User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ամուսնություն առանց սիրո

  1. #31
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Չեք կարծում, որ սերը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Մեկի համար սերը կարող է ունենալ մի արտահայտություն, մեկ ուրիշի համար՝ մեկ այլ… Օրինակ մի կոպիտ օրինակ բերեմ. ենթադրենք սիրողներից մեկը մազոխիստ է, այսինքն, նա սիրում է, որ իրեն ցավ են պատճառում և նա սերը միաձուլում է ցավ հասկացողության հետ: Իսկ եթե նա սիրի, ապա կարծում եմ այդ դեպքում կկարծի, որ ինքն էլ պիտի ցավ պատճառի որպես իր սիրո արտահայտություն: Իսկ եթե նրա կողմից սիրվողը դա չի՞ ընդունում… այդ դեպքում ինչպես սիրուց կծնվի փոխըմբռնում…
    Հարգելի Cassiopeia, Ձեր ասածը բոլորովին կապ չունի իսկական սիրո հետ. մի բան է, թե ինչ է իսկական սերը, մեկ այլ բան է, թե ինչ են պատկերացնում դրա տակ այդ մասին անտեղյակ, ամեն ինչում շուկայական հարաբերություններով առաջնորդվող մարդիկ: Շատերը սիրո տակ հասկանում են սեռական հակումի բավարարում, հոգեկան կամ ֆիզիկական շահամոլության վրա հիմնված մի կապ, սեփական կամքն ուրիշին թելադրելու եսամոլական ձգտումը և այլ, և այլ... և էլի նմանատիպ շատ սխալ ու կեղծ սիրո տեսակներ, որոնք իրականում սեր կոչելը սխալ է:

    Կոնկրետ հիմա Ձեր հարցի մասին. չնայած Ձեր հարցում արդեն 2 սխալ կա (մազոխիստը չի ցանկանում ցավ պատճառել ուրիշին, նա ցանկանում է, որ իրեն ցավ պատճառեն և սխալմամբ նույնացնում եք մազոխիստի եսամոլական ու ոչ բնական ցանկությունը իսկական սիրո հետ), բայց հասկանում եմ ինչ եք ուզում այդ հարցով ասել, ուստի փորձեմ պատասխանել: Այո, սերն ունի տարբեր դրսևորումներ, բայց սիրո արտահայտաձևերը լինելով տարբեր չպետք է հակառակ գնան հենց սիրո օրենքին, որոնք շատ են, ուղղակի նշեմ նրանք, որոնք խախտվում են Ձեր բերված օրինակում.

    - պետք է ընդունել սիրո օբյեկտին այնպիսին ինչպիսին նա կա...
    - չպետք է սիրո օբյեկտը սեփական կարիքներին ու ցանկություններին հասնելու միջոց դառնա...
    - երբեք չպետք է բռնանալ սիրո օբյեկտի ազատ կամքի ու ազատ ընտրության հնարավորության վրա (չպետք է թելադրել սիրո օբյեկտին սեփական կամքը...)

    Հետևաբար, այո, իսկական սիրուց ծնվում է փոխըմբռնում, եթե կատարվեն վերը նշվածները՝ որպես իսկական սիրո դրսևորումներ...

    Շնորհակալ եմ Manon գրածդ գեղեցիկ տողերի համար, եթե կարող ես շատ գրի, հաճելի է ընթերցել նույնիսկ, առավել ևս՝ զգալ...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #32
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Իհարկե այդպիսի դեպքեր շատ կան:
    Սիրելն ու չսիրելը դ ժվար հարցեր են, դե եթե ամուսնանում ես մեկի հետ, բայց քեզ մեկ ուրիշն է դուր գալիս , դա ինձ տվում է ավելի շատ ատելություն կառաչացնի մարդու մոտ , իսկ եթե ազատ ես կարծում եմ հեշտուտյամբ կսիրահարվես:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #33
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    - պետք է ընդունել սիրո օբյեկտին այնպիսին ինչպիսին նա կա...
    - չպետք է սիրո օբյեկտը սեփական կարիքներին ու ցանկություններին հասնելու միջոց դառնա...
    - երբեք չպետք է բռնանալ սիրո օբյեկտի ազատ կամքի ու ազատ ընտրության հնարավորության վրա (չպետք է թելադրել սիրո օբյեկտին սեփական կամքը...)

    Հետևաբար, այո, իսկական սիրուց ծնվում է փոխըմբռնում, եթե կատարվեն վերը նշվածները՝ որպես իսկական սիրո դրսևորումներ...

    Շնորհակալ եմ Manon գրածդ գեղեցիկ տողերի համար, եթե կարող ես շատ գրի, հաճելի է ընթերցել նույնիսկ, առավել ևս՝ զգալ...
    Այո Հուսիկ ջան, քո վերը նշածների առկայության դեպքում միայն կարելի է հասնել իմ ասած համաչափ կառույցին: Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի: Աշխարհում թերևս միայն Պիզայի աշտարակն է, որ չի քանդվում անհամաչափությունից՝ ի հեճուկս բոլոր բնագիտական օրենքների: Դա էլ բացառություն է…Կյանքում էլ կան այդպիսի «թեքված» ընտանիքներ, որոնք պահպանվում են, հենց այդպես էլ թեք: Ու ամենքի մոտ տարբեր են պահպանող ուժերը: Մեկի մոտ դաստիարակությունն է, մեկի մոտ երեխաների համար հնարավորին չափ ջերմ ընտանեկան միջավայր ստեղծելու ցանկությունը, մյուսի մոտ կարող է լինել հենց ամուսնու, երեխաների ու շրջապատի առաջ եղած պարտականությունները: Ու այդ ամենը ամուսինների առողջության ու նյարդերի հաշվին…Այնինչ դա «շքանշանի» մի կողմն է, արտաքին միջավայրին ցուցադրվող մասը: Բայց որքան էլ ջանքեր թափեն նման ամուսինները, միևնույն է…կառույցը թեք է: Ուստի առանց սիրո չարժե ամուսնանալ և ավելացնել թեքված ընտանիքների քանակը: Միևնույն է, կգա փլուզման օրը, անգամ եթե ոչ իրավաբանորեն, ապա՝ իրենց հոգիներում, իրենց ներքնաշխարհում: Չէ՞ որ այդ կառույցը մենք կերտում ու կրում ենք հենց մեր հոգիներում: Ես սա ասում եմ մեր այն անդամներին, որոնք դեռ միայն պատրաստվում են ամուսնանալ: Ժողովրդի լեզվով ասած՝ «7 անգամ չափեք, նոր կտրեք»: Համոզվեք ձեր զգացմունքների մեջ, լսեք ձեր սրտի ձայնին: Ու՞մ է պետք թանկարժեք հագուստն ու ապահովված կյանքը, եթե հոգիդ միայնակ ու տխուր է լինելու:
    Գիտեմ, շատերը կմտածեն՝ Լուսնից իջած ռոմանտիկ մեկի խոսքեր են, բայց հավատացնում եմ ձեզ…կյանքն անիմաստ է առանց Գեղեցիկի

  4. #34
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Manon-ի խոսքերից
    Ուստի առանց սիրո չարժե ամուսնանալ և ավելացնել թեքված ընտանիքների քանակը: Միևնույն է, կգա փլուզման օրը, անգամ եթե ոչ իրավաբանորեն, ապա՝ իրենց հոգիներում, իրենց ներքնաշխարհում: Չէ՞ որ այդ կառույցը մենք կերտում ու կրում ենք հենց մեր հոգիներում: Ես սա ասում եմ մեր այն անդամներին, որոնք դեռ միայն պատրաստվում են ամուսնանալ: Ժողովրդի լեզվով ասած՝ «7 անգամ չափեք, նոր կտրեք»: Համոզվեք ձեր զգացմունքների մեջ, լսեք ձեր սրտի ձայնին: Ու՞մ է պետք թանկարժեք հագուստն ու ապահովված կյանքը, եթե հոգիդ միայնակ ու տխուր է լինելու: …կյանքն անիմաստ է առանց Գեղեցիկի
    Մոտս մի նոր սովորություն է առաջացել, Ձեր Գեղեցիկ տողերից հետո (որոնք Ձեր ներքնաշխարհի դրսևորումներն են) միշտ ցանկություն է առաջանում ինձ մոտ շնորհակալություն հայտնել Ձեզ: Այնպես որ այս անգամ ևս բացառություն չէ. Շնորհակալություն Manon Ձեր տողերում ես գտա այս թեմայի ասես վերջնական լուծումը՝ ճիշտ պատասխանն ու այն զգացողությունների նկարագրությունը, որ արել եք Դուք ճիշտ և ճիշտ համապատասխանում է դրան: Ներկայացնեմ դա.

    Ամուսնությունն առանց սիրո՝ նման է թանկարժեք ու գեղեցիկ մի հագուստի, որը կարող է տաք պահել Ձեր մարմինն ու շոյել դիմացինի աչքը, բայց չի կարող ջերմացնել Ձեր սիրտն ու հոգին և Ձեզ համար հավատարիմ ու սիրող մի էակ լինել, որի հետ միասին Դուք Ձեզ միայնակ ու ոչ լիարժեք չեք զգա:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. #35
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Իմ կարճամետրաժ կյանքի ընթացքում հասկացել եմ, եթե ամուսնանալ, ապա միայն սիրելիիդ հետ:
    Միայն պատկերացրեք՝ եթե «կենցաղն ի զորու չէ սպանել սերը», ապա սեր չլինելու դեպքում ինչեր կարող է անել այդ նույն կենցաղը...
    Чеширский КотЭ

  6. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարճամետրաժ կյանքի ընթացքում հասկացել եմ, եթե ամուսնանալ, ապա միայն սիրելիիդ հետ:
    Միայն պատկերացրեք՝ եթե «կենցաղն ի զորու չէ սպանել սերը», ապա սեր չլինելու դեպքում ինչեր կարող է անել այդ նույն կենցաղը...
    Սեր չլինելու դեպքում կարող է դառնալ բիզնես: Նույնիսկ բիզնեսի համար անհրաժեշտ է որ սեր-մեր, էտ ձև բաներ չլինեն

  7. #37
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    սխալ է առանց սիրո ամուսնանալ, բայց կան դեպքեր երբ աեանց սիրո ամուսնանում են, իսկ հետո սիրահարվում
    Зимой и летом одним цветом

  8. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    սխալ է առանց սիրո ամուսնանալ, բայց կան դեպքեր երբ աեանց սիրո ամուսնանում են, իսկ հետո սիրահարվում
    Հա, տենց էլ ա պատահում. սկզբում սեքս, հետո սեր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (25.06.2011)

  10. #39
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Ես կտրականապես դեմ եմ ամուսնություն առանց սիրո երևույթին:Ես մի երիտասարդ զույգ գիտեմ, որ տղան աղջկան առաջին անգամ համբուրել է ամուսնական առաջին գիշերվա ժամանակ, դե դրանից առաջ ժամանակ չկար 2 անգամ էին իրար տեսել: Ինչ ահավորա, երբ իրար տեսնում են 1-2 անգամ ու ամուսնանում են`մտածելով հետո կսիրեն: Բա որ հանկարծ ու չսիրեն; Դրանից են առաջանում դավաճանություններն ու բաժանությունները: Կապ չունի 18 տարեկան աղջկա համար մի հատ ԱՄՆ-ից եկած հարուստա կպել, թե ծանոթի տղայա, իրանից լավին եք ուզելու? ՍԵՐ ,ՍԵՐ, ՍԵՐ,..............................................ՍԵՐ, ու հետո դրանից բխող հրաշալի հետևանքներ` սիրով ընտանիք, սիրելի բալիկներ:

  11. #40
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն առանց սիրո

    Սիրով…
    ես ինքս չեմ պատկերացնում կողքիս մեկին, ում չեմ սիրում… եթե ես այդ մարդու հանդեպ զգացմունքներ չունեմ, չեմ կարողանա երջանկացնել, նույնն էլ` նա ինձ… այսինք ենթագիտակցաբար ինձ համար արդեն դատապարտված եմ համարում առանց սիրո ամուսնությունը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.06.2011)

  13. #41
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նույնպես չեմ կարող ամուսնանալ առանց սիրո,բայց ոնց որ Արիսոլը ասաց,մեկ-մեկ ընենց բաներ ես տեսնում,որ արդեն հիաստափվում ես ու մեկ-մեկ մտածում եմ,ավելի լավա տառապեմ սիրուց,(էսպես ասում եմ,բայց համարյա սիրտը միշտ հաղթումա,մանավանդ,որ ռոմանտիկ ես լինում,ինչ էլ որ լինի հետագայում),քան տե ամուսնանամ,որովհետեվ չես կարող երաշխավորել,թե սերը հաստատ կօգնի,երբեմն հենց էտ սերը ժամանակի ընտացքում վերածվում է անտարբերության,լինում է նայև ոչ փոխադարձաբար անտարբերություն:

  14. #42
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե ամուսություն սիրով… Հակառակ դեպքում լրիվ անիմաստա ամուսնանալը… Երբ իսկականից սիրում են միմյանց զույգերը, նույնիսկ էդ ամուսնությունն ինչ-որ եսիմ ինչ խնդիր չի…Բայց շատ հաճախ մարդ սիրահարվումա ինքն էլ չի իմանում հիմա սիրումա աղջկան իսկականից թե ոչ, նույնը հակառակ կողմիցա…Ամենավատը նա է երբ երիտասարդները ամուսնանում են գալոչկայի համար… Այս տիպի ամուսնությունը անվանում եմ «համատեղ կեցություն», սա այնքան նողկալի ու զզվելի երևույթա, որ ոչ ինձ, ոչ էլ մեզանից որևէ մեկին կցանկանամ…Նաև էս սիրային հարցերում, որքան էլ ասենք չէ մենք ինքուրույն մարդիկ ենք, մեծ դերակատռարություն ունեն ծնողները…Սկզբից ասում ենք ծնողներիս հենց սխալ ընտրություն կատարենք կկանխեք, իսկ երբ բուն գործողության մեջ մարդիկ խորհուրդ են տալիս, ասում ենք սխալ եք, մենք ընդվզում ենք…Իսկ սխալվելը դա այն իմ վերը բացատրած երևույթն է, երբ մենք երիտասարդներս մեկ-մեկ կարծում ենք թե մեկի սերը բավական է երկուսի համար… Բայց ասեմ ձեզ դա ոչ միայն բավարար չէ, այլ նաև մի քանի ամսից զույգերի մեջ էլ ավելի մեծ անդունդա առաջացնում…Մեծ դերակատարում ունի շրջապատը…Էդ անիմաստ կենացները, երբ մարդիկ դեռ ամուսնացած չեն լինում, բա վախտնա, հա վախտնա… Մեկը հարցնի ձեր ինչ գործնա…Դուք եք ապրելու ընկերուհուս/ընկերոջս հետ…Մի խոսքով ժողովուրդ եկեք չխափնվեք ակնթարթային, ոչ կշռադատված սերերին, հետո մեկա մենք ենք քաշելու, իմացեք մեր փոխարեն ոչ ոք չի տանելու այդ խաչը…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.06.2011)

  16. #43
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսնությունը առանց սիրո համարում եմ մեղք: Միայն երջանիկ մայրը կարող է երջանիկ երեխաներ ունենալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.06.2011), Meme (25.06.2011)

  18. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմիջիայլոց, գիտնականները պարզել են, որ հաշվարկով ամուսնությունն ավելի կայուն է, ինչը հիմնավորվում է նրանով, որ հաշվարկով ամուսնացողն արդեն համակերպվում է իր ապագայի հետ, գիտի իր «գլխի գալիքը», իսկ սիրողների մոտ ժամանակի ընթացքում սերը թուլանում է, անցնում է, ինչի պատճառով սիրողները իրարից հոգնում են...
    Բարև Ձեզ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), Արևածագ (25.06.2011)

  20. #45
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, գիտնականները պարզել են, որ հաշվարկով ամուսնությունն ավելի կայուն է, ինչը հիմնավորվում է նրանով, որ հաշվարկով ամուսնացողն արդեն համակերպվում է իր ապագայի հետ, գիտի իր «գլխի գալիքը», իսկ սիրողների մոտ ժամանակի ընթացքում սերը թուլանում է, անցնում է, ինչի պատճառով սիրողները իրարից հոգնում են...
    Ինչ համակերպվել, ինչ բան…Հաշվարկով ամուսնությունը մեղքերի մեղքնա…Մարդ ապրումա մեկ անգամ, արդյոք նա արժանի չէ վայելել էն ազատ, առամց ինչ-որ նախապայմանների փոխադարձ սերը… Նույնիսկ այդ պլանավորման ժամանակ չես կարող ասել ապագայում ինչ կլինի…Ապահովությունը լավ բանա, բայց ինչ ես կարծում արժի՞ ապահովության խաթր հոգով ձևական ապրել

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.06.2011)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Հավատու՞մ եք տղա-աղջիկ պարզ, առանց սիրո ընկերությանը
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.05.2011, 18:36
  5. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •