User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ազնիվը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազնիվը...

    Ազնիվը


    Գյուղի տիրացուն` Գրիգորը, ում ամբողջ գյուղը Տացու էր ասում, առավոտյան ժամերգությունից հետո եկել տուն, բազմել էր թախտին ու տեր ողորմյա էր քաշում, ծույլ-ծույլ հորանջելով: Հանկարծ տան դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը.
    -Տացո՛ւ, ասում են Համբիկենց Գառնիկը Ազնիվին տանից դուրս ա արել:
    -Մեղա՜ քեզ տեր աստված, ո՞ր մեղքի համար:
    -Ո՜վ ա իմանում…. Հրեն Ազնիվը սուսուփուս բողչեքն ա կապում
    -Իրիցկի՛ն, հլա մի փիլոնս բեր…

    Տացուն դինջ-դինջ հագավ փիլոնն ու մանրիկ քայլերով դուրս եկավ բռնեց գյուղամեջի ճամփան:
    Ակումբի պատերի տակ արևկող արած ծերունիները Տացուին տեսնելով իրար օգնելով ոտքի կանգնեցին ու գլխարկները ձեռքներին բարև բռնեցին:
    -Բարիաջողո՜ւմ
    -Ասսու բարին, Տացո՛ւ ջան
    -Էս ինչե՞ր եմ լսում
    -Հա՛, Տացու ջան, ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ, Գառնիկը բռնացրել է:
    -Ափսո՜ս, էրեխեքն են մեղք:
    -Բա ո՞ւր ա Գառնիկը
    -Հրե՜ն, սարում, խոտ ա անում:
    -Լա՜վ, - ինքն իրեն մռլտաց Տացուն, - գնամ մի հետը խոսեմ….

    Ու Տացուն իր մանրիկ քայլերով շարունակեց ճանապարհը` ինքն իրեն քթի տակ խոսելով.
    -Ասա ա՛յ Գառնիկ, ընչի՞դ էր պետք էդ հուրի փերին, դու առավոտից քո բանի՜ն, սաղ գեղի աչքն էլ , մեղա՜ քեզ, տե՛ր աստված, կնգադ բանի՜ն: Հազար ասինք ,ա՛յ տղա, ձե՛ռ քաշի, գեղի աղջկերքը կտրվե՞լ էին, որ գնացիր քաղաքից հարս բերիր: Ախր հարսն էլ վատ հարս չէր, հը՞… թե ինչի՞ տենց արե՜ց….

    Տացուն գյուղից դուրս եկավ ու մտովի ընգավ սար ու ձոր: Հիշեց, թե էս ճամփով ոնց գնաց Բոզգեղ իրիցկնկան հարս բերեց: Ողջ գյուղը մի մարդու պես խնդաց` մարդ էլ Բոզգեղից հարս բերի՞: Բերեց ու փոշման չեղավ: Իրիցկնկա անունով հիմա ողջ գյուղն է երդվում: Իսկ Ազնի՞վը: Չէ՜, լավ բան չարեց Ազնիվը:

    Էսպես մտմտալով հասավ Գառնիկի խոտահարքին, տեսավ Գառնիկը խոտի դեզի տակ երկար ու ձիգ մեկնվել, քնել է:
    -Գառնի՛կ, վե՛ր կաց, ձգո՜ւկ…
    Գառնիկը վեր թռավ ու խառնված ոտքի կանգնեց: Գլխարկը քաշեց քրտնած գլխից ու բարև տվավ.
    -Օրհնյա տե՛ր հայր
    -Աստված օրհի, զավակս:
    Ու երկուսն էլ լռեցին:
    -Գառնիկ ջան, ձգո՛ւկ, էս ի՞նչ զուլում էլավ մեր գլխին,- լռությունը խախտեց Տացուն:
    -Եսիմ Տացու ջան, ի՜նչ իմանամ որ սատանիցն էր…. Հմի էն էրեխեքին ի՞նչ եմ անելու….
    -Գառնիկ ջան, լավ չի ըլի՞ հաշտվես, էրեխեքի խաթրու….
    -Չէ, Տացու, էս դրա հետ էլ ո՞նց գողենք կիսեմ….
    -Այ բալա, բա իրեք էրեխուդ վիզը ծո՞ւռ մնա…
    -Ինչի՞, էրեխեքը մենակ ի՞մն են, նրանը չե՞ն….իրա հերն անիծած, ես իմ էրեխեքին մենակ կպահեմ…. մերություն կանեմ….., - փղձկաց Գառնիկն ու գերանդին ձեռքն առնելով կատաղած սկսեց հնձել:
    - Որդի՛, երեկոյան կգաս, կպխոսենք, ես Ազնիվին ասում եմ, որ տեղ չգնա,- ասաց Տացուն ու շրջվեց, որ գնա: Գառնիկը նրա հետևից շրջվեց, ձեռքը բարձրացրեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չասեց: Չուզեցա՞վ ասեր, թե…. Ո՞վ իմանա…. Էդպես կանգնած մնաց, հետո սթափվեց, շրջվեց ու շարունակեց գործը:
    - Ես եմ մեղավոր, ե՜ս, ախր ե՞րբ մի սիրուն խոսք ասեցի, ե՞րբ մարդատեղ դրեցի, որ աչքը դրսում չմնա….Էս անդեր աշխարհը հո մենակ չոբանություն ու խոտհունձ չի՞… նա էլ ա մարդ, չէ՞, կնիկ ա, սիրվել ա ուզում, ախր մի օր չասեցի թե կնի՛կ, ո՞նց ես ախա՜ր, տասը տարի ա կողկշտի ապրում ենք, մի օր մի լավ բառ….թո՜ւ, քո մարդ ասողի....Ա՜խ, Տացո՛ւ, էն օրը որ պսակում էիր, հարցրեցիր` սիրո՞ւմ ես, ասեցի` հա, ու ինքս ինձ մտածեցի, սեր ա էլի, իրար հետ կապրենք կսիրեմ էլ…. Ախար ա՛յ ասսու մարդ, թե դու ընչի՞ մտքեր կարդալ չգիտես…. ,- էսպես իրեն-իրեն խոսելով գլուխը կախ իր գործ արավ մինչև մութը վրա տվեց:

    Տուն հասավ գիշերով: Օդայի մեջտեղում ծանր ու մեծ բազմել էր Տացուն,Ազնիվը գլուխը կախ կանգնել էր սյունի հետևում ու անձայն լալիս էր: Գառնիկի հետևից ներս մտավ իրիցկինը` ձեռքին ջրով լի փարչը:
    -Գառնո՜ւկս,-ձգեց իրիցկինն ու պինդ համբուրեց Գառնիկի ճակատը:
    -Արի, որդիս, նստիր, Ազնիվ դու էլ եկ,- սկսեց Տացուն:
    Ազնիվը եկավ ու լուռ կանգնեց:
    -Ազնի՛վ, ձեն հանի…. Ազնիվ, արդարացի՛…. Մի բան ասա,- վեր թռավ ու կնոջ ուսերից բռնած սկսեց թափ տալ Գառնիկը,- Ազնիվ, էրեխե՜քը…., ու չկարողնալով շարունակել Ազնիվի ուսերը գրկած լաց եղավ ….
    Ազնիվն ասես լալկվել էր: Միայն ուսերն էին ցնցվում….
    -Որդիներ, խնդրանքս ա, տաք-տաք չդատենք: Թողեք մի ժամանակ անցնի, նոր… էրեխեքն էլ մեղք են, մանր են…
    Գառնիկը գնացել հեռու, նստել էր ցածրիկ աթոռին ու պապիրոս եր ծխում:
    -Իրիցկին ջան, մի չայ արա խմենք,- Լռությունը խախտեց Տացուն: Գառնիկը նայեց իրիցկնկանն ուղղված նրա հայցքին ու մտքերի մեջ ընկավ: Ախր իր ապրած 35 տարվա մեջ մի օր չտեսավ, որ Տացուն կնոջն անունով դիմի, կամ առանց ջան-ի: 55 տարի կող-կշտի ապրել են ու էսքան սիրով…
    -Հիմա դնեմ, Տացու ջան, Գառնուկս դու էլ կխմե՞ս….
    -Հա, մամի ջան… ասենք… չէ՛, սոված եմ, Ազնի՛վ, հաց դի՛ր, Տացուիս հետ հաց ուտենք…

    Գյուղը մոռացավ Ազնիվի պատմությունը, միայն Ազնիվն էր հիշում, ու ավելի խոր ակնածանքով էր լցվում դեպի ամուսինը:
    Ամբողջ կես դար էր անցել, Ազնիվը գյուղի սիրելին էր դարձել: Գառնիկը գնաց պատերազմ, ինքն անմռունչ երեք երեխա պահեց, և հունձ արեց և չոբան գնաց….քաղքցի աղջիկը: գառնիկը մի ոտքով պատերազմից տուն էկավ, ամուսնուն թև ու թիկունք էղավ, ապրեցին: Ողջ գյուղին հասավ, բոլորի ուրախության սեղանի համար չարչարվեց, բոլորին իր ձեռքով բաժինք կապեց:
    Իրիցկնկանից հետ ողջ գյուղն Ազնիվին միաբերան <<մամի>> կոչեց, ողջ գյուղի տատն էր Ազնիվը` ամեն էրեխու համար մի կտոր շաքար կամ կոնֆետ ուներ իր փեշի տակ պահած:

    Մի օր Ազնիվն անկողնուց չելավ, ամուսնուն մոտ կանչեց ու կիսաձայն շշնջաց.
    -Շնորհակալ եմ քեզանից, Գառնի՛կ, քու մեծ հոգուց ու իմ աստըծուց: Ներող էղի, մենակ եմ թողնում քեզ: Մենակ մի բան եմ ուզում իմանաս: Սաղ կյանքումս ուրիշ տղամարդ չեմ տեսել, աստված վկա…., - ու աչքերը փակեց:
    Գառնիկի աչքերից արցունքները գլոր-գլոր գնացին:
    -Ազնիվը՜ս, էս ի՞նչ արիր….
    Ողջ գյուղը սուգ կապեց: Նույնիսկ գյուղի չոբանը սարում անտեր թողեց գառների հոտն ու իջավ գյուղ: Գառնիկը երեք օր լացեց: Թաղումից հետո տուն չգնաց, բոլորին ուղարկեց, ասեց` դուք գնացեք, ես կգամ: Մինչև գիշեր չեկավ: Մեծ տղան մոր մեծ շալը վերցրեց, գնաց հոր մոտ:
    Տեսավ նրան անշարժ ծնկի եկած: Սուսուփուս մոտեցացավ, ուսերին գցեց շալն ու լուռումունջ կանգեց գլխավերում: Գառնիկը սկսեց երգ ասել ու լալ: Տղան չդիմացավ, փղձկաց ու շուռ եկավ, արագ քայլերով գնաց տուն: հասկացավ, որ հորը տուն տանել չի կարող: Չքնեց, ժամը մեկ գնաց գերեզմանատուն: Ողջ գիշեր Գառնիկը նույն դիրքով երգ ասաց ու լացեց: Լուսադեմին որդին հերթական անգամ գնաց, ու հորը գտավ մեռած, թարմ գերեզմանաթմբի վրա:
    Ողջ գյուղը հավաքվեց:
    Գյուղը ազնիվ Ազնիվ, ներող ու սիրող Գառնիկ էր կորցել….
    Գյուղն էնքան էր սիրել Ազնիվին, որ կարգը խախտելով Գառնիկենց տոհմին տվեց <<Ազնիվենց>> անունը….


    Հ.Գ. Պատմվածքի հիմքում իրական դեպքեր են: Տացուն` պապիս հայրն է:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 52 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), A.r.p.i. (12.10.2010), Agni (11.10.2010), Alphaone (20.03.2013), Ariadna (12.10.2010), ars83 (13.10.2010), CactuSoul (11.10.2010), Chilly (11.10.2010), Chuk (16.10.2010), davidus (11.10.2010), E-la Via (11.10.2010), einnA (11.10.2010), Gayl (16.10.2010), impression (11.10.2010), ivy (11.10.2010), Kanamar (23.10.2011), Katka (11.10.2010), Malxas (31.10.2010), Mark Pauler (23.10.2011), matlev (11.10.2010), murmushka (17.10.2010), Nadine (12.10.2010), Nare-M (11.10.2010), Philosopher (11.10.2010), rainbow (11.10.2010), Renata (26.10.2011), Shah (11.10.2010), Sona_Yar (12.10.2010), SSS (11.10.2010), Stranger_Friend (18.03.2013), Tig (11.10.2010), Yeghoyan (11.10.2010), Ամպ (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Դատարկություն (11.10.2010), Դեկադա (16.10.2010), Եկվոր (12.10.2010), Երկնային (17.10.2010), Երվանդ (11.10.2010), Ժունդիայի (11.10.2010), Ինչուիկ (23.10.2011), Լուսաբեր (21.10.2010), Մանուլ (15.10.2010), Նաիրուհի (11.10.2010), ՆանՍ (11.10.2010), Ներսես_AM (17.10.2010), Շինարար (11.10.2010), Ուլուանա (12.10.2010), Ջուզեպե Բալզամո (11.10.2010), Ռուֆուս (11.10.2010), Վոլտերա (22.03.2013), Ֆոտոն (11.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ հուզիչ էր ու շատ սիրուն էիր գրել, լրիվ գյուղի նիստ ու կացով...
    ապրես, Հով, ընտիր բան էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.10.2010), E-la Via (11.10.2010), My World My Space (11.10.2010), Nare-M (11.10.2010), rainbow (11.10.2010), Renata (26.10.2011), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Ժունդիայի (11.10.2010), ՆանՍ (11.10.2010), Ռուֆուս (11.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմվածքը արտակարգ լավն էր, քեզ էլ ասել ենք ու էլի կասենք, երկխոսությունների վարպետ ես, երկխոսությունները կարդալուց աչքերիս առաջ պատկերացնում եմ մարդկանց
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), Ariadna (12.10.2010), E-la Via (11.10.2010), My World My Space (11.10.2010), rainbow (11.10.2010), Renata (26.10.2011), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Ժունդիայի (11.10.2010), Նաիրուհի (05.11.2010), ՆանՍ (11.10.2010), Ուլուանա (12.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հո՞վ… չգիտեմ էլ ինչ ասեմ…
    Մանավանդ որ էս ամեն ինչը իրականա եղել…
    Բայց իրականությունը մի կողմ դրած, դու իրոք շատ լավ ես նկարագրում՝ գեղարվեստական տեսանկյունից…

    հ.գ. ֆիլմա պետք նկարահանել…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.10.2010), E-la Via (11.10.2010), einnA (11.10.2010), My World My Space (11.10.2010), Renata (26.10.2011), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Նաիրուհի (11.10.2010), ՆանՍ (12.10.2010)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ապրես:
    Չեմ հիշում, թե Ակումբում երբ եմ վերջին անգամ սենց սիրուն բան կարդացել: Հոյակապ էր շարադրված՝ լրիվ զգացմունքները, էդ իրականության համն ու հոտը արտահայտելով:
    Վերջում էլ մի կուշտ լաց էղա:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2013), Chilly (11.10.2010), E-la Via (11.10.2010), murmushka (17.10.2010), My World My Space (11.10.2010), Nare-M (11.10.2010), Renata (26.10.2011), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Ռուֆուս (11.10.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց արձակ չեմ կարդում ակումբում:
    Լավն էր:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), My World My Space (11.10.2010), Renata (26.10.2011), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010)

  13. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի էր գրվածը, հուզեց ամեն բջիջս:
    Շնորհակալություն շաաատ...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), murmushka (17.10.2010), My World My Space (11.10.2010), Renata (26.10.2011), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, կարծես մեր գյուղը տեսա. աչքիս առջևով մեծերից լսած հազար ու մի պատմություն անցավ, լցվեցի... Պատմությունը լավն էր, կերպարները՝ հարազատ, իմ աշխարհից:
    Որպես գեղարվեստական գործ շտկելու, մշակելու, հղկելու տեղեր ունի. չգիտեմ՝ արձակում գոնե խմբագրումն ընդունո՞ւմ ես: Եթե մի քիչ մշակես, շատ լավ գործ կստացվի...
    Դե զգացմունքայնության ու հաջող նկարագրության մասին արդեն ասացին...
    Սիրեցի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), Katka (11.10.2010), My World My Space (11.10.2010), Tig (11.10.2010), Արևածագ (11.10.2010)

  17. #9
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    My World My Space, պատմվածքդ շատ լավն էր, շատ հուզիչ, իսկ երկխոսություններդ շատ կենդանի էին: Շնորհակալություն:
    Մարդ միշտ պիտի ամեն ջանք գործադրի՝ ընտանիքն ամուր պահելու համար:
    ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ - Պիտի էնքան ամուր լինի, որ էդ ասացողներին թույլ չտա՝ սադրեն, քիթները խոթեն իր ընտանիքի գործերի մեջ, որ հետո էլ բամբասելու նյութ ունենան:
    Տացուի կերպարն էր շատ հզոր:
    In consiliis nostris fatum nostrum est.

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), Renata (26.10.2011), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), ՆանՍ (12.10.2010)

  19. #10
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վոռլդ, մինչև եկա, բոլոր լավ խոսքերն արդեն ասել են: Համաձայն եմ բոլորի հետ: Միայն խմբագրելու բան չեմ տեսնում:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), einnA (11.10.2010), My World My Space (11.10.2010), Renata (26.10.2011), ՆանՍ (12.10.2010)

  21. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ միշտ պիտի ամեն ջանք գործադրի՝ ընտանիքն ամուր պահելու համար:
    ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ - Պիտի էնքան ամուր լինի, որ էդ ասացողներին թույլ չտա՝ սադրեն, քիթները խոթեն իր ընտանիքի գործերի մեջ, որ հետո էլ բամբասելու նյութ ունենան:
    Ամպ ջան, նախադասությունը լրիվ կարդա ու ուշադիր

    -Հա՛, Տացու ջան, ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ, Գառնիկը բռնացրել է:
    ոչ թե ասում են, որ արել է, այլ ասում են, որ Գառնիկը բռնացրել է....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. #12
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամպ ջան, նախադասությունը լրիվ կարդա ու ուշադիր



    ոչ թե ասում են, որ արել է, այլ ասում են, որ Գառնիկը բռնացրել է....
    My World My Space ջան, ուշադիր եմ կարդացել, ուղղակի պիտի ամբողջությամբ մեջբերեի: Էդ ասացողները չեղածը հորինում են, եղածն էլ ճոխացնում:
    In consiliis nostris fatum nostrum est.

  23. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    My World My Space ջան, ուշադիր եմ կարդացել, ուղղակի պիտի ամբողջությամբ մեջբերեի: Էդ ասացողները չեղածը հորինում են, եղածն էլ ճոխացնում:
    էդ մարդու երկրորդ էությունն ա, փչացած հեռախոս խաղալը, միշտ էլ ձուն ձի ա դառնում....իրականությունն էդ ա
    Եվ հետո հին գյուղական ապրելակերպը մի խառնի էսօրվա հետ, էն վախտ բարայականությունն ուրիշ էր, բարքերն էին ուրիշ....Ամբողջ գյուղի մի մարմին էր մի հոգի... ու մի բարոյականություն ուներ
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 11.10.2010, 18:45:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), Nare-M (11.10.2010), Եկվոր (12.10.2010)

  25. #14
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ մարդու երկրորդ էությունն ա, փչացած հեռախոս խաղալը, միշտ էլ ձուն ձի ա դառնում....իրականությունն էդ ա
    Եվ հետո հին գյուղական ապրելակերպը մի խառնի էսօրվա հետ, էն վախտ բարայականությունն ուրիշ էր, բարքերն էին ուրիշ....Ամբողջ գյուղի մի մարմին էր մի հոգի... ու մի բարոյականություն ուներ
    Չէ, չեմ խառնում, լավ գիտեմ էն ժամանակվա բարքերն էլ, էսօրվանն էլ:

  26. #15
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վորլդ իրոք որ ասելու բան չմնաց… Այ մարդ էնպես գրի, որ համր չկտրենք ու ասելու բան ուենանք
    Հիմա կասեք՝ բան չունես ասելու, ուրեմն՝ լռի՛ր… Բայց հենց էլ չեմ լռի ու կասեմ.
    Լավն էր, չէ՛ , շատ լավն էր, հուզեց… Շարադրանքը, երկխոսությունը, համն ու հոտը … Ազնիվ խոսք, "Ազնիվը" կարդալիս ուղղակի անկարագրելի հաճույք ստացա :
    Չեմ պատկերացնում ակումբը առանց քո ստեղծագործությունների…Մեզ վատ ես սովորեցնում: Բա որ մի օր դադարես գրել, մենք ի՞նչ ենք անելու

    Շնորհակալ եմ… Շատ…
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (11.10.2010), Renata (26.10.2011), Արևածագ (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Նաիրուհի (11.10.2010), Ֆոտոն (19.10.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Աշխենը («Ազնիվը» շարքից)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.03.2017, 20:01
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •