հազիվ կարդացի
մնում է մարսելը, հետո քննարկելը
հազիվ կարդացի
մնում է մարսելը, հետո քննարկելը
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Առաջարկում եմ բացել քվեարկողների անունները. թե ով ում է քվեարկել: Այսպես անհետաքրքրանում, գունաթափվում ու սառում է խաղը մի տեսակ...
Ինձ դուր եկավ Պատերազմը. մի տեսակ պատմություն կար, մարդկային ճակատգրի նկարագիր ու հետաքրքիր կերպարներ, չնայած Սեդայի կերպարը մի քիչ իմ համար անհասկանալի ձևով նման կերպարանք ստացավ:
Վերջինն էլ էր լավը ***-ը, իսկ Փիսոյի պատմության վերջի սեկրետնի մատերիալի պահը
Կարծում եմ Քաղց-ն էլ հենց հեղինակի շարունակությունն է:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Էս քանի՞ մասնակից կա էս անգամ:
Կարդում եմ, դեռ կեսին եմ հասել: Ինձ չի թվում, թե Քաղցն է հեղինակի շարունակությունը... Նեա:
Պատերազմ-ին եմ հասել, որը ի դեպ շատ դժվար է կարդացվում, ու դեռ իմ կարծիքով հեղինակի տարբերակին չեմ հասել: Կարող է ոչ էլ թե հասնեմ, ոչ էլ թե պետք է:
Ի դեպ, մեր բարի Շինարարը նորից մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն է տվել:
Վերջին խմբագրող՝ ivy: 25.10.2010, 15:23:
Ես էլ արդեն ուզում էի՝ բողոքեմ, որ քննարկումն ակտիվ չի, էն էլ սովորություն ունեմ, գրառումն անում եմ ու չեմ հաստատում: Հասկանում եմ, որ նյութը շատ է, բայց մարդիկ գրել են, կարծում եմ գրելն ավելի դժվար է, էնպես որ կարդացեք, ի դեպ ինձ որ տարբերակները մեկը մյուսից շատ են դուր եկել, հավեսն էն ա, որ ես էլ կարդում եմ ու չեմ կողմնորոշվում, թե հեղինակի գրած շարունակությունը որն ա
Էս նախագծի գլխավոր առանձնահատկությունը քանակը չէ, որակն է: Լուրջ եմ ասում, կարդացեք, կզգաք, խոստանում եմ, որ հետաքրքիր ընթերցանություն է լինելու, այ կտեսնեք
ivy (25.10.2010)
ես էլի ընկած հեղինակներ եմ փնտրում, արդեն մի երկուսին գտել եմ, մի երկուսն էլ հաստատ գիտեմ, որ չեն մասնակցել, դեռ շարունակում եմ հետազոտությունները
ընդհանուր առմամբ հավես ա, որ ահագին իրարից տարբեր շարունակություններ են գրվել
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Վերջացրեցի: Ասեմ, որ որակական առումով էս անգամվա նախագիծն ահագին հաջող է:
Հեղինակը հավանաբար առաջին աստղանիշն է՝ «Սուրճ երկուսով»-ի ու «Աղմուկի» արանքում:
Վեց տարբերակ դուր է եկել, չորսը՝ չէ: Ասե՞մ՝ որոնք:
Վերջին խմբագրող՝ ivy: 25.10.2010, 15:34:
ըհը... չեն գրում` Շինարարն ա մեղավոր, գրում են` Շինարարն ա մեղավոր...
այ ախպեր, քո կյանքն էլ կյանք չի
սաղ կուժն ու կուլան` քո գլխին
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դե լավ, ուրեմն, դրեցի ջանսիրությամբ ու պարտաճանաչությամբ կարդացի բոլորը, երևի ավելի լավ է` ամեն մեկի մասին առանձին գրեմ, չարչարվել գրել են, բայց խնդրում եմ թեթև վերաբերվել քննադատությանը, քանի որ սա ընդամենը կարծիք է կամ ճաշակ, ու ընդամենը մեկի :
Ասեմ, որ ինքս չեմ մասնակցել, քանի որ ասելիք չունեմ այս պատմվածքի ոլորտում, իսկ առհասարակ որևէ ասելիքս կցել-կցմցել տվյալ պատվածքին` չեմ ուզում, քանի որ մի անգամ այդ առիթով արդեն նկատողություն արել են
Բայց այնուամենայնիվ, եթե ստիպված լինեի գրել, կգրեի մի ծանոթ ակումբցու մասին Թեև, ինձ թվում է, այդ ակումբցին էլ հենց առաջին հեղինակն է: Հիմա չեմ ասի, թե ում եմ կասկածում, բայց Հայկօն չի ու չհամոզե'ք էլ
ուրեմն, ժամանակ քիչ ունեմ, արագ-արագ.
Ի դեպ, առաջին մասը բավական հմուտ էր գրված, երևում է` որ գրողը գրելու կապ ունի
Քաղց - Չկապակցված, չպատճառաբանված, սարքովի, անհուզական...
ՆԵ...ՆԱ - անհեթեթ էր ինչ-որ...
Հանդիպում - վատ չէր: Փոքր տեքստում` իրական պատկերներ: Թեև որպես լավագույն սահուն շարունակություն` էն չէր, բայց քվեարկում եմ:
Պատերազմ - Բարոյախոսությունը կարծես` "հայրե'ր, մի' գնացեք կամավոր, տեսեք թե ինչ կպատահի ձեր ընտանիքներին": Ընդհանուր առմամբ մռայլ էր ու` եսիմ...
Սուրճ երկուսով - Բուլգակովյան ոճի հումորով էր քվեարկվեց
… - սահուն, համահունչ շարունակություն: Պծիչկա
Աղմուկ - Ինձ թվում է` սա գրողը հեեեչ հավես չի ունեցել գրելու, անգամ հանրակացարանի պատերն ալարեց լքել ...
Փիսոն - սենտիմենտալ աղջնակային
Ընտրություն - Որպես պատմվածք` չգիտեմ, բայց լավ էր որպես շարունակություն: Քվեարկեցի:
*** - այվիական միաջավայր ու հեփիէնդություն ok
Այսքանը, հակիրճության ու որոշ կտրուկության համար`
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.10.2010, 16:02:
Հանդիպման մեջ մաման հետաքրքիր կերպար է, բայց մի տեսակ հեչ իրական պատկեր չի. մաման հիվանդանոցում notebook-ը հետը, skype, gtalk... էլ չգիտեմ ինչ լրիվ խառնել է իրար ու խոսում է աղջկա հետ
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ