User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Felidae/Кошки/Կատուներ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Felidae/Кошки/Կատուներ

    Felidae/Кошки/Կատուներ
    (Գերմանիա, 1994)


    Ժանր նուար/դետեկտիվ/մուլտֆիլմ/թրիլլեր (պաշտոնապես՝ «կատվաթրիլլեր»)
    Ռեժիսոր Միխաել Շաաք
    Սցենարիստ Ակիֆ Պիրինչի, Մարտին Կլուգեր, Ստեխան Շայդեր (Ակիֆ Պիրինչիի 1989 թվականի համանուն վեպի հիման վրա)
    Կոմպոզիտոր Էնն Դադլի, Բոյ Ջորջ
    Կինոստուդիա Trickompany
    Թողարկման ամսաթիվ նոյեմբերի 3, 1994
    Տևողություն 83 րոպե



    Եվս մի մուլտֆիլմ իմ մանկությունից :mock: կարող եմ վստահ ասել՝ մանկությանս ամենասարսափելի ու ամենակլանող մուլտերից մեկը: Դետեկտիվ պատմություն, որի գլխավոր հերոսը կատու է: Կատու Ֆրենսիսն իր տիրոջ (կատուների լեզվով՝ «կոնսերվբացիչի») հետ տեղափոխվում է նոր բնակավայր: Այստեղ նա բախվում է կատուների հանելուկային սպանությունների հետ. միակ բանը, որ կապում է սպանություններն իրար հետ, այն է, որ զոհերը մինչև մահանալը սեռական գրգռվածության են բերվել: Ֆրենսիսն ու իր ընկեր Կապույտ Մորուքը սկսում են հետաքննել սպանությունները...
    Հիանալի սյուժե: Մղձավանջային երազների տեսարանները՝ լրիվ արտհաուս (ռեժիսոր Հայո Ֆրայթագի աշխատանքը): Եգիպտական դիցաբանություն: Նուար: Ու՝ կատուներ, կատուներ, կատուներ:
    Էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 15.10.2010, 14:51:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.10.2010), Գանգրահեր (16.10.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, փոքր վախտդ էս ինչ սարսափելի ու խուժան մուլտեր ես նայել Տխուր մանկություն ես ունեցել հաստատ

    Ես որ սկսեցի նայել, սպասում էի, որ հին ու բարի դիսնեյական ոճի մուլտ կլինի, պարզվեց լրիվ մեծական մուլտիկ ա, դաժան սպանություններով, մեծական ու տեղ-տեղ բավականին գռեհիկ հումորով ու նույնիսկ բացեիբաց նկարահանված կատվային սեռական ակտով

    Եսիմ, չէի ասի որ հիացած եմ, բայց վատը չէր: Կարևորը օրիգինալ էր, էս կարգի մուլտիկ դեռ չէի տեսել
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •