Ասում եմ դուր եկածները.
Հանդիպում
Սուրճ երկուսով
... (առաջին բազմակետ)
Աղմուկ
Ընտրություն
Վայ, սխալ էի հաշվել, փաստորեն տասից հինգն էր դուր եկել:
Մնացածներն էլ գուցե հաջող էին, բայց հեչ իմ ճաշակով չէին...
Մի քիչ էլ սկզբի մասին ասեմ: Նախաբանը լիքը մանրուքներ ուներ իր մեջ, շատ դետալներ, որոնք սկզբից մի քիչ անտեղի թվացին, բայց հետո հասկացա, որ դա շատ հարմար է նման պրոյեկտների համար, որովհետև կարելի է լիքը տարբեր ձևերով շարունակել՝ կենտրոնանալով որևէ դետալի վրա: Երևի հենց դրանով էլ պայմանավորված է էսքան տարբերակների առկայությունն ու շարունակությունների խայտաբղետությունը:
Բայց դե պիտի նաև խոստովանեմ, որ մռայլ կյանքով ապրող, ծնողների հետ խնդիրներ ունեցող, կիսադեպրեսիվ, միայնակ երիտասարդների թեման ինձ համար անտանելի է... Շեշտում եմ՝ թեման, ոչ թե կոնկրետ էս պատմվածքը՝ իր շարադրանքով:
Իսկ հեղինակին լիքը պաչիկներ՝ պատմվածքը գրելու ու պրոյեկտն էսպես աշխուժացնելու համար:![]()
Էջանիշներ