Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ars83 (25.10.2010)
ars83 (01.11.2010)
Ես էլ կարծիքագրեմ:
1. Քաղց Բավական պաթետիկ էր, երևի մի քիչ անբնական: Հետաքրքիր կողմերից էր այն, որ հեղինակը փորձել էր չեզոքացնել սկզբնամասի վերջում հերոսուհի-մայր հարաբերությունների սրությունը: Երեխայի հետ կապված լավաշային դրվագը (և, ընդհանրապես, լավաշի շուրջ հիմնական գործողությունների ծավալելը) նույնպես վատ հնարք չէր (ինչպես, օրինակ, նաև սուրճի շուրջը): +1
2. ՆԵ...ՆԱ Անկեղծ ասած, շատ հախուռն թվաց: Միգուցե, դա պետք է ավելացներ արտահայտչականությունը, կոնտրաստները, բայց... Մի բայց կա, որ ես չեմ ընկալում սիրահարների այդ ֆատալ կախվածությունն իրարից՝ «Նեն նայեց նրան, ցրտից սառած մատները նրան գրկեցին, ու ոչինչ էլ պետք չէր», երբ որևէ մարդ կարող է մյուսի համար ամեն ինչ փոխարինել/լինել: Ինչ արած, չոր մարդ եմ: Այնպես որ, գաղափարական նկատառումներով ՝ 0:
3. Հանդիպում Վիրտուալ մասերը շատ էին ու անբնական՝ լապտոպով հիվանդանոցում ֆռֆռացող կինը մի-քիչ անհասկանալի կերպար էր: Ինչպես նաև կնոջ հիպերսոցիալական ակտիվությունը՝ վիրտուալ կապի բոլոր բնագավառներում: Իրականությունից փախնելու փորձը՝ արտահայտված եզրափակիչ նախադասության մեջ՝ «Երանի նորից հանդիպեր փիսիկին», լավն էր, բայց ընդհանուր կոնտրաստային ֆոնը, ըստ իս, թույլ էր: Տատանվելով ՝ 0:
4. Պատերազմ Բարդ հարաբերությունների կծիկ էր ստեղծված: Հետաքրքիր նկարագրություններ էին: Վերնագիրը շատ հաջող էր ընտրված. կարծես յուրաքանչյուր կերպար պայքարեր իր դեմ: Կեցցե՛ Թաթիկյանը: Ուզում եմ ասել՝ շատ հաջող է ստացվել: +1
5. Սուրճ երկուսով Այս «ջրիկ» շարունակությունը նույնպես շատ լավն էր: Անսպասելի էր ու յուրօրինակ, մի քիչ ֆլեգմատիկ: Բոլոր կերպարները կոպտավուն էին և միևնույն ժամանակ՝ հումորային: Սկզբնամասի վերջում առաջացած ծանր շեշտը չեզոքացնելու տերիանտրոպիկ (theriantropy) հնարքը դուրս եկավ: +1
6. ... Կետադրական նշաններով շարունակությունները սովորաբար դուրս չեն գալիս. մտածում եմ՝ դժվա՞ր էր արդյոք վերնագիր հորինելը: Մի քիչ անբնական էր, որ երկարատև միայնության մեջ ապրած սառնոտ հերոսուհին այդքան ենթակա էր արտաքին հարվածներին, և դիմեց բանալ միջոցի՝ օղուն՝ իրականության պատկերն աղճատելու համար: Բարմենի՝ կողքին պառկելն ու ամրագրկելն ընդհանրապես դժգունացրին շարունակությունը: 0:
7. Աղմուկ Այստեղ ևս անբնական է հերոսուհու ջղային պոռթկումը՝ սկզբնամասի սառնասիրտ-ապատիկ կերպարի ֆոնի վրա: Արևմտյան աշխարհի բառապաշարն ու մտածելակերպը disagree արեցին արևելյան մարդուս հետ: 0:
8. Փիսոն Փորձում եմ մեկնաբանության համար որևէ կետ, երանգ, «գագաթ» գտնել այս շարունակության մեջ, բայց չեմ կարողանում:
ներողություն: 0:“Ուֆ… մեծացել եմ… էլ 22 տարեկան չեմ”
9. Ընտրություն Ինչ-որ չափով հետաքրքիր էր կիսամեռ հորից կիսաբանական մորը վրա շեշտը տեղափոխելը, բայց ընդհանուր առմամբ «ջրիկացման» փորձ էր, իմ կարծիքով: Երևի, պարզապես, խորթ է: : 0:
10. *** Նորից թերությունը կետադրական վերնագիրն էր: Մի քիչ ազգային-քաղաքական երանգը շատ էր: Հատկապես վերջում՝ հարատև երջանկության, որ սպասում էր իրեն իր գեղեցկուհի հայուհու հետ: Բայց լուսավոր շեշտը լավն էր, հիվանդությունը դրականով ետ մղելու հնարքը վատը չէր: Տատանվելով՝ 0:
Ինձ ամենաշատը դուր եկավ «Սուրճ երկուսովը»: Հեղինակին հրավիրում եմ միասին սրճելու Երևանում հունվարին կամ դեկտեմբերի վերջին, եթե հնարավորություն ունենա:
Հ.Գ. Սաղ Ռուֆուսն էր մեղավոր. ստիպեց քննադատական հայացքով մոտենալ: Իսկ ես այնքա՜ն բարի էի տրամադրված սկզբում:
Վերջին խմբագրող՝ ars83: 25.10.2010, 20:52:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Օֆֆթոփի կարգով ասեմ, որ տրաքում եմ արհեստական "նե" բառից: Չգիտեմ որ մի գրողն էր էս բառը հորինել, բայց հանգիստ կարելի է գրողի ծոցն ուղարկել:
I may be paranoid but no android!
*e}|{uka* (25.10.2010), StrangeLittleGirl (25.10.2010), Բարեկամ (26.10.2010), Գալաթեա (25.10.2010), Ուլուանա (26.10.2010)
Ռուֆուս (25.10.2010)
CactuSoul (26.10.2010)
Բարեկամ (26.10.2010)
ars83 (25.10.2010)
Հեղինակն էլ է իմ կարծիքով շատ պարզ երևում, թե ով է: Եթե էդ մարդուն ճանաչողներ կան, ապա պիտի որ տեսնեն պատմվածքի գլխավոր կերպարի ու նրա անձի միջև աչք ծակող նմանությունները:
«Մելանխոլիկ խառնվածք»
«Միայնակություն»
«Ականջակալներով կամ այլ ձևերով աշխարհից կտրվելը»
«Ուտելիքի ու շորերի հանդեպ անփութություն»
«Բարմենների հանդեպ հետաքրքրություն...»
«Ինքն ու ծնողները...»
«Տարիքը...»
«Զանգերին չպատասխանելը»
Ու վերջապես՝ իր ցանկացած գրվածքը ուղիղ կամ անուղակի ձևով սեփական անձի հետ կապելը (թեկուզ չգիտակցված):
Իսկ միգուցե՞ ինչ-որ մեկը հերոսին որոշել է վարկաբեկել էս պատմվածքի տեսքով
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ