Gohar չե՞ս կարծում, որ քո ասածը հաշվարկի, շահի հիման վրա ամուսնությունն է դուրս գալիս: Չնայած երկրորդ պարբերությանդ մեջ հերքում ես հնարավորությունն, որ կամուսնանաս փողի համար, բայց հետո նշում ես վերջում, որ եթե չսիրեիր, բայց համակրեիր այդ անձնավորությանը ու զգայիր, որ նա արդեն հասուն անձնավորություն է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է (այսինքն լավ փող է վաստակում) ապա կամուսնանաիր այդ դեպքում... մի հարց եմ ուզում տալ ու նախապես կներես, եթե կոպիտ հնչի ու քեզ վրա մի վերցրու ուղղակի կուզենամ դու էլ պատասխանես.
Եթե արդեն ամուսնացել են զույգերը, սիրում են իրար ու հարգում, լավ էլ աշխատում են ու վաստակում ու լավ էլ ապրում են ու ընտանիք պահում, բայց որոշ ժամանակ անց հետո ամուսինը հիվանդանում է ու չի կարողանում նույն նվիրվածությամբ աշխատի ու վաստակի, դա նշանակում է, որ կինը պետք է ասի, դե հաջողություն, դու էլ ինձ անհրաժեշտ չես... այո՞ Ինձ թվում է լավ կլինի մեկ անգամ ուշադիր լսել, թե եկեղեցում ինչ է ասում նորապսակ զույգերին միացնող հոգևորականը:
Եվ հետո ես չեմ պատկերացնում ամուսնություն առանց սիրո, իսկական ու մեծ սիրո այն էլ, իսկ սերն այդպես մտքի աշխատանքի, հաշվարկի շնորհիվ չի առաջանում, այն ասես կայծակի նման առկայծում է մարդու կյանքում ու լուսավորում և միայն կարճ ժամանակ հետո լսում ենք ամպրոպի ձայնը: Եվ հետո.
<<Ամուսնանաս, թե չամուսնանաս, միևնույն է, երկու դեպքում էլ փոշմանելու ես>>:
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
Էջանիշներ