User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 112 հատից

Թեմա: Ջո Կոկեր/Joe Cocker

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջո Կոկեր/Joe Cocker


    Ջոն Ռոբերտ Կոկեր

    Բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչ։ Իր երաժշտական կարիերայի համար արժանացել է բրիտանական եղինակավոր «Order of the British Empire»-ի։ 1983 թվականին արժանացել է Գրեմի մրցանակի «Up Where We Belong» երգի համար։



    Ջոի մանկությունը հեշտ չի եղել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը և սկսել աշխատել։ Սակայն 1961-ին՝ 17 տարեկան հասակում նա սկսում է երգչի իր կարիերան։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս «Vance Arnold» կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլսի երգերի սեփական տարբերակները։ 1964-ին Կոկերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի «I'll Cry Instead» քավերը։ Այսպիսով աստիճանաբար Կոկերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում սկսած 70-ականներից։

    Այս թվականներին նա ստեղծագործում է իր դասական համարվող երգերից մեկը՝ «You Are So Beautiful»-ը։



    80-ականներին նա համագործակցում է Jennifer Warnes և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են «When The Night Comes» երգը։



    1992-ին Կոկերը թողարկում է «Night Calls» ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվեց որպես ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։



    Անձամբ իմ համար Ջո Կոկերի լավագույն գործն է համարվում 1998-ին թողարկված «Across from Midnight» ալբոմից «N'oubliez Jamais» երգը



    Նրա ոչ պակաս հայտնի և սիրված գործերից է նաև «My Father's Son» երգը «No Ordinary World» ալբոմից։



    Կոկերը մինչև այսօր ձայնագրել է 25 ալբոմ։

    ՀԳ՝ Այսօր մտերիմ ընկերս ուղարկեց Կոկերի երգերից մեկը, որը ես տարիներով փնրում էի, բայց ոչ գիտեի երգի բառերը, ոչ էլ կատարողին։ Արդեն երևի հարյուր անգամ լսեցի N'oubliez Jamais-ը, որը նշանակում է «Երբեք չմոռանաս»

    Իսկ ամսի 26-ին էլ նա համերգով հանդես է գալու Երևանում

    ՀՀԳ՝ Ռուֆուս, այ էս գրառմանդ տակ դրածս շնորհակալությունը հետ եմ վերցնում

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուֆ եսիմ... Առանձնապես չեմ «գժվում» Քոքերի համար
    Վերջին խմբագրող՝ Jarre: 14.10.2010, 00:09: Պատճառ: Վիդեոհղման ավելացում

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.10.2010), Adriano (14.10.2010), ars83 (14.10.2010), E-la Via (14.10.2010), einnA (18.10.2010), Magic-Mushroom (15.10.2010), Maverick (14.10.2010), Sagittarius (14.10.2010), Smokie (14.10.2010), Tig (15.10.2010), Ungrateful (14.10.2010), Yevuk (14.10.2010), Ամպ (14.10.2010), Ապե Ջան (14.10.2010), ԿԳԴ (14.10.2010), Մանուլ (15.10.2010), ՆանՍ (14.10.2010), Ֆրեյա (15.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •