010), Tig (08.12.2010), Արևածագ (05.12.2010), Դատարկություն (05.12.2010), Դեկադա (05.12.2010), Ժունդիայի (11.02.2011), ԿԳԴ (09.12.2010), Հարդ (05.12.2010), ՆանՍ (11.12.2010), Նիկեա (09.11.2014), Ուլուանա (09.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10306
    Վերջինը: 28.04.2026, 16:51
  2. հավես չունեմ շնչելու
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.07.2007, 15:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •