Ո՞վ ա գալիս գիտական հոդված գրելու: Լուրջ գիտական-մասնագիտական հոդված, որտեղ հանգամանորեն կքննարկվեն, ըըը, ասենք՝ թանաքաբուժության բոլոր ասպեկտները (կամ այն, ինչ կառաջարկեն հարգելի կոլեգաները, ովքեր ինձնից շատ ավելի գիտակ են): Հրաշալի արդյունքների է կարելի հասնել դրանով, ընկերներ, անգամ եթե գործադրվի միայն N5 սովորական սև թանաքը: Անձամբ ես պարտավորվում եմ տասնհինգ երկարուձիգ էջերում մանրամասն ապացուցել թանաքաբուժության հրաշագործ արդյունքը, ցեխի մեջ տրորել դրա բոլոր հակառակորդներին, մեջբերել բազում ականատեսների ու մասնակիցների խոսքերն ու ներկայացնել այս հանճարեղ նորույթի մաթեմատիկական ճշգրիտ մոդելը: Օն անդր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տեղանուն է: Սարդարապատ, Հոմեոպատ... Որոշ բնապահպաններ, սակայն, պնդում են, որ հոմեոպատը անտառագիտական տերմին է: Տեսեք՝ ինչ հրաշալի է հնչում. կանաչապատ տարածք, հոմեոպատ այգի... Ակամայից հիշում ես քաղաքապետարանի հարակից զբոսայգին: Այստեղ հարկ էր մեջբերել հարգարժան Շինարարի խոսքերը, սակայն ավա՜ղ, բնածին պարկեշտությունս թույլ չի տալիս :
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
VisTolog (16.10.2010)
Ես հոմեոպաթիայի մասին շատ բան չգիտեմ, բայց գիտեմ, որ էս տեսակ սկզբունք ունեն. նմանը նմանին է բուժում: Այսինքն, եթե, օրինակ, ուզում են բարձր ճնշումը բուժել, փոքր դոզայով տալիս են ճնշում բարձրացնող դեղեր, որ իբր օրգանիզմը սովորի: Տեսականորեն շատ սիրուն է հնչում, բայց գործնականում... Կխնդրեի, որ ոչ թե «մամաս բուժվեց, հարևանը բուժվեց» տեսակի օրինակներ բերեք, այլ կոնկրետ գիտական հոդվածներ ցույց տաք, որտեղ պարզ կարտահայտվի, թե քանի հոգու են բուժել ու քանիսն է բուժվել, ընդ որում հետն էլ պլացեբո կոնտրոլ լինի:
Magic-Mushroom (18.10.2010)
Չամիչ ջան, այս նախադասությունիցդ պարզ է դառնում, որ դու լիարժեք պատկերացում չունես պլացեբոյի մասին:
http://ru.wikipedia.org/wiki/Плацебо
Էս էլ կհետաքրքրի` http://ru.wikipedia.org/wiki/ГомеопатияСтепень проявления плацебо-эффекта зависит от внушаемости человека и внешних обстоятельств «лечения», например, от размера и яркого цвета таблетки, степени доверия врачу, авторитета клиники.
Современная научная медицина скептически относится к гомеопатии, так как теоретическое обоснование гомеопатического принципа не соответствует научным представлениям о функционировании здорового и больного организма, безопасность и эффективность большинства гомеопатических методов лечения никогда не подвергалась проверке, а немногие осуществлённые клинические испытания гомеопатических препаратов не выявили различий между гомеопатическим лекарством и плацебо
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 18.10.2010, 00:01:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
matlev (18.10.2010), Rhayader (18.10.2010), StrangeLittleGirl (18.10.2010)
Հարգելի Չամիչ, շատ դիպուկ ու լավ եք գրում, շատ հավանեցի: Մի բան միայն դուրս չի գալիս, կներեք, բայց չմ հավատում, որ Ձեր կարծիքով "Հայաստանը հզորանում է, շենանում է և դուք ապրում եք ապահով, բարելեցիկ Հայաստանում":
Не верь, не бойся, не проси.
Ես Հայաստանում շոկի մեջ էի, որ Նաիրում ու կարծեմ մի տեղ էլ հոմեպաթիկ բաժանմունք կար, իսկ էս Գերմանիայում ընդհանուր բժիշկներից, գինեկոլոգներից շատերը նաև հոմեոպաթիայով են զբաղվում։ Ախր ո՞՞՞նց կարա մարդ տարիներով սովորի, բժիշկ դառնա, ու սկսի նաև հոմեոպաթիա անել։ Ախր դա համարժեք ա բռնել ու տարիներով սովորածդ ոտի տակ գցելու, հերքելու, անարգելու, ուրանալու, մոռանալու, հեռանալու, դիպլոմը զուգարանի թուղթ դարձնելու...
Երկու տարբերակ կա՝ կա՛մ իրենք սաստիկ դեբիլ են, կա՛մ գիտեն, որ փող կպցնելու լավ ձև ա։ Ես երկրորդին եմ հակված, բայց ամեն դեպքում, կիսամեռ էլ լինեի, իմ կամքով նենց բժշկի չէի գնա, ով նույնիսկ մտածել ա հոմեոպաթիայով զբաղվի։
Ոնց հասկացել եմ՝ լավ էլ տարածված ա Եվրոպաներում։
Մեկդ գրկեք ինձ, լացենք։
Mr. Annoying (08.11.2016), Աթեիստ (08.11.2016), Ռուֆուս (08.11.2016)
Հա, Ռուբ, Եվրոպաներում լավ էլ տարածված ա, ու մենակ հոմեոպաթիան չէ: Ալտերնատիվ բժշկության մյուս ճյուղերն էլ: Ահավոր բան ա:
Ruby Rue (08.11.2016)
Թեմատիկ հումոր։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բժշկի գնալն ա ահավոր բան. էն որ նայում ա երեսիդ ու մտածում իրա հիպոթեկի ամսավճարի մասին:
Մարդ պիտի (էդ ա մնացել) հույսը դնի իր օրգանիզմի վրա, ու հնարավորինս քիչ օրգանիզմին երես տա դեղերով: Ես ամբողջությամբ չե, բայց մի քիչ դրան հավատում եմ: Ես վախենում եմ բժիշկներից ու չեմ վստահում ոչ մեկին (ներառելով նաև ոչ ավանդական բժիշկներին) ու հեծանիվ եմ քշում, փորձում եմ առողջ սնվել... որ դրանց ձեռքը չընկնեմ (ու թող ներեն ինձ բոլոր լավ, բարի, իսկական բժիշկները)
Կարճ
Կոնկրետ
Օղբաթ ա էս թեման բայց: Ջրի հիշողություն
Եթե հետաքրքիր ա, ասեմ որ հիմա գոյություն ունի կլինիկական գոմեոպատիա, որը գուցե և Բուարոնի գյուտն ա, բայց բավականին լայն տարածում ունի ոչ լուրջ հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝ ՍՌՎԻ-ների, պոստմենոպաուզայի սիմպտոմների թեթևացման, ծովային հիվանդության ևն, այսինքն ուր պլացեբո էֆֆեկտը զգալի գործոն ա հանդիսանում: Իսկ գրիպը, ասել մի շատ խելացի մարդու առանց բուժման տևում ա 7 օր, բուժելով՝ ընդամենը մի շաբաթ: Էս դեպքում վնասը միայն դրամապանակին ա կպչում, քանի որ էպիդեմիաների դեպքում նշանակվում են ադեկվան դեղեր, հաստատված էֆֆեկտիվությամբ/տամիֆլյու,ռելենզա: Բայց ես հլը տեսած չկամ գոմեոպատիկ դեղ ասենք քաղծկեղի դեմ, որ ընգրկված լինի ռեեստռների մեջ: Ուստի և միանգամից գրողի ծոցը կուղարկեի նման բժշկի, որ կփորձի տենց որևէ ծանր հիվանդություն բուժել:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ