User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Սահմանվել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վճարները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ԻնգոԱրմենիայում սերժանտներն են, նշանակում է իրանք են բոլորին դակազատ անելու, որ մուծվեն ու հազվադեպ է լինելու որ իրանք են մուծվելու։

    Այսինքն եթե սերժի ապահովագրականում գրանցված մեքենա ունենաս ու նույնիսկ զապորոժեց էլ լինի ու բախվի ուրիշ ինշուրանսում գրանցված մերսի հետ, մեղավոր էլ լինես, հնարավոր է, որ մեկա մերսին ստիպեն ինքը մեղքը վերցնի իր վրա ու սաղ ծախսերը փակվի...

    Բայց դե պարզ է, որ եթե բախվելուց երկուսն էլ նույն սերժական ինշուրանսում եղան, շատ հնարավոր է, որ զապին մեղավոր հանեն, կամ ավելի ճիշտ նրան, ով ավելի շատ կկաշառի իրենց։

    Հնարավոր է, որ ՀՀԿական ջիպերը սկսեն արագ տեմպերով թարմացվել, կտանեն կխփեն ու շատ հավանական է, կգրեն - անվերանորոգելի ու բոլորի մուծումներից նոր ջիպի գումար կհատկացվի «խեղճ տուժված ջիպածինին»...

    Կարճ ասած, սպասմ ենք տեհենք ինչ ա լելու...
    Գագիկ Շամշանի օպերատիվ վթարների նկարահանումները մեծ կարևորություն են ձեռք բերելու, քանի որ հաճախ վթարի մեղավորի բացահայտումը հետաքրքիր ընթացքներ է ստանալու - կռուտոյ ռեալիթի շոու է սկսվելու Հայաստանում ապահովագրությունների ուժի մեջ մտնելուց հետո, սերիալներից ավելի հետաքրքիր

    ---------- Ավելացվել է՝ 20:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:15 ----------

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, որ խցկվում եմ: Եթե ես լինեի, ապա կսահմանեի միայն ըստ մեքենայի գնի: 200 հազարանոց մազերատիի ու 3 հազարանոց ՈՒԱԶ-ի վճարի չափերը պիտի որ տարբեր լինեն ըստ բոլոր տրամաբանությունների: Իսկ վարորդի փորձը բացարձակապես կապ չունի, եթե կան դեպքեր, որ քիչ փորձ ունեցողը շատ փորձ ունեցողից ավելի քիչ է օրենքը խախտում, ապա արդեն դա անարդարացի համակարգ է: Վարորդի պատմությունը, սև ցուցակի մեջ լինել չլինելը միայն պիտի ազդի վարորդին ենթարկած տույժի ու տուգանքների չափի վրա: Մեքենայի ապահովագրության ծախսերը պիտի կապ չունենան մեքենան վարող պոտենցիալ վարորդների քանակի հետ: Այն ինչ ուզում են մտցնել Հայաստանում, դա պրիմիտիվ թալան է, ուրիշ ոչինչ: Այսինքն գեր նպատակը ոչ թե վարորդների հոգսը թեթեևացնելն ու պետության ընդհանուր ծախսերը նվազեցնելն է, այլ ժողովդրից փող կթելը:
    Վարորդների փորձի հարցում, Եվրոպայում ամեն ընկերություն ինքնէ որոշում, հաշվի առնել թե ոչ ու ինչ գին սահմանել, զուտ նրա համար, որ զեղչերով շահագռգռի իր մոտ գան ապահովվագրեն...

    Հայաստանում կենտրոնական Բանկի միջամտությամբ տրանսպորտային միջոցների տարիֆների սահմանումը աբսուրդ է - չնայած երևի դա նրանից է, որ տրանսպորտի նախարարությունը զբաղված է ոչ թե իր գործով, այլ բարեգործությամբ - Ծառուկյանի տրամադրած նվիրատվությունների բաշխման բյուրո է, փոխանակ տրանսպորտի հարցերով զբաղվի ու ինքը խորհուրդներ ու չափանիշներ սահմանի ի աջակցույթյուն ապահովագրական ընկերությունների...

    Շատ ընկերություններ Եվրոպայում ընդհանրապես հաշվի չեն առնում ոչ մի ստաժ, նույնիսկ եթե այդ մասին ուրիշ ապահովագրական ընկերությունում տվյալներ կան - դնում սահմանում են զրոյից, որպես սկսնակ։

    Առավել ևս եթե մեկ անձը եկրորդ մեքենան է ապահովագրում, ապա անկախ նրա նախկին փորձից ու ապահովագրական ստաժից, երկորդ մեքենան որպես սկսնակ ու անփորձ վարորդի չափով են ապահովագրում....

    Կարճ ասած ցանկացած ապահովագրական ընկերության համար անկախ մեքենա թե ինչ է ապահովագրում, ամենակարևորը այն փաստն է, թե նախկինում անձը իր մեղավորությամբ վթարների ենթարկված է եղել թե ոչ...

    Հայաստանի համար սա լինելու հետաքրքիր իրավիճակ, երբ օրինախախտությունը փաստացի վատ է ազդելու գրպանի վրա, ինչը մինչ օրս հակառակն է, ինչքան շատ են օրենք խաղտում այնքան հարուստ մարդ են...

    Հոգեբանական պրոբլեմ է առաջանալու լֆիկա-դոդա-ռոբոտա-սերժական շարքերում, պիտի ենթարկվեն օրենքներին, ճանապարհային կանոններին, որ չտուժվեն... Թե ոնց են դրանք սա մարսելու չեմ պատկերացնում....
    Վերջին խմբագրող՝ voter: 18.10.2010, 20:23:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ԶԱԳՍը պարտադիր պայման է ամուսնանալիս...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 156
    Վերջինը: 28.02.2020, 21:30
  2. Ավտոմեքենաների ներմուծում Հայաստան մաքսազերծում
    Հեղինակ՝ voter, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 112
    Վերջինը: 09.09.2019, 00:49
  3. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներ
    Հեղինակ՝ Witcher, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.01.2013, 19:43
  4. Ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը
    Հեղինակ՝ h_jak, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.05.2011, 16:23
  5. Բաժնի կանոնները, կարդալը պարտադիր է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.10.2007, 20:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •