Vagabond (Տակեհիկո Ինուե). Էյձի Յոսիկավայի «Մուսասի» վիպակի հիման վրա գրված սայնեն մանգա: Հզոր գործ է: Ունեմ 1-27 համարները պաշտոնական թարգմանությամբ, 28-30 համարները՝ սիրողական թարգմանությամբ (): 31-33 համարներն ընդհանրապես չունեմ:
Շարքը դեռ չի ավարտվել, շարունակում է թողարկվել:
The Horde (Իգոր Բարանկո). ի՞նչ կարող է ծնել ռուսաֆոբ ուկրաինացի հեղինակի ու Վիկիպեդիայի համատեղումը: Լավկրաֆտայի մասշտաբների հասնող բլթ, որում համատեղված են ամեն ինչ. բուդիզմ, տանտրա, այլմոլորակայիններ, մոնղոլական ծագմամբ սովետական դիկտատոր, НКВД, նույնիսկ թաթարական պատերազմում վիրավորված Վլադիկ, Լենին, որը մումիֆիկացիայի արդյունքում Օսիրիս է դարձել, աշխարհում վերջին չեչենը, որը երկնային Չեչնյա է փնտրում
Ռերիխ ու կոմունիստական բուդդիզմ
Հա ի՞նչ անենք՝ լրիվ բլթ է: Հեղինակը հավեսով է բլթցրել: Ափսոս՝ ավարտն ավելի լավ կարելի էր անել: Բոլոր երեք թողարկումներն էլ ունեմ:
Էջանիշներ