Հարգելի Cassiopeia, Ձեր ասածը բոլորովին կապ չունի իսկական սիրո հետ. մի բան է, թե ինչ է իսկական սերը, մեկ այլ բան է, թե ինչ են պատկերացնում դրա տակ այդ մասին անտեղյակ, ամեն ինչում շուկայական հարաբերություններով առաջնորդվող մարդիկ: Շատերը սիրո տակ հասկանում են սեռական հակումի բավարարում, հոգեկան կամ ֆիզիկական շահամոլության վրա հիմնված մի կապ, սեփական կամքն ուրիշին թելադրելու եսամոլական ձգտումը և այլ, և այլ... և էլի նմանատիպ շատ սխալ ու կեղծ սիրո տեսակներ, որոնք իրականում սեր կոչելը սխալ է:Cassiopeia-ի խոսքերից
Կոնկրետ հիմա Ձեր հարցի մասին. չնայած Ձեր հարցում արդեն 2 սխալ կա (մազոխիստը չի ցանկանում ցավ պատճառել ուրիշին, նա ցանկանում է, որ իրեն ցավ պատճառեն և սխալմամբ նույնացնում եք մազոխիստի եսամոլական ու ոչ բնական ցանկությունը իսկական սիրո հետ), բայց հասկանում եմ ինչ եք ուզում այդ հարցով ասել, ուստի փորձեմ պատասխանել: Այո, սերն ունի տարբեր դրսևորումներ, բայց սիրո արտահայտաձևերը լինելով տարբեր չպետք է հակառակ գնան հենց սիրո օրենքին, որոնք շատ են, ուղղակի նշեմ նրանք, որոնք խախտվում են Ձեր բերված օրինակում.
- պետք է ընդունել սիրո օբյեկտին այնպիսին ինչպիսին նա կա...
- չպետք է սիրո օբյեկտը սեփական կարիքներին ու ցանկություններին հասնելու միջոց դառնա...
- երբեք չպետք է բռնանալ սիրո օբյեկտի ազատ կամքի ու ազատ ընտրության հնարավորության վրա (չպետք է թելադրել սիրո օբյեկտին սեփական կամքը...)
Հետևաբար, այո, իսկական սիրուց ծնվում է փոխըմբռնում, եթե կատարվեն վերը նշվածները՝ որպես իսկական սիրո դրսևորումներ...![]()
Շնորհակալ եմ Manon գրածդ գեղեցիկ տողերի համար, եթե կարող ես շատ գրի, հաճելի է ընթերցել նույնիսկ, առավել ևս՝ զգալ...![]()
Էջանիշներ