User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հինգերորդ տարվա վերջին օրը

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հինգերորդ տարվա վերջին օրը

    Հինգերորդ տարվա վերջին օրը


    Այդ օրը կարծես սովորականից ավելի երկար տևեց:
    Դեռ առավոտվանից հայտնի էր, որ Գառնիկը վերադարձել է ռազմաճակատից ու արդեն քաղաքում է:
    Տացուի սիրտը վեր-վեր էր անում: Ախր իր պահած որբուկն է, իր տղաներից ավելի շատ նրա վրա է դողացել: Գառնիկը ճակատ գնալուց առաջ խնդրեց, որ Ազնիվին ու էրեխեքին տիրություն անի Տացուն.
    -Տացու ջան, հե՜ր ջան, էրեխեքս քեզ եմ թողնում, իմ հերն էլ դու ես, իմ աստվածն էլ.... աչքիդ լույսի պես պահի:
    -Ձգո՜ւկս...., աչքերը լցրեց Տացուն ու գրկեց Գառնիկին:
    Գառնիկը գնաց: Տացուն իրիցկնկա հետ թողեց իր օջախը, իր ընտանիքը ու տեղափոխվեց Գառնիկի տուն: Հինգ տարի միասին ապրեցին:

    Հիմի քաղաքից մարդ է էկել ու աչքալուս բերել Տացուին, թե Գառնիկը վերադարձել է: Տացուն զարմացել էր, թե ինչի Գառնիկը գյուղ չի եկել նույն մեքենայով: Ախր հինգ տարվա բացակայությունից հետո պիտի շտապեր ժամ առաջ հասնել իր ընտանիքին:
    Գիշերով կոլտնտեսության վարորդն էկավ Տացուի մոտ ու ասաց, որ էդ ավտոյով վիրավոր են բերել, Գառնիկին տեղ չի եղել, որ մյուս ավտոն քաղաքում է, առավոտ գառնիկն էդ ավտոյով կգա:
    <<Փառքդ շատ տեր աստված, կգա իր տունուտեղին տիրություն կանի: Ես էլ առաջվանը չեմ....>>,- մտածեց Տացուն:

    Իրիցկինը քնել էր: Տացուն հետ նայեց ու մտածեց` պառավեց իրիցկինս...
    Ազնիվն արթուն էր: Լուռումունջ գուլպա էր գործում, որ Գառնիկը գա, տաք-տաք հագցնի ու սիրտը հովանա: Ախր տանջեց իրեն է՜, տանջե՜ց....
    Երկար ժամանակ երկուսն էլ լուռ էին:
    Պատրույգի ծերը կարմրել, կրակ էր կտրել: Լամպի նավթը վերջացել էր:
    -Կեսգիշեր էղավ, ձգո՛ւկ, էլ քնենք,- ասաց Տացուն ու դժվարությամբ թողեց թոնրի շուրթը:
    Ազնիվը նայեց դժվարությամբ տեղից բարձրացող Տացուին ու մտածեց. <<Ամբողջ օրը ոտքի վրա էր խեղճ մարդը, բայց սովորականից ավելի առույգ: Առավոտ շուտ ժպիտը դեմքին գյուղամիջում պատասխանում էր աչքալույս տվողներին, Գառնիկի մասին հարցուփորձ անողներին, կատակում, իսկ հիմա ծերացած է երևում, ու հազիվ էլավ նստած տեղից>>,-էսպես մտածելով ձեռքի ճաղերը փաթաթեց նոր գործվող գուլպայի մեջ, դրեց քողքին: Գնաց ետ գցեց Տացուի անկողինը, բարձը ուղղեց նրա սիրած դիրքով ու բարի գիշեր մաղթեց: Հետո գնաց պառկեց իր ամենափոքրի` Գրիգորի կողքին, թևը սահեցրեց նրա մեջքի տակով ու պինդ գրկեց նրա տաք մարմինը: Ինքն էլ էր սիորւմ էդպես քնել` Գառնիկի թևի վրա: գլուխը դնում էր նրա մազոտ կրծքին ու հաճելի խոտուտ զգում: Հիշեց ամուսնու մկանուտ բազուկը: Իսկ վաղը նա կգա` հիննգ երկար տարիներ բացակայելուց հետո: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի նա հիմա: Գուցե շատ է փոխվել: Երկար ժամանակ փորձեց կենտրոնանալ` մտաբերելու համար նրա դեմքը, մազերը, աչքերի գույնը:
    - Էս մթության մեջ մարդ կգժվի,- ինքնիրեն ասաց կիսաձայն ու ելավ տեղից, նավթ լցրեց լամպի մեջ ու դարձյալ պառկեց:
    Էսպես ավելի լավ էր շուրջբոլորը գոնե կտեսնի:
    Խեղճ Գառնիկը հիմա ինչքան կարոտած կլին էրեխեքին... Ո՞վ գիտի, ինչքան է տանջվել, հյուծվել, ծերացել... բայց իսկույն էլ ինքնիրեն հարցրեց, թե ինչո՞ւ պիտի ծխերացած լինի, դեռ քառասունհինգ էլ չկա: Չէ՛, սպիտակած էլ չի լինի.... բայց ախչ հինգ երկար ու ձիգ տարիներ են անցել, կռվել է մահ ու զրկանք է տեսել....
    Պատկերացրեց Գառնիկին ծերացած.... Հիմա քաղաքում լիներ, թաքուն նայեր նրան երկա՜ր-երկա՜ր, լսեր նրա ձայնը: Մի հրաշքով իմանար, թե ինչ է մտածում Գառնիկն իր մասին:
    Լամպի լույսը նրան նվազ թվաց: նորից ելավ տեղից, խնամքով մաքրեց ապակին, դրեց տեղը ու մտքում ուրախացավ, որ երբ Գառնիկը գա, լամպը մաքուր կլինի...
    Կողքի սենյակից լսվեց Տացուի հազի ձայնը:
    <<Նա էլ է արթուն, ձգուկին է սպասում: Նրա համար էլ հեշտ չէր էս հինգ տարին: Խեղճը բոլորովին ծերացել է: Եթե տացու չլիներ, ո՞նց էին իրենք ապրելու....>>: Այս մտքից նորից ու նորից երախտագիտությամբ լցվեց դեպի ծերունին: Մտածեց` երբ գառնիկը գա, առաջինը կպատմի Տացուի մասին:
    -Սրբի պես մարդ է,- շշուկով ասաց նա ու մտքում շարունակեց.<<Հա, էդպես էլ կասեմ` սրբի պես մարդ է Տացուն` էրեխեքիս փրկիչը, իմ թիկունքը, իմ հել՜րը.... Ես ննրան հոր պես եմ սիրում: Չեմ թողնի իր տուն գնա, մինչև մահ նրան հարազատ աղջկա պես կպահեմ>>: Անպայման էդպես կասի, ու չի թողնի որ նրանք որոշեն, ինքն արդեն որոշել է....
    <<Ինչքան դժվարություններ քաշեցի,- մտքում գառնիկի հետ սկսեց խոսել Ազնիվը,- Քո գնալուց հետո Աղասիս հիցվանդացավ: Վիճակը ծանր էր` ձմեռ, ճանապարհները փակ, որ բժիշկ կար ոչ դեղ ու ճար... Չէ՜, առաջին օրը էդ մասին չեմ պատմի: Կպատմեմ մի ուրիշ անգամ ու լաց կլինեմ .... >>,- մտածեց Ազնիվն ու աչքերը սրբեց, բայց արցունքները կոկորդը լցվեցին....
    Արդեն կեսգիշերն անցել էր: Ելավ տեղից, լամպը մարեց ու բայց մտքում ավելի պայծառացավ երևակայությունը....
    <<Թող ներս մտնի ու առաջինը մոտենա Տացուին, էդպես ճիշտ կլինի: Թող առաջինը նրան բարևի,- Ազնիվը մտովի պատկերացրեց նրանց հանդիպումը, տեսավ նրանց գրկախառնված,- Տացունն ուրախությունից լաց կլինի, գառնիկն էլ երևի լաց լինի... իսկ ես մտածում եմ լաց չլինեմ.... չեմ կարող.... հետո ինձ կմոտենա, չէ՛, ես լաց չեմ լինի, ոչ էլ կպաչեմ, գլուխս կդենմ կրծքին ու ամուր-ամուր կսեղմեմ, բայց մի քանի վայրկյան, հետո թող երեխեքին մոտենա... Հետաքրքիր է, էրեխեքն ինչպես կդիմավորեն հորը... ետսնես մեծերը կճանաչե՞ն... ախր հինգ տարի է անցել....>>
    Լույսը բացվեց...
    Ազնիվն արագ-արագ ջոր տաքացրեց, երեխաներին լողացրեց, իր գլուխը լվաց, նախաճաշ տվեց երեխեքին:
    -Տացու ջան, էսօր Գառնիկը կգա չէ՞....
    -Հա, ձգուկս, կգա՛, ասաց Տացուն ու ուրախությունից լայն ժպտաց:
    Ազնիվը վաղուց չէր տեսել նրան էդպես ժպտալուց: Նկատեց, որ Տացուի վերին ծնոտին ոչ մի ատամ չի մնացել. <<ախր հինգ տարի առաջ բոլոր ատամները կային... ոչ մի ծպտուն չի հանել, ոչ մի անգամ չի դժգոհել, թափված ատամների համար գոնե մի ափսոսանք չի հայտնել... խենթացրեցինք էս մարդուն....>>
    -Գիշերը չքնեցի, Տացու ջան, էնքան հիմար բաների մասին մտածեցի՜,- մեղավորի նման ասաց Ազնիվ ու աչքերը լցրեց....
    -Բան չկա, ձգո՜ւկս, լաց մի՛ լինի, էսա Գառնիկը կգա:
    -Գառնիկը եկա՜վ,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը հեռվից.... Ազնիվ գրկեց փոքրիկ Գրիգորին ու ընդառաջ վազեց: Տեսավ Գառնիկին: Գառնիկն առաջինը մոտեցավ Տացուին....
    - Անաստվա՜ծ, աչքս ջուր դառավ....,- ասաց Տացուն ու երեխայի նման հեկեկաց....
    Ամեն ինչ էնպես էր, ինչպես ինքն էր պատկերացնում: Հայր ու որդի գրկել էին իրար, չէ՛, Գառնիկն իր հաղթանդամ բազուկների մեջ էր առել մի բուռ վտիտ ծերունուն: Ծերունու գլխարկն ընկել էր գլխից, ու նա իր սպիտակահեր գլուխը դրել էր Գառնիկի կրծքին ու լաց էր լինում...
    Այս ամենը կարծես երազում լիներ:
    Գառնիկը մոտենում էր իրեն: Գրկից բաց թողեց որդուն, երկու քայլ արեց դեպի նա ու սեղմվեց ամուսնուն... միայն մի քանի վայրկյան: Այդքանն էլ բավական էր, որ հասկանա` Գառնիկը չի փոխվել, նույնն է իր Գառնիկը: Ազնիվի երակներում հորդացավ, փոթորկվեց սառած արյունն ու նվաղած մարմինը լցվեց կյանքով:

    Ողջ օրը գնացող-էկող, ողջ օրը սուփրա-սեղան: Մինչև մութն ընկնելը:

    Առավոտ վաղ Տացուն ժամ գնաց ու սովորականից ավելի զիլ հնչեցրեց ժամի զանգը: Ողջ գյուղը հավաքվեց ժամերգության:Տացուն ասես ջահելացած լիներ: Ողջ գյուղը հասկացավ, թե ում համար էր էդ ժամերգությունը: Ժամերգության ավարտին Տացուն վատ զգաց: Աթոռ ուզեց: նստեց Ոչինչ չասող հայացքով նայեց շուրջը խմբված մարդկան ու աչքերից գլոր-գոլր երկու արցունք ընկան: հայացքը շուռ տվեց խորանին, մտքում ինչ-որ բան մտմտաց ու գառնիկին կանչեց.
    -Ձգո՜ւկս... Ազնիվիս աչքիդ լույսի պես կպահես,- ու լռեց....

    Մի ժամ անց Տացուն մահացավ.... Գյուղը լաց լացեց ու չհանգստացավ: Էդ անաստված տարիներին գյուղի աստվածն էր Տացուն, գյուղի խիղճը....
    Գառնիկը լացեց ու լացեց, դեպի վեր բարձրեց ձեռքերն ու.
    - Անաստվա՜ծ աստված, էս ի՜նչ արիր.... Երկորդ անգամ որբացա... ո՞ր մեղքիս համար:

    Գառնիկը մոտ գնաց Աղասին`Տացուի մեծ որդուն.
    - Աղա՜ս ջան, մե՜ծ ախպեր, մի խնդրանք ունեմ, Տացուիս ի՛մ տնից տանենք.....
    - Հա, Գառնիկ ջան, դու էլ իրա տղեն ես... ի՞նչ տարբերություն:

    Տացուին թաղեցին եկեղեցու բակում ու քարի վրա գրեցին` որդիներից` Աղասից, Ավոյից, Գառնիկից....
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 12:06: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.10.2010), Agni (17.10.2010), Ariadna (17.10.2010), CactuSoul (18.10.2010), Chilly (17.10.2010), Chuk (17.10.2010), E-la Via (17.10.2010), einnA (17.10.2010), Gayl (02.11.2010), impression (17.10.2010), ivy (21.10.2010), Jarre (17.10.2010), Lianik (17.10.2010), Lion (17.10.2010), matlev (17.10.2010), Moonwalker (17.10.2010), murmushka (17.10.2010), Nare-M (17.10.2010), Norton (17.10.2010), Ohanyan (17.10.2010), Sambitbaba (21.10.2010), Shah (17.10.2010), Tig (17.10.2010), Yeghoyan (17.10.2010), Անտիգոնե (17.10.2010), Արևածագ (17.10.2010), Եկվոր (17.10.2010), Ժունդիայի (18.10.2010), Լուսաբեր (21.10.2010), Նաիրուհի (17.10.2010), Շինարար (17.10.2010), Ջուզեպե Բալզամո (17.10.2010), Ռուֆուս (17.10.2010)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անաստվա՜ծ, էս ի՞նչ արիր...
    Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ։ Հո´վ, ո՞նց ես կարողանում ապրումներն էդպես նկարագրել։
    Միայն էս բառը պիտի ասեմ՝ շնորհակալություն...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.10.2010), Nare-M (17.10.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,731
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վարկանիշ տալ չի թողնում... լավն էր, հուզիչ ես գրում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.10.2010), Jarre (17.10.2010), My World My Space (17.10.2010), Sambitbaba (21.10.2010)

  7. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաաատ ապրես, Հովիկ ջան, աճում ես ու աճու՜մ…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), My World My Space (17.10.2010)

  9. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, էլ էն հին խոհափիլիսոփայական սոփեստություններից չգրես:
    Ապրես

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.10.2010), Շինարար (17.10.2010)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաղանդ ես հո զոռով չի: Կարդացողի հոգին բռնաբարում, բզիկ-բզիկ ես անում
    Ռուսի ասած՝ в яблочко (բայց այնուամենայնիվ քիչմ բակունցայնություն կար):

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (17.10.2010)

  13. #7
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քո Տացուն ինչ լավնա

    Հով, ոնց երեկ ասեցի արձակն ավելի լավա ստացվում քո մոտ /իհարկե իմ կարծիքով/, նենց որ շարունակի ցույց տալ իսկականն ու մաքուրը էս ձևով, ապրես, էս մեկն ավելի լավն էր
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.10.2010), Sambitbaba (21.10.2010), Tig (18.10.2010)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ լավն ա շարքը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), Jarre (17.10.2010), Moonwalker (18.10.2010), My World My Space (17.10.2010), Շինարար (17.10.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Երբեմն մտածում եմ, որ Հրանտ Մաթևոսյանի պես մարդիկ մեր կողքին են, բայց մենք... չենք տեսնում: Այսինքն տեսնում ենք, բայց էնքան ենք սովորել իրենց, որ... չենք տեսնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), Jarre (17.10.2010), Moonwalker (18.10.2010), My World My Space (17.10.2010), Tig (18.10.2010), Նաիրուհի (17.10.2010)

  19. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Երբեմն մտածում եմ, որ Հրանտ Մաթևոսյանի պես մարդիկ մեր կողքին են, բայց մենք... չենք տեսնում: Այսինքն տեսնում ենք, բայց էնքան ենք սովորել իրենց, որ... չենք տեսնում...
    Հրանտներին տեսնելու համար, պետք ա չափանիշներում «ճոռոմ» չլինել:

    Հով ջան, կներես, ամենայն հարգանքով թե քո, թե Ազնիվենց ողջ ցեղի հանդեպ պիտի ասեի սա:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.10.2010), Շինարար (17.10.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրանտներին տեսնելու համար, պետք ա չափանիշներում «ճոռոմ» չլինել:

    Հով ջան, կներես, ամենայն հարգանքով թե քո, թե Ազնիվենց ողջ ցեղի հանդեպ պիտի ասեի սա:
    Ճիշտն ասած - բան չհասկացա...??!!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Երբեմն մտածում եմ, որ Հրանտ Մաթևոսյանի պես մարդիկ մեր կողքին են, բայց մենք... չենք տեսնում: Այսինքն տեսնում ենք, բայց էնքան ենք սովորել իրենց, որ... չենք տեսնում...
    Հրանտ Մաթևոսյանի պես մեկ էլ Հրանտ Մաթևոսյանն ա եղել:
    Հովոյի էս պատմվածքը, նաև նախորդ երկուսը շաաատ եմ հավանել, չքնաղ ստեղծագործություններ են: Գեղեցիկ մակդիրներ, համեմատություններ, վարպետորեն կառուցված խոսք, մարդու սրտի հետ խոսացող թեմա: Բայց եկեք` գնահատելիս, կենացներ ասելիս հայավարի շատ չոգևորվենք: Հով ջան, գիտես, ակումբում առաջին իսկ ստեղծագործություններիդ հայտնվելու պահից քո գրածների ջերմ երկրպագուն եմ: Բայց Մաթևոսյանի հետ համեմատության դեմ բողոքում եմ: Այս պատմվածքները հրաշալի գրված, շատ լավ, ընտիր պատմվածքներ են, ընդամենը, համենայն դեպս դեռ վաղ է: Ներեցեք, որ իմ կարծիքներում չեմ կարողանում անկեղծ չլինել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.10.2010, 21:20:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (17.10.2010)

  24. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար ջան, ես ինձ գրականության գիտակ երբեք էլ չեմ համարել, քո ասածն էլ Հրանտի պահով հասկանում եմ: Ուղղակի ինձ այդպես թվաց, կարծես ոչ միայն նմանեցրեցի Հրանտի ոճին, այլև ինձ նույնիսկ թվաց, թե մոտ մակարդակ է: Դե հիմի, էդպես թվաց ու էդպես մտածեցի: Երևի հենց դրա համար էլ... էդպես գրեցի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, ես ինձ գրականության գիտակ երբեք էլ չեմ համարել, քո ասածն էլ Հրանտի պահով հասկանում եմ: Ուղղակի ինձ այդպես թվաց, կարծես ոչ միայն նմանեցրեցի Հրանտի ոճին, այլև ինձ նույնիսկ թվաց, թե մոտ մակարդակ է: Դե հիմի, էդպես թվաց ու էդպես մտածեցի: Երևի հենց դրա համար էլ... էդպես գրեցի
    Չէ, ոճը նման չէ, Մաթևոսյանի մոտ գիտակցությունը վարար գետի պես հոսում է, ժամանակային առումով հաջորդական, տրամաբանական պատում չկա, ամբողջովին միտք է, ավելի շուտ մտքեր, ստեղծագործությունները պոլիֆոնիկ բնույթ ունեն: Այնպես որ գրականագիտական ուսումնասիրություն կատարելու համար Մաթևոսյանի ազդեցություն խորհուրդ կտայի չփնտրել:
    Ինչ վերաբերվում է մակարդակին, ինչ ասեմ: Լավ, եթե ուզում ես, համեմատիր, էլ չեմ բողոքում: Հով ջան, կներես, ես այստեղ կարծիք չէի ուզում գրել, որ ընդհանուր հիացական այս տրամադրությունը չփչացնեմ, ուղղակի չդիմացա: Հաջորդ անգամներում խոստանում եմ կարծիքս էլի գաղտնի ասել, եթե իհարկե դու ցանկանաս

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (18.10.2010)

  27. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ոճը նման չէ, Մաթևոսյանի մոտ գիտակցությունը վարար գետի պես հոսում է, ժամանակային առումով հաջորդական, տրամաբանական պատում չկա, ամբողջովին միտք է, ավելի շուտ մտքեր, ստեղծագործությունները պոլիֆոնիկ բնույթ ունեն:
    Ճիշտ ես, բայց ես ավելի շատ նկատի ունեի "գյուղ" թեման...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարվա լավագույն...
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 70
    Վերջինը: 11.12.2015, 07:39
  2. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  3. Ակումբի հինգերորդ տարեդարձն է, շնորհավո՜ր :)
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 19.03.2011, 14:02
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  5. Տարվա լավագույնը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.04.2008, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •