User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Դոկտոր Պառնասսուսի երևակայական աշխարհը / The Imaginarium Of Doctor Parnassus

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դոկտոր Պառնասսուսի երևակայական աշխարհը / The Imaginarium Of Doctor Parnassus

    Դոկտոր Պառնասսուսի երևակայական աշխարհը / The Imaginarium Of Doctor Parnassus


    Մեծ Բրիտանիա, 2009
    Ռեժիսոր՝ Թերրի Գիլլիամ
    Դերերում՝ Հիթ Լեջեր, Քրիստոֆեր Փլամմեր, Վերն Թրոյեր, Լիլի Քոյլ, Թոմ Ուեյթս, Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու, Քոլին Ֆարրել
    Ժանրը՝ ֆանտաստիկ, հեքիաթ մեծահասակների համար
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
    RottenTomatoes-ի գնահատականը՝ 64%
    Ներկայացվել է երկու օսկար մրցանակի, սակայն չի շահել:

    Ֆիլմի ռեժիսյորն ու դերասանական կազմը ամեն ինչ արժի... Իսկ սա իրականում Հիթ Լեջերի վերջին ֆիլմն էր, ֆիլմի նկարահանումների 1/3-ն էլ չէր ավարտվել, երբ Հիթ Լեջերը անժամանակ հեռացավ կյանքից: Թերրի Գիլլիամը սկզբից որոշել էր չավարտել ֆիլմը, սակայան Լեջերի ամենամոտ ընկերների շնորհիվ՝ Դեպպ, Լոու, Ֆարրել, ավարտին հասցրեց ֆիլմը, իրենց տալով Լեջերի մասնակցությամբ որոշ դրվագներ:

    Իսկ ֆիլմը ֆանտաստիկա է, այն պատմում է ավելի 1000ամյա Դոկտոր Պառնասսուսի մասին, ով սատանայի հետ (ում դերը փայլուն կերպով կատարում է երգիչ Tom Waits-ը) պայմանագիր կնքելով մարդկանց ներս է թողնում իր երևակայական աշխարհը: Մարդիկ հայտնվելով երևակայական աշխարհում տեսնում են այն, ինչ ամենաշատն են երազում, իսկ այդ աշխարհից դուրս գալու համար պետք է ընտրություն կատարեն երազանքի և գայթակղության միջև: Եթե նրանք ընտրում են երազանքը, հաղթում է Պառնասսուսը և այդ մարդը փրկվում է, իսկ եթե ընտրում է գայթակղությունը, ապա հաղթում է Սատանան և այդ մարդը կործանվում է: Պառնասսուսի վերջին գրազը Սատանայի հետ շատ վճռական է, նա, ով 1 օրվա մեջ կհաղթի 5 հոգու, կդառնա Պառնասսուսի գեղեցկուհի դստեր տիրակալը: Վերջին պահին Պառնասսուսին անսպասելիորեն օգնության է գալիս մի անհայտ մարդ, իսկ թե հետո ինչ կկատարվի, նայեք ինքներդ

    Ֆիլմը լավն էր, չնայած որոշ պահեր մի փոքր անհաջող էին ու անհասկանալի, բայց հաշվի առնելով ֆիլմի ճակատագիրը, ներողամտորեն էի դրան մոտենում: Հիթ Լեդջերի խաղը լավն էր, իր կերպարանոփոխություններն էլ որպես Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու ու Քոլին Ֆարել, հաջող էր ստացվել: Դրական ու բարի ֆիլմ էր
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.10.2010), Magic-Mushroom (20.10.2010), Rhayader (14.10.2010), Sagittarius (14.10.2010), Հայկօ (14.10.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի ֆիլմ է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (20.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  5. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալիի հետ համաձայն չեմ... Դժվար էր նայվում ու բացառությամբ որոշ դրվագների շատ ձանձրալի էր...

    Ինձ համար միակ հետաքրքրությունը կերպարներն ու կոստյումներն էին... Ընդհանուր առմամբ հեքիաթային, գրոտեսկային միջավայրը ստեղծված էր: Բայց դինամկիայի պակաս կար, ըստ իս, ու սյուժեն էլ բավականաչափ բացված չէր, Սատանան էլ շատ կանխատեսելի էր...

    h.g. Իդեպ, Գիլիամի մյուս ֆիլմերին էլ է դինամիկա պակասում...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 14.10.2010, 15:34:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալիի հետ համաձայն չեմ... Դժվար էր նայվում ու բացառությամբ որոշ դրվագների շատ ձանձրալի էր...

    Ինձ համար միակ հետաքրքրությունը կերպարներն ու կոստյումներն էին... Ընդհանուր առմամբ հեքիաթային, գրոտեսկային միջավայրը ստեղծված էր: Բայց դինամկիայի պակաս կար, ըստ իս, ու սյուժեն էլ բավականաչափ բացված չէր, Սատանան էլ շատ կանխատեսելի էր...

    h.g. Իդեպ, Գիլիամի մյուս ֆիլմերին էլ է դինամիկա պակասում...
    Համաձայն եմ, որ ֆիլմը կատարյալ չէր ու մի տեսակ ամբողջական էլ չէր, բայց ի՞նչ կանեիր, եթե ֆիլմի նկարահանման ընթացքում գլխավոր դերասանդ մահանար Վերջնական արդյունքը բավականին հաջող էր ստացվել թերություններով հանդերձ:

    Իսկ դինամիկայի հետ էդքան էլ համաձայն չեմ Գիլլիամը իր ուրույն ոճն ունի, իր ֆիլմերում էսթետիկական գեղեցկությունը շատ կարևոր է: Եթե նկատել ես, բոլոր ֆիլմերում ինքը հատուկ ուշադրություն է դարձնում դետալների, set-երի վրա, յուրաքանչյուր ֆիլմում Գիլլիամը յուրահատուկ կախարդական աշխարհ է ստեղծում: Դե կարող ա քո համար էդ մի փոքր ձանձրալի լինի, բայց ինձ միշտ դա հիացրել է
    I may be paranoid but no android!

  7. #5
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ դուր եկավ

    դերասանների կերպարանափոխումներն էլ էին բավականին հետաքրքիր, մեկ-մեկ նույնիսկ շփոթում էի թե ով ով ա,
    մի խոսքով յուրօրինակ ֆիլմ է

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (14.10.2010)

  9. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Իսկ դինամիկայի հետ էդքան էլ համաձայն չեմ Գիլլիամը իր ուրույն ոճն ունի, իր ֆիլմերում էսթետիկական գեղեցկությունը շատ կարևոր է: Եթե նկատել ես, բոլոր ֆիլմերում ինքը հատուկ ուշադրություն է դարձնում դետալների, set-երի վրա, յուրաքանչյուր ֆիլմում Գիլլիամը յուրահատուկ կախարդական աշխարհ է ստեղծում: Դե կարող ա քո համար էդ մի փոքր ձանձրալի լինի, բայց ինձ միշտ դա հիացրել է
    Չհասկացա ճիշտն ասած՝ որտեղ ես էնտեղ դետալների վրա մանրակրիտ աշխատանք տեսել...
    Ընդհանրապես, իր ֆիլմերն իմ վրա տպավորություն են թողնում, որ սկսնակ սիրողական ռեժիսյոր է նկարել ու ընդհանրապես մի տեսակ "նե սկլեիվայետցա".... Մի տեսակ "հեռուստատեսային ֆիլմերի" տպավորություն են թողնում... /Դե բացի Գրիմ Եղբայրներից.../
    Տեսարանները չի կարողանում հարմար իրար կապակցել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ դուր եկավ

    դերասանների կերպարանափոխումներն էլ էին բավականին հետաքրքիր, մեկ-մեկ նույնիսկ շփոթում էի թե ով ով ա,
    մի խոսքով յուրօրինակ ֆիլմ է
    Հա, ես օրինակ Դեպպին սկզբից չճանաչեցի, ինձ թվաց Լեջերն էր Բայց հետո Դեպպի օրիորդապնդիչ խաղից հասկացա, որ ինքն ա
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (20.10.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք էս կինոն 10 տարի առաջ եք քննարկել, իսկ ես երեկ առաջին անգամ նայեցի, էսօր՝ կրկնեցի։ Էս կինոն էն խառը նկարներից ա, որ ինչքան նայես մեջից լիքը բան կարաս գտնես։ Որ մի տողով գրես, ասելիքը շատ պարզ ա, բայց ինքը նենց խառնած փազլի նման ա ներկայացնում, որ օրինակ ես երկու անգամն էլ լարված ուշադիր նայել եմ, որ կարողանամ հասկանամ։ Ամեն կարճ խոսքի տակ մի երկար մտածելու բան ա թաքցրած։ Իմ դուրն եկավ. հասարակ կինո չէր։
    Կարճ
    Կոնկրետ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.03.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ
    Հեղինակ՝ Marina85, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 192
    Վերջինը: 14.12.2016, 22:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •