Չէ, դե, ապեր, եթե, աստված չունի, իմ մեքենայի հետ խնդիր չեղավ, սենց թե ընենց չեմ խառնվիԲայց քո գրածն էլ վատ չէր - առավելագույն հատուցման չափը 1,5մլն-ից պակաս իրավունք չունես սահմանելու:: Իմ ասածը ասեցիր...
Չէ, դե, ապեր, եթե, աստված չունի, իմ մեքենայի հետ խնդիր չեղավ, սենց թե ընենց չեմ խառնվիԲայց քո գրածն էլ վատ չէր - առավելագույն հատուցման չափը 1,5մլն-ից պակաս իրավունք չունես սահմանելու:: Իմ ասածը ասեցիր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժողովուրդ էտ ձեր ասածը սաղ պարտադիրինա վերաբերվում չէ? իսկ եթե միևնույն է պետք է վճարեք, ավելի լավ չի մի քիչ շատ վճարեք ու ավելի լավ պայմաններ ստանաք. Չիշտն ասած ես ուզում եմ երկկողմանի ապահովագրեմ իմ մեքենան ու ինչ որ վնասի չհատուցող տոկոս կա, էտ էլ 0% լինի. կարճ ասած նենց լինի որ վթարից հետո ընդանրապես մտածելու բան չունենամ.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Իհարկե կարող ես. բայց այդ դեպքում ավել կվճարես ոչ թե "մի քիչ", այլ 3 անգամ ավել
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Միայն գնից ելնելով չեն հաշվարկում:
Ապահովագրական ընկերությունները հաշվիչներ ունեն իրենց կայքերում, կարող ես ինքդ հաշվել
օրինակ
http://www.ingoarmenia.am/index/view/id/181/lang/am
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ԱՊՊԱ ապահովավճարները բոլորի մոտ գրեթե միևնույնն են, օրենքով սահմանված են նվազագույն և առավելագույն վճարները:
Այդ վճարների չափերի մասին կարող եք տեղեկանալ http://www.hashvich.info կայքից: Կայքում կա նաև գույքահարկի հաշվիչ:
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
Ապպա-ի դրույքաչափը կախված է
1.Վարորդի տարիքից
2.Վարորդական փորձից
3. մեքենայի օգտագործման նպատակից
4.Շարժիչի հզորություն
այսինքնս եթե դու ունենաս 84 թվի Mersedes G500 և ունենաս 2010 թվի Mersedes G500, երկուսի համար էլ նույն գումարն էս վճարելուոչ մի կրիտերիայով մեքենայի շուկայական գինը չի ազդում դրույքաչափի վրա` ըստ իրենց տված հաշվարկման աղյուսակի
![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Ժողովուրդ ջան, ինձ թվում է ճիշտ է որ ԱՊՊԱ-ն կախված չի մեքենայի թվից, քանի որ այս դեպքում ապահովագրվում է ոչ թե մեքենան, այլ նրանով հասցված վնասը, ու ավելի շատ բան կախված է հզորությունից: Իսկ G500-ը լինի 84 թվի թե 2010 թվի, հզորությունը գրեթե նույնն են:
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
Դեկտեմբերի 21–ին «Ժառանգություն»–ը բողոքի ավտոերթեր կանցկացնի
19:31 • 14.12.10
«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, Երևանում, Գյումրիում և Վանաձորում կկազմակերպի բողոքի ավտոերթեր` ուղղված ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման շուրջ իշխանությունների իրականացրած քաղաքականության դեմ:
Երևանում ավտոերթը սկիզբ կառնի «Հրազդան» մարզադաշտին հարող Բրազիլիայի հրապարակից և պտտվելով քաղաքի կենտրոնով՝ կավարտվի Հանրապետության Հրապարակում` կառավարության շենքի առջև։ Ավտոերթի մասին իրազեկումն արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարան:
««Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին և հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը և ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ»,– նշվում է հայտարարությունում։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (15.12.2010)
Ինչքան արժեքով որ ապահովագրես, դրա հիման վրա էլ ըստ սակագների կվճարես ապահովագրության գումարը:
Չէ 3 անգամ ավել չկա ու ընդհանրապես կապ չունի ԱՊՊԱ-ի հետ: Ինչքան ապահովագրական վճար սահմանեցիր, դրա հիման վրա էլ կլինի մուծման չափը: Ավտոտրանսպերտներինը չեմ հիշում, բայց օրինակ անշարժ գույքի ապահովագրությունը ապահվագրական վճարի 0.2%-ն է ՌԱՍԿՈ ապահովգրական ընկերության սակագներով:Էտ 3 անգամը ստույգ տեղեկությունա? ես գիտեմ որ եթե կոնկրետ ավտոմեքենայի մասինա խոսքը, այսինքն իրանք ապահովագրում են իմ Մերսեդեսը որի արժեք ասենք 10.000 $ է ապա գնից ելնելով հաշվարկում են ապահովագրական վճարի չափը.
Մեքենադ կարող է շատ թանկ լինի, բայց դու ապահովագրես քիչ մասով:
Պահ պահ , զայրացելա, էլ ով դիմանա…
Էդ որ մարդկանց ճգնաժամի են հասցրել, բա դրա համար ովա զայրանալու ու ում վրա…
Վարչապետը զայրացավ «Ժառանգության» վրա
12:47 • 30.12.10
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը զայրացավ բոլոր նրանց վրա, ովքեր հանրությանը կոչ են անում չապահովագրել իրենց ավտոմեքենաները։ Նշենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքին մասնավորապես դեմ էր արտահայտվել «Ժառանգություն» կուսակցությունը՝ անցկացնելով բողոքի ակցիա։
«Միջազգային փորձագետը գալիս, բացատրում է, մյուս օրը ցեխ են լցնում էդ փորձագետի գլխին, քննադատում են նրան։ Էդ քարոզողները, որ կոչ են անում չապահովագրել ավտոմեքենաները, կփոխհատուցե՞ն մարդկանց վնասները։ «Ժառանգությունն» իր վրա կրո՞ւմ է էդ պատասխանատվությունը։ Էդ հայտերն ուղարկում ենք նրանց, դե թող տակից դուրս գան»,– զայրացած ասաց վարչապետը։
Նա ֆիանանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հորդորեց վիճահարույց հարցերի վերաբերյալ հանրությանը մանրամասն տեղեկատվություն ներկայացնել։ Ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց, որ այսօր ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա մանրամասն պարզաբանումներով։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ քաղաքացիները ԱՊՊԱ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը, ինչն էլ հարուցել է վարչապետի զայրույթը։
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սաղ ժողովուրդը իրանց հորինած ապպաի վրա ա զայրացել, ինքը ժառանգության…ՃՃ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Tig (31.12.2010)
Փողերը հավաքին թռան
ԱռաջինԱՊՊԱ-ն չեն տալիս
«Աքիլլես» վարորդների իրավունքերի պաշտպանության ՀԿ փոխնախագահ Զոհրեմ Լուսպարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ շաբաթներ առաջ առատ ձյուն եկավ, և բազմաթիվ մեքենաներ վթարվեցին, վարորդները մինչ օրս ապահովագրության գումարները չեն կարողանում ստանալ։
Պատճառն այն է, որ փոխհատուցումը պետք է կատարվի 2 ամսվա ընթացքում, սակայն ճանապարհային ոստիկանությունը այնքան է փաստաթղթերի տրամադրումը հետաձգում, մինչև որ փոխատուցման ժամկետը լրանա։
Ի դեպ, նման բողոքներով մեզ ևս բազմաթիվ վարորդներ են դիմել։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ