Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք
Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք
Ես էլ ինձ չեմ պատկերացնում առանց սիրելու ամուսնանալիս, բայց կյանքը ցույց է տալիս, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանց սիրելու ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց մարդու մեջ իրոք զգացմունք է առաջանում, նա սկսում է սիրել իր կողակցին։ Ինչևէ, նման դեպքերը քիչ են, և այդպիսի երջանիկ պատահականության վրա հույս դնելով ամուսնանալն ամեն դեպքում սխալ եմ համարում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան ջան, համամիտ չեմ, այդ դեպքում ոչ թե սեր է առաջանում, այլ ընդամենը կապվածություն, չսիրողը համակերպվում է և ընդամենը այդքան բան:Ուլուանա-ի խոսքերից
VisTolog (08.05.2013)
Չէ, ինչու՞։ Չէ՞ որ առանց ամուսնանալու էլ ոչ միշտ է լինում այնպես, որ իրեն սիրողի զգացմունքներին մարդն անմիջապես պատասխանում է։ Շատ հաճախ որոշ ժամանակ հետո են սիրահարվում։ Նույն հաջողությամբ էլ սեր կարող է առաջանալ ամուսնանալուց հետո, միայն թե այս դեպքում հավանականությունն ավելի փոքր է, եթե մարդիկ մինչև ամուսնանալը երկար ժամանակ իրար ճանաչել ու իրար հետ շփվել են, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե այդքան ժամանակ ճանաչելուց հետո սեր չի առաջացել, ուրեմն հետո էլ դժվար թե առաջանա, բայց, նորից եմ ասում, ամեն ինչ էլ կարող է լինել. նույնիսկ այդ դեպքում չի բացառվում, որ հետագայում զգացմունք առաջանա։ Համենայնդեպս, ես այդպիսի դեպքեր գիտեմ։Cassiopeia-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես կարծում եմ, որ մեծամասամբ առանց իսկական սիրո էլ ամուսնանում են. ոմանք առաջնորդվելով Ձեր ասած սկզբունքով («Կամուսնանա հետո կսիրի») ենթարկվելով հասարակության ճնշմանը կամ վախենալով մենակ մնալուց՝ քանզի անցնում են տարիները և այլն... կամ էլ սխալմամբ որպես սեր են ընկալում փոխադարձ ֆիզիկական ու հոգեկան գրավչությունն ու կապվածությունը՝ ելնելով այդ երկուսի գեղեցիկ փաթեթավորումներիցdreaming-ի խոսքերից
Ես էլ չեմ պատկերացնում ոչ միայն ամուսնությունն առանց սիրո, այլ նաև կյանքն առանց սիրո...
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես գիտեմ դեպք երբ ամուսնացել են մի օրվա ծանոթներ լինելով ու հիմա շատ կայուն ու երջանիկ ընտանիք են: Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:
ամեն ինչ հարաբերական է...
կտրականապես դեմ եմ, քանի որ դաա ինձ հակասում է: Ես երբեք չեմ կարող հարմարվել և սիրել...
և իսկապես այդ սկզբունքով ամուսնանալը շատ եմ նկատել... հիմնականում շրջապատի կամ ընտանիքի ստիպելով...
մենակությունը իհարկե ահավոր է, բայց ավելի լավ ինձ համար մենակություն... քան թե մի մարդ, որին ես չեմ սիրի և չեմ բացվի երբեք լիովին... և էլի կլինեմ ինչ-որ ձևով միայնակ...![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
ՆանՍ (22.08.2011)
Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,
ամեն ինչ հարաբերական է...
Մինագամայն համամիտ եմ, լավ է ուշ ամուսնանալ, քան էնքան որ «Տանը չմնալու համար» ապրել չսիրած մարդու հետ, չճաշակել խենթ սիրո գերագույն պահերըihusik-ի խոսքերից
Դե, եթե ամուր ասելով՝ նկատի ունես ուղղակի ամուսնալուծության բացակայությունը, ապա համաձայն եմ, և դա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ եթե մարդիկ ամուսնանում են իրար հետ կոնկրետ ինչ-որ բանի համար, ապա հենց այդ ինչ-որ բանն էլ նրանց միասին է պահում և կարող է մինչև կյանքի վերջ էլ պահել։ Օրինակ՝ փողի համար ինչ-որ մեկի հետ ամուսնացած կինը դժվար թե ամուսնուց բաժանվի չհասկացված լինելու կամ մինչև անգամ դավաճանված լինելու պատճառով, որովհետև այդ մարդու հետ ամուսնանալիս նա պետք է որ հիանալի իմանար, թե ինչ կարելի է ակնկալել այդ մարդուց։ Նրա ակնկալիքները սերն ու փոխըմբռնում չեն եղել, որ դրանց բացակայության պատճառով ամուսնուց բաժանվի։ Նա ամուսնացել է փողի համար, որը ունի, իսկ մնացածի բացակայությանը կդիմանա հանուն փողի, քանի որ իր համար առաջնայինը փողն է։docart-ի խոսքերից
Այլ հարց է, որ կոնկրետ ես ամուր ընտանիք ասելով բոլորովին ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ փոխադարձ սիրո, վստահության, փոխըմբռնման ու համերաշխության վրա հիմնված միություն։ Իսկ արհեստական պատճառներով պարզապես մի հարկի տակ երկարատև գոյատևումը ես ամուր ընտանիք համարել չեմ կարող։
Ավելացվել է 8 րոպե անց
Այո, իրոք այդպես է։ Դա էլ է շատ տարածված երևույթ։ Տխուր է, բայց այս դեպքն ինչ-որ տեղ գուցե կարելի է արդարացնել...docart-ի խոսքերից
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.02.2007, 12:03: Պատճառ: Գրառման ավելացում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության![]()
И скучно и грустно, и некому руку подать...
կլնի ես գոհ եմ քո մտքերիցShauri-ի խոսքերից
մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի
Իմ միտքը չէր... չեմ հիշում թե ումն էրՏիեզերգ-ի խոսքերից
![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Իհարկե ճիշտը սիրելով ամուսնանալնա, բայց հետագան 2 դեպքում էլ մի քիչ մշուշոտա, ես զույգ գիտեմ որ սիրելով են ամուսնացել ու բաժանվել են, գիտեմ նաև զույգ որ տնեցիք են աղջկան տեսել հավանել հետո տղենա սկսել հանդիպել ու ամուսնացել են ու հիմա շատել երջանիկ են:
Ինձ համար ամեն ինչն էլ նշանակություն ունի: Այ օրինակ, եթե ես սիրեի մեկին, բայց զգայի, որ ինքը ապագայում ընտանիք չի կարող պահել, այսինքն՝ ձգտում չունի դեպի աշխատանքը, չունի պատասխանատվություն … (և այլն), հանուն սիրո նրա հետ երբեք չէի ամուսնանա:![]()
Նույնն էլ փողի հարցում, եթե այդ անձնավորություանը ընդհարապես չեմ համակրում ու միայն փողի համար պետք է ամուսնանամ, էլի չէի ամուսնանա:
Իսկ, եթե չսիրեի, բայց համակրեի այդ անձնավորությանը ու զգայի, որ ինքը արդեն հասուն անձնավորությաուն է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է, ինչու՞ ոչ, այդ դեպքում էլ կամուսնանյի:![]()
Վերջին խմբագրող՝ Gohar: 08.02.2007, 17:46:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ