User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն է Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
30. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Քաղց- ars83,

    14 46.67%
  • ՆԵ...ՆԱ- einnA

    1 3.33%
  • Հանդիպում- ivy

    3 10.00%
  • Պատերազմ- Մելակուս

    6 20.00%
  • Սուրճ երկուսով- StrangeLittleGirl

    6 20.00%
  • …- impression

    10 33.33%
  • Աղմուկ- ivy

    0 0%
  • Փիսոն- Էլիզե

    1 3.33%
  • Ընտրություն- ivy

    11 36.67%
  • ***- Ariadna

    9 30.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 441 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փիսոն էլ կարդացի: Վերնագիրը տեսնելով՝ միանգամից մի հոգու մասին էի մտածել: Կարդացի, համոզվեցի, որ ինքն է: Մի ուրիշ բան էլ կար մեջը, որ մատնում էր: Մեկ էլ էս թեմայում արած գրառումներից մեկն է մատնում իրեն: Նենց որ

  2. #2
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ չեմ կարդացել,բայց մի հարց տամ էլի, էդ որ սկզբունքովա ,որ երկու տարբերակ 50-50% ա հավաքել, բայց կա նաև 33, 25 ու էլի 33 % ու էլի 25
    Ես դպրոցում մաթեմից լավ չեմ եղել
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա փորձեմ գուշակել, թե որն է իրական շարունակությունը.

    Քաղց - եթե իսկական հեղինակն այդքան համառորեն չէր ուզում հեռախոսը վերցնել առաջին մասում, երկրորդ մասում ինչ-որ շուտ համոզվեց

    ՆԵ...ՆԱ - էս դեպքում կարելի է խաղալ "գտի'ր հինգ նմանություն"

    Հանդիպում - առաջին մասում մայրը խոսքեր չէր շռայլում, երկրորդ մասում ամբողջ օրը չաթերից կախված մեկը դուրս եկավ

    Պատերազմ - առաջին մասի ինքնակենտրոնացած սյուժեն երկրորդ մասում վեր է ածվում գլոբալ, ցվրված ու առանձնապես չկապակցված խնդիրների

    Սուրճ երկուսով - կայֆավատ

    - կարող էր լիներ շարունակություն, բայց մի քանի բայցեր. հորը չէր սպանի; զանգողն էլ մայրը չէր լինի

    Աղմուկ - որակապես զիջում էր առաջին մասին

    Փիսոն - աղմուկն ատող առաջին մասի հերոսը ոմն աղմկածին, հեշտ ձեռքբերովի Պատրիկի կարիք կարծում եմ չուներ

    Ընտրություն - ամենայն հավանականությամբ սա է:

    *** - երևանյան վարձու բնակարանը անպատեհ փոխարինվեց արտասահմանով, այն էլ` արտասահմանում արտասահմանցի ուսանողներով

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (26.10.2010)

  5. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար - Գրառումներ - 58
    StrangeLittleGirl - Գրառումներ - 47
    ivy - Գրառումներ - 41
    ars83 - Գրառումներ - 19
    impression - Գրառումներ 18
    Ռուֆուս - Գրառումներ 18
    Բարեկամ - Գրառումներ 15
    Մնում ա պարզեք՝ ով ով ա:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.10.2010), My World My Space (28.10.2010), StrangeLittleGirl (28.10.2010), Շինարար (28.10.2010), Ռուֆուս (28.10.2010)

  7. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սփեշըլ ֆոր Արս83: Ճիշտ էին ասում վերջից սկսել: Հենց նոր օրագրումս գրեցի ու ջնջեցի «Կուստուրիցայի տիտրերից եմ ուզում ՝ մեծ էկրանով»: Զվյոզդուշկան լրիվ ինքն էր:

  8. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղց

    Մի փոքր կտոր էլ կծեց լավաշից և դանդաղորեն ծամելով սևեռեց հայացքն էկրանին: Սեղմ, կրճատ նախադասությունը կարդալիս պարզորեն լսեց մոր ցածր, բարակ ձայնը, որի մեջ զգացմունք կարողանում էին նկատել միայն ինքն ու հայրը: Հայրը, հակառակը, զգացմունքային, դյուրաբորոբոք մարդ էր, հապշտապ որոշումներ ընդունող և շուտ ափսոսացող իր ընդունած որոշումների համար: Ինքը ժառանգել էր երկու բնավորությունն էլ, և մորից ժառանգածը նրան օգնում էր միշտ երևալ սթափ և հավասարակշռված՝ ինչպիսին էին մտքերն ու զգացմունքները:
    Տեղից վեր կենալով, սկսեց քայլել սենյակում, մեքենաբար բացեց սառնարանի դուռը, հանեց գարեջրի մի շիշ և ձեռքերում պտտելով շարունակեց քայլել: Հեռախոսը նորից բզզաց: Առանց համարին նայելու սեղմեց կանաչ կոճակը:
    - Ո՞ւր ես: Տաս անգամ զանգեցի, չես վերցնում,- լսվեց ընկերուհու կայտառ ձայնը: - Գալու ես, չէ՞, Նարեկի ծնունդին:
    Նարեկի ծնունդի՞ն: Զարմացավ, նկատելով ձեռքում պահած գարեջրի շիշը:
    - Հա, գալու եմ,- պատասխանեց և սեղմեց կարմիր կոճակը: Հիշեց, որ այսօր պետք է հավաքվեն աշխատակիցներից մեկի ծննդյան տոնը նշելու: Բացեց գարեջրի շիշը, կանգնեց պատուհանի մոտ և սկսեց կում-կում խմել սառը հեղուկը:

    **
    - Կանգառում կանգնեք: Սա մի հատ կփոխանցե՞ք,- դիմեց առաջին շարքում նստած կնոջը՝ մեկնելով հարյուր դրամանոցը: Դեռ տաս րոպե կար, որոշեց շուտ իջնել և քայլել մի քիչ: Հիվանդ է, ծանր է: Զարմանալի է, ինչքան փորձեց այդպես էլ չկարողացավ հիշել որևէ դեպք, որ հայրը հիվանդ լինի: Եղել էր, որ մրսած լինի, կամ գլխացավ ունենա, բայց դա արագորեն բուժվում էր թեյերով ու մուրաբաներով:
    - Լավաս եմ ուզում,- լսեց մանկական մի ձայն և գլուխը թեքեց նրա կողմը: Վարդագույն այտերով, փքուն շուրթիկներով, սև աչուկներով, երկար թարթիչներով և ուսերին հասնող խոպոպիկներով աղջնակը ձեռքը փորձում էր մտցնել տոպրակի մեջ, որը բռնել էր կողքից քայլող կինը: Կինը դեպի իրեն քաշեց տոպրակը և հանգիստ ասաց.
    - Լավաշը հիմա չենք բացելու, տանը: Հիմա կարկանդակը կեր:
    - Կալկանդակը տամ քեզ, ինձ լավաս տուր,- առաջարկեց աղջնակը ու կարկանդակը պարզեց մորը:
    - Չէ, լավաշը՝ տանը:
    - Կալկանդակը ցե՛մ ուզում,- դեմքը ծռեց աղջիկը և շպրտեց կարկանդակը:
    Մայրը հասցրեց այն բռնել, տոպրակից անձեռոցիկ հանեց, փաթաթեց կարկանդակը, դրեց տոպրակի մեջ, ապա ամուր բռնեց աղջնակի ձեռքը, և առանց որևէ բառ ասելու քայլեց առաջ՝ քարշ տալով աղջկան:
    Իսկ և իսկ իր մայրը: Իրենց տանը միջադեպը կշարունակվեր այսպես. մայրը կհրաժարվեր լավաշ տալուց՝ մինչև նա վերջացներ կարկանդակը, իսկ նա չէր ուտի այն, կսպասեր, մինչև մայրը դուրս գա խոհանոցից, ապա շշուկով հորը կասեր՝ լավաս տուր, պապ: Հայրը հանդիմանական հայացք կձգեր, ապա կվերցներ իր բաժին լավաշը և կտար իրեն, նա էլ արագ-արագ կուտեր: Հայրը միշտ իր բաժին լավաշն էր տալիս, երբեք չէր վերցնում ընդհանուրից:
    Լսելով սեփական անունը արագ շրջվեց և տեսավ ընկերուհուն, ով ձեռքերն էր թափահարում մյուս մայթից: Ժպտաց և անցավ փողոցը:

    ***
    - Էս շենքի մոտ պահե՞մ,- հարցրեց տաքսու վարորդը սևազգեստ մոտ 22 տարեկան աղջկան:
    - Հա, այստեղ մի տեղ,- պատասխանեց աղջիկը:
    Երբ տաքսին կանգնեց, մեկնեց 1000 դրամանոցը, առանց հաշվելու վերցրեց վարորդի մեկնած գումարը և լցրեց պայուսակի մեջ: Ապա դուրս գալով մեքենայից, վստահ քայլերով քայլեց դեպի շենքի մուտքը, որի պատին մի դագաղի կափարիչ էր հենած: Աստիճանների վրա ոչ ոք չկար: Չնկատելով վերելակի մոտ սպասող ծաղկեփնջերով անծանոթ մարդկանց, որոնք իրեն նկատեցին, բայց ուշադրություն չդարձրին, սկսեց բարձրանալ աստիճաններով:
    Առաջին նամակից երկու օր հետո մայրը գրել էր երկրորդը, նույնքան հակիրճ՝ «Հայրդ մահացավ, վաղը հոգեհանգիստն է»:
    - Մի րոպե, մի հատ էս սեղանը ներս տանենք,- դիմեց մի երիտասարդ և, մի կողմ հրելով նրան, ներս հրեց սեղանը: Թեթևակի զարմանքով նայեց իրենց դռանը՝ փորձելով հիշել, թե արդյո՞ք այս գույնի էր:
    Միջանցքում շատ մարդ կար, որոնք իրեն տեղ չտվեցին: Խցկվելով անցավ դեպի հյուրասենյակի մուտքը և նայեց ներս: Սևազգեստ քահանան, որն իրեն մեջքով էր կանգնած ինչ-որ բան էր արտասանում, մնացածները գլուխները կախած լսում էին:
    - Շատ արդար մարդ էր, լսեց մի ձայն և, շուռ գալով, տեսավ երկու պառավների, որոնք կուչ էին եկել միջանցքում նստարանի եզրին:
    - Հա, Աստված հոգին լուսավորի, շատ տանջվեց,- ասաց մյուսը:
    Նորից շուռ գալով դեպի հյուրասենյակը՝ փորձեց որսալ քահանայի բառերը:
    - Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ ... Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին,- կարդում էր քահանան:
    Հիշեց, թե մայրն ու հայրը ինչպես էին մանկուց սովորեցնում իրեն ստից խորշել: Հիշեց իր պատրաստած բացատրությունը այս երկու օրը չգալու համար, որ պետք է ասեր մորը՝ հիվանդ է եղել:
    - Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալուեն մոմի նման ու սպառուեն,-լսեց քահանայի բառերը:
    Եթե մեկը սենյակից նայեր դեպի միջանցքը, կտեսներ, թե ինչքան են մեծացել նրա բիբերը, լարվել, ուռել էր մեջքը: Թվում էր, թե նայում է սենյակի մեջտեղը և ոչինչ չի տեսնում: Եթե մեկը միջանցքից նայեր հյուրասենյակ այդ լայնացած և չտեսնող բիբերով, կտեսներ գլխահակ մարդկանց՝ ճերմակ, փայլուն շորերով: Չնայած նրանք գլխահակ էին, բայց յուրաքանչյուրի դիրքի մեջ զգացվում էր արժանապատվությունն ու իմաստությունը, հանդարտությունն ու խոհեմությունը, վճռականությունն ու ինչ-որ սպասելիք: Մի քայլ առաջ անելով, նա տեսավ հորը՝ պառկած սեղանին: Հոր հագուստն ու դեմքը նույնպես լուսավոր էին և ամեն ինչով նման էր իր շուրջը կանգնածներին, բացի մի բանից. հայացքն ուղղված էր վեր:
    - Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։
    Նա հայացքը չէր հեռացնում հոր դեմքից, նույնիսկ չնկատեց, թե ինչպես մայրը բարձրացրեց գլուխը և, տեսնելով իրեն, փորձեց որսալ հայացքը: Ձեռքը տանելով պայուսակի մեջ, մի քանի քայլ ևս առաջ եկավ՝ հայտնվելով քահանայի կողքին:
    - Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։
    Կանգնածների մեծ մասը բարձրացրեցին գլուխները նկատելով իրեն, որ տարօրինակ ժպիտը դեմքին կանգնել էր սենյակի կենտրոնում: Մի քանիսը թափահարեցին գլուղները, ոմանք հոգոց քաշեցին: Մայրը կախեց գլուխը:
    Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ,- բարձր ձայնով ասաց քահանան:
    Նա արագ բռնեց հոր ձեռքը և խորամանկ ժպտալով ինչ-որ բան դրեց նրա ձեռքի մեջ: Ապա սեղմելով փակեց հանգուցյալի ափը: Ինչ-որ բան ճրթճրթաց: Աղջիկը բաց թողեց հոր ձեռքը և շուրթերը մոտեցնելով հոր ականջին ցածրաձայն, ժպիտով ասաց.
    - Պապ, լավաս եմ բերել:
    Քահանան զարմացած նայում էր՝ ինչպես հանգուցյալի ձեռքից թափվում էին երեք օրվա հնություն ունեցող չոր լավաշի փշրանքները:

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), einnA (27.10.2010), Moonwalker (25.10.2010), Արևածագ (27.10.2010), Երվանդ (26.10.2010), Էլիզե (02.11.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԵ...ՆԱ

    Հիմա ստիպված ես պետք է զանգեմ:Չէ, չեմ զանգի, ավելի լավ է հորս զանգեմ: Հիվանդ է… հիմա մենակ է, թե՞ հետն է... Ես ինչպե՞ս վարվեմ… իսկ նեն ինչու չի գրում, ինչ է եղել… մտքերս խառնվել ու իրար հերթ չեն տալիս…
    Նոր նամակ. ինքն է՝ գալիս եմ Հայաստան: Շուտով կտեսնվենք:
    Ոնց, ինչու այսքանը, երբ է գալու, գուցե արդեն այստեղ է... ես, ես ախր չգիտեմ, ես ոնց նրան տեսնեմ, պատրաստ չեմ, բայց շատ եմ ուզում, ուրեմ գալիս է, մենակ, իմ համար, Հայաստան… հայրս, իսկ հայրս, զանգել է պետք, պետք է գնամ, ոնց մենակ թողնեմ… տաք լոգանք է պետք:
    Հայրս հիվանդանոցում է, վիճակը ծանր է, տոմս պետք է առնել, ինչքան հնարավոր է շուտ, իսկ նեն… նրան պետք է սպասեմ, տեսնել է պետք, խոսել, վերջապես երկու տարի է, ինչ էս ամենը շարունակվում է ու հիմա պետք է հավերժ կամ շարունակվի կամ կտրվի… ինչպիսինն է, ես ինչպիսինը կլինեմ նրա աչքերով (կարևոր մի բան, որ երկու տարի ամեն օր հարցի պատասխանը միայն լռությունն է), ինչպիսին կուզի ինձ տեսնել, ախր ոչինիչ չի ասել, հա մենակ, որ ես լոկ ես լինեմ:Բայց Լին ասում էր, որ տղամարդիկ սիրում են նրբագեղ կանանց, իսկ ես հեռու եմ դրանից, կյանքումս փեշ չեմ հագել, հիմա պետք է ջինսը հագնել, թե՞ առաջին անգամ փեշ: Պետք է բարձրակրունկ, թե իմ …
    Մտքերի ծանրությունը կոպերին անցավ ու քնեց:
    Լիի հետ ամբողջ ընդմիջումը խանութներում անցկացրեցինք, գնեցինք էն, ինչ Լիի ասելով հաստատ նրան գետնին էր տապալելու… մնում էր վարսահարդարի, մատնահարդարի ու մեկ էլ չեմ հիշում ում մոտ գնալ վաղը:Էտ վաղը… հիմա, հիմա տեսնես եկել է, ուր է… ինչու չի զանգում, երբ …
    Նամակ չկար, զանգ չկա, միայն լռություն ու սպասումի երկար ժամեր ու զանգ.
    -Ինչու՞ չես գալիս, ես չեմ կարող երկար խնամել նրան, ես գործեր ունեմ: Վիճակը ծանր է, պետք է գաս, քո կարիքն ունի…
    Դե հա, իհարկե,երբ ես ժամանակ ունեցել,քո գործերը միշտ էլ կարևոր են եղել…ես պետք է գնամ:Տոմս է պետք:Ինչու չես հայտնվում…
    Մեկ օր, երկու օր… զանգ չկա, ոչ մի լուր, իսկ սպասել չեմ կարող, արդեն արձակուրդի հարցը լուծված է, գումարը վճարել են:Տոմսը պետք է գնել… տոմսն արդեն գնված է:Ես գնում եմ, իսկ նեն
    Զանգ.
    -Ե՞րբ: Ես էլ, ես պետք է … կգամ:

    Լին տարերքի մեջ էր. հիացմունքը չափից շատ էր:
    Վերջապես դուրս պրծա Լիի ճանկերից, մնում է հագնվել ու շտապել…
    Ահա, անճոռնի ճուտիկը կարապի է վերածվում… հայելու պատկերը հաստատ ես չեմ. կեղծ է, բայց հեքիաթային գեղեցիկ է. աչքերն առաջին անգամ այդքան արտահայտիչ են, շրթունքներն ընդգծված ու գծված այնքան դյութիչ, որ… շիկնել եմ, իսկ ոտքերը… ոտքերին նայելու ժամանակ չկա. շտապել է պետք, արդեն երևի սպասում է:
    Քայլերը վանդակված էին:Սովորաբար այգի հասնելու համար 25 րոպեն շատ էր, իսկ հիմա ժամի էր վերծվել: Թարսի պես բակի տաքսիները չքացել էին, մնում էր քայլել:
    Միայն չսկսի, միայն հիմա չէ, ոնց չէի մտածել, հիմա չէ…
    Սկսվեց անձրևը, մաղեց, հետո մաղի ցանցը պատռվեց, կաթիլներն արդեն կարկուտի վերածվեցին…
    Ինչ անեմ, ոնց անեմ, վերադառնալ է պետք, չորանալ, ամբողջ երեսս ծորում է… Ոտքերս առաջ չեն գնում, արդեն հասել եմ, բայց սպասում է, ուշ է, բայց այս տեսքով ոնց… միայն սա էր պակասում…
    Կրունկը ձեռքին շնչակտուր բացեց դուռն ու փռվեց հատակին:
    Ուր է աղմուկը, ինչու չկա, հիմա որ պետք է ինչու՞ չկա: Ինչու՞ է լռում: Լռություն չեմ ուզում, գոռալ եմ ուզում, գոռալ եմ ուզում… գոռացեք, բղավեք, ինչու եք չքացել…
    Մի՞թե ամեն ինչ կորած է, գուցե զանգեմ, ի՞նչ ասեմ: Ինքն ասաց, որ եթե չգնամ, ուրեմն արդեն պատասխանը պարզ է… հիմա արդեն մեկ ժամ անցել է, չի սպասի, չի զանգել… գնացել է… վե՞րջ...

    Գորշ ամպեր, թեթև մաղող անձրև, ծառ, մի փոքր կոճղ, ու դողացող ուրվագիծ…
    Նեն նայեց նրան, ցրտից սառած մատները նրան գրկեցին, ու ոչինչ էլ պետք չէր.
    նեն սպասել էր, իսկ նան՝ եկել:

    -Ես երկու օրից պետք է գնամ:Հայրս իմ կարիքն ունի:
    - Ուրեմ երկու օրից կգնանք:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Magic-Mushroom (30.10.2010), Moonwalker (25.10.2010), Արևածագ (27.10.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 147
    Վերջինը: 25.09.2010, 20:23
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •