Մեջբերում ArmBoy-ի խոսքերից
Յուրաքանչյուր որ իր Ճաշակն ունի: և հետո նման կայքերի ամար այդքան ել դիզայնը չի կարևոր, այլ ծրագիրը: Ի դեպ ամբողջական ծրագիր է և Հայաստանում է նախագծվել և օրականացվել: Սեփական ծրագիր է:
Այն, որ յուրաքանչյուրս ունենք մեր ճաշակը, նորություն չէ: Սակայն պետք է հիշել, որ տվյալ դեպքում դու պետք է առաջնորդվես քո այցելուների ճաշակով: Հիմա ո՞րն է լավ՝ քեզ դուր գա, բայց այցելուների ՄԵԾ մասին դուր չգա՞, թե՞ այնպես անել, որ առաջին հերթին դիմացինիդ դուր գա:

Հետո, այն, որ Ձեր կայքի նման կայքերի համար ծրագիրն ավելի կարեւոր է, քան դիզայնը, համամիտ չեմ: Ծրագրի կարեւորության մասին՝ համաձայն եմ, սակայն քո յուզերը առաջինը տեսնում է էջիդ ձեւավորումը ու իրեն պետք չի, թե պհպ-ով ես արել, այաքսով թե ինչով:

Ու, երրորդը, այն, որ արդեն նոր ձեւավորումով է (ու, ըստ իս, 1000 անգամ նախորդից ավելի լավը), երեւի թե հաստատեց իմ միտքը, որ ինքդ էլ գոհ չէիր նախկին կանաչ երանգներից: Մնում է ֆավիկոնիդ գույնն էլ փոխես, ու ամեն ինչ կդառնա նորմալ