User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Համակարգչային խաղերի իրական ու երևակայական էկրանավորումներ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչային խաղերի իրական ու երևակայական էկրանավորումներ

    Երբևէ պատկերացրե՞լ եք, ինչպիսին կարող էր լինել «Minesweeper» խաղի էկրանավորումը: CollegeHumor-ի ժողովուրդը պատկերացրել են: Դիմավորեք. «Minesweeper: The Movie»

    Կամ, գիտեի՞ք, որ Մարիոն փականագործի մասին է, որի արկածները սկսում են... Նյու-Յորքում: Ու որ Մարիոյի ֆիլմը համակարգչային խաղերի ամենաառաջին (ու ամենավատ) էկրանավորումներից է (Super Mario Brothers '93).

    Postal: The Movie՝ երևի Ուվե Բոլլի միակ տանելի աշխատանքը (որտեղ մի էպիզոդում խաղում է հենց Բոլլը. կրակում են նրա սեռական օրգաններին ու նա խոստովանում է՝ «Ես ատում եմ համակարգչային խաղերը»).

    Այս թեմայում կխոսենք խաղերի իրական ու երևակայական, հաջող ու անհաջող էկրանավորումների մասին
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.10.2010), Հայկօ (14.10.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոտ թեմա է : Համակարգչային խաղերի հիման վրա նկարահանած ֆիլմերը, 99%-ով, կա՛մ վատն են լինում, կա՛մ՝ շատ վատը: Ու ինչն է հետաքրքիր. հաճախ դրա համար ոչ ոք մեղավոր չի լինում, հատկապես՝ ֆիլմը ստեղծողները: Պարզապես գրեթե անհնար է բավարարել իսկական գեյմերին և այնպիսի մի ֆիլմ նկարել, որն առնվազն նույնքան լավը կլինի, ինչքան հիմք-խաղը: Դե լավ. այն, թե ինչու են այդ ֆիլմերը վատը ստացվում, մի առանձին խոսակցության թեմա է, հիմա դրան չեմ անդրադառնա: Ուղղակի նշեմ, որ խաղը խաղ է, իսկ կինոն՝ կինո, ու սխալ է դրանցից մեկից սպասել այն բոլոր հատկանիշները, որոնք հատուկ են մյուսին: Այս արդարացումը, բնականաբար, չի վերաբերում այնպիսի աղետներին, ինչպիսիք են, օրինակ, Ուվե Բոլի «ստեղծագործությունները»: Ամեն դեպքում՝ փաստը մնում է փաստ. «խաղի հիման վրա նկարահանված լավ ֆիլմ» ասելով՝ ես առաջին հերթին հիշում եմ «Մահացու մարտը» (Mortal Combat), իսկ երկրորդ հերթին... Երկրորդ, կարելի է ասել, արդեն չկա: Ցավոք սրտի՝ չկա: Չէ, «Սայլենտ Հիլլը» (Silent Hill) իրոք շատ լավն էր՝ թե՛ որպես ֆիլմ և թե՛, համոզված եմ, որպես խաղի հետնորդ: Սակայն, ցավոք սրտի, խաղերը գրեթե չեմ խաղացել՝ մեխանիկան չեմ սիրում, և Silent Hill-ի տիեզերքին ծանոթ եմ միայն կարդացած ու դիտած բազմաթիվ վիդեոների ու նյութերի, ինչպես նաև մի քանի հոդվածների շնորհիվ (Pyramid Head ), ու չեմ կարող համակողմանիորեն գնահատել ֆիլմը՝ հենց որպես խաղի հիման վրա ստեղծված երևույթ: Ուրիշ ֆիլմ հիմա չեմ հիշում... Ու կարծում եմ՝ չեմ էլ հիշի: Միայն մի քիչ տատանվում եմ՝ երկու «Լարա Կրոֆտերը» (Tomb Raider) որ ցուցակում պիտի լինեն՝ սև, թե՞ սպիտակ:



    Անցնե՞նք թուքումուրին : Ցավոք սրտի (կամ բարեբախտաբար) ես նաև երդվյալ գեյմեր եմ, ու ֆիլմերի մեջ ցանկացած անհամապատասխանություն ու բացթողում նկատելու դեպքում հաստատ ամենաբարձր գոռացողների շարքում եմ : Ու քանի՜ քանի լավ հիմքեր են փչացվել, որովհետև մեծ էկրանի աշխարհում հազարից մեկն է լուրջ վերաբերմունք ցուցաբերում «խաղերի» նկատմամբ: Թվեմ միայն ամենահայտնիներն ու ամենաթարմերը.

    Չարի կացարանը (Resident Evil)՝ իր բոլոր շարունակություններով: Խաղը, կարելի է ասել, արդեն լեգենդ է, իսկ ֆիլմը... Կարմիր շորիկով Միլա Յովովիչ, ինչ-որ անհասկանալի մուտանտներ ու զոմբիներ, Շատ Վատ Կորպորացիա, վիրուսներ և այլն: Նույնիսկ ճապոնական սկզբնաղբյուրների անբաժան մաս Փոքրիկ Վախենալու Աղջիկը կա (Ռու՞ֆ ), որը, ճիշտ է, այստեղ ոչ թե մեռած է, այլ պարզապես ԱԲ՝ արհեստական բանականություն է՝ Կարմիր Թագուհի (Red Queen) անվամբ: Դե լավ, առաջին ֆիլմը դեռ կարելի է նայել ու մարսել, սակայն հաջորդ երեք սիքվելները արդեն ոչ մի բանի պետք չեն. միաբջիջ սցենարներ, փայլատ խաղ, միջինից ցածր որակի հատուկ էֆեկտներ, էժանության զգացում: Ու ամենակարևորը՝ իսպառ բացակայում է խաղի շունչը՝ survival horror-ը, երբ հարկավոր է հաշվել ամեն մի փափուշտն ու ամեն մի բինտը, երբ հակառակորդներին գերանդիով կամ ավտոմատով հնձելը ուղղակի սրբապղծություն է, երբ վախենում ես ամեն մի ստվերից և այլն:

    Դում (Doom): Դե, այստեղ ասելու շատ բան չկա. կատարյալ տապալում : BFG-ն ձեռքին աջուձախ արշավող The Rock-ի տեսքը ցանկացած բառերից ավելի խոսուն է: Էլ չասեմ, որ ֆիլմի գործողությունները, չգիտես ինչու, տեղափոխվել էին Մարս... Մի խոսքով՝ շատ բան չեմ հիշում արդեն, ու գրեթե ոչինչ չի տպավորվել մեջս՝ բացի մի բանից. ֆիլմի մոտ հինգ րոպեանոց մի հատվածը նկարված է հենց որպես FPS, ոչ թե որպես կինո: Այսինքն՝ մենք աշխարհին նայում ենք պրոտագոնիստի աչքերով, էկրանին երևում է միայն զենքը և այլն: Այ դա բավականին լավ միտք էր, մանավանդ՝ մի քանի տարի առաջ, երբ խաղերում ֆոտոռեալիզմի մակարդակը դեռ այսքան բարձր չէր: Մնացած ամեն ինչն այս ֆիլմում զիբիլ է:

    Ահա այդ հատվածը




    Մաքս Փեյն (Max Payne): Ֆիլմը համատարած միջակություն էր: Զգացվում է, որ ռեժիսյորը, սցենարիստն ու անձամբ Մաքս Ուոլբերգը անկեղծորեն փորձել են վերստեղծել խաղի նուար մթնոլորտը, սակայն դա այնքան էլ չի հաջողվել նրանց. ափսոս: Բնականաբար՝ շատ դժվար գործ է որևէ ֆիլմում այնպես իրար կապել Մաքսի մռայլ փիլիսոփայությունը, slo-mo կրակոցիներն ու վալկիրիաների մասին ողջ զառանցանքն այպես, որ կատարյալ ախմախություն չստացվի... Բայց ախր խաղում կարողացել էին, չէ՞: Այն էլ ինչպե՜ս էին կարողացել: Max Payne խաղը մինչև հիմա պաշտամունքային կարգավիճակ ունի, և դրա պատճառը ոչ միայն Remedy-ի ստեղծած անթերի slow-motion էֆեկտներն էին, այլ նաև խաղի թանձրագույն մթնոլորտն ու սյուժեի անկրկնելի մատուցումը՝ կոմիքսների տեսքով:

    Հիթմեն (Hitman): Բա ափսոս չէ՞ր գյոզալական Ագենտ 47-ը: Ուրիշ բան ուղղակի չունեմ ասելու, էլ ուրիշ ասելու բան չի մնացել: Բա ափսոս չէ՞ր: Բա դրան է՞ր արժանի 47-րդի պլպլան քաչալն ու ծոծրակի հռչակավոր շտրիխ-կոդը: Տիմոտի Օլիֆանտը այնքան է համապատասխանում կլոնավորված սուպեր-կիլլերի դերին, ինչքան, օրինակ, մեր բակի գիժ մուրացկան Թամար տատին է համապատասխանում, ըըը, ասենք՝ կլոնավորված սուպեր-կիլլերի դերին: Երբ ֆիլմի մասին լուրերը դեռ նոր էին տարածվում, խաղասեր հասարակությունը դեռ հույսեր էր փայփայում, որ գլխավոր դերի համար կհրավիրեն Ջեյսոն Սթեթհեմին կամ, ծայրահեղ դեպքում, գոնե Վին Դիզելին: Չէ մի չէ. Տիմոտի Օլիֆանտ, ոչ ավել, ոչ պակաս: Տխմարագույն սցենար, տխմարագույն դերասանական խաղ, բնականոն ցածր ռեյտինգներ: Հետո էլ ուզում են, որ մարդիկ խաղերը չքննադատեն:

    Սույն կերպարը...





    ...բացարձակապես ոչ մի կապ չունի ահա այս ԿԵՐՊԱՐԻ հետ






    Իսկ Ուվե Բոլի ջիհադի մասին՝ ոչ մի բառ : Ինչպես մի տեղ արդեն նշել եմ, Ուվե Բոլին հարկավոր է Ջեկ Թոմսոնով ծեծելով սպանել (կամ հակառակը): Ավելացնելու ոչ մի տառ չունեմ:



    Հ.Գ. Թեման լավն է, ես դեռ կմոլեգնեմ այստեղ :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.10.2010, 19:37:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (05.02.2011), helium (21.10.2010), Rhayader (22.10.2010)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր են ոչ պաշտոնական կարճամետրաժ ֆիլմերը՝ շատ հետաքրքիր արդյունքներ են ստացվում: Օրինակ, Half-Life 2-ի հիման վրա.



    ---------- Ավելացվել է՝ 22:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:28 ----------

    Կստածի, Հիթմենն ավելի շուտ Կասպեր էր)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (22.10.2010)

  8. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման նաև երևակայական էկրանավորումների մասին է, ճի՞շտ է: Ճիշտ է: Դե ուրեմն եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե մեր սիրելի խաղերը հանդիպեին մեր սիրելի կինոների հետ:


    God of War և The Godfather





    Alone in the Dark և Home Alone





    F.E.A.R. և Cape Fear





    Pac-Man և Jurassic Park





    Crazy Taxi և Taxi Driver





    Final Fight և Fight Club





    The Orange Box և A Clockwork Orange





    Overlord և The Lord of the Rings





    Sim City և Sex and the City





    Nintendogs և Reservoir Dogs





    Left 4 Dead և Dead Poets Society




    Big Daddy և BioShock (մի քիչ ընդհանուր սկզբունքից դուրս է, բայց դե շա՜տ լավն է ).




    Citizen Kane and Lynch տարբերակն էլ ա շատ ոգեշնչող, Fear and Loathing in Fallout: New Vegas-ն էլ :
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (13.11.2010), Skeptic (14.11.2010), Ռուֆուս (13.11.2010)

  10. #6
    Սկսնակ անդամ Barekendan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2011
    Գրառումներ
    61
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պահանջում եմ Զումայի էկրանավորում!!!!!
    ______________________________________________________________________
    Ոչ բոլոր թափառողներն են մոլորված...

  11. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fallout: Nuka Break կարճամետրաժ ֆիլմը

    Wayside Creations ընկերությունը, որի աշխատակիցները, ըստ երևույթին, Fallout-ի աշխարհի մեծ երկրպագուներ են, իր YouTube-էջի վրա վերջերս տեղադրել է Fallout: Nuka Break անվամբ մի կարճամետրաժ ֆիլմ:





    Այս fan-made ֆիլմը պատմում է №10 Ապաստարանի նախկին բնակիչ Ջոյն Թուիգի մասին (Join Twig), ով թափառում է հարավային Կալիֆորնիայի տափաստաններում և որոնում է երանելի ըմպելիքը՝ Nuka Cola-ն: Նրան ուղեկցում են Բեն անվամբ գուլը և նախկին ստրկուհի Սկարլետը:

    Ֆիլմը բավականին որակյալ է՝ նման սիրողական նախագծի համար, և շատ լավ արտացոլում է Fallout-ի մթնոլորտը՝ սկսած քանդուքարափ եղած աշխարհից, վերջացրած յուրահատուկ սև հումորով:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (15.02.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Wayside Creations ընկերությունը, որի աշխատակիցները, ըստ երևույթին, Fallout-ի աշխարհի մեծ երկրպագուներ են, իր YouTube-էջի վրա վերջերս տեղադրել է Fallout: Nuka Break անվամբ մի կարճամետրաժ ֆիլմ:
    Շատ լավն էր: Հիշացրեց վախտին տեսած Hunt for Gollumը: Ու Կոլա խմել ուզեցի:

    Իսկ երբեք չեք մտածել, ինչ կլիներ, որ Սկորսեզեն կամ նման մեկը լեգենդար Մարիոյի կինո հաներ? Այ սենց մի բան:

    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Barekendan (17.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. Գրառումներ: 7
    Վերջինը: 03.03.2020, 09:52
  3. «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ
    Հեղինակ՝ Marina85, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 192
    Վերջինը: 14.12.2016, 22:51
  4. Համակարգչային խաղերի տրեյլերներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 359
    Վերջինը: 21.06.2014, 22:28
  5. Խաղերի ստեղծում
    Հեղինակ՝ Vardanito, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.01.2011, 22:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •