User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն է Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
30. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Քաղց- ars83,

    14 46.67%
  • ՆԵ...ՆԱ- einnA

    1 3.33%
  • Հանդիպում- ivy

    3 10.00%
  • Պատերազմ- Մելակուս

    6 20.00%
  • Սուրճ երկուսով- StrangeLittleGirl

    6 20.00%
  • …- impression

    10 33.33%
  • Աղմուկ- ivy

    0 0%
  • Փիսոն- Էլիզե

    1 3.33%
  • Ընտրություն- ivy

    11 36.67%
  • ***- Ariadna

    9 30.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 11 30-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 441 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ

  1. #151
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը


    Գյոզալ ու շատ համեստ :
    Ես հո իմ մասին չէի ասում

  2. #152
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.10.2010, 22:35:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.10.2010), einnA (27.10.2010)

  4. #153
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը
    Շին ջան, ախր հասկացի, որ որևէ մեկին կծմծելու ցանկություն չունեմ, դրա համար էլ կարծիքս չեմ հայտնում: Չնայած կռահելու հետ մեկտեղ պուճուր կարծիքներ էի գրել:

  5. #154
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, ախր հասկացի, որ որևէ մեկին կծմծելու ցանկություն չունեմ, դրա համար էլ կարծիքս չեմ հայտնում: Չնայած կռահելու հետ մեկտեղ պուճուր կարծիքներ էի գրել:
    Մտորումներս կոնկրետ քեզ չէին ուղղված, հրապարակախոսական բնույթի զեղում էր

  6. #155
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտորումներս կոնկրետ քեզ չէին ուղղված, հրապարակախոսական բնույթի զեղում էր
    Գիտեմ: Նավսյակի ասում եմ

  7. #156
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը
    Շինարար ջան, առաջին քվեարկողը ես եմ եղել, բայց ստեղծագործությունների վերաբերյալ ոչինչ չէի գրել:


    Նախաբանում կմախքը շատ լավ էր տրված պատմվածքը շարունակելու համար: Շատ լավ նկարագրված էր հերոսուհու կերպարը, միջավայրը, իսկ վերջում էլ սյուժեն զարգացնելու բանալի էր տրված:

    Քաղց - ամենաշատը այս շարունակությունն եմ հավանել: Նախ վերնագիրը շատ հավանեցի. նախաբանում էլ զգացվում էր, որ աղջկա մոտ իրոք ծնողական սիրո և քնքշանքի քաղց կա: Ինձ համար այս շարունակության մեջ ամեն ինչ շատ կենդանի էր նկարագրված: Հին լավաշի փշրանքները ծնողական սիրո նախկին փշրանքների հետ համեմատելը ստացվել էր:
    Իմ կարծիքով Նախաբանի և Քաղցի հեղինակները տարբեր մարդիկ են, բայց Քաղցի հեղինակը շատ հմտորեն կարողացել է պահել նույն ոգին ու պատմվածքն ամբողջական դարձնել: Կարծում եմ՝ միայն այս երկու հեղինակներին է հաջողվել պատմվածքը չկոտրել մեջտեղից:

    ՆԵ…ՆԱ - հայցում եմ հեղինակի ներողամտությունը, բայց ամենաշատը սա չեմ հավանել: Մեր հարգելի հեղինակը նախաբանի առաջարկած սյուժեից շեղվել ու պատմվածքում շեշտը դրել է ռոմանտիզմի վրա: Ռոմանտիզմն էլ, համենայն դեպս ինձ համար, գեղեցիկ չէր նկարագրած: Ավելին չեմ ուզում գրել:

    Հանդիպում - այս շարունակությունում ինձ թվաց վիրտուալ հաղորդակցման միջոցների գովք է: Հետո էլ գլխավոր հերոսուհին հետ էր մղվել ու փայլում էր խիստ ժամանակակից, իմ պատկերացմամբ մի տոննա փայլուն շրթներկ քսած, մի մետրանոց բարձրակրունկ կոշիկներ հագած տիկինը:

    Պատերազմ - սկիզբը ավելի լավն էր, այ վերջում Արամի կերպարի առկայությունն ընդհանրապես համը հանեց: Հետո էլ իմ կարծիքով աղջկա ապերախտությունը մի քիչ շատ էր չափազանցված: Վերնագիրն էր լավը:

    Սուրճ երկուսով - ի հեղինակն էլ էր կարողացել նախաբանի ոգին պահել: Տարբերվում էր մյուսներից:

    ... - այ հենց այս շարունակությունն էլ իմ կարծիքով նախաբանի հեղինակի շարունակությունն է: Նույն ոգով, նույն տեմպով: Միայն այս հեղինակն է հիշում սառնարանի թոռոմած խնձորը, այն, որ հեռախոսը նետել էր անկողնու վրա: Բացի այդ, նաև նկատել եմ, որ նախաբանի հեղինակը ավելի շատ օգտագործում է պարզ նախադասություններ: Նույնն էլ հենց այս շարունակության մեջ էր:
    Լավ շարունակություն էր:

    Աղմուկ - նախաբանի հանգիստ, մի տեսակ ալարկոտ հերոսուհին լաչառի է վերածվում, անիմաստ գոռգոռում: Շա՜տ կտրված էր նախաբանից ու ոչ մի զարգացում էլ չեղավ:

    Փիսո - Փիսոն էլ էր լավը, բայց ընթացքը որ մի քիչ ուրիշ լիներ, ինձ ավելի դուր կգար: Պատրիկ-մատրիկի կերպարը մի տեսակ ավելորդ էր ինձ համար:

    Ընտրություն - մյուսներից լա՜վ տարբերվում էր: Ի՞նչ հայր, ի՞նչ բան: Լավ էր մտածված: Բայց կարելի բառի չարաշահումը մի քիչ դուրս չեկավ:
    Եթե Քաղցը չլիներ, հենց այս տարբերակի օգտին կքվեարկեի: Ուղղակի անուշադիր էի. քվեարկելուց հետո միայն նկատեցի, որ հարցումը մի քանի ընտրության հնարավորությամբ է, ու Ընտրությունը դուրս մնաց ընտրությունիցս:

    *** - ահագին հարուստ շարունակություն էր՝ լավ վերջաբանով, բայց իմ կարծիքով նախաբանից լավ հեռացած էր: Նախաբանում լրիվ ուրիշ միջավայր էի տեսնում, այստեղ ուրիշ:

    Թե՛ նախաբանի և թե՛ շարունակությունների հեղինակներից ոչ ոքին, բնականաբար, գուշակել չեմ կարող: Նրանցից ոչ ոքի գրելաոճին, բառապաշարին, նախասիրություններին, աշխարհայացքին և այլն և այլն ծանոթ չեմ: Բայց ուզում եմ մի փոքրիկ գուշակություն անել. իմ կարծիքով Սուրճ երկուսով շարունակությունը գրել է Հայկօ անվամբ ակումբցին: Նրա ոճին ծանոթ չեմ, բայց Արմեն Մալխասյանի թեմաներից մեկում Հայկօն խորհուրդ էր տվել, որ պատմվածքը գրի կրկնակի էնթերներով, որ ընթեռնելի լինի: Իսկ այստեղ կրկնակի էնթերներով միայն նշածս շարունակությունն էր գրված:

    Հարգանքներս, Շինարա՛ր, մրցույթը լավ ես վարում:
    Հեղինակներին էլ շնորհակալություն:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.10.2010), ars83 (27.10.2010), impression (27.10.2010), ivy (27.10.2010)

  9. #157
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը
    Համաձայն չեմ հետդ, որ ստեղծագործությունները չեն քննարկվել: Ահագին մարդ հերթով գրել է իր կարծիքը ամեն մի ստեղծագործության մասին առանձին, ինչպես քիչ առաջ Ամպ-ն արեց:
    Ես ինքս էդպես չեմ գրել, որովհետև ինձ մի քիչ դժվար է ստեղծագործությունը «մասերի բաժանել», հերձել այսպես ասած. ինձ համար կարևորը ամբողջական տպավորությունն է՝ կամ դուր է գալիս, կամ դուր չի գալիս, թե կոնկրետ որ բառը ու ինչու, էդ արդեն կարևոր չի:
    Իսկ թե որոնք են դուր եկել, արդեն ասել եմ:
    Ճիշտն ասած՝ արդեն քանի անգամ համոզվել եմ, որ իմ անձնական ճաշակն ահագին տարբերվում է Ակումբի նախագծերի ստացված արդյունքներից: Կամ ես լրիվ կորցրել եմ գրական ճաշակս, կամ երբեք չեմ էլ ունեցել, կամ էլ ուրիշ երկրում ապրելն է իր գործն արել: Փաստը մնում է փաստ, որ շատ տարբերակների արդյունքներ ինձ անկեղծորեն զարմացնում են՝ ոմանք ձայների քչությամբ, ոմանք՝ շատությամբ:

    Մի խնդրանք Շինարարին: Անցյալ անգամ էլ՝ «Իմ քաղաքում», նկատվում էր էդ բացթողումը, հիմա էլ դա կա:
    Թող կամ մի տարբերակ ընտրելու հնարավորություն լինի, կամ էլ եթե մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն կա, ապա հարցման մեջ հստակորեն նշվի դրա մասին: Թե չէ մարդիկ ուղղակի կլորակների փոխարեն քառակուսիներ տեսնելով՝ չեն կռահում հարցման տեսակը:

    Այնուամենայնիվ, ինձ շատ տարբերակներ ընտրել պետք չեկավ. ես մեկն եմ ընտրել ու գոհ եմ իմ ընտրությունից: Թեև ինքն իմ ամենահավանածը չէր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.10.2010)

  11. #158
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, քվեարկության պայմաններում կոնկրետ նշել եմ, որ քվեարկությունը բազմակի ընտրությամբ է: Իսկ հենց հարցման մեջ դա չի նշվում, որովհետև համակարգն է այդպիսին, ամեն դեպքում հաջորդ անգամվա համար կմտածեմ, թե տեքստում ինչպես կարելի է դա նշել: Շնորհակալություն:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (27.10.2010), ivy (27.10.2010), Ամպ (27.10.2010)

  13. #159
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուշակության նոր թեմա. ովքե՞ր են մասնակցել ընդհանրապես:

    Ռիփ
    Լիլ
    Ռուֆ
    Կլօր
    Բարեկամ
    einnA
    ars83
    Ինչպիսի բացահայտում Բյուր կեցցես
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  14. #160
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղց - ամենաշատը այս շարունակությունն եմ հավանել: Նախ վերնագիրը շատ հավանեցի. նախաբանում էլ զգացվում էր, որ աղջկա մոտ իրոք ծնողական սիրո և քնքշանքի քաղց կա: Ինձ համար այս շարունակության մեջ ամեն ինչ շատ կենդանի էր նկարագրված: Հին լավաշի փշրանքները ծնողական սիրո նախկին փշրանքների հետ համեմատելը ստացվել էր:
    Իմ կարծիքով Նախաբանի և Քաղցի հեղինակները տարբեր մարդիկ են, բայց Քաղցի հեղինակը շատ հմտորեն կարողացել է պահել նույն ոգին ու պատմվածքն ամբողջական դարձնել: Կարծում եմ՝ միայն այս երկու հեղինակներին է հաջողվել պատմվածքը չկոտրել մեջտեղից:
    Լրիվ համաձայն եմ, բացի մի կետից՝ իմ կարծիքով նույն մարդն ա Նախաբանի և Քաղցի հեղինակը, եթե պարզվի որ չէ, ուրեմն շատ ավելի լավ վարպետ ա, ասեմ որ բոլորն էլ կարդացել եմ ու գիտեմ որ կարելի ա նաև մի քանի տարբերակի համար քվեարկել, բայց դե նենց ուրիշը հաստատ չկար որ արժանի լիներ քվեարկվելու, որպես Նախաբանի շարունակություն ու երկուսը միասին ամբողջություն, առանձին վերցրած մի քանի տարբերակի ոճը ու միտքը դուրս գալիս ա, ճիշտն ասած էս պահին վերնագրերը չեմ կարում մտաբերեմ, երեկ եմ կարդացել, բայց դե ամբողջապես շարունակում ու լրացնում ա «Նախաբան»-ին մենակ «Քաղցը»:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (27.10.2010), Ամպ (27.10.2010)

  16. #161
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ վերջնական արդյունքներում հաշվի առնել նաև գրառումներով արտահայտված «ափսոսանքները»: Օրինակ սա.
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից
    Ուղղակի անուշադիր էի. քվեարկելուց հետո միայն նկատեցի, որ հարցումը մի քանի ընտրության հնարավորությամբ է, ու Ընտրությունը դուրս մնաց ընտրությունիցս:
    Եթե, իհարկե, դա դժվարություն չներկայացնի կազմակերպչի համար:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.10.2010)

  18. #162
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ իսկական շարունակությունը ...-ն ա
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամպ (27.10.2010), Ուլուանա (28.10.2010)

  20. #163
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի եմ ուզում ասել, որ հեղինակի շարունակությունը հենց Քաղցն է
    եթե անգամ սխալ եմ, պնդում եմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  21. #164
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... լավն ա , որպես շարունակություն հավանական ա , ուղղակի էն մյուսը ավելի հարազատ ա էլի, ստեղ էն որ բարմենի հետ ա գալիս էտ պահն ա մի այլ կարգի դզզում, Իմպոն կարա լինի սրա հեղինակը, ու ընդհանրապես իմ կարծիքով Նախաբանի, Քաղցի , ու ... -ի հեղինակները երկուսն են, ՄՎՄՍ-ն ու Լիլը

  22. #165
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մտածում եմ, որ ՄՎՄՍ-ը Պատերազմի հեղինակն է
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Էջ 11 30-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 147
    Վերջինը: 25.09.2010, 20:23
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •