http://www.cdaily.am/home/paper/2010_06_29/news/20070/Գրանցվել է ապահովագրողների բյուրոն
ԿԲ խորհուրդը հունիսի 28-ի նիստում գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միությունը:
Այս միությունը բավական կարևոր է Հայաստանում 2011թ. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման համար։
Բյուրոյի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Օրենքով սահմանված է, որ Բյուրոն վերահսկելու է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը, ընդունելու է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում և այլն:
Բյուրոն հիմնադրում է Կենտրոնական բանկը: Բացի ԿԲ-ից` Բյուրոյին անդամակցել կարող են ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։
Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը։ Բյուրոյի կառավարման բարձրագույն մարմինը Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովն է, որին մասնակցում է Բյուրոյի յուրաքանչյուր անդամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
Ժողովն իրականացնում է Բյուրոյի ղեկավարումը` տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով: Բյուրոյի խորհուրդն իրականացնելու է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը: Խորհուրդն ունի յոթ անդամ, որի կազմից խորհրդի առաջին նիստում ընտրվում է խորհրդի նախագահ:
Երեկ Հ2-ով հաղորդում էր և հաղորդման հյուրն էր ֆյուրոյի գործադիր տնօրենը: Ըստ նրա խոսքերի
մինչ այժմ լիցենզավորվել են 9 ապահովագրական ընկերություն, որոնցից 8-ը բյուրոյի անդամ է:
Ապահովագրական ընկերությունը բյուրոյին անդամակցելու համար անդամավճար է մուծում: Բյուրոն պարտավորվում է վճարել այն անձանց գումարները, որոնց ապահովագրական ընկերությունները սննկացել են:
Բյուրոն պարտադրել է ապահովագրական ընկերություններին առաջին տարում հանդես գալ միևնույն պայմաններով, իսկ արդեն 2012-ից ապահովագրական ընկերությունները կարող են հանդես գալ տարբեր պայմաններով:
Ապահովագրական ընկերությունները պետք է ունենան կայքեր, որոնցում մուտքագրելով տվյալլները, կարող ես իմանալ ապահովագրուէյան չափը:
Իսկ հիմա իմ իմացածը:
Վթարից հետո, վթարի վայր են գալիս ապահովագրական ընկերության գործակալները, որոնցում որ գրանցված են վթարված մեքենաները և ամեն մեկը վճարում է իր մոտ գրանցված մեքենայի համար:
Իմ իմանալով պետք է վճարեն երկու կողմին էլ, կապ չունի թէ ով է վթարի մեղավորը:
Իսկ հիմա ինձ հետաքրքրող հարցը:
Դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 տարի առաջ:
Մտերիմներիցս մեկը սերվիսից նոր 07 էր վերցրել, դե իհարկե ապահովագրել էր: Մի 2 ամիս հետո իր մեղքով ավտոն ջարդեց: Եկավ գործակալը ու գնահատեց մոտ 1500-1600 դոլար: Բայց 100 դոլար մաղարիչից հետո ընդհանուր վնասը գնահատվեց 2100 դոլար, որը և ստացավ ապահովագրական ընկերությունից:
Հիմա հարցը այն է թէ որ՞ ընկերության գործակալներն են ավելի բարեխիղճ կամ որ՞ ընկերության գործակալներին կաշառելով կարելի է ստանալ ավելի մեծ գումարներ:![]()
Էջանիշներ