Դոկտոր Պառնասսուսի երևակայական աշխարհը / The Imaginarium Of Doctor Parnassus
Մեծ Բրիտանիա, 2009
Ռեժիսոր՝ Թերրի Գիլլիամ
Դերերում՝ Հիթ Լեջեր, Քրիստոֆեր Փլամմեր, Վերն Թրոյեր, Լիլի Քոյլ, Թոմ Ուեյթս, Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու, Քոլին Ֆարրել
Ժանրը՝ ֆանտաստիկ, հեքիաթ մեծահասակների համար
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
RottenTomatoes-ի գնահատականը՝ 64%
Ներկայացվել է երկու օսկար մրցանակի, սակայն չի շահել:
Ֆիլմի ռեժիսյորն ու դերասանական կազմը ամեն ինչ արժի... Իսկ սա իրականում Հիթ Լեջերի վերջին ֆիլմն էր, ֆիլմի նկարահանումների 1/3-ն էլ չէր ավարտվել, երբ Հիթ Լեջերը անժամանակ հեռացավ կյանքից: Թերրի Գիլլիամը սկզբից որոշել էր չավարտել ֆիլմը, սակայան Լեջերի ամենամոտ ընկերների շնորհիվ՝ Դեպպ, Լոու, Ֆարրել, ավարտին հասցրեց ֆիլմը, իրենց տալով Լեջերի մասնակցությամբ որոշ դրվագներ:
Իսկ ֆիլմը ֆանտաստիկա է, այն պատմում է ավելի 1000ամյա Դոկտոր Պառնասսուսի մասին, ով սատանայի հետ (ում դերը փայլուն կերպով կատարում է երգիչ Tom Waits-ը) պայմանագիր կնքելով մարդկանց ներս է թողնում իր երևակայական աշխարհը: Մարդիկ հայտնվելով երևակայական աշխարհում տեսնում են այն, ինչ ամենաշատն են երազում, իսկ այդ աշխարհից դուրս գալու համար պետք է ընտրություն կատարեն երազանքի և գայթակղության միջև: Եթե նրանք ընտրում են երազանքը, հաղթում է Պառնասսուսը և այդ մարդը փրկվում է, իսկ եթե ընտրում է գայթակղությունը, ապա հաղթում է Սատանան և այդ մարդը կործանվում է: Պառնասսուսի վերջին գրազը Սատանայի հետ շատ վճռական է, նա, ով 1 օրվա մեջ կհաղթի 5 հոգու, կդառնա Պառնասսուսի գեղեցկուհի դստեր տիրակալը: Վերջին պահին Պառնասսուսին անսպասելիորեն օգնության է գալիս մի անհայտ մարդ, իսկ թե հետո ինչ կկատարվի, նայեք ինքներդ
Ֆիլմը լավն էր, չնայած որոշ պահեր մի փոքր անհաջող էին ու անհասկանալի, բայց հաշվի առնելով ֆիլմի ճակատագիրը, ներողամտորեն էի դրան մոտենում: Հիթ Լեդջերի խաղը լավն էր, իր կերպարանոփոխություններն էլ որպես Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու ու Քոլին Ֆարել, հաջող էր ստացվել: Դրական ու բարի ֆիլմ էր
Էջանիշներ