Այվի ջան, քվեարկության նշանակության մասին արդեն գրեցի, չեմ կարծում, թե համը դուրս է եկել, քննարկում ենք էլի լավ ու վատ կողմերը, ի վերջո ինձ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը, որ մի միավոր ա ստացել, դրանով պակաս դուրեկած չդառավ: Իսկ հետագա նման առաջարկներն ու քննարկումները եկեք հարևան թեմայում անենքՇատերը ինչ-որ առանձնահատուկ ասելիք չեն ունենում, պարզապես ուզում են իրենց ձայնը տալ, քվեարկություն չլինի, պետք է գրեն` պլյուս մեկ, հեշտացնենք իրենց գործը, ընդհակառակը ես ափսոսում եմ, որ ավելի ակտիվ չի քվեարկությունը:
Սփեշըլ ֆոր Արս83: Ճիշտ էին ասում վերջից սկսել: Հենց նոր օրագրումս գրեցի ու ջնջեցի «Կուստուրիցայի տիտրերից եմ ուզում ՝ մեծ էկրանով»: Զվյոզդուշկան լրիվ ինքն էր:![]()
Շին, արի մի քիչ քեզ դուր եկած պատմվածքից խոսենք էլի: Կարծես ոչ ոք չի ուզում դրան անդրադառնալ. ոչ քվեարկում են, ոչ դրա մասին խոսում: Ինձ թվում ա՝ էնտեղ թույլ բաներ կան, բայց քանի որ ես հետաքրքիր վերջաբանների գիժ եմ, դրա համար սիրեցի էդ շարունակությունը: Ու քանի որ ես ամերիկյան գրականության գիժ եմ (դե դու գիտես ինչ նկատի ունեմ), կարողացա գնահատել այդ վերջաբանը: Մյուս կողմից, շատ լավ հասկանում եմ, որ իմ կարդացած գրականությունն ամեն մեկի ճաշակի բանը չէ ու շատ լավ հասկանում եմ նրանց, ովքեր չեն քվեարկել դրա օգտին:
ivy (29.10.2010)
Բյուր ջան, ես առանց այն էլ անթույլատրելիորեն շատ եմ խոսում, ուղղակի գրականության գնահատման իմ չափանիշները գուցե սիրողական թվան, բայց ինձ համար ամենաառաջին տեղում հեշտ կարդացվող լինելն է, ու ամենավերին գաղափարներն էլ եթե դժվարամարս են, չեմ կարողանում ընդունել, մեկ էլ կարևորում եմ, որ տեքստում հեղինակի ես-ի պարտադրանք չլինի, որ ոնց ուզեմ կարդամ, ոնց ուզեմ հասկանամ, էս նախագծում ինձ համար մեծ մասմաբ հեշտ կարդացվող ստեղծագործություններ էին, համարյա բոլորը, բացի երկու-երեքից, թե որոնք, չեմ ասի, եթե քվեարկեի, համարյա բոլորին էի քվեարկելու, ու հեղինակի ուղարկած պատմվածքն էլ ինձ ահավոր դուր է եկել, իսկ եթե ես հավանում եմ, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե նույնիսկ ինքը հեղինակը ինչ կարծիք ունի իր ստեղծագործության մասին, ու եթե բոլորս էս սկզբունքով մոտենանք, քվեարկությունը ոչ մեկիս չի խանգարի, մյուս կողմից էլ գուցե սխալվում եմ, բայց քննարկումների երբեմն թեթև վիճաբանական բնույթ ստանալն էլ ավելի հետաքրքիր են այն դարձնում: Մի խոսքով, երկու օր մնաց, մի քիչ էլ դիմանանք, ես արդեն էս նախագծի համար էի մտածում քվեարկությանը երեք օր տալ, բայց չհամարձակվեցի ինքնուրույն տենց որոշում կայացնել![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.10.2010, 01:16:
Բա նախկինում հենց տենց ա եղել, էլի: Հետո Շինոն եկավ, ինքն էլ չիմանալով դրա մասին՝ կանոնները փոխեց
: Էդ տարբերակի առավելությունն էն է, որ քվեարկության արդյունքի վրա ուրիշների կարծիքները չեն ազդում: Բայց մյուս կողմից էլ քննարկումն իր հերթին ավելի հետաքրքիր է դարձնում ընթացքը, բացի դրանից, շատերի համար քննարկումը կարդալը կարող է հետաքրքրություն ու ցանկություն առաջացնել, որ մարդիկ դնեն ու կարդան բոլոր տարբերակները, որ տեսնեն՝ էդ ինչ են էդքան խոսում դրանց մասին, ինչքանով իրենց կարծիքը կհամընկնի ուրիշների կարծիքների հետ
:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.10.2010, 04:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, բա ո՜նց չգիտենք:
Բայց մեկա՝ արածդ արած չէր. բռնեցիր հնձեցիր, այ անխիղճ:
Էն որ վերջում էլ գրել էիր «ուժեղ գործ չկա» ու «մենք կարող ենք ավելի լավ», գիտե՞ս ինչ միտքս էկավ: Էն մեր աաա՜մենաառաջին «Փակ աչքեր» բարի նախագիծը: Էհ, ի՜նչ օրեր էին, հիշո՞ւմ ես, ո՜վ էր երկար մտածում՝ ինչ գրի, որ ինչ ասեն, մեր հավեսին մի բան գրմրում, ուղարկում, զվարճանում էինք: Մեջի երկրորդ տարբերակն էլ՝ դրա վառ օրինակը: Ու մտածում եմ, եթե էն ժամանակ էլ մտքովդ անցներ սենց նույն՝ «ուժեղ գործ» ու «մենք կարող ենք ավելին» ակնոցներով գրական կարծիք արտահայտել էս իր կոչումով «խաղ ու պար» նախագծին, էդ խեղճ երկրորդին հո մեջտեղից կճղեիր, մի կողմ կքցեիր, հետո՞ ինչ, որ քո սեփականն էր:![]()
Ժող Գալաթեան ստեղ ահավոր մի դավ ա նյութել, ասեմ իմանաք.....
-Պատասխան տուր ինձ, մատնի՛չ սևաչյա
Մի՞թե գրածդ լավ չէր ու սիրուն.....
© Թումանյան
Շին, եթե հեշտ կարդացվելուց ենք խոսում, ապա մենակ Հանդիպումն ու Սուրճ երկուսովը թեթև կարդացվեցին![]()
Դե նախկինում չեմ էղել, չգիտեմԷսքան փակ աչքերից մենակ առաջինի սկիզբն եմ կարդացել ու վերջ: Բայց ամեն դեպքում էս քննարկման արդյունքում երկու-երեք օր արդեն պարզ ա դառնում ով ով ա, ու անձին քվեարկել-չքվեարկելը մեջտեղ ա գալիս: Ստեղ արդեն փակ աչքերի իմաստը կորում ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ