User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ամուսնություն առանց սիրո

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնություն առանց սիրո

    Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ես էլ ինձ չեմ պատկերացնում առանց սիրելու ամուսնանալիս, բայց կյանքը ցույց է տալիս, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանց սիրելու ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց մարդու մեջ իրոք զգացմունք է առաջանում, նա սկսում է սիրել իր կողակցին։ Ինչևէ, նման դեպքերը քիչ են, և այդպիսի երջանիկ պատահականության վրա հույս դնելով ամուսնանալն ամեն դեպքում սխալ եմ համարում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    կյանքը ցույց է տալիս, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանց սիրելու ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց մարդու մեջ իրոք զգացմունք է առաջանում, նա սկսում է սիրել իր կողակցին։
    Ան ջան, համամիտ չեմ, այդ դեպքում ոչ թե սեր է առաջանում, այլ ընդամենը կապվածություն, չսիրողը համակերպվում է և ընդամենը այդքան բան:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (08.05.2013)

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ան ջան, համամիտ չեմ, այդ դեպքում ոչ թե սեր է առաջանում, այլ ընդամենը կապվածություն, չսիրողը համակերպվում է և ընդամենը այդքան բան:
    Չէ, ինչու՞։ Չէ՞ որ առանց ամուսնանալու էլ ոչ միշտ է լինում այնպես, որ իրեն սիրողի զգացմունքներին մարդն անմիջապես պատասխանում է։ Շատ հաճախ որոշ ժամանակ հետո են սիրահարվում։ Նույն հաջողությամբ էլ սեր կարող է առաջանալ ամուսնանալուց հետո, միայն թե այս դեպքում հավանականությունն ավելի փոքր է, եթե մարդիկ մինչև ամուսնանալը երկար ժամանակ իրար ճանաչել ու իրար հետ շփվել են, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե այդքան ժամանակ ճանաչելուց հետո սեր չի առաջացել, ուրեմն հետո էլ դժվար թե առաջանա, բայց, նորից եմ ասում, ամեն ինչ էլ կարող է լինել. նույնիսկ այդ դեպքում չի բացառվում, որ հետագայում զգացմունք առաջանա։ Համենայնդեպս, ես այդպիսի դեպքեր գիտեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում dreaming-ի խոսքերից
    Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք
    Ես կարծում եմ, որ մեծամասամբ առանց իսկական սիրո էլ ամուսնանում են. ոմանք առաջնորդվելով Ձեր ասած սկզբունքով («Կամուսնանա հետո կսիրի») ենթարկվելով հասարակության ճնշմանը կամ վախենալով մենակ մնալուց՝ քանզի անցնում են տարիները և այլն... կամ էլ սխալմամբ որպես սեր են ընկալում փոխադարձ ֆիզիկական ու հոգեկան գրավչությունն ու կապվածությունը՝ ելնելով այդ երկուսի գեղեցիկ փաթեթավորումներից Ես էլ չեմ պատկերացնում ոչ միայն ամուսնությունն առանց սիրո, այլ նաև կյանքն առանց սիրո...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. #6
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես գիտեմ դեպք երբ ամուսնացել են մի օրվա ծանոթներ լինելով ու հիմա շատ կայուն ու երջանիկ ընտանիք են: Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:

    ամեն ինչ հարաբերական է...

  8. #7
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    կտրականապես դեմ եմ, քանի որ դաա ինձ հակասում է: Ես երբեք չեմ կարող հարմարվել և սիրել...
    և իսկապես այդ սկզբունքով ամուսնանալը շատ եմ նկատել... հիմնականում շրջապատի կամ ընտանիքի ստիպելով...
    մենակությունը իհարկե ահավոր է, բայց ավելի լավ ինձ համար մենակություն... քան թե մի մարդ, որին ես չեմ սիրի և չեմ բացվի երբեք լիովին... և էլի կլինեմ ինչ-որ ձևով միայնակ...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (22.08.2011)

  10. #8
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,

    ամեն ինչ հարաբերական է...

  11. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    Ես կարծում եմ, որ մեծամասամբ առանց իսկական սիրո էլ ամուսնանում են. ոմանք առաջնորդվելով Ձեր ասած սկզբունքով («Կամուսնանա հետո կսիրի») ենթարկվելով հասարակության ճնշմանը կամ վախենալով մենակ մնալուց՝ քանզի անցնում են տարիները և այլն... կամ էլ սխալմամբ որպես սեր են ընկալում փոխադարձ ֆիզիկական ու հոգեկան գրավչությունն ու կապվածությունը՝ ելնելով այդ երկուսի գեղեցիկ փաթեթավորումներից Ես էլ չեմ պատկերացնում ոչ միայն ամուսնությունն առանց սիրո, այլ նաև կյանքն առանց սիրո...
    Մինագամայն համամիտ եմ, լավ է ուշ ամուսնանալ, քան էնքան որ «Տանը չմնալու համար» ապրել չսիրած մարդու հետ, չճաշակել խենթ սիրո գերագույն պահերը

  12. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում docart-ի խոսքերից
    Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:
    Դե, եթե ամուր ասելով՝ նկատի ունես ուղղակի ամուսնալուծության բացակայությունը, ապա համաձայն եմ, և դա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ եթե մարդիկ ամուսնանում են իրար հետ կոնկրետ ինչ-որ բանի համար, ապա հենց այդ ինչ-որ բանն էլ նրանց միասին է պահում և կարող է մինչև կյանքի վերջ էլ պահել։ Օրինակ՝ փողի համար ինչ-որ մեկի հետ ամուսնացած կինը դժվար թե ամուսնուց բաժանվի չհասկացված լինելու կամ մինչև անգամ դավաճանված լինելու պատճառով, որովհետև այդ մարդու հետ ամուսնանալիս նա պետք է որ հիանալի իմանար, թե ինչ կարելի է ակնկալել այդ մարդուց։ Նրա ակնկալիքները սերն ու փոխըմբռնում չեն եղել, որ դրանց բացակայության պատճառով ամուսնուց բաժանվի։ Նա ամուսնացել է փողի համար, որը ունի, իսկ մնացածի բացակայությանը կդիմանա հանուն փողի, քանի որ իր համար առաջնայինը փողն է։

    Այլ հարց է, որ կոնկրետ ես ամուր ընտանիք ասելով բոլորովին ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ փոխադարձ սիրո, վստահության, փոխըմբռնման ու համերաշխության վրա հիմնված միություն։ Իսկ արհեստական պատճառներով պարզապես մի հարկի տակ երկարատև գոյատևումը ես ամուր ընտանիք համարել չեմ կարող։

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում docart-ի խոսքերից
    Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,
    Այո, իրոք այդպես է։ Դա էլ է շատ տարածված երևույթ։ Տխուր է, բայց այս դեպքն ինչ-որ տեղ գուցե կարելի է արդարացնել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.02.2007, 12:03: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #11
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    И скучно и грустно, и некому руку подать...

  14. #12
    Արգելափակված Տիեզերգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանձ սիրո

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    կլնի ես գոհ եմ քո մտքերից
    մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի

  15. #13
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանձ սիրո

    Մեջբերում Տիեզերգ-ի խոսքերից
    կլնի ես գոհ եմ քո մտքերից
    մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի
    Իմ միտքը չէր... չեմ հիշում թե ումն էր
    И скучно и грустно, и некому руку подать...

  16. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Իհարկե ճիշտը սիրելով ամուսնանալնա, բայց հետագան 2 դեպքում էլ մի քիչ մշուշոտա, ես զույգ գիտեմ որ սիրելով են ամուսնացել ու բաժանվել են, գիտեմ նաև զույգ որ տնեցիք են աղջկան տեսել հավանել հետո տղենա սկսել հանդիպել ու ամուսնացել են ու հիմա շատել երջանիկ են:

  17. #15
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ինձ համար ամեն ինչն էլ նշանակություն ունի: Այ օրինակ, եթե ես սիրեի մեկին, բայց զգայի, որ ինքը ապագայում ընտանիք չի կարող պահել, այսինքն՝ ձգտում չունի դեպի աշխատանքը, չունի պատասխանատվություն … (և այլն), հանուն սիրո նրա հետ երբեք չէի ամուսնանա:
    Նույնն էլ փողի հարցում, եթե այդ անձնավորություանը ընդհարապես չեմ համակրում ու միայն փողի համար պետք է ամուսնանամ, էլի չէի ամուսնանա:
    Իսկ, եթե չսիրեի, բայց համակրեի այդ անձնավորությանը ու զգայի, որ ինքը արդեն հասուն անձնավորությաուն է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է, ինչու՞ ոչ, այդ դեպքում էլ կամուսնանյի:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 08.02.2007, 17:46:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Հավատու՞մ եք տղա-աղջիկ պարզ, առանց սիրո ընկերությանը
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.05.2011, 18:36
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •