User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ամուսնություն առանց սիրո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում docart-ի խոսքերից
    Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:
    Դե, եթե ամուր ասելով՝ նկատի ունես ուղղակի ամուսնալուծության բացակայությունը, ապա համաձայն եմ, և դա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ եթե մարդիկ ամուսնանում են իրար հետ կոնկրետ ինչ-որ բանի համար, ապա հենց այդ ինչ-որ բանն էլ նրանց միասին է պահում և կարող է մինչև կյանքի վերջ էլ պահել։ Օրինակ՝ փողի համար ինչ-որ մեկի հետ ամուսնացած կինը դժվար թե ամուսնուց բաժանվի չհասկացված լինելու կամ մինչև անգամ դավաճանված լինելու պատճառով, որովհետև այդ մարդու հետ ամուսնանալիս նա պետք է որ հիանալի իմանար, թե ինչ կարելի է ակնկալել այդ մարդուց։ Նրա ակնկալիքները սերն ու փոխըմբռնում չեն եղել, որ դրանց բացակայության պատճառով ամուսնուց բաժանվի։ Նա ամուսնացել է փողի համար, որը ունի, իսկ մնացածի բացակայությանը կդիմանա հանուն փողի, քանի որ իր համար առաջնայինը փողն է։

    Այլ հարց է, որ կոնկրետ ես ամուր ընտանիք ասելով բոլորովին ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ փոխադարձ սիրո, վստահության, փոխըմբռնման ու համերաշխության վրա հիմնված միություն։ Իսկ արհեստական պատճառներով պարզապես մի հարկի տակ երկարատև գոյատևումը ես ամուր ընտանիք համարել չեմ կարող։

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում docart-ի խոսքերից
    Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,
    Այո, իրոք այդպես է։ Դա էլ է շատ տարածված երևույթ։ Տխուր է, բայց այս դեպքն ինչ-որ տեղ գուցե կարելի է արդարացնել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.02.2007, 12:03: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    И скучно и грустно, и некому руку подать...

  3. #3
    Արգելափակված Տիեզերգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանձ սիրո

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    կլնի ես գոհ եմ քո մտքերից
    մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի

  4. #4
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանձ սիրո

    Մեջբերում Տիեզերգ-ի խոսքերից
    կլնի ես գոհ եմ քո մտքերից
    մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի
    Իմ միտքը չէր... չեմ հիշում թե ումն էր
    И скучно и грустно, и некому руку подать...

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Իհարկե ճիշտը սիրելով ամուսնանալնա, բայց հետագան 2 դեպքում էլ մի քիչ մշուշոտա, ես զույգ գիտեմ որ սիրելով են ամուսնացել ու բաժանվել են, գիտեմ նաև զույգ որ տնեցիք են աղջկան տեսել հավանել հետո տղենա սկսել հանդիպել ու ամուսնացել են ու հիմա շատել երջանիկ են:

  6. #6
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ինձ համար ամեն ինչն էլ նշանակություն ունի: Այ օրինակ, եթե ես սիրեի մեկին, բայց զգայի, որ ինքը ապագայում ընտանիք չի կարող պահել, այսինքն՝ ձգտում չունի դեպի աշխատանքը, չունի պատասխանատվություն … (և այլն), հանուն սիրո նրա հետ երբեք չէի ամուսնանա:
    Նույնն էլ փողի հարցում, եթե այդ անձնավորություանը ընդհարապես չեմ համակրում ու միայն փողի համար պետք է ամուսնանամ, էլի չէի ամուսնանա:
    Իսկ, եթե չսիրեի, բայց համակրեի այդ անձնավորությանը ու զգայի, որ ինքը արդեն հասուն անձնավորությաուն է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է, ինչու՞ ոչ, այդ դեպքում էլ կամուսնանյի:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 08.02.2007, 17:46:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Gohar չե՞ս կարծում, որ քո ասածը հաշվարկի, շահի հիման վրա ամուսնությունն է դուրս գալիս: Չնայած երկրորդ պարբերությանդ մեջ հերքում ես հնարավորությունն, որ կամուսնանաս փողի համար, բայց հետո նշում ես վերջում, որ եթե չսիրեիր, բայց համակրեիր այդ անձնավորությանը ու զգայիր, որ նա արդեն հասուն անձնավորություն է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է (այսինքն լավ փող է վաստակում) ապա կամուսնանաիր այդ դեպքում... մի հարց եմ ուզում տալ ու նախապես կներես, եթե կոպիտ հնչի ու քեզ վրա մի վերցրու ուղղակի կուզենամ դու էլ պատասխանես.
    Եթե արդեն ամուսնացել են զույգերը, սիրում են իրար ու հարգում, լավ էլ աշխատում են ու վաստակում ու լավ էլ ապրում են ու ընտանիք պահում, բայց որոշ ժամանակ անց հետո ամուսինը հիվանդանում է ու չի կարողանում նույն նվիրվածությամբ աշխատի ու վաստակի, դա նշանակում է, որ կինը պետք է ասի, դե հաջողություն, դու էլ ինձ անհրաժեշտ չես... այո՞ Ինձ թվում է լավ կլինի մեկ անգամ ուշադիր լսել, թե եկեղեցում ինչ է ասում նորապսակ զույգերին միացնող հոգևորականը:
    Եվ հետո ես չեմ պատկերացնում ամուսնություն առանց սիրո, իսկական ու մեծ սիրո այն էլ, իսկ սերն այդպես մտքի աշխատանքի, հաշվարկի շնորհիվ չի առաջանում, այն ասես կայծակի նման առկայծում է մարդու կյանքում ու լուսավորում և միայն կարճ ժամանակ հետո լսում ենք ամպրոպի ձայնը: Եվ հետո.

    <<Ամուսնանաս, թե չամուսնանաս, միևնույն է, երկու դեպքում էլ փոշմանելու ես>>:
    <<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Հավատու՞մ եք տղա-աղջիկ պարզ, առանց սիրո ընկերությանը
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.05.2011, 18:36
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •