Համարձակվեմ, իմ՝ շարքային ընթերցողի կարծիքը շարադրեմ:
Բոլոր շարունակությունները կարդացել էի երեկ, բայց վերջնական ընտրություն կատարեցի այսօր երթուղայինի մեջ: Քվեարկեցի «Քաղց»-ի, «Պատերազմի»-ի ու «***»-ի օգտին: Առաջինը շաաաատ հայկական էր, տիպական ու ավարտուն, բայց ինձ հիմնականում գրավեցին առկա սիմվոլիզմի տարրերը (կսեղմեի հեղինակի ձեռքը): Երկրորդի ներքին լարումը հմտորեն էր ստեղծած: Գրեթե ամեն ինչ դուրս եկավ, բացի չափազանցեցրած դրամատիկականությունից, հա ու մի թեթև էլ հախուռնություն կար: Իսկ երրորդի մասին շատ բան ասել չեմ կարող, ուղղակի դուրս եկավ : Կսպասեմ քվեարկության ավարտին ու հեղինակների բացահայտմանը, բայց այնուամենայնիվ ակնկալում էի ավելի շատ տարբերակներ (ու թերևս ավելի խորքային): Հա ու անկախ ամեն ինչից ապրեն բոլոր մասնակիցները ու կազմակերպիչները (շաբլոնատիպ ստացվեց), հատկապես Շինարարը: