User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ազնիվը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազնիվը...

    Ազնիվը


    Գյուղի տիրացուն` Գրիգորը, ում ամբողջ գյուղը Տացու էր ասում, առավոտյան ժամերգությունից հետո եկել տուն, բազմել էր թախտին ու տեր ողորմյա էր քաշում, ծույլ-ծույլ հորանջելով: Հանկարծ տան դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը.
    -Տացո՛ւ, ասում են Համբիկենց Գառնիկը Ազնիվին տանից դուրս ա արել:
    -Մեղա՜ քեզ տեր աստված, ո՞ր մեղքի համար:
    -Ո՜վ ա իմանում…. Հրեն Ազնիվը սուսուփուս բողչեքն ա կապում
    -Իրիցկի՛ն, հլա մի փիլոնս բեր…

    Տացուն դինջ-դինջ հագավ փիլոնն ու մանրիկ քայլերով դուրս եկավ բռնեց գյուղամեջի ճամփան:
    Ակումբի պատերի տակ արևկող արած ծերունիները Տացուին տեսնելով իրար օգնելով ոտքի կանգնեցին ու գլխարկները ձեռքներին բարև բռնեցին:
    -Բարիաջողո՜ւմ
    -Ասսու բարին, Տացո՛ւ ջան
    -Էս ինչե՞ր եմ լսում
    -Հա՛, Տացու ջան, ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ, Գառնիկը բռնացրել է:
    -Ափսո՜ս, էրեխեքն են մեղք:
    -Բա ո՞ւր ա Գառնիկը
    -Հրե՜ն, սարում, խոտ ա անում:
    -Լա՜վ, - ինքն իրեն մռլտաց Տացուն, - գնամ մի հետը խոսեմ….

    Ու Տացուն իր մանրիկ քայլերով շարունակեց ճանապարհը` ինքն իրեն քթի տակ խոսելով.
    -Ասա ա՛յ Գառնիկ, ընչի՞դ էր պետք էդ հուրի փերին, դու առավոտից քո բանի՜ն, սաղ գեղի աչքն էլ , մեղա՜ քեզ, տե՛ր աստված, կնգադ բանի՜ն: Հազար ասինք ,ա՛յ տղա, ձե՛ռ քաշի, գեղի աղջկերքը կտրվե՞լ էին, որ գնացիր քաղաքից հարս բերիր: Ախր հարսն էլ վատ հարս չէր, հը՞… թե ինչի՞ տենց արե՜ց….

    Տացուն գյուղից դուրս եկավ ու մտովի ընգավ սար ու ձոր: Հիշեց, թե էս ճամփով ոնց գնաց Բոզգեղ իրիցկնկան հարս բերեց: Ողջ գյուղը մի մարդու պես խնդաց` մարդ էլ Բոզգեղից հարս բերի՞: Բերեց ու փոշման չեղավ: Իրիցկնկա անունով հիմա ողջ գյուղն է երդվում: Իսկ Ազնի՞վը: Չէ՜, լավ բան չարեց Ազնիվը:

    Էսպես մտմտալով հասավ Գառնիկի խոտահարքին, տեսավ Գառնիկը խոտի դեզի տակ երկար ու ձիգ մեկնվել, քնել է:
    -Գառնի՛կ, վե՛ր կաց, ձգո՜ւկ…
    Գառնիկը վեր թռավ ու խառնված ոտքի կանգնեց: Գլխարկը քաշեց քրտնած գլխից ու բարև տվավ.
    -Օրհնյա տե՛ր հայր
    -Աստված օրհի, զավակս:
    Ու երկուսն էլ լռեցին:
    -Գառնիկ ջան, ձգո՛ւկ, էս ի՞նչ զուլում էլավ մեր գլխին,- լռությունը խախտեց Տացուն:
    -Եսիմ Տացու ջան, ի՜նչ իմանամ որ սատանիցն էր…. Հմի էն էրեխեքին ի՞նչ եմ անելու….
    -Գառնիկ ջան, լավ չի ըլի՞ հաշտվես, էրեխեքի խաթրու….
    -Չէ, Տացու, էս դրա հետ էլ ո՞նց գողենք կիսեմ….
    -Այ բալա, բա իրեք էրեխուդ վիզը ծո՞ւռ մնա…
    -Ինչի՞, էրեխեքը մենակ ի՞մն են, նրանը չե՞ն….իրա հերն անիծած, ես իմ էրեխեքին մենակ կպահեմ…. մերություն կանեմ….., - փղձկաց Գառնիկն ու գերանդին ձեռքն առնելով կատաղած սկսեց հնձել:
    - Որդի՛, երեկոյան կգաս, կպխոսենք, ես Ազնիվին ասում եմ, որ տեղ չգնա,- ասաց Տացուն ու շրջվեց, որ գնա: Գառնիկը նրա հետևից շրջվեց, ձեռքը բարձրացրեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չասեց: Չուզեցա՞վ ասեր, թե…. Ո՞վ իմանա…. Էդպես կանգնած մնաց, հետո սթափվեց, շրջվեց ու շարունակեց գործը:
    - Ես եմ մեղավոր, ե՜ս, ախր ե՞րբ մի սիրուն խոսք ասեցի, ե՞րբ մարդատեղ դրեցի, որ աչքը դրսում չմնա….Էս անդեր աշխարհը հո մենակ չոբանություն ու խոտհունձ չի՞… նա էլ ա մարդ, չէ՞, կնիկ ա, սիրվել ա ուզում, ախր մի օր չասեցի թե կնի՛կ, ո՞նց ես ախա՜ր, տասը տարի ա կողկշտի ապրում ենք, մի օր մի լավ բառ….թո՜ւ, քո մարդ ասողի....Ա՜խ, Տացո՛ւ, էն օրը որ պսակում էիր, հարցրեցիր` սիրո՞ւմ ես, ասեցի` հա, ու ինքս ինձ մտածեցի, սեր ա էլի, իրար հետ կապրենք կսիրեմ էլ…. Ախար ա՛յ ասսու մարդ, թե դու ընչի՞ մտքեր կարդալ չգիտես…. ,- էսպես իրեն-իրեն խոսելով գլուխը կախ իր գործ արավ մինչև մութը վրա տվեց:

    Տուն հասավ գիշերով: Օդայի մեջտեղում ծանր ու մեծ բազմել էր Տացուն,Ազնիվը գլուխը կախ կանգնել էր սյունի հետևում ու անձայն լալիս էր: Գառնիկի հետևից ներս մտավ իրիցկինը` ձեռքին ջրով լի փարչը:
    -Գառնո՜ւկս,-ձգեց իրիցկինն ու պինդ համբուրեց Գառնիկի ճակատը:
    -Արի, որդիս, նստիր, Ազնիվ դու էլ եկ,- սկսեց Տացուն:
    Ազնիվը եկավ ու լուռ կանգնեց:
    -Ազնի՛վ, ձեն հանի…. Ազնիվ, արդարացի՛…. Մի բան ասա,- վեր թռավ ու կնոջ ուսերից բռնած սկսեց թափ տալ Գառնիկը,- Ազնիվ, էրեխե՜քը…., ու չկարողնալով շարունակել Ազնիվի ուսերը գրկած լաց եղավ ….
    Ազնիվն ասես լալկվել էր: Միայն ուսերն էին ցնցվում….
    -Որդիներ, խնդրանքս ա, տաք-տաք չդատենք: Թողեք մի ժամանակ անցնի, նոր… էրեխեքն էլ մեղք են, մանր են…
    Գառնիկը գնացել հեռու, նստել էր ցածրիկ աթոռին ու պապիրոս եր ծխում:
    -Իրիցկին ջան, մի չայ արա խմենք,- Լռությունը խախտեց Տացուն: Գառնիկը նայեց իրիցկնկանն ուղղված նրա հայցքին ու մտքերի մեջ ընկավ: Ախր իր ապրած 35 տարվա մեջ մի օր չտեսավ, որ Տացուն կնոջն անունով դիմի, կամ առանց ջան-ի: 55 տարի կող-կշտի ապրել են ու էսքան սիրով…
    -Հիմա դնեմ, Տացու ջան, Գառնուկս դու էլ կխմե՞ս….
    -Հա, մամի ջան… ասենք… չէ՛, սոված եմ, Ազնի՛վ, հաց դի՛ր, Տացուիս հետ հաց ուտենք…

    Գյուղը մոռացավ Ազնիվի պատմությունը, միայն Ազնիվն էր հիշում, ու ավելի խոր ակնածանքով էր լցվում դեպի ամուսինը:
    Ամբողջ կես դար էր անցել, Ազնիվը գյուղի սիրելին էր դարձել: Գառնիկը գնաց պատերազմ, ինքն անմռունչ երեք երեխա պահեց, և հունձ արեց և չոբան գնաց….քաղքցի աղջիկը: գառնիկը մի ոտքով պատերազմից տուն էկավ, ամուսնուն թև ու թիկունք էղավ, ապրեցին: Ողջ գյուղին հասավ, բոլորի ուրախության սեղանի համար չարչարվեց, բոլորին իր ձեռքով բաժինք կապեց:
    Իրիցկնկանից հետ ողջ գյուղն Ազնիվին միաբերան <<մամի>> կոչեց, ողջ գյուղի տատն էր Ազնիվը` ամեն էրեխու համար մի կտոր շաքար կամ կոնֆետ ուներ իր փեշի տակ պահած:

    Մի օր Ազնիվն անկողնուց չելավ, ամուսնուն մոտ կանչեց ու կիսաձայն շշնջաց.
    -Շնորհակալ եմ քեզանից, Գառնի՛կ, քու մեծ հոգուց ու իմ աստըծուց: Ներող էղի, մենակ եմ թողնում քեզ: Մենակ մի բան եմ ուզում իմանաս: Սաղ կյանքումս ուրիշ տղամարդ չեմ տեսել, աստված վկա…., - ու աչքերը փակեց:
    Գառնիկի աչքերից արցունքները գլոր-գլոր գնացին:
    -Ազնիվը՜ս, էս ի՞նչ արիր….
    Ողջ գյուղը սուգ կապեց: Նույնիսկ գյուղի չոբանը սարում անտեր թողեց գառների հոտն ու իջավ գյուղ: Գառնիկը երեք օր լացեց: Թաղումից հետո տուն չգնաց, բոլորին ուղարկեց, ասեց` դուք գնացեք, ես կգամ: Մինչև գիշեր չեկավ: Մեծ տղան մոր մեծ շալը վերցրեց, գնաց հոր մոտ:
    Տեսավ նրան անշարժ ծնկի եկած: Սուսուփուս մոտեցացավ, ուսերին գցեց շալն ու լուռումունջ կանգեց գլխավերում: Գառնիկը սկսեց երգ ասել ու լալ: Տղան չդիմացավ, փղձկաց ու շուռ եկավ, արագ քայլերով գնաց տուն: հասկացավ, որ հորը տուն տանել չի կարող: Չքնեց, ժամը մեկ գնաց գերեզմանատուն: Ողջ գիշեր Գառնիկը նույն դիրքով երգ ասաց ու լացեց: Լուսադեմին որդին հերթական անգամ գնաց, ու հորը գտավ մեռած, թարմ գերեզմանաթմբի վրա:
    Ողջ գյուղը հավաքվեց:
    Գյուղը ազնիվ Ազնիվ, ներող ու սիրող Գառնիկ էր կորցել….
    Գյուղն էնքան էր սիրել Ազնիվին, որ կարգը խախտելով Գառնիկենց տոհմին տվեց <<Ազնիվենց>> անունը….


    Հ.Գ. Պատմվածքի հիմքում իրական դեպքեր են: Տացուն` պապիս հայրն է:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 52 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), A.r.p.i. (12.10.2010), Agni (11.10.2010), Alphaone (20.03.2013), Ariadna (12.10.2010), ars83 (13.10.2010), CactuSoul (11.10.2010), Chilly (11.10.2010), Chuk (16.10.2010), davidus (11.10.2010), E-la Via (11.10.2010), einnA (11.10.2010), Gayl (16.10.2010), impression (11.10.2010), ivy (11.10.2010), Kanamar (23.10.2011), Katka (11.10.2010), Malxas (31.10.2010), Mark Pauler (23.10.2011), matlev (11.10.2010), murmushka (17.10.2010), Nadine (12.10.2010), Nare-M (11.10.2010), Philosopher (11.10.2010), rainbow (11.10.2010), Renata (26.10.2011), Shah (11.10.2010), Sona_Yar (12.10.2010), SSS (11.10.2010), Stranger_Friend (18.03.2013), Tig (11.10.2010), Yeghoyan (11.10.2010), Ամպ (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Դատարկություն (11.10.2010), Դեկադա (16.10.2010), Եկվոր (12.10.2010), Երկնային (17.10.2010), Երվանդ (11.10.2010), Ժունդիայի (11.10.2010), Ինչուիկ (23.10.2011), Լուսաբեր (21.10.2010), Մանուլ (15.10.2010), Նաիրուհի (11.10.2010), ՆանՍ (11.10.2010), Ներսես_AM (17.10.2010), Շինարար (11.10.2010), Ուլուանա (12.10.2010), Ջուզեպե Բալզամո (11.10.2010), Ռուֆուս (11.10.2010), Վոլտերա (22.03.2013), Ֆոտոն (11.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Աշխենը («Ազնիվը» շարքից)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.03.2017, 20:01
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •