User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ամուսնություն առանց սիրո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնություն առանց սիրո

    Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ես էլ ինձ չեմ պատկերացնում առանց սիրելու ամուսնանալիս, բայց կյանքը ցույց է տալիս, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանց սիրելու ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց մարդու մեջ իրոք զգացմունք է առաջանում, նա սկսում է սիրել իր կողակցին։ Ինչևէ, նման դեպքերը քիչ են, և այդպիսի երջանիկ պատահականության վրա հույս դնելով ամուսնանալն ամեն դեպքում սխալ եմ համարում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    կյանքը ցույց է տալիս, որ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանց սիրելու ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց մարդու մեջ իրոք զգացմունք է առաջանում, նա սկսում է սիրել իր կողակցին։
    Ան ջան, համամիտ չեմ, այդ դեպքում ոչ թե սեր է առաջանում, այլ ընդամենը կապվածություն, չսիրողը համակերպվում է և ընդամենը այդքան բան:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (08.05.2013)

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ան ջան, համամիտ չեմ, այդ դեպքում ոչ թե սեր է առաջանում, այլ ընդամենը կապվածություն, չսիրողը համակերպվում է և ընդամենը այդքան բան:
    Չէ, ինչու՞։ Չէ՞ որ առանց ամուսնանալու էլ ոչ միշտ է լինում այնպես, որ իրեն սիրողի զգացմունքներին մարդն անմիջապես պատասխանում է։ Շատ հաճախ որոշ ժամանակ հետո են սիրահարվում։ Նույն հաջողությամբ էլ սեր կարող է առաջանալ ամուսնանալուց հետո, միայն թե այս դեպքում հավանականությունն ավելի փոքր է, եթե մարդիկ մինչև ամուսնանալը երկար ժամանակ իրար ճանաչել ու իրար հետ շփվել են, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե այդքան ժամանակ ճանաչելուց հետո սեր չի առաջացել, ուրեմն հետո էլ դժվար թե առաջանա, բայց, նորից եմ ասում, ամեն ինչ էլ կարող է լինել. նույնիսկ այդ դեպքում չի բացառվում, որ հետագայում զգացմունք առաջանա։ Համենայնդեպս, ես այդպիսի դեպքեր գիտեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե ամուսություն սիրով… Հակառակ դեպքում լրիվ անիմաստա ամուսնանալը… Երբ իսկականից սիրում են միմյանց զույգերը, նույնիսկ էդ ամուսնությունն ինչ-որ եսիմ ինչ խնդիր չի…Բայց շատ հաճախ մարդ սիրահարվումա ինքն էլ չի իմանում հիմա սիրումա աղջկան իսկականից թե ոչ, նույնը հակառակ կողմիցա…Ամենավատը նա է երբ երիտասարդները ամուսնանում են գալոչկայի համար… Այս տիպի ամուսնությունը անվանում եմ «համատեղ կեցություն», սա այնքան նողկալի ու զզվելի երևույթա, որ ոչ ինձ, ոչ էլ մեզանից որևէ մեկին կցանկանամ…Նաև էս սիրային հարցերում, որքան էլ ասենք չէ մենք ինքուրույն մարդիկ ենք, մեծ դերակատռարություն ունեն ծնողները…Սկզբից ասում ենք ծնողներիս հենց սխալ ընտրություն կատարենք կկանխեք, իսկ երբ բուն գործողության մեջ մարդիկ խորհուրդ են տալիս, ասում ենք սխալ եք, մենք ընդվզում ենք…Իսկ սխալվելը դա այն իմ վերը բացատրած երևույթն է, երբ մենք երիտասարդներս մեկ-մեկ կարծում ենք թե մեկի սերը բավական է երկուսի համար… Բայց ասեմ ձեզ դա ոչ միայն բավարար չէ, այլ նաև մի քանի ամսից զույգերի մեջ էլ ավելի մեծ անդունդա առաջացնում…Մեծ դերակատարում ունի շրջապատը…Էդ անիմաստ կենացները, երբ մարդիկ դեռ ամուսնացած չեն լինում, բա վախտնա, հա վախտնա… Մեկը հարցնի ձեր ինչ գործնա…Դուք եք ապրելու ընկերուհուս/ընկերոջս հետ…Մի խոսքով ժողովուրդ եկեք չխափնվեք ակնթարթային, ոչ կշռադատված սերերին, հետո մեկա մենք ենք քաշելու, իմացեք մեր փոխարեն ոչ ոք չի տանելու այդ խաչը…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.06.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնությունը առանց սիրո համարում եմ մեղք: Միայն երջանիկ մայրը կարող է երջանիկ երեխաներ ունենալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.06.2011), Meme (25.06.2011)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմիջիայլոց, գիտնականները պարզել են, որ հաշվարկով ամուսնությունն ավելի կայուն է, ինչը հիմնավորվում է նրանով, որ հաշվարկով ամուսնացողն արդեն համակերպվում է իր ապագայի հետ, գիտի իր «գլխի գալիքը», իսկ սիրողների մոտ ժամանակի ընթացքում սերը թուլանում է, անցնում է, ինչի պատճառով սիրողները իրարից հոգնում են...
    Բարև Ձեզ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), Արևածագ (25.06.2011)

  12. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, գիտնականները պարզել են, որ հաշվարկով ամուսնությունն ավելի կայուն է, ինչը հիմնավորվում է նրանով, որ հաշվարկով ամուսնացողն արդեն համակերպվում է իր ապագայի հետ, գիտի իր «գլխի գալիքը», իսկ սիրողների մոտ ժամանակի ընթացքում սերը թուլանում է, անցնում է, ինչի պատճառով սիրողները իրարից հոգնում են...
    Ինչ համակերպվել, ինչ բան…Հաշվարկով ամուսնությունը մեղքերի մեղքնա…Մարդ ապրումա մեկ անգամ, արդյոք նա արժանի չէ վայելել էն ազատ, առամց ինչ-որ նախապայմանների փոխադարձ սերը… Նույնիսկ այդ պլանավորման ժամանակ չես կարող ասել ապագայում ինչ կլինի…Ապահովությունը լավ բանա, բայց ինչ ես կարծում արժի՞ ապահովության խաթր հոգով ձևական ապրել

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.06.2011)

  14. #9
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում dreaming-ի խոսքերից
    Շատերը լսած կլինեն այս արտահայտությունը. «Կամուսնանա հետո կսիրի»: Իմ կարծիքը լրիվ այլ է և ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, որ կարելի է առանց սիրելու լինել մեկի կողքին… Դուք ի՞նչ կարծիքի եք
    Ես կարծում եմ, որ մեծամասամբ առանց իսկական սիրո էլ ամուսնանում են. ոմանք առաջնորդվելով Ձեր ասած սկզբունքով («Կամուսնանա հետո կսիրի») ենթարկվելով հասարակության ճնշմանը կամ վախենալով մենակ մնալուց՝ քանզի անցնում են տարիները և այլն... կամ էլ սխալմամբ որպես սեր են ընկալում փոխադարձ ֆիզիկական ու հոգեկան գրավչությունն ու կապվածությունը՝ ելնելով այդ երկուսի գեղեցիկ փաթեթավորումներից Ես էլ չեմ պատկերացնում ոչ միայն ամուսնությունն առանց սիրո, այլ նաև կյանքն առանց սիրո...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #10
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես գիտեմ դեպք երբ ամուսնացել են մի օրվա ծանոթներ լինելով ու հիմա շատ կայուն ու երջանիկ ընտանիք են: Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:

    ամեն ինչ հարաբերական է...

  16. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում docart-ի խոսքերից
    Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնությունները ավելի ամուր են քան սիրո, կրքի ազդեցության տակ ամուսնացածները: Դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրության թվեր:
    Դե, եթե ամուր ասելով՝ նկատի ունես ուղղակի ամուսնալուծության բացակայությունը, ապա համաձայն եմ, և դա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ եթե մարդիկ ամուսնանում են իրար հետ կոնկրետ ինչ-որ բանի համար, ապա հենց այդ ինչ-որ բանն էլ նրանց միասին է պահում և կարող է մինչև կյանքի վերջ էլ պահել։ Օրինակ՝ փողի համար ինչ-որ մեկի հետ ամուսնացած կինը դժվար թե ամուսնուց բաժանվի չհասկացված լինելու կամ մինչև անգամ դավաճանված լինելու պատճառով, որովհետև այդ մարդու հետ ամուսնանալիս նա պետք է որ հիանալի իմանար, թե ինչ կարելի է ակնկալել այդ մարդուց։ Նրա ակնկալիքները սերն ու փոխըմբռնում չեն եղել, որ դրանց բացակայության պատճառով ամուսնուց բաժանվի։ Նա ամուսնացել է փողի համար, որը ունի, իսկ մնացածի բացակայությանը կդիմանա հանուն փողի, քանի որ իր համար առաջնայինը փողն է։

    Այլ հարց է, որ կոնկրետ ես ամուր ընտանիք ասելով բոլորովին ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ փոխադարձ սիրո, վստահության, փոխըմբռնման ու համերաշխության վրա հիմնված միություն։ Իսկ արհեստական պատճառներով պարզապես մի հարկի տակ երկարատև գոյատևումը ես ամուր ընտանիք համարել չեմ կարող։

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում docart-ի խոսքերից
    Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,
    Այո, իրոք այդպես է։ Դա էլ է շատ տարածված երևույթ։ Տխուր է, բայց այս դեպքն ինչ-որ տեղ գուցե կարելի է արդարացնել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.02.2007, 12:03: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #12
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    И скучно и грустно, и некому руку подать...

  18. #13
    Արգելափակված Տիեզերգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանձ սիրո

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Եվ ի վերջո, այնտեղ, ուր կա ամուսնություն առանց սիրո, կլինի նաև սեր առանց ամուսնության
    կլնի ես գոհ եմ քո մտքերից
    մտածում եմ եթե առաջինը կա երկրորդը կլնի ու կլնի

  19. #14
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    կտրականապես դեմ եմ, քանի որ դաա ինձ հակասում է: Ես երբեք չեմ կարող հարմարվել և սիրել...
    և իսկապես այդ սկզբունքով ամուսնանալը շատ եմ նկատել... հիմնականում շրջապատի կամ ընտանիքի ստիպելով...
    մենակությունը իհարկե ահավոր է, բայց ավելի լավ ինձ համար մենակություն... քան թե մի մարդ, որին ես չեմ սիրի և չեմ բացվի երբեք լիովին... և էլի կլինեմ ինչ-որ ձևով միայնակ...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (22.08.2011)

  21. #15
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ես Կիտայի ասածների հետ համաձայն եմ, բայց տես որ շատ աղջիկներ այդպես ամուսնանում են, և իրենց կյանքի երջանկությունը գտնում են երեխաների մեջ,

    ամեն ինչ հարաբերական է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Հավատու՞մ եք տղա-աղջիկ պարզ, առանց սիրո ընկերությանը
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.05.2011, 18:36
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •