Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?լսել եմ ,որ բուժում են ամեն ինչ եւ շատ արդյունավետ
Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?լսել եմ ,որ բուժում են ամեն ինչ եւ շատ արդյունավետ
Magic-Mushroom (12.10.2010), matlev (11.10.2010), Rhayader (11.10.2010), Skeptic (11.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), VisTolog (11.10.2010)
Ես գիտեմ:
Մայրս ստամոքսի խոցը եւ գաստրիտը բուժել է հոմեոպատիայի օգնությամբ:
Ծանոթներից մեկը, ում մոտ սկսվել էին ասմատիկ երեւույթներ ի հայտ գալ ուժեղ ալերգիայի պատճառով, բուժվել է հոմեոպատիայի օգնությամբ, օրինակները շատ են:
Հոմեոպատիայի միջոցով բուժում են անգամ ուժեղ նեւրոզներ:
Գիտեմ, որ գոյություն ունի դասական եւ ոչ դասական հոմեոպատիա: Մեկի դեպքում դեղորայքի բաղադրությունը խառն է, մյուսի դեպքում դեղորայքի բաղադրության մեջ կա միայն մեկ բաղադրիչ:
Հոմեոպատիկ դեղորայքի չափաբաժինները շատ տարբեր են, օրինակ կան էնպիսի դեղեր, որտեղ գործող նյութի քանակը հասրած է մինիմալի եւ դեղորայքը աշխատում է շնորհիվ ջրի հիշողության:
---------- Ավելացվել է՝ 14:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:24 ----------
Ռուֆուս ջան, հոմեոպատիան բժշկության շատ ակտիվ ճյուղ է ամբողջ աշխարհում: Հազիվ թե այն հիմնված լինի զուտ ներշնչանքի գործոնի վրա, քանի, որ Անգլիայում արդեն վողուց կենդանիներին բուժելու նպատակով կիրառում են հենց հոմեոպատիան: հուսով եմ չես պնդի, որ կենդանին կարող է ինքնաներշնչվել, իսկ եթե պնդես, որ կենդանի տերն է ներշնչվում, կամ էլ բուժող բժիշկն է ներշնվում, ապա հենց քո պնդմամբ կապացուցես այն հանգամանքը, որ միտքը ինֆորմացիա է, որը ընդունակ է փոխանցվել
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ինչ-որ հեքիմություն է իրականում: Ինչպես մնացած հեքիմությունները, որոշ դեպքերում կարող էարդյունք տալ, որոշ դեպքերում՝ ընդհանրապես տիրու հերն անիծել: Երկու դեպքերն էլ դիտարկվել են: Մեծ մասամբ՝ հասարակ շառլատանություն: Ինչ էլ որ ինչ-որ հոգի կանչող հակադարվինիստական կրեացիոնիստներ պնդեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Magic-Mushroom (12.10.2010), Skeptic (11.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), VisTolog (11.10.2010), Ռուֆուս (11.10.2010)
Չամիչ, ապացուցիր, որ բուժում են, ապացուցիր որ բուժում են պաշտոնապես, ապացուցիր, որ բուժումը գործում է:
Հետո՝ բուժող բժիշկն հոմեոպաթը չի կարող կոչվել, որովհետև բժշկական պրակտիկայի լիցենզիա չի կարող ունենալ հոմեոպաթիայի համար:
---------- Ավելացվել է՝ 15:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:33 ----------
Չամիչ, իսկ ջրի սկլերոզ չի՞ լինում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
EgoBrain (11.10.2010), Magic-Mushroom (12.10.2010), Skeptic (11.10.2010)
Իսկ դու կարծում էիր թե քո նման անհավասարակշիռ, ագրեսիվ եւ ցուրտ ու մութ ուժերը ներկայացնողներին պիտի բանի տեղ դնեի՞ն Ես հասկանում եմ, որ իմ գրառումները քեզ հունից հանում են, բայց աշխատի սովորել քեզ տիրապետել, միշտ էլ ափերից հանողներ կգտնվեն
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Գեա (24.10.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Magic-Mushroom (12.10.2010)
Դու մոլի անհավատացիալ ես: չգիտեմ, թե դու ինչ բնագավառում ես գործունեություն ծավալում, կամ էլ պատրաստվում գործունեություն ծավալել, բայց աշխատիր բժշկությունից հեռու մնալ: Դա հաստատ քո տեղը չի:
Ինչ վերաբերվում է բուժումը գործում է թե ոչ: Դու կամ իմ առաջին պոստը լավ չես կարդացել, կամ էլ քո գրառումով ինձ ստախոսության մեջ ես մեղադրում:
2001 թ-ի նոյեմբերին ՀՀ առողջապահույթան նախարարի հրամանով Հոմեոպաթիա մասնագիտությունը մտավ պետական բժշկական մասնագիտությունների ցանկի մեջ: Այժմ Հոմեոպաթիան դասավանդվում է պետական մակարդակով, Ազգային առողջապահության ինստիտուտի Ավանդական բժշության ամբիոնում: Ուսումը եւ պետական քննությունները բարեհաջող ավարտած բժիշկները ստանում են բժիշկ-հոմեպաթի պետական որակավորում:
---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:45 ----------
Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Նախ՝ խոսքը գնում էր Բրիտանիայի մասին: Որի մասին դու պնդում էիր արել: Հայաստանում ինչ-որ կուրտաչօղլիներ որտեղ պետք է փող տան՝ կարող են իրենց բուդկան դնել որ ոլորտում ուզեն:
Հա, ժողովուրդ, Հայաստանում հոմեոպաթիայի շեֆի տեղակալը.
Խնդրում եմ, այս նկարից հետո ինձ չանվանել անհավասարակշռված կամ այլ նման բան
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ եթե սա սեփական դավանանք է, ապա քո սեփական դավանանքը, ու դավանանք էլ չի իրականում, ասենք, Վարդանանք է, կամ էլ սնահավատությունների ու աբսուրդ մտքերի հավաքածու՝ համեմված նացիստական ու քրիստոնեական դոգմաներով ու «սիկռեդով»: Որը դու գիտես: Իսկ մենք չգիտենք:Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
---------- Ավելացվել է՝ 16:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:58 ----------
Ներողություն եմ խնդրում, ոչ թե չիլիական, այլ պերուական լեռը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (16.10.2010), Magic-Mushroom (12.10.2010)
Է ինչքան ուզում ես քեզ ճղի, եսիմ ինչ արա, ինքանհաստատմամբ զբաղվի, մարդիկ դիմում են, բուժվում են եւ շատ գոհ են:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մեթոդին հավատում եմ: Ինքս ինձ նման ձևով կբուժեի:
Իդեպ, բժշկության մեջ ցանկացած բուժում էլ համատարած բոլորի համար նույն ազդեցիւթոյւնը չունի և չի կարող ունենալ: էֆեկտիվությունն էլ դժվար է համեմատել ու ճշգրիտ իմանալ: Օրինակ էսպիսի գիտական փաստ գիտեմ, որ դեղերի՝ մեր ընդունած սովորական դոզաներից շաաատ անգամ դոզաներն ավելի ուժեղ ազդեցություն ունեն, ազդեցությունն էլ կախված է, թե տվյալ օրգանիզմի համար տվյալ նյութի որ չափաբաժինն է բուժող: Հաճախ է լինում, որ դեղը խմում ենք, բայց մեզ վրա չի ազդում ոչ մի ձևով: Այնպես որ հեքիաթ անվանելը դեղաբուժությունը նույնքան հնարավոր է, որքան հոմեոպատիան:
Նախ, կնկարագրե՞ս մեթոդը: Քո պատկերացմամբ: Դու ինքդ քեզ կբուժեիր ջրի հիշողությա՞մբ:
Բժշկության մեջ դեղի էֆեկտիվությունը փոխվում է հիվանդից հիվանդ, ոչ թե բժշկից բժիշկ հետո՝ բժշկության մեջ ուսումնասիրված են օրինաչափությունները, որոնց ենթարկվում է դեղի ազդեցությունը, թեկուզ ոչ բոլորը, բայց ուսումնասիրությունը շարունակում է գնալ: Թող հոմեոպաթները մի հատիկ մանրամասն հետազոտված ու փաստագրված դեպք բերեն, որ իրենք, ասենք քաղցկեղ են բուժել՝ ինչը սիրում են պնդել հոմեոպաթիայի, սիսեռա-լոբա-եսիմինչաբուժության վկաները: Խոսել սիրում են: Իսկ գիտականորեն փաստագրված դեպքեր, բլաբլաբլա՝ չկա: Մինչև չլինի, ջրի սկլերոզով ու հիվանդությամբ բուժումն ինձանից հեռու թող մնա:Իդեպ, բժշկության մեջ ցանկացած բուժում էլ համատարած բոլորի համար նույն ազդեցիւթոյւնը չունի և չի կարող ունենալ:
Նախադասությունը սխալ է ձևակերպված, ինչի պատճառով իմաստն անհասկանալի է:էֆեկտիվությունն էլ դժվար է համեմատել ու ճշգրիտ իմանալ: Օրինակ էսպիսի գիտական փաստ գիտեմ, որ դեղերի՝ մեր ընդունած սովորական դոզաներից շաաատ անգամ դոզաներն ավելի ուժեղ ազդեցություն ունեն, ազդեցությունն էլ կախված է, թե տվյալ օրգանիզմի համար տվյալ նյութի որ չափաբաժինն է բուժող:
Ջուլ, ուրիշ բան է՝ գլխացավի դեղ խմես, գլխացավդ չանցնի (ինչը բժշկության հետ ավելի քիչ կապ ունի, քան հոմեոպաթիայի, որովհետև դու նկատել ես սիմպտոմն ու սկսել նրա դեմ պայքարել, փոխանակ ըստ սիմպտոմի դիագնոզ դնես՝ հոմեոպաթիայի բնորոշիչ ու ախմախ գծերից մեկը), ուրիշ բան, եթե, ասենք, լիթիումային թերապիան չազդի մանիակալ-դեպրեսսիվ պսիխոզի դեպքում:Հաճախ է լինում, որ դեղը խմում ենք, բայց մեզ վրա չի ազդում ոչ մի ձևով:
Սխալ է: Դեղաբուժության մեջ դեպքերի մեծ մասում կարելի է կանխատեսել ու գիտականորեն բացատրել դեղի գործելու օրինաչափությունը: Հոմեոպաթիայի դեպքում դրա փոխարեն ապոլոգետիկ հեքիաթներ են:Այնպես որ հեքիաթ անվանելը դեղաբուժությունը նույնքան հնարավոր է, որքան հոմեոպատիան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լավ, քանի որ որոշ մարդիկ երևի թե չգիտեն, թե հոմեոպաթիան իրենից ինչ է ներկայացնում, փորձեմ բացատրել:
Ուրեմն ասենք թե վերցնում են 99 միավոր ջուր ու դրան խառնում են 1 միավոր ինչ-որ մի դեղ: Այս ամենը լավ խառնում են իրար, մինչև էդ դեղը լուծվի, այնուհետև այս խառնուրդից վերցնում են 1 միավոր ու դա խառնում 99 միավոր մաքուր ջրի հետ, հետո այս պրոցեսը կրկնում են 10, 20, 30 անգամ ու վերջում պնդում են, որ ստացված արդյունքը նույնքան արդյունավետ ա, ինչքան այդ դեղի 1 դոզան
Բա սա խելքի մոտ բա՞ն ա: Էդքան խառնելուց հետո դեղի նույնիսկ 1 մոլեկուլ չի մնա, ուր մնաց էդ վերջնական լուծույթը մարդուն ինչ-որ օգուտ տա...
I may be paranoid but no android!
Ընդ որում, ավանդական բժշկության որոշ ճյուղեր, ինչպիսին է, ասենք, ասեղնաբուժությունը, նույնիսկ լրիվ գիտականորեն բացատրված չլինելով, էֆեկտիվության, համակարգվածության ու արդյունքի որոշակիության շնորհիվ միանգամից մտել են բժշկական պրակտիկայի մեջ:
Իսկ կան բուժման եղանակներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում, օրինակ՝ միզաբուժությունը (ուրինոթերապիա): Որի հետ կապված Բոլիվիայում դատական գործ է ընթանում. 2009 թվականի փետրվարի 7-ին հայտնի դիզայներ և ուրինոթերապեվտ Մոնիկա Շուլցը աղիքային խնդիրներով տառապող ընկերուհուն հիվանդանոցում մեզի ներերակային ներարկում է իրականացրել: Ինչի արդյունքում ընկերուհին նույն օրը մահացել է:
Ձերբակալման օրդերի ստորագրման պահին Մոնիկա Շուլցն արդեն ԱՄՆ-ում էր: Այնտեղից նա վրդովմունքով էլեկտրոնային պատասխան հղեց հանրությանը. «Ես զարմացած եմ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել իմ դեմ, ու անհրաժեշտություն եմ տեսնում հայտարարել իմ անմեղության մասին»:
Ահա և «ալտերնատիվ բժշկություն»: Այնպես որ, հեքիմի մոտ վազելուց առաջ երկու անգամ մտածեք:
---------- Ավելացվել է՝ 17:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:02 ----------
Իրականում իրանք «բուժամիջոցների սանդղակ» ունեն, սիմպտոմների համապատասխան, դրանց միջոցով են շամանում իրենց աբրակադաբրաները: Իսկ, ասենք, որ գլխացավը կարող է ողնաշարի դիսկի տեղաշարժի, աչքերի լարվածության, տոքսիկոզի ու էլի մի միլիոն իրար հետ կապ չունեցող բաների սիմպտոմ լինել, երևի չգիտեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (16.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ