Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Հոմեոպատիա.Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?

  1. #1
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    27
    Գրառումներ
    82

    Հոմեոպատիա.Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?

    Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?լսել եմ ,որ բուժում են ամեն ինչ եւ շատ արդյունավետ

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,332
    Մեջբերում Haykolo1991-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով գիտի բժշկության այս ճյուղի մասին?լսել եմ ,որ բուժում են ամեն ինչ եւ շատ արդյունավետ
    Հոմեոպատիան ավանդական բժշկության հետ բացարձակապես կապ չունի, ուր մնաց բժշկության ճյուղ համարվեր Հոմեոպատիան լրիվ սուտ է, ոչ մի բան էլ չի բուժում, մարդու ներշնչանքն է ամեն ինչում «մեղավոր»:
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (12.10.2010), matlev (11.10.2010), Rhayader (11.10.2010), Skeptic (11.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), VisTolog (11.10.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Ես գիտեմ:
    Մայրս ստամոքսի խոցը եւ գաստրիտը բուժել է հոմեոպատիայի օգնությամբ:
    Ծանոթներից մեկը, ում մոտ սկսվել էին ասմատիկ երեւույթներ ի հայտ գալ ուժեղ ալերգիայի պատճառով, բուժվել է հոմեոպատիայի օգնությամբ, օրինակները շատ են:

    Հոմեոպատիայի միջոցով բուժում են անգամ ուժեղ նեւրոզներ:

    Գիտեմ, որ գոյություն ունի դասական եւ ոչ դասական հոմեոպատիա: Մեկի դեպքում դեղորայքի բաղադրությունը խառն է, մյուսի դեպքում դեղորայքի բաղադրության մեջ կա միայն մեկ բաղադրիչ:


    Հոմեոպատիկ դեղորայքի չափաբաժինները շատ տարբեր են, օրինակ կան էնպիսի դեղեր, որտեղ գործող նյութի քանակը հասրած է մինիմալի եւ դեղորայքը աշխատում է շնորհիվ ջրի հիշողության:

    ---------- Ավելացվել է՝ 14:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:24 ----------

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմեոպատիան ավանդական բժշկության հետ բացարձակապես կապ չունի, ուր մնաց բժշկության ճյուղ համարվեր Հոմեոպատիան լրիվ սուտ է, ոչ մի բան էլ չի բուժում, մարդու ներշնչանքն է ամեն ինչում «մեղավոր»:
    Ռուֆուս ջան, հոմեոպատիան բժշկության շատ ակտիվ ճյուղ է ամբողջ աշխարհում: Հազիվ թե այն հիմնված լինի զուտ ներշնչանքի գործոնի վրա, քանի, որ Անգլիայում արդեն վողուց կենդանիներին բուժելու նպատակով կիրառում են հենց հոմեոպատիան: հուսով եմ չես պնդի, որ կենդանին կարող է ինքնաներշնչվել, իսկ եթե պնդես, որ կենդանի տերն է ներշնչվում, կամ էլ բուժող բժիշկն է ներշնվում, ապա հենց քո պնդմամբ կապացուցես այն հանգամանքը, որ միտքը ինֆորմացիա է, որը ընդունակ է փոխանցվել
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Ինչ-որ հեքիմություն է իրականում: Ինչպես մնացած հեքիմությունները, որոշ դեպքերում կարող էարդյունք տալ, որոշ դեպքերում՝ ընդհանրապես տիրու հերն անիծել: Երկու դեպքերն էլ դիտարկվել են: Մեծ մասամբ՝ հասարակ շառլատանություն: Ինչ էլ որ ինչ-որ հոգի կանչող հակադարվինիստական կրեացիոնիստներ պնդեն:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (12.10.2010), Skeptic (11.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), VisTolog (11.10.2010), Ռուֆուս (11.10.2010)

  7. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան, հոմեոպատիան բժշկության շատ ակտիվ ճյուղ է ամբողջ աշխարհում: Հազիվ թե այն հիմնված լինի զուտ ներշնչանքի գործոնի վրա, քանի, որ Անգլիայում արդեն վողուց կենդանիներին բուժելու նպատակով կիրառում են հենց հոմեոպատիան: հուսով եմ չես պնդի, որ կենդանին կարող է ինքնաներշնչվել, իսկ եթե պնդես, որ կենդանի տերն է ներշնչվում, կամ էլ բուժող բժիշկն է ներշնվում, ապա հենց քո պնդմամբ կապացուցես այն հանգամանքը, որ միտքը ինֆորմացիա է, որը ընդունակ է փոխանցվել
    Չամիչ, ապացուցիր, որ բուժում են, ապացուցիր որ բուժում են պաշտոնապես, ապացուցիր, որ բուժումը գործում է:
    Հետո՝ բուժող բժիշկն հոմեոպաթը չի կարող կոչվել, որովհետև բժշկական պրակտիկայի լիցենզիա չի կարող ունենալ հոմեոպաթիայի համար:

    ---------- Ավելացվել է՝ 15:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:33 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ կան էնպիսի դեղեր, որտեղ գործող նյութի քանակը հասրած է մինիմալի եւ դեղորայքը աշխատում է շնորհիվ ջրի հիշողության:
    Չամիչ, իսկ ջրի սկլերոզ չի՞ լինում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (11.10.2010), Magic-Mushroom (12.10.2010), Skeptic (11.10.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Իսկ դու կարծում էիր թե քո նման անհավասարակշիռ, ագրեսիվ եւ ցուրտ ու մութ ուժերը ներկայացնողներին պիտի բանի տեղ դնեի՞ն Ես հասկանում եմ, որ իմ գրառումները քեզ հունից հանում են, բայց աշխատի սովորել քեզ տիրապետել, միշտ էլ ափերից հանողներ կգտնվեն
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (24.10.2010)

  11. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու կարծում էիր թե քո նման անհավասարակշիռ, ագրեսիվ եւ ցուրտ ու մութ ուժերը ներկայացնողներին պիտի բանի տեղ դնեի՞ն Ես հասկանում եմ, որ իմ գրառումները քեզ հունից հանում են, բայց աշխատի սովորել քեզ տիրապետել, միշտ էլ ափերից հանողներ կգտնվեն
    Չամիչ, հունից չեն հանում, մի այլ կարգի զվարճացնում են ու՝ Չիլիական լեռը (ու մոտակա գյուղը), որը նվաճելու ես քեզ ամեն անգամ մտքումս ուղարկում եմ, երբ կարդում եմ գրառումներդ, իհարկե, ցուրտ տեղ է, բայց ոչ մի դեպքում ոչ մութ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (12.10.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, ապացուցիր, որ բուժում են, ապացուցիր որ բուժում են պաշտոնապես, ապացուցիր, որ բուժումը գործում է:
    Հետո՝ բուժող բժիշկն հոմեոպաթը չի կարող կոչվել, որովհետև բժշկական պրակտիկայի լիցենզիա չի կարող ունենալ հոմեոպաթիայի համար:
    Դու մոլի անհավատացիալ ես: չգիտեմ, թե դու ինչ բնագավառում ես գործունեություն ծավալում, կամ էլ պատրաստվում գործունեություն ծավալել, բայց աշխատիր բժշկությունից հեռու մնալ: Դա հաստատ քո տեղը չի:

    Ինչ վերաբերվում է բուժումը գործում է թե ոչ: Դու կամ իմ առաջին պոստը լավ չես կարդացել, կամ էլ քո գրառումով ինձ ստախոսության մեջ ես մեղադրում:

    2001 թ-ի նոյեմբերին ՀՀ առողջապահույթան նախարարի հրամանով Հոմեոպաթիա մասնագիտությունը մտավ պետական բժշկական մասնագիտությունների ցանկի մեջ: Այժմ Հոմեոպաթիան դասավանդվում է պետական մակարդակով, Ազգային առողջապահության ինստիտուտի Ավանդական բժշության ամբիոնում: Ուսումը եւ պետական քննությունները բարեհաջող ավարտած բժիշկները ստանում են բժիշկ-հոմեպաթի պետական որակավորում:

    ---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:45 ----------

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, հունից չեն հանում, մի այլ կարգի զվարճացնում են ու՝ Չիլիական լեռը (ու մոտակա գյուղը), որը նվաճելու ես քեզ ամեն անգամ մտքումս ուղարկում եմ, երբ կարդում եմ գրառումներդ, իհարկե, ցուրտ տեղ է, բայց ոչ մի դեպքում ոչ մութ
    Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մոլի անհավատացիալ ես: չգիտեմ, թե դու ինչ բնագավառում ես գործունեություն ծավալում, կամ էլ պատրաստվում գործունեություն ծավալել, բայց աշխատիր բժշկությունից հեռու մնալ: Դա հաստատ քո տեղը չի:

    Ինչ վերաբերվում է բուժումը գործում է թե ոչ: Դու կամ իմ առաջին պոստը լավ չես կարդացել, կամ էլ քո գրառումով ինձ ստախոսության մեջ ես մեղադրում:

    2001 թ-ի նոյեմբերին ՀՀ առողջապահույթան նախարարի հրամանով Հոմեոպաթիա մասնագիտությունը մտավ պետական բժշկական մասնագիտությունների ցանկի մեջ: Այժմ Հոմեոպաթիան դասավանդվում է պետական մակարդակով, Ազգային առողջապահության ինստիտուտի Ավանդական բժշության ամբիոնում: Ուսումը եւ պետական քննությունները բարեհաջող ավարտած բժիշկները ստանում են բժիշկ-հոմեպաթի պետական որակավորում:

    ---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:45 ----------

    Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
    Նախ՝ խոսքը գնում էր Բրիտանիայի մասին: Որի մասին դու պնդում էիր արել: Հայաստանում ինչ-որ կուրտաչօղլիներ որտեղ պետք է փող տան՝ կարող են իրենց բուդկան դնել որ ոլորտում ուզեն:
    Հա, ժողովուրդ, Հայաստանում հոմեոպաթիայի շեֆի տեղակալը.

    Խնդրում եմ, այս նկարից հետո ինձ չանվանել անհավասարակշռված կամ այլ նման բան

    Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
    Ինչ-որ բան ինձ հուշում է, որ եթե սա սեփական դավանանք է, ապա քո սեփական դավանանքը, ու դավանանք էլ չի իրականում, ասենք, Վարդանանք է, կամ էլ սնահավատությունների ու աբսուրդ մտքերի հավաքածու՝ համեմված նացիստական ու քրիստոնեական դոգմաներով ու «սիկռեդով»: Որը դու գիտես: Իսկ մենք չգիտենք:

    ---------- Ավելացվել է՝ 16:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:58 ----------

    Ներողություն եմ խնդրում, ոչ թե չիլիական, այլ պերուական լեռը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2010), Magic-Mushroom (12.10.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Է ինչքան ուզում ես քեզ ճղի, եսիմ ինչ արա, ինքանհաստատմամբ զբաղվի, մարդիկ դիմում են, բուժվում են եւ շատ գոհ են:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  17. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է ինչքան ուզում ես քեզ ճղի, եսիմ ինչ արա, ինքանհաստատմամբ զբաղվի, մարդիկ դիմում են, բուժվում են եւ շատ գոհ են:
    Դու նոր ասում էիր՝ կենդանիները Լավ չի, լավ չի, պետք չի սեփական դավանանքը ուրանալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Մեթոդին հավատում եմ: Ինքս ինձ նման ձևով կբուժեի:
    Իդեպ, բժշկության մեջ ցանկացած բուժում էլ համատարած բոլորի համար նույն ազդեցիւթոյւնը չունի և չի կարող ունենալ: էֆեկտիվությունն էլ դժվար է համեմատել ու ճշգրիտ իմանալ: Օրինակ էսպիսի գիտական փաստ գիտեմ, որ դեղերի՝ մեր ընդունած սովորական դոզաներից շաաատ անգամ դոզաներն ավելի ուժեղ ազդեցություն ունեն, ազդեցությունն էլ կախված է, թե տվյալ օրգանիզմի համար տվյալ նյութի որ չափաբաժինն է բուժող: Հաճախ է լինում, որ դեղը խմում ենք, բայց մեզ վրա չի ազդում ոչ մի ձևով: Այնպես որ հեքիաթ անվանելը դեղաբուժությունը նույնքան հնարավոր է, որքան հոմեոպատիան:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեթոդին հավատում եմ: Ինքս ինձ նման ձևով կբուժեի:
    Նախ, կնկարագրե՞ս մեթոդը: Քո պատկերացմամբ: Դու ինքդ քեզ կբուժեիր ջրի հիշողությա՞մբ:
    Իդեպ, բժշկության մեջ ցանկացած բուժում էլ համատարած բոլորի համար նույն ազդեցիւթոյւնը չունի և չի կարող ունենալ:
    Բժշկության մեջ դեղի էֆեկտիվությունը փոխվում է հիվանդից հիվանդ, ոչ թե բժշկից բժիշկ հետո՝ բժշկության մեջ ուսումնասիրված են օրինաչափությունները, որոնց ենթարկվում է դեղի ազդեցությունը, թեկուզ ոչ բոլորը, բայց ուսումնասիրությունը շարունակում է գնալ: Թող հոմեոպաթները մի հատիկ մանրամասն հետազոտված ու փաստագրված դեպք բերեն, որ իրենք, ասենք քաղցկեղ են բուժել՝ ինչը սիրում են պնդել հոմեոպաթիայի, սիսեռա-լոբա-եսիմինչաբուժության վկաները: Խոսել սիրում են: Իսկ գիտականորեն փաստագրված դեպքեր, բլաբլաբլա՝ չկա: Մինչև չլինի, ջրի սկլերոզով ու հիվանդությամբ բուժումն ինձանից հեռու թող մնա:
    էֆեկտիվությունն էլ դժվար է համեմատել ու ճշգրիտ իմանալ: Օրինակ էսպիսի գիտական փաստ գիտեմ, որ դեղերի՝ մեր ընդունած սովորական դոզաներից շաաատ անգամ դոզաներն ավելի ուժեղ ազդեցություն ունեն, ազդեցությունն էլ կախված է, թե տվյալ օրգանիզմի համար տվյալ նյութի որ չափաբաժինն է բուժող:
    Նախադասությունը սխալ է ձևակերպված, ինչի պատճառով իմաստն անհասկանալի է:
    Հաճախ է լինում, որ դեղը խմում ենք, բայց մեզ վրա չի ազդում ոչ մի ձևով:
    Ջուլ, ուրիշ բան է՝ գլխացավի դեղ խմես, գլխացավդ չանցնի (ինչը բժշկության հետ ավելի քիչ կապ ունի, քան հոմեոպաթիայի, որովհետև դու նկատել ես սիմպտոմն ու սկսել նրա դեմ պայքարել, փոխանակ ըստ սիմպտոմի դիագնոզ դնես՝ հոմեոպաթիայի բնորոշիչ ու ախմախ գծերից մեկը), ուրիշ բան, եթե, ասենք, լիթիումային թերապիան չազդի մանիակալ-դեպրեսսիվ պսիխոզի դեպքում:
    Այնպես որ հեքիաթ անվանելը դեղաբուժությունը նույնքան հնարավոր է, որքան հոմեոպատիան:
    Սխալ է: Դեղաբուժության մեջ դեպքերի մեծ մասում կարելի է կանխատեսել ու գիտականորեն բացատրել դեղի գործելու օրինաչափությունը: Հոմեոպաթիայի դեպքում դրա փոխարեն ապոլոգետիկ հեքիաթներ են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (11.10.2010), Աթեիստ (17.10.2010), Ռուֆուս (11.10.2010)

  21. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,332
    Լավ, քանի որ որոշ մարդիկ երևի թե չգիտեն, թե հոմեոպաթիան իրենից ինչ է ներկայացնում, փորձեմ բացատրել:

    Ուրեմն ասենք թե վերցնում են 99 միավոր ջուր ու դրան խառնում են 1 միավոր ինչ-որ մի դեղ: Այս ամենը լավ խառնում են իրար, մինչև էդ դեղը լուծվի, այնուհետև այս խառնուրդից վերցնում են 1 միավոր ու դա խառնում 99 միավոր մաքուր ջրի հետ, հետո այս պրոցեսը կրկնում են 10, 20, 30 անգամ ու վերջում պնդում են, որ ստացված արդյունքը նույնքան արդյունավետ ա, ինչքան այդ դեղի 1 դոզան

    Բա սա խելքի մոտ բա՞ն ա: Էդքան խառնելուց հետո դեղի նույնիսկ 1 մոլեկուլ չի մնա, ուր մնաց էդ վերջնական լուծույթը մարդուն ինչ-որ օգուտ տա...
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (11.10.2010), Freeman (16.10.2010), Բարեկամ (13.10.2010)

  23. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    6,016
    Բլոգի գրառումներ
    21
    Ընդ որում, ավանդական բժշկության որոշ ճյուղեր, ինչպիսին է, ասենք, ասեղնաբուժությունը, նույնիսկ լրիվ գիտականորեն բացատրված չլինելով, էֆեկտիվության, համակարգվածության ու արդյունքի որոշակիության շնորհիվ միանգամից մտել են բժշկական պրակտիկայի մեջ:
    Իսկ կան բուժման եղանակներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում, օրինակ՝ միզաբուժությունը (ուրինոթերապիա): Որի հետ կապված Բոլիվիայում դատական գործ է ընթանում. 2009 թվականի փետրվարի 7-ին հայտնի դիզայներ և ուրինոթերապեվտ Մոնիկա Շուլցը աղիքային խնդիրներով տառապող ընկերուհուն հիվանդանոցում մեզի ներերակային ներարկում է իրականացրել: Ինչի արդյունքում ընկերուհին նույն օրը մահացել է:
    Ձերբակալման օրդերի ստորագրման պահին Մոնիկա Շուլցն արդեն ԱՄՆ-ում էր: Այնտեղից նա վրդովմունքով էլեկտրոնային պատասխան հղեց հանրությանը. «Ես զարմացած եմ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել իմ դեմ, ու անհրաժեշտություն եմ տեսնում հայտարարել իմ անմեղության մասին»:
    Ահա և «ալտերնատիվ բժշկություն»: Այնպես որ, հեքիմի մոտ վազելուց առաջ երկու անգամ մտածեք:

    ---------- Ավելացվել է՝ 17:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:02 ----------

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, քանի որ որոշ մարդիկ երևի թե չգիտեն, թե հոմեոպաթիան իրենից ինչ է ներկայացնում, փորձեմ բացատրել:

    Ուրեմն ասենք թե վերցնում են 99 միավոր ջուր ու դրան խառնում են 1 միավոր ինչ-որ մի դեղ: Այս ամենը լավ խառնում են իրար, մինչև էդ դեղը լուծվի, այնուհետև այս խառնուրդից վերցնում են 1 միավոր ու դա խառնում 99 միավոր մաքուր ջրի հետ, հետո այս պրոցեսը կրկնում են 10, 20, 30 անգամ ու վերջում պնդում են, որ ստացված արդյունքը նույնքան արդյունավետ ա, ինչքան այդ դեղի 1 դոզան

    Բա սա խելքի մոտ բա՞ն ա: Էդքան խառնելուց հետո դեղի նույնիսկ 1 մոլեկուլ չի մնա, ուր մնաց էդ վերջնական լուծույթը մարդուն ինչ-որ օգուտ տա...
    Իրականում իրանք «բուժամիջոցների սանդղակ» ունեն, սիմպտոմների համապատասխան, դրանց միջոցով են շամանում իրենց աբրակադաբրաները: Իսկ, ասենք, որ գլխացավը կարող է ողնաշարի դիսկի տեղաշարժի, աչքերի լարվածության, տոքսիկոզի ու էլի մի միլիոն իրար հետ կապ չունեցող բաների սիմպտոմ լինել, երևի չգիտեն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.10.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •