Մեյջիք ջան, առանց սարկազմի եմ ասում՝ անկեղծ, սեղմում եմ ձեռքդ, ապրես
Բայց գրածներիցդ հասկաց, որ արտասհամանի մասին ես խոսել։ Ես արտասահմանում կարողացել եմ մի քանի անգամ հանդիպել իմ սիրած հանրաճանաչ մարդկանց։ Օրինակ՝ 2 անգամ Ժան Միշել Ժառին, Չիկ Կորեային, Ալ Ջերոյին, Յուրի Ջորկայեֆին, Զիդանին ու Բարտեզին ու մի անգամ էլ Պիտեր Գաբրիելին, բայց դա մի քիչ ուրիշ պատմություն է.... Բայց այս ամենը արտասահմանում։
Հայատստանում փորձել եմ միշտ ու փորձում եմ մինչև հիմա, չնայած արհամհարանքին։ Դե հիմա խնդրում եմ քեզ մի ամիս առաջ կապնվի Կոկերի կազմակերպիչների հետ, եթե ինքը՝ Կոկերը, իրա Երևանի համերգի համար իմանում ա համերգից երկուսուկես շաբաթ առաջ։ Դե արի ու մի ամիս առաջ կապնվի։ Իսկ հիմա խնդրում եմ փորձիր պայմանավորվել հանդիպման համար։ Ու գիտե՞ս հետդ ոնց կխոսան։ Ընենց, ոնց որ դու բոմժի մեկն ես, մուրացկան ու ինքն էլ էն խելուք տղեքից ա, որ ջոգում ա, որ դու ֆալշ մուրացկան ես ու կոպիտ քեզ քշում ա էն կողմ.....
Էտ ա քո երկրի շովու բիզնեսը։ Թեև ասեմ, որ թեկուզ արտասահմանում քո նշած տարբերակին հասնելը շաաաաատ դժվար գործ է
Դու էլ գիտես, որ շատ մարդկանց կյանքումդ էլ չես կարա հանդիպես։
Հայաստանում էսքան ժամանակ էս առումով ընդառաջ եկել է միայն Դիմ Քոմունիքեյշընը, որը հասցրել է հենց այս ֆորումում բավական շատ պախարակվել Թանկյանի համերգի համար։ Համենայն դեպս էտ մարդիկ նման առաջարկների շուրջ մտածող մարդիկ են։ Ու հասկանում են, որ եթե մարդ էտքան ջանք ա թափել իրան գտել ա, ուրեմն լուրջ հետաքրքվող ա էտ արվեստով, ինչո՞ւ չօգնել ու չկազմակերպել հանդիպում երգչի հետ։ Վերջին հաշվով նրան էլ հետաքրքիր կլինի հանդիպել իր արվեստը էտքան շատ գնահատող մարդու հետ։
Կներես, դու տենց ուրախ, լավատեսական գրեցիր ու ես սենց վրա տվեցիՉկարծես թե նախանձից եմ սենց գրում (չնայած անկեղծ ասած խանդում եմ, որ դու էլ ես իմ նման էտ առումով
), ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ մեր շոու բիզնեսը ընենց մարդկանց ձեռքում ա, որ էսպիսի արժեքները խորթ են իրանց համար ու չեն կարա հասկանան դա ու մտնեն քո դրության մեջ
ՀԳ՝ չնայած վստահ եմ, որ տենց բան չի լինի, բայց հայտարարում եմ՝ եթե ինչ որ կազմակերպության աշխատող ուզենա պարզաբանումներ, ապա ես պատրաստ եմ Հայաստանում գործող շոու բիզնեսի հետ կապված ցանկացած կազմակերպության, բացի Դիմից և Շարմում աշխատող մի մարդուց, հաշիվ տալ ասածներիս համար ու խոսել կոնկրետ փաստերով ու անուններով։ Դուք սիրելի շոու բիզնեսչիկներ շաաաաաաաաատ հեռու եք շոուից։ Դուք բիզնեսմեն եք, իսկ ձեր սարքածն էլ ոչ թե շոույա, այլ՝ շոՎու։ Էլ չեմ խոսում հաստավիզ ու դատարկագլուխ ֆինանսավորողների մասինՈրոնք Ալեգրովայի վրա էնքան փող են ծախսում, որ կարան U2 բերեն, համաշխարհային ճանաչում ունեցող դասականների ու գեղեցիկ արվեստ ներկայացողների էտ նույն գումարով
Ես միամիտ չեմ։ Ամեն տեղ էլ շոուն բիզնես ա։ Բայց շատերը կարողանում են դա շատ գեղեցիկ անել։ Նրանք իրենց տեսադաշտից արվեստը չեն կորցնում։ Իսկ մեր մոտ շուկայի առևտրի մակարդակն ա։ Ու պռի տոմ՝ ուղղակի առևտուր.....
---------- Ավելացվել է՝ 16:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:27 ----------
Որովհետև էտ պոստը արվել է 19 JUL 2010, 4:24 am
Իսկ այստեղ կա![]()
Էջանիշներ