Պահ պահ , զայրացելա, էլ ով դիմանա…
Էդ որ մարդկանց ճգնաժամի են հասցրել, բա դրա համար ովա զայրանալու ու ում վրա…
Վարչապետը զայրացավ «Ժառանգության» վրա
12:47 • 30.12.10
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը զայրացավ բոլոր նրանց վրա, ովքեր հանրությանը կոչ են անում չապահովագրել իրենց ավտոմեքենաները։ Նշենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքին մասնավորապես դեմ էր արտահայտվել «Ժառանգություն» կուսակցությունը՝ անցկացնելով բողոքի ակցիա։
«Միջազգային փորձագետը գալիս, բացատրում է, մյուս օրը ցեխ են լցնում էդ փորձագետի գլխին, քննադատում են նրան։ Էդ քարոզողները, որ կոչ են անում չապահովագրել ավտոմեքենաները, կփոխհատուցե՞ն մարդկանց վնասները։ «Ժառանգությունն» իր վրա կրո՞ւմ է էդ պատասխանատվությունը։ Էդ հայտերն ուղարկում ենք նրանց, դե թող տակից դուրս գան»,– զայրացած ասաց վարչապետը։
Նա ֆիանանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հորդորեց վիճահարույց հարցերի վերաբերյալ հանրությանը մանրամասն տեղեկատվություն ներկայացնել։ Ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց, որ այսօր ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա մանրամասն պարզաբանումներով։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ քաղաքացիները ԱՊՊԱ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը, ինչն էլ հարուցել է վարչապետի զայրույթը։
Tert.am
Էջանիշներ